ՀՈՒՍԱԼՈՎ, ԹԵ ԿԱՊՐԵՆՔ ՈՒ ԿՏԵՍՆԵՆՔ
Վերելակների շահագործման վճարը Երևանում կբարձրացվի (մինչև 20%)՝ Հայաստանի մայրաքաղաքի վերելակային տնտեսության արդիականացման ծախսերը փոխհատուցելու համար, հայտարարեց մամլո ասուլիսում Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը։
«ԵրԵՎանի վերելակային ֆոնդի արդիականացման ծրագիրը մտել է եզրափակիչ փուլ: Առաջիկա օրերին մենք կդիմենք կառավարություն` ֆինանսական մոդելի հաստատման համար: 3600 վերելակների վերանորոգման, արդիականացման և փոխարինման համար պահանջվում է բավական մեծ գումար՝ 30 մլրդ դրամ»,-ասաց Սարգսյանը, նշելով, որ Երևանը չի կարող հատկացնել այդ միջոցները։ Նրա խոսքերով, վերելակները փոխելու ֆինանսական մոդելը նախատեսված է 20-25 տարվա համար, որոնց ընթացքում գումարի մի մասը կփոխհատուցվի շահագործման վճարը բարձրացնելու հաշվին, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
Բայց անհնար է լռել. այն, որ երևանյան վերելակները որոշվել է կարգի բերել «ուղեվարձը» բարձրացնելու հաշվին, արդեն հասարակական արձագանք է առաջացրել։ Այն, որ այդ որոշումն ընդունվում է քաղաքային աշխատակազմի ռոճիկները բարձրացնելու քաղաքային նույն այդ աշխատակազմի անդառնալի մտադրության խորապատկերին, նույնպես աղմկալի արձագանք հարուցեց։ Թեև զուր են երևանցիները զարմանում այդ ամենի վրա։ Չէ՞ որ խոստացել էր Հայկ Մարությանը նորոգել վերելակները, ահա և կատարում է իր խոստումը։ Հո չէ՞ր խոստացել Մարությանը չբարձրացնել քաղաքապետարանի աշխատողների ռոճիկները կամ պարգևավճարներ չբաժանել։ Ահա և վարվում է որպես ընտրողների առջև պարտավորություններով չկաշկանդված մարդ։ Ամեն ինչ հստակ է, նույնիսկ կառչելու բան չկա։
Այլ հարց է, որ նրանց մեծամասնությունը, ում նա խոստացել է նորոգել վերելակները, մինչ այդ լուսավոր օրը փաստացի ողջ չեն մնա, չեն հասցնի ըմբոշխնել այն գիտակցումը, որ իրենց չեն խաբել։ Իսկ այ, քաղաքապետարանի աշխատողները կապրեն, կհասցնեն և՛ բարձր աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանալ, և՛ ծախսել, և՛ նորից ստանալ ու կրկին ծախսել… Իհարկե, այստեղ նկատելի են խտրականության նշաններ, բայց դրանք մանրուքներ են այն բանի համեմատ, որ քառորդ դար անց մայրաքաղաքի վերելակային տնտեսությունը վերջապես բարեհաջող կարդիականացվի։ Բայց դա էլ ոչինչ, նույնիսկ Մոսկվան միանգամից չի կառուցվել, իսկ այստեղ մասշտաբն ավելի խոշոր է, վերելակային ամբողջ ֆոնդ է պետք թարմացնել։
Դեռ սա էլ ոչինչ, միայն փոքր-ինչ շփոթեցնում են այնուամենայնիվ թվերը։ Համաձայն ներկայացված ծրագրի, ստացվում է, թե մայրաքաղաքում արդիականացվելու է տարեկան 140 վերելակ։ Համաձայն ներկայացված ցուցանիշների, այդ վերելակներից յուրաքանչյուրը կնստի միջինը 8,5 մլն դրամ, իսկ վերելակների վրա ամեն տարի կծախսվի մոտ 1,2 մլրդ դրամ։ Այսինքն 2,5 միլիոն դոլար։ Ասենք ուղղակի. գումարն ամենևին էլ աստղաբաշխական չէ ներկա ժամանակների համար, իսկ եթե հաշվի առնենք ծրագրի մասշտաբը, ապա ընդհանրապես չնչին է։
Իսկ եթե նկատի առնենք նաև այն, որ քաղաքային նոր աշխատակազմն ապրում է այն աստիճան շռայլ կյանքով, որ օրինակ, գաղափարների մրցույթ է հայտարարում 1 միլիոն դոլար մրցանակային ֆոնդով, որ մտադիր է քաղաքապետարանի 1700 աշխատողների աշխատավարձը բարձրացնել 30%-ով, ապա տարեկան 2,5 միլիոնը քաղաքի հայրերի համար ընդհանրապես փող չէ։ Մինչդեռ այստեղ պարզվում է, որ այդ գումարները չափազանց խոշոր են, այն աստիճան մեծ, որ ո՛չ քաղաքապետարանը, ո՛չ էլ կառավարությունը չեն կարող իրենց ուսերին առնել ֆինանսական այդ ծանր բեռը, և ծրագրի իրականացման համար պետք է վճարեն վերելակների «ուղևորները», այն էլ 25 տարի շարունակ։
«Դե, թո՛ւյլ տվեք մարդկանց աշխատել»,- կասեն մայրաքաղաքի նոր աշխատակազմի որոշ կողմնակիցներ։ «Սրանք գոնե ինչ-որ բան ձեռնարկում են, ի տարբերություն նախկին, ամբողջությամբ փտած ռեժիմի»,- կավելացնեն մյուսները։ Ամեն ինչ ճիշտ է, պետք է ժամանակ տալ… Բայց քառորդ դա՞ր։ Ամեն ինչ ճիշտ է, սրանք գոնե ինչ-որ բան ձեռնարկում են… Բայց ի՞նչ։
Այս հարցի պատասխանը հեշտ է գտնել, զբոսնելով, օրինակ, Օպերայի և բալետի թատրոնի մերձակայքում։ Դեռ մեկ-երկու ամիս առաջ այստեղ կրքեր էին եռում։ Քաղաքապետարանին, չնայած անգիտակից տարրերի դիմադրությանը, թույլ տվեցին աշխատել, անել այն, ինչը նախկին իշխանության օրոք չէր արվում։ Այն է՝ վերադարձնել Օպերայի հարակից տարածքի մշակութային մթնոլորտը, դրա նախաստեղծ տեսքը, ազատել հասարակական սննդի «անկուլտուրական» պաշարումից և կանաչապատել ազատված տարածքը։ Կրկնեմ, չնայած նախկինների կատաղի դիմադրությանը, թույլ տվեցին աշխատել… էքսկավատորով։ Եվ արդյունքում՝ ի՞նչ։
Երևանցիների սիրելի հանգստավայրը՝ մշակույթի օջախը առաջվա պես շրջապատված է բազմաթիվ սրճարաններով, իսկ հակահեղափոխական օբյեկտների տեղակայման վայրում պարզապես ավազ է սփռած։ Կարմիր ավազ, նույնիսկ ոչ կանաչ, որ գոնե մխիթերեիր քեզ այն մտքով, թե կանաչապատման գործընթացի տակ նկատի էր առնվում հենց դա։ Եթե հարցնես քաղաքապետարանին, ապա կպարզվի, որ այդ ավազը ամենևին էլ սովորական չէ, այն դիզայներական է, և հենց դա է ապահովում տվյալ տարածքի մշակութային մթնոլորտը, որ դեռ երկու ամիս առաջ բարբարոսաբար խաթարում էին 2-3 հակահեղափոխական սրճարաններ։ Բայց մի տեսակ ցանկություն չկա հարցնելու, հիմար վիճակի մեջ դնելու մարդկանց և հատկապես ինքդ քեզ։ Ի վերջո պետք է հասկանալ, որ դա «սուտի-մուտի» բան չէ, դա ծավալուն, թանկարժեք ծրագիր է, որի իրականացման համար տասնամյակներ են պետք։ Սպասե՞նք հուսալով, թե կապրենք՝ կտեսնենք…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 09:34
Объем продукции, произведенной в первом квартале 2025 года в Армении в сферах сельского хозяйства, лесного хозяйства и рыбоводства, в текущих ценах составил 121 498.1 млн драмов, увеличившись по сравнению с аналогичным периодом 2024 года на 10%. Об этом сообщает Национальный статистический комитет республики, передает АРКА. Так, объем производства в сфере сельского хозяйства за отчетный период вырос на 10,5% и составил 97 469.9 млн драмов. При этом объем производства в сфере животноводства составил 74 631.0 млн драмов, увеличившись на 2,5% по сравнению с январем-мартом прошлого года, а в сфере растениеводства – 22 838.9 млн драмов при росте на 53,5%.
-
2025-05-17 10:15
Министерство экономики Армении предлагает создать Фонд "Оператор текстильной отрасли", на который будут возложены функции оператора отрасли. Соответствующая инициатива размещена на едином портале правовых актов, передает АрмИнфо. Как говорится о пояснении к документу, текстильная промышленность является одним из приоритетных и ключевых секторов экономики, определенных правительством РА, который обеспечивает тысячи рабочих мест, особенно для женщин. Многие заводы и мастерские работают за пределами Еревана, в регионах, где это имеет большое значение в условиях высокого уровня безработицы. Текстильная продукция из Армении экспортируется в основном в Российскую Федерацию, страны ЕС и США. Расширение объемов экспорта способствует притоку иностранной валюты и улучшению платежного баланса Армении. Развитие текстильной отрасли также стимулирует местное производство сырья (например, хлопка, шерстяных изделий) и смежные отрасли: транспортировку, упаковку и маркетинг.
-
2025-05-09 09:41
Объем внешнеторгового оборота Армении стремительно падает. За первый квартал этого года, по сравнению с аналогичным периодом 2024-го, он сократился более чем наполовину (на 56,2%). Согласно данным статистического комитета РА существенно сократился товарооборот со странами ЕАЭС. Спад составил 63%. С США товарооборот сократился на 21,6%, с Китаем – на 43,3%, с ОАЭ – на 78,8%. Со странами ЕС изменений объемов торговли практически нет.
-
2025-05-08 10:03
В сравнении с январем-апрелем прошлого года налоговые поступления в государственный бюджет в январе-апреле 2025-го увеличились на 14,5% или 120 млрд драмов. Об этом написал на своей странице в «Facebook» премьер-министр Армении Никол Пашинян.«Выражаю благодарность всем гражданам, которые работают, создают результаты, выполняют свои налоговые обязательства в соответствии с законом, а также тем государственным служащим, работа которых способствует росту налоговых поступлений в государственный бюджет», - отметил Пашинян, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-24 07:05
Սեպտեմբերի 23-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհրդի նիստը:
-
2019-03-29 08:23
Անցած շաբաթվա վերջին արդեն երկրորդ քրեական գործը հարուցվեց՝ Օպերային թատրոնի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման դեմ մարտի 14-ի հայտնի բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների նկատմամբ ուժի կիրառման փաստով։
-
2019-03-27 08:06
«Օպերայի շենքը գոտևորող տարածքի սրճարանների ապամոնտաժումը հակաօրինական է, քանի որ կատարվել է բազմաթիվ ամենակոպիտ խախտումներով»,- հաստատում է հայտնի փաստաբան, միջազգային օրենսդրության ոլորտի փորձագետ Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
-
2019-03-18 15:47
«Չե՛նք գնա այստեղից», «Հեղափոխությո՛ւն ենք ուզում», «Ոստիկանները ո՛ւժ են կիրառում», գոչում էին մարտի 14-ի կեսօրին մոտ բողոքի ակցիայի մասնակիցները, որոնք փակել էին Մաշտոցի պողոտայի և Թումանյան փողոցի խաչմերուկը։ Ժամը 13-ին ոստիկանները ուժի կիրառմամբ ցրեցին նստացույցը, վերականգնելով երթևեկությունը։ Օպերայի և բալետի թատրոնի շենքին մերձակա սննդի օբյեկտների ապամոնտաժումը մարտի 14-ին առաջ բերեց շարունակական ընդհարումներ օբյեկտների աշխատողների և ոստիկանության միջև։ Սկզբում բերման ենթարկվեց 14 մարդ, հետո նրանց բաց թողեցին ու բերման ենթարկեցին ավելի մեծ թվով մարդկանց։ Բախումներից մեկի ժամանակ տուժեց «Ջազվե» սրճարանի խոհարարը, նրան տարավ շտապօգնությունը։ Ստացիոնար տարվեցին նաև տուժած երկու ոստիկաններ։