«ՍԻՐՈ ԵՎ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ» ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ
«Չե՛նք գնա այստեղից», «Հեղափոխությո՛ւն ենք ուզում», «Ոստիկանները ո՛ւժ են կիրառում», գոչում էին մարտի 14-ի կեսօրին մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փակել էին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ժամը 13-ին ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին նստացույցը, վերականգնելով երթևեկությունը։ Օպերայի և բալետի թատրոնի շենքին մերձակա սննդի օբյեկտների ապամոնտաժումը մարտի 14-ին առաջ բերեց շարունակական ընդհարումներ օբյեկտների աշխատողների և ոստիկանության միջև։ Սկզբում բերման ենթարկվեց 14 մարդ, հետո նրանց բաց թողեցին ու բերման ենթարկեցին ավելի մեծ թվով մարդկանց։ Բախումներից մեկի ժամանակ տուժեց «Ջազվե» սրճարանի խոհարարը, նրան տարավ շտապօգնությունը։ Ստացիոնար տարվեցին նաև տուժած երկու ոստիկաններ։
Ապամոնտաժումը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ սկսվեց մարտի 13-ին, սակայն օբյեկտների աշխատողների դիմադրության հետ կապված, որոշում ընդունվեց խնդիրը քննարկել այլ տեղում։ Օբյեկտների աշխատողների հետ քաղաքապետարանի ներկայացուցիչների և Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյանի բանակցությունները համաձայնության չհանգեցրին, այդ իսկ պատճառով հաջորդ առավոտյան ապամոնտաժման աշխատանքները շարունակվեցին։ Քաղաքապետարանի աշխատակիցների զգոն աչքի տակ բանվորները ջարդում էին կահույքն ու հենակառուցվածքները։ Օբյեկտների աշխատողները փորձում էին պաշտպանել իրենց ունեցվածքը…
Նրանք վկայակոչում էին այն հանգամանքը, որ իրենց ձեռքի ունեն մինչև 2028թ. տարածքի վարձակալման պայմանագրերը։ Մնացականյանը ժամը 15-ին մոտ նրանց խոստացավ խորհրդակցություն անցկացնել քաղաքապետի հետ և հաղորդել արդյունքները։ Ժամը 16-ին մոտ համայնքի ղեկավարը հայտնեց այն մասին, որ ապամոնտաժումը շարունակվելու է, որից հետո «կարմիր բերետները» նորից ձեռնամուխ եղան ցուցարարներին ցրելուն՝ կոպիտ ուժի կիրառմամբ։
«Աշխատելու հնարավորությո՛ւն տվեք մեզ»,-գոչում էին ակցիայի մասնակիցները, բողոքելով քաղաքապետի որոշման դեմ, որը հրաման էր արձակել օբյեկտների ապամոնտաժման մասին, ոչ մի այլընտրանք չառաջարկելով դրանց տերերին։ Մարդիկ պահանջում էին, որ Մարությանը գա իրենց մոտ, գոռում էին, որ չեն ցանկանում գործազուրկ դառնալ քաղաքապետի քմահաճույքով, որը ոչինչ չի կառուցում, այլ միայն քանդում է այն, ինչ ուրիշներն են կառուցել։
«Այո, մենք հիշում ենք, որ սկզբում շատ երևանցիներ դեմ էին, որ Օպերայի և բալետի թատրոնի հարակից տարածքներում սրճարաններ բացվեն։ Բայց չէ՞ որ վերջին տարիներին մեր քաղաքի բնակիչներից շատ շատերն են հանգստացել այս սրճարաններում, որտեղ միշտ կարելի էր թունդ սուրճ, բնական հյութեր և որակյալ թխվածք վայելել։ Ամռանը շատերն էին այցելում այս բացօթյա սրճարաններ, ամեն երեկո Երևանի կեսը մեզ մոտ էր հանգստանում»,- «ԳԱ»-ի թղթակցին ասաց այժմ արդեն նախկին «Շոկոլադնիցա» սրճարանի աշխատակիցներից մեկը, ընդգծելով , որ սննդի օբյեկտների ապամոնաժումից հետո մի քանի հարյուր մարդ կզրկվի աշխատանքից։
Ավելի ուշ Մնացականյանը հաստատեց, որ քաղաքապետարանը չի ծրագրում սրճարանների տերերին այլընտրանքային տարածքներ հատկացնել վարձակալման համար և փոխհատուցում վճարել բռնի ապամոնտաժման և գույքի փչացման դիմաց։ Նա հայտարարեց, որ այդ հաստատությունները երկար տարիներ շարունակ գերշահույթներ են ստացել, իսկ քաղաքապետը մտադիր է կատարել իր նախընտրական խոստումը և հասարակական սննդի նախկին հաստատությունների տեղում վերականգնել կանաչ գոտին…
Հիշեցնեմ, որ Ոստիկանության ծառայությունը ենթարկվում է անձամբ վարչապետին, և առանց Նիկոլ Փաշինյանի անձնական կարգադրության ոստիկանները չէին դիմի բռնության և պատժիչ միջոցների։ Մարդիկ գոռում էին ոստիկանների երեսին. «Ամո՛թ ձեզ, խայտառակությո՛ւն»։ Գոռում էին, որ իշխանությունը զբաղված է միայն նրանով, որ փողոց է նետում մարդկանց, նրանց զրկելով աշխատանքից ու մի կտոր հացից։ Ոմանք ոստիկանների հետ բախումներից հետո սկսեցին գոռալ, որ «սիրո և համերաշխության հեղափոխությունը» ավարտվեց մարտի 14-ին՝ Երևանի կենտրոնում ցուցարարների նկատմամբ գործադրված բռնությամբ։ Ակցիայի ընթացքում մասնակիցներին հաջողվեց տարածքից դուրս հրել բուլդոզերը, սակայն բազմաթիվ օբյեկտներ արդեն հիմնահատակ ավերված էին։ Դա չկասեցրեց ցուցարարներին, որոնք վճռականություն հայտնեցին շարունակելու պայքարը «հանուն իրենց մի կտոր հացի»։
Ի դեպ, նրանք հեռուստախցիկների առջև ասացին, որ ոչ բոլոր սրճարաններն են ենթարկվել ապամոնտաժման։ Մասնավորապես, այն հաստատությանը, որն ըստ լուրերի՝ պատկանում է խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանին, ոչ ոք ձեռք չի տվել։ Այդ կապակցությամբ լրագրողների իրեն հասցեագրած հարցին Կենտրոն տարածքային միավորի ղեկավարը չկարողացավ հոդաբաշխ պատասխան տալ։ Եթե որոշ սրճարաններ քանդեցին, իսկ մյուսները՝ ոչ, նշանակում է մայրաքաղաքային ղեկավարությունը ստում է, պնդելով, թե ուզում է վերականգնել կանաչ գոտին… Այսպես թե այնպես, այսօր դարձյալ Օպերային թատրոնի շենքին կից հրապարակում կաշխատի բուլդոզերը։ Մնացականյանի խոսքերով, սննդի օբյեկտների ապամոնտաժման համար կպահանջվի մոտ 10 օր։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 09:41
Реальный уровень безработицы в отдаленных марзах никто не фиксирует: режим провалил программу создания свыше миллиона новых рабочих мест. Пашинян недавно объявил, что, "благодаря революционным темпам, в госбюджет дополнительно поступило 4,2 млрд долларов". Экономисты в ответ указали на то, что за 7 лет режим увеличил внешний долг РА на 7 млрд долларов. "Революционные темпы" налицо: каждый год по 1 млрд! 7-я годовщина правления Пашиняна (избран премьер-министром со второй попытки 8 мая 2018 г.) – время подведения итогов.
-
2025-05-02 10:08
В апрельские дни 2022 г. сидячая демонстрация бывшего руководителя СНБ лидера партии "Айреник" Артура Ванецяна послужила триггером для мощного оппозиционного движения. Оно ознаменовалось шествием с участием второго президента Роберта Кочаряна и первых лиц РПА. Партия Сержа Саргсяна в 2022 г. начала свои акции с 25 апреля, а Эдуард Шармазанов опроверг слухи о том, что первый, второй и третий президенты, якобы, планируют совместное заявление об уходе из активной политики, дабы уступить место молодым. Определенные круги с тех пор никак не дождутся подобного заявления, пытаясь свалить на трех президентов вину за собственную политическую несостоятельность…
-
2025-04-30 10:45
В ночь с 30 апреля на 1 мая 2018 г. Пашинян выступил на FB с сообщением о ночном совещании у Сержа Саргсяна, который, напомню, подал в отставку 23 апреля. Главарь уличных беспорядков сообщил своим сторонникам, что республиканцы приняли решение провалить голосование по его кандидатуре. Он призвал соратников собраться утром на площади Республики. Сегодня многие забыли о деталях тех дней, а потому сошлюсь на слова экс-амайнкапета общины "Центр" лидера некогда возрожденной партии АОД Арарата Зурабяна: "Если бы Гагик Царукян не встал рядом с движением, то Серж Саргсян не подал бы в отставку, и не стоит говорить о предательстве!".
-
2025-04-30 09:16
17 апреля с трибуны парламента Пашинян провозгласил "начало социально-психологической революции". В переводе с языка популистских лозунгов на язык простых смертных заявление ознаменовало старт подготовки к общегосударственным выборам. Апрельские тезисы "социально-психологической революции" подразумевают отказ от внешнеполитического приоритета в виде международного признания и осуждения Геноцида армян в Западной Армении 1915 г., отказ от Карабахского движения и от ссылки в преамбуле новой Конституции на Декларацию о независимости Армении. Речь идет об отказе от исторической памяти в пользу "реальной Армении" без Арцаха в условиях оккупации 240 кв. км территории 3-х марзов. Население в лице "3 млн премьер-министров" вот уже 7 лет является свидетелем политических репрессий, которые стали нормой жизни в "бастионе демократии".
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-05-16 20:55
Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
-
2019-03-29 08:23
Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։
-
2019-03-27 08:06
«Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-
2019-03-16 14:49
Իր վարչապետության 100 օրվան նվիրված միտինգում Նիկոլ Փաշինյանը այլ ուշագրավ հայտարարությունների հետ մեկտեղ արեց հետևյալը. «Հայաստանի Հանրապետությունում հիմա հաստատվել է մի իրավակարգ, մի կառավարման համակարգ, որը պատմագիտության մեջ ընդունված է անվանել ուղիղ ժողովրդական կառավարում, ուղիղ ժողովրդաիշխանություն: Այն իրադարձությունը, որ տեղի է ունեցել այս հրապարակում, պատմագիտական առումով կարող է հիշատակվել հետագայում նույն մակարդակի վրա, ինչպես հին Աթենքում՝ ժողովրդավարության, դեմոկրատիայի հաստատումը։ Եվ ուրեմն, Հայաստանի Հանրապետությունը պատմական հեռանկարում կարող է հիշատակվել այնպես, ինչպես հիմա հիշատակվում է Հին Հունաստանը: Երևանը կարող է հիշատակվել այնպես, ինչպես Հին Աթենքը, և Հանրապետության հրապարակը կարող է դառնալ XXI դարի մարդկության նորագույն ժամանակների ագորան, որտեղ ստեղծվել է ժամանակակից քաղաքակրթությունը»։