Լիանա Մարգարյան․ Ֆրանսիայի խորհրդարանի նոր բանաձևն այս անգամ հստակ քաղաքական ուղերձներ է պարունակում
Օրերս Ֆրանսիայի խորհրդարանում շրջանառության մեջ է դրվել բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով անհապաղ ազատ արձակել գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և մյուս գերիներին։ Այս մասին Alpha News-ին ասել է լրագրող Լիանա Մարգարյանը:
«Բանաձևն Արցախի հարցում Ֆրանսիայի հետևողական դիրքորոշման շարունակությունն է: Այն ոչ միայն հումանիտար պահանջ, այլև հստակ քաղաքական ուղերձներ է պարունակում: Բանաձևում շեշտվում է, որ Արցախի ռազմական և քաղաքական գործիչները պահվում են Ադրբեջանի կողմից ապօրինի և քաղաքական դրդապատճառներով պայմանավորված պայմաններում և նրանց դեմ իրականացվող դատավարությունները համարվում են կեղծ՝ առանց միջազգային ստանդարտներին համապատասխան ընթացակարգերի»,- ասել է Լիանա Մարգարյանը:
Նա նշել է, որ խորհրդարանի պատգամավորները Ֆրանսիայի կառավարությանն ու ԵՄ կառույցներին կոչ են անում Ադրբեջանի նկատմամբ դիվանագիտական ճնշում կիրառել:
Լիանա Մարգարյանի խոսքով՝ այս նախաձեռնությունն ընդգծում է հայկական հարցին Ֆրանսիայի հավատարմությունը, ինչպես նաև փաստում, որ արցախյան խնդիրը մնում է ոչ միայն մարդասիրական, այլև աշխարհաքաղաքական օրակարգ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.