Последние новости

ԴԵՊԻ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԻՆ ՀՀՇ-ով

Երբ երկրում իշխանափոխությունից անմիջապես հետո ստաժավոր բազմաթիվ դիտորդներ պնդում էին, որ ի դեմս «Քաղաքացիական պայմանագրի» և նրա առաջնորդի իշխանության է վերադարձել ՀՀՇ/ՀԱԿ-ը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վարչապետի հրճված երկրպագուները արմատապես ժխտում էին այդ միտքը, վստահորեն հայտարարելով, թե նման բան չի կարող լինել։ Այսօր, 10 ամիս անց, նոր իշխանությունները, ասես, ամեն ինչ անում են, հաստատելու համար առաջինների իրավացիությունը։ Համենայն դեպս վարչապետի կադրային քաղաքականությունը տալիս է բոլոր հիմքերը՝ ենթադրելու, որ ՔՊ-ի անդամների և կողմնակիցների հետ հավասար, հենց տեր-պետրոսյանական շրջանակներն են հանդիսանում այն «դարբնոցը», որը կադրեր է մատակարարում նոր իշխանությանը։

Ըստ էության, հենց միայն ԼՏՊ-ի մերձավոր կողմնակից Վլադիմիր Կարապետյանի նշանակումը վարչապետի մամլո քարտուղարի (խոսնակի) կարևոր պաշտոնում, բավական կլիներ խոր կասկածներ սերմանելու Փաշինյանի նույնիսկ ամենաթունդ երկրպագուների մեջ։ Դրանից երեք օր առաջ ԼՏՊ-ի ևս մեկ հայտնի զինակից՝ Տիգրան Հակոբյանը նշանակվեց (ներեցեք, ընտրվեց) Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում։ Եվս մի քանի օր անց մեկ այլ հավատարիմ լևոնական, Ալեքսանդր Արզումանյանը, ընդլայնեց Դանիայում դեսպանի իր լիազորությունները, դեսպան նշանակվելով նաև Շվեդիայում ու Նորվեգիայում։ Հանուն արդարության նշենք, որ Արզումանյանը գուրգուրանքով ՀՀ ԱԳՆ վերադարձվեց և դեսպան ուղարկվեց Դանիա դեռևս նախկին իշխանությունների օրոք, ինչն այն ժամանակ բացահայտ տարակուսանք առաջացրեց հասարակայնության մեջ։

Ավելի վաղ փաշինյանական «Իմ քայլը» դաշինքի ցուցակով խորհրդարան անցան երկու նույնքան հայտնի հհշականներ Հովհաննես Իգիթյանը և Անդրանիկ Քոչարյանը։ Տարօրինակ կլիներ, եթե նրանք մնային շարքային պատգամավորներ. առաջինը դարձավ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ, երկրորդը՝ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ։ Ընդ որում Իգիթյանն ընդգրկված է ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության կազմում, իսկ Քոչարյանը գլխավորեց հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ ԽՎ-ում։

Նոր իշխանութան կողմից պահանջված է նաև ԼՏՊ-ի հավատարիմ զինակիցների երկրորդ սերունդը։ Այսպես, Կարապետ Ռուբինյանի որդի Ռուբենը «հեղափոխությունից» անմիջապես հետո գործուղվեց ԱԳՆ, և այն էլ՝ փոխնախարարի բարձր պաշտոնի, որում կարիերային դիվանագետները նշանակվում են տարբեր պաշտոններում երկար տարիներ աշխատելուց հետո։ Սակայն արտաքին քաղաքական գործունեության մեջ նվազագույն իսկ փորձ չունեցող երիտասարդ գործիչը, ՔՊ-ի իր շատ զինակիցների պես, այդ պաշտոնում իրեն դրսևորեց բնավ ոչ լավագույնս, ինչի հետևանքով ուղարկվեց խորհրդարան և նշանակվեց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար։ Ինչպես օրերս պարզվեց, Ռուբեն Ռուբինյանը նոր իշխանությունների կողմից պահանջված միակ ներկայացուցիչը չէ ՀՀՇ-ի կրտսեր սերնդից։ Փետրվարի 16-ին հաղորդագրություն ստացվեց այն մասին, որ նույնպես ԼՏՊ-ի մերձավորագույն շրջապատը ներկայացնող նախկին արտգործնախարար Վահան Փափազյանի որդի Դավիթը նշանակվել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնում։

Դարձյալ հանուն արդարության նշենք, որ Փափազյան-կրտսերը, ի տարբերություն հենց նույն Ռուբինյանի, ինչպես հաղորդվում է, 11 տարվա աշխատանքային փորձ ունի միջազգային հարաբերութունների և ֆինանսների ոլորտում։ Բայց այն խորապատկերին, որ բազմաթիվ բարձրակարգ պրոֆեսիոնալներ, որոնք ունեն ոչ պակաս փայլուն կրթություն և շատ ավելի տպավորիչ ծառայողական ցանկ, չեն հայտնվում իշխանությունների տեսադաշտում, օրինաչափ հարց է ծագում. կնշանակվե՞ր արդյոք նա այդ պաշտոնում, եթե չլիներ հայրիկը։

Միաժամանակ հասարակության մեջ առավելագույն մտահոգություն է ծնում նույնիսկ ոչ թե լևոնական կադրերի նշանակումների բուն փաստը, այլ քաղաքականությունը՝ առաջին հերթին Արցախի հարցով, որի կրողներն էին այդ մարդիկ 90-ականների վերջերին և առ այսօր։ Համենայն դեպս նրանցից ոչ մեկը չի հայտարարել իր հրաժարման մասին այն դրույթներից, որոնց պատճառով ուղիղ 21 տարի առաջ ընդունվեց ԼՏՊ-ի հրաժարականը։ Ավելին, իր նշանակումից մի երկու օր առաջ Տիգրան Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրեց հետևյալը. «Ոչ մի թիզ հող» բանաձևի հետևորդները սպառնալիք են ներկայացնում Հայաստանի ապագայի համար»։ Դրանից մի քանի օր անց ՀՀՇ-ի գծով նրա զինակից և Տեր-Պետրոսյանի ևս մեկ սիրեցյալ Լևոն Զուրաբյանը ադրբեջանական լրագրողին տված հարցազրույցում հայկական հողերը հանձնելուն դեմ կանգնողներին անվանելու էր «ազգայնամոլներ»՝ ձայնը մեկ արած ադրբեջանական քարոզչության հետ։

Փետրվարի 9-ին հրապարակված այդ նույն հարցազրույցում Զուրաբյանը, խոսելով Բաքվի և Արցախի հարաբերությունների մասին, հայտարարում է. «Ցանկացած կենտրոնական իշխանություն այն շրջանների համար, որոնք իրենն է համարում, պետք է ապահովի մի շարք կարևոր պայմաններ. անվտանգություն, ժողովրդավարության իրավունք, քաղաքացիական իրավունքներ»։ Մեզ արդեն վիճակվել է գնահատական տալ (http://golosarmenii.am/article/76038/priravnyat-k-gosizmene) այս գործչի և՛ այս, և՛ մյուս ցինիկ արտաբերանքներին, որը, նշենք, առերևույթ արտահայտում է միայն սեփական տեսակետը (ի դեպ, համառ լուրեր են շրջում այն մասին, որ ԼՏՊ-ական դրածոների ցանկում հաջորդը կարող է դառնալ հենց Զուրաբյանը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնում)։ Բայց 2 օր անց, փետրվարի 11-ին նրա այդ հայտարարությունը համարյա բառ առ բառ կրկնում է վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը. «Մեզ համար անհասկանալի է, թե ինչու է Ադրբեջանի նախագահը համառորեն հրաժարվում շփվել իր սեփական, ինչպես ինքն է կարծում, քաղաքացիների հետ»։ «Ինչպես ինքն է կարծում» վերապահությունը բացարձակապես չի գործում. փետրվարի 13-ին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Լեյլա Աբդուլլաևան ուրախությամբ «ճիշտ մոտեցում» է անվանում Փաշինյանի մամլո քարտուղարի խոսքերն այն մասին, որ «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի անդամները Ադրբեջանի քաղաքացիներ են»։

Շատ կցանկանայինք սխալված լինել և վերոնշյալ բոլոր փաստերը համարել պատահական զուգադիպություն։ Բայց այդ բոլոր գործիչների ընդհանուր շեֆի և գաղափարական առաջնորդի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին 1992 թվականի մարտի 5-ին տված հայտնի հարցազրույցը տեղ չի թողնում նման լավատեսության համար։ Հիշեցնեմ, որ 27-ամյա վաղեմության հոդվածը վերնագրված էր ԼՏՊ-ի սրբապիղծ բառերով. «Այս պատերազմում հաջողությունները կարող են լինել միայն ժամանակավոր»։ Իսկ նրա ծրագրային հայտարարությունը հնչում էր այսպես. «Կցանկանայի մտածել, որ Ադրբեջանի կազմում ինքնավարության կարգավիճակը լիովին կբավարարեր բոլոր կողմերին, չէ՞ որ այդ դեպքում Ղարաբաղը մնում է Ադրբեջանի կազմում, պահպանվում է հանրապետության տարածքային ամբողջականությունը, իսկ ղարաբաղցիներն իրենց հեթին ունենում են երաշխավորված կենսագործունեություն։ Ահա՛ մեր դիրքորոշումը։ Մենք պատրաստ ենք այն քննարկել ցանկացած մակարդակում»։ Նաև հիշեցնեմ, որ այս ամենն ասվել է Արցախում արյունահեղ մարտերի ամենաթեժ պահին։

Մենք հակված չենք չափից ավելի դրամատիկանացնել Տեր-Պետրոսյանի կողմնակիցների ինչպես կադրային քաղաքականությունը, այնպես էլ հայտարարությունները. վերջիվերջո պատմությունը ժամանակին տվել է իր արժանի պատասխանն այդ պարտվողական դիրքորոշմանը, որն իրոք հսկայական սպառնալիք է ներկայացնում Հայաստանի ապագայի համար։ Եվ որևէ կասկածից վեր է, որ կստանան նույնպիսի պատասխան հայ ժողովրդի կողմից, եթե փորձեն հետ շրջել պատմության ընթացքը։ Պարզ է միայն մեկ բան. լևոնական կադրերի արագացված վերադարձը ղեկավար պաշտոնների, իսկ առավելևս նրանց ոչ միանշանակ ու ծայրաստիճան վտանգավոր հայտարարությունները չափազանց լուրջ ստվեր են գցում ինչպես ընդհանրապես իշխանությունների, այնպես էլ մասնավորապես Արցախի հարցում նրանց դիրքորոշման վրա։ Նոր Հայաստանը չի կարող ստեղծվել նախկինների ջանքերով և հիմնված լինել նրանց գաղափարախոսության վրա, առանց որևէ բացառությունների։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ПРИЗНАНИЯ НИКОЛА КАК ТРИГГЕР: ПРИШЛО ВРЕМЯ ГОВОРИТЬ ПРАВДУ
      2024-06-14 09:55

      То ли осознанно, стремясь вновь перевести на себя центр общественного внимания, то ли теряя самоконтроль в порыве истерики Пашинян за два дня выдал такие откровения, которые еще месяц-два назад вряд ли позволил бы себе. Его заявления, в частности, касательно Арцаха, были настолько неадекватными и лживыми, что заговорил даже весьма сдержанный президент НКР Самвел Шахраманян. Он лаконично, но достаточно четко ответил на клевету и пообещал вскоре более подробно обратиться к прозвучавшим с трибуны НС беспрецедентным по степени лицемерия и цинизма заявлениям.  

    • ДЕВИЧЬЯ ПАМЯТЬ МИСТЕРА О’БРАЙЕНА: ЧЕМ И КЕМ ГОРДЯТСЯ США?
      2024-06-12 09:13

      По всей вероятности, в Вашингтоне относятся к разворачивающемуся в Армении протестному движению весьма серьезно. В противном случае посол США не рванула бы в парламент 11 июня, когда Совет НС обсуждал предложение оппозиции относительно импичмента. И уж тем более в Ереван не был бы командирован высокопоставленный представитель Госдепа – помощник главы ведомства. Да, формально Джеймс О’Брайен прибыл для участия в заседании Стратегического диалога РА-США, но поверить в это может разве что очень наивный человек.

    • БЕЗ ДНА: КАК ПЕТРОС, ЕГО ЖЕНА И СУДЬЯ СНОВА СНИЗУ ПОСТУЧАЛИ
      2024-06-06 10:08

      Автор знаменитой фразы «Когда я думал, что достиг дна, снизу постучали» Станислав Ежи Лец, возможно, не предполагал, сколько уровней «дна» может иметь человеческая подлость и низость. Сегодняшние власти Армении и их верные слуги демонстрируют поистине бездонность аморальности и цинизма, выказывая готовность «стучать снизу» буквально каждый день - и каждый раз по-новому.

    • ОБРАТИТСЯ ЛИ НИКОЛ ЗА CИЛОВОЙ ПОМОЩЬЮ К АНКАРЕ?
      2024-06-03 09:43

      Тот факт, что в Азербайджане и Турции крайне обеспокоены разворачивающимся в Армении движением, очевиден. Достаточно кинуть даже поверхностный взгляд на бакинские СМИ, где обилие материалов на тему внутренней ситуации в нашей стране реально впечатляет. Столь же впечатляюще полное сходство ложных тезисов и фейковых обвинений в адрес движения «Тавуш во имя Родины», Баграта Галстаняна и в целом – ААЦ, используемых пашиняновской прессой в Армении и азербайджанскими СМИ.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱ՝ ԶԻՆՎԱԾ ԽՈՒՆՏԱՅԻ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
      2021-02-05 21:42

      «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանի նշանակումը Պետեկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնում ծայրահեղ զարմանք առաջացրեց նրանց մոտ, ովքեր անձամբ ճանաչում են այդ անձնավորությանը։ Քաղաքականացված հանրությունը նրա գոյության մասին առաջին անգամ իմացել է քարոզչության օրերին, երբ «Իմ քայլը» դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված թեկնածուն կոչ էր անում ձայն տալ իրեն, որովհետև ինքը Երջանիկ է, և ուրեմն կերջանկացնի իր ընտրողներին։

    • ՄԱԿՈՒՆՑԱՊԱՏՈՒՄ
      2021-01-25 17:56

      Փաշինյանը հարվածի տակից դուրս է բերում հավատարիմներին։ Առաջինը հեռացավ պիժոնը. դե, նա, որն ասում էր, թե «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ Նրան նոր պաշտոն չտվեցին, և դա հասկանալի է. պատերազմը տանուլ տված նախարար։ Հետո պաշտոնից ազատեցին գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարին. «դդումին», ինչպես քնքուշ անվանում էին նրան ուսանողները։ «Դդումը» դարձավ վարչապետի խորհրդական։

    • ԿՐԿԻՆ ՋՐԻ ԵՐԵՍ ԹՌԱԾՆԵՐԸ
      2021-01-22 17:34

      Հեռացող Նիկոլն ու նրա հետ քայլողներն իրենց վերջին ռևերանսներն անում են Բաքվի առջև։ Ալիևի համար սկզբունքային է մեկ կարևոր պահ. թույլ չտալ, որ Հայաստանում հանկարծ կրկին իշխանության գա Ռոբերտ Քոչարյանը։ Այն Քոչարյանը, որի առջև խոնարհվում էր նրա հայրը, որից թույլտվություն էր խնդրում իշխանությունն իր որդուն՝ Իլհամին փոխանցելու առնչությամբ։ Ալիևը բազմիցս ակնարկել է իր միջնորդավորված դրածո Փաշինյանին, որ Քոչարյանի վերադարձն իր համար անընդունելի է։ Ակնարկել է ոչ միայն Փաշինյանին, այլև Պուտինին։

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՏՐՑԱԿԸ
      2020-09-19 10:30

      Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։