Միրզոյանը նշել է, որ Զուրաբիշվիլիի հայտարարությունները անթույլատրելի են
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 14-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումն ընթացել է ընդլայնված կազմով:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակության ներկայացուցչական այցը նոր խթան կհանդիսանա հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում:
Ազգային ժողովի նախագահը կարեւորել է եղբայրական ժողովուրդների ավանդական ու առանձնահատուկ կապերը՝ հիմնված ընդհանուր պատմության, մշակութային ու հոգեւոր արժեքների վրա:
Խորհրդարանի ղեկավարն առանձնացրել է նաեւ Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների միջեւ կապերի ակտիվացումը՝ նշելով, որ առաջիկայում կձեւավորվի պատգամավորական բարեկամական խումբը:
Խոսելով միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցության կարեւորության մասին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ՝ տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով:
ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ ՀՀ ԱԺ խոսնակն ընդգծել է, որ մեր երկրի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում՝ հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձեւաչափում կարգավորմանը:
«Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձեւակերպումներն այսուհետ եւս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում»,-ընդգծել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018թ. հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը:
ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաեւ Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձեւակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:
ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը, անդրադարձել հայ համայնքի գործունեությանը՝ ընդգծելով, որ հայերը դարեր շարունակ իրենց նշանակալի ներդրումն են ունեցել Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում եւ կարող են լինել հուսալի կամուրջ երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման հարցում:
Վրաստանի նախագահը, դրական գնահատելով խորհրդարանական դիվանագիտության դերը, եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ ակտիվ համագործակցությունն ու փոխայցերը:
«Կարեւոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից: Մենք՝ որպես հարեւան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ: Այդ կապերը պետք է առավել խորանան եւ ընդլայնվեն»,-ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մտահոգություններին՝ Սալոմե Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ եւս կարեւորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկայում պատրաստ է սիրով ընդունելու իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-07 09:30
Սանկտ Պետերբուրգում կայացել է Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հանդիպումը Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հետ, հաղորդում է ՌԴ Քննչական կոմիտեն:
-
2019-09-03 19:51
ԱՄՆ-ում գիտակցում են Իրանի դերը Հայաստանի համար, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայում հրատարակվող Nouvelle d'Arménie հայկական ամսագրին տված հարցազրույցում։ Այս մասին հաղորդել է կառավարության ղեկավարի մամուլի ծառայությունը, ինչպես տեղեկացնում է Sputnik-ը։ «Ես չեմ ուզում բարձրագոչ հայտարարություններ անել, բայց մեր դիվանագետներին հաջողվել է շատ կարևոր հաղթանակ տանել այդ առնչությամբ․ կարծես մեր ամերիկացի գործընկերները կարողացել են լավ ըմբռնել հարցը։ Նրանք սկսել են հասկանալ, որ Վաշինգտոնի համար Իրանը մեկ բան է, իսկ Հայաստանի համար՝ մեկ այլ»,- ասաց Փաշինյանը։
-
2019-07-02 07:50
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 1-ին Մինսկում հանդիպել է Բելառուսի Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Անատոլի Խոտկոյի հետ։
-
2019-06-27 15:22
«Բանակ-2019» միջազգային ռազմատեխնիկական համաժողովում Հայաստանի և Ռուսաստանի Ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունները պայմանագրեր են ստորագրել և նախատեսում են ևս մի քանի գործարք կնքել ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների շուրջ: Այս մասին «Զվեզդային» ասել է Հայաստանի ՌԱՀ նախագահ Ավետիք Քերոբյանը: