ԴԱՏԱՐԿԱԽՈՍՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
Դե, պարտվեցինք ու պարտվեցինք ֆուտբոլային երկու հանդիպումներում… Ինչո՞ւ պարտվեցինք։ Որովհետև մեր մրցակիցներն ավելի ուժեղ էին, ավելի լավ էին խաղում։ Ինչի՞ վրա էինք հույս դրել։ Փոքրիկ հրաշքի… Հրաշքներ իսկապես պատահում են։ Բայց հազվադեպ։
Նույնն էլ, ի դեպ, քաղաքականության մեջ է, ինչը փոքր-ինչ նմանեցնում է մեր հավաքականին մեր վարչապետի թիմի հետ։ Չէ՛, հավաքականում պրոֆեսիոնալներն, իհարկե, ավելի շատ են, այնքան էլ ճշգրիտ չարտահայտվեցինք։ Ավելի շուտ՝ մեր ֆուտբոլային հավաքականից մարզասերների սպասումները նման են նոր իշխանությունից միջին վիճակագրական քաղաքացու սպասումներին։ Մի կողմից, մեր հավաքականի ցանկացած երկրպագու հասկանում է, որ հաղթելու հավանականությունն օբյեկտիվորեն ցածր է։ Բայց հավատում, հավատո՛ւմ ենք հրաշքի. չէ՞ որ դրանք մեր տղաներն են… Նայում ես մեր իշխանությանն ու նույնպես հասկանում, որ օբյեկտիվորեն չափազանց ցածր է հավանականությունը, թե նրանց մոտ որևէ կարգին բան կստացվի, բայց այնուամենայնիվ հավատում ես, մեկ էլ տեսար։ Չէ՞ որ դրանք նույնպես մեր տղաներն ու աղջիկներն են…
Վարչապետն, ի դեպ, այդ «հավատարիմ երկրպագուի տրամաբանությունը» գերազանց հասկանում է։ Հավանաբար ընդհանրապես չէինք անդրադառնա այս թեմային, եթե Ֆինլանդիայի հետ խաղից առաջ վարչապետը չհանդիպեր մեր հավաքականի հետ։ Եվ այդ հանդիպման ընթացքում գրեթե չաղաչեր լավ խաղալ ու հաղթել, ընդգծելով, թե որքան կարևոր է դա մեր ժողովրդի բարձր ինքնազգացողության համար… Եվ ամենից ցուցանշականը. իր խոսքում նա ասաց, որ ֆուտբոլիստների առաքելությունը նման է կառավարության առաքելությանը, քանի որ կառավարության գլխավոր առաքելությունը, ըստ վարչապետի, այն է, որ քաղաքացին հավատա սեփական ուժերին…
Միշտ էլ ասել եմ, որ պետք է ուշադիր լսել Փաշինյանին։ Ժամանակ առ ժամանակ նա ասում է ճշմարտությունը, հենց այդպես է ինքը հասկանում իր թիմի առաքելությունը։ Ո՛չ Արցախի խնդրի լուծում, ո՛չ պաշտպանունակության բարձրացում, ո՛չ արտաքին քաղաքական պոկումներ, ո՛չ տնտեսություն, ո՛չ ներդրումներ, ո՛չ աշխատատեղեր, ո՛չ էլ անկախ արդարադատություն։ Ամեն ինչ երկրորդական է։ Գլխավորն այն է, որ քաղաքացին հավատա իր ուժերին։ Եվ այդ հողի վրա վարչապետը ջանում է ողջ ուժով։ Ավլում է փողոցները, մեկնում գյուղեր, հորինում հպարտ քաղաքացիների նոր տոներ, համոզում ֆուտբոլիստներին տոն նվիրել մարզասերներին… Այդ ամենը բոլորովին էլ վատ չէ, նույնիսկ լավ է, սակայն խնդիրն այն է, որ հավատը՝ հավատ, բայց վերջին խաղը մեկ ավելորդ անգամ հաստատեց, որ եթե օբյեկտիվ նախադրյալներ չկան, հրաշքները հազվադեպ են տեղի ունենում, որքան էլ մենք բոլորս ցանկանանք դա։
ԹեԵՎ, մյուս կողմից, ուրիշ ի՞նչ կարող է անել վարչապետը։ Նրա նախորդները բոլորն էլ պարծենալու ինչ-որ բան ունեն… Եթե այսպես, չափազանց հպանցիկ թվարկենք, ապա Սերժ Սարգսյանը, օրինակ, կարող է հիշել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ համաձայնագրերը, Ռոբերտ Քոչարյանը՝ ծավալուն շինարարությունը, Տեր-Պետրոսյանը՝ Ռուսաստանի հետ պայմանագիրը։ Կրկնում ենք, թվարկումը հպանցիկ է…
Իսկ Փաշինյանը՝ ի՞նչ։ Զրո ամբողջ զրո տասնորդական, եթե չհաշվենք ասֆալտին փռածներին, պատին ծեփածներին ու քանդած սրճարանները։ Գուցե երբևէ հետագայո՞ւմ։ Գուցե։ Այ, հենց այդ ժամանակ էլ կխոսենք ու կգնահատենք։ Իսկ առայժմ արձանագրում ենք. խնդիրներ արտաքին քաղաքական հարաբերություններում, տնտեսական ծավալուն նախագծերի բացակայություն, բայց փոխարենը՝ դատարկ խոսքերի աներևակայելի քանակ։ Հետաքրքիր է, կա՞ արդյոք այդպիսի տերմին քաղաքագիտության մեջ. «դատարկախոսավարություն», այսինքն՝ դատարկախոսների իշխանություն։
Նույնիսկ այն ոլորտում, որը վարչապետը ներկայացնում է որպես իր հաղթաթուղթ (արդարադատություն, պայքար կոռուպցիայի դեմ) 90%-ը միայն դատարկախոսություն է, եթե ոչ ավելին։ Եվ այդտեղ էլ նա զիջում է իր նախորդներին։ Արդեն ասացինք, բայց կրկնենք. Ռոբերտ Քոչարյանի օրոք տեղի ունեցավ աղմկահարույց դատավարությունը Սիրադեղյանի պաշտոնավարման ժամանակ ՆԳՆ-ի կառույցում ստեղծված ավազակախմբի գործով։ Սերժ Սարգսյանի օրոք տեղի ունեցավ կենսաթոշակային ապահովագրության համակարգում կոռուպցիայի մերկացման աղմկահարույց դատավարությունը. մեղավորները նստեցին, լուծարվեց երևանյան ստորաբաժանումը… Փաշինյանի պարագայում առատ դատարկախոսության տակ իբրև նախկին իշխանությունների համակարգային կոռուպցիայի դեմ պայքար են մատուցվում դժբախտ պահածոները, որոնք, ինչպես պարզվեց, Մանվելի պահեստներում էին պահվում, որովհետև Պաշտպանության նախարարությունը դրանք հատկացրել էր «Երկրապահի» համար։
Արձանագրում ենք. առ այսօր մինչև դատարան չի հասել նախկին իշխանությունների համակարգային կոռուպցիայի առնչությամբ և ոչ մի գործ, ինչի մասին այդքան հաճախ խոսում է վարչապետը։ Ո՛չ մի… Քաղաքականացված «Քոչարյանի գործի» մասին, որի վրա միանշանակորեն տարածվում են նախագահական անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրության հոդվածները, դատավորների անկախության մասին, որոնց վրա Փաշինյանը հրապարակավ հոխորտում է, թե նրանց մեջ չկա մեկը, ով դեմ կգնա իր կամքին, ավելի լավ է չխոսենք… Փոխարենը՝ սպառնալիքներ այն ԶԼՄ-ների հասցեին, որոնք գրում են այդ մասին…
Այնպես որ վարչապետն անկեղծ է, երբ ասում է, որ իր թիմի գլխավոր առաքելությունը քաղաքացուն սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելն է… Ահա և ստիպված է ճամարտակել, շաղակրատել, դատարկախոսել… Ի բարեբախտություն իրեն, այդ հարցում իր թիմի անդամների մեջ կան գրանտներով սնուցված բազմաթիվ պրոֆեսիոնալներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 10:10
Деятельность оппозиции, как отдельных ее политических команд, так и в целом, в последние дни часто становится объектом критики. Главный тезис критики: вина оппозиции в том, что до сих у власти остается эта самовлюбленная команда амбициозных политиков во главе с Пашиняном, которая принесла Армении столько бед. Но надо помнить о большой эйфории, которая господствовала в обществе, когда эта команда приходила к власти. Это было следствием определенных просчетов прежних властей, но также и результатом работы, проводимой с общественным мнением республики рядом враждебных Армении структур: как в открытую, так и через подставные фигуры, часть которых и не подозревала, чьи интересы обслуживает.
-
2025-05-14 09:19
С одной стороны, Пашинян поехал на Парад Победы в Москве. С другой стороны, чтобы в Европе, которая во главе с британскими спецслужбами является главной крышей Пашиняна, не обиделись, премьер развернул на своих агитационных ресурсах беспрецедентную кампанию по дискредитации роли СССР в победе стран коалиции во Второй мировой войне. Это у него называется "политикой балансирования".
-
2025-05-13 11:05
Уже говорили о «гениальном открытии» Арцруна Ованнисяна, согласно которому Гитлер планировал после взятия Сталинграда, а затем Кавказа с двух сторон напасть на Турцию со стороны Болгарии и со стороны Армении. Причем на стороне Гитлера с уже независимой Армении предполагалось также участие армянских военных подразделений. В результате должна была быть создана «единая, историческая Армения», но Сталинградская битва, точнее поражение немцев в ней, помешали этому замыслу... Глупость, конечно, редкая, но, увы, не единственная выданная Арцруном 9 мая в эфире у Петроса. Пройдемся по другим "открытиям" новоявленного историографа.
-
2025-05-12 11:15
15 мая в Стамбуле ожидается встреча российской и украинской делегаций. С таким предложением выступил президент РФ Владимир Путин по окончании торжественных мероприятий в связи с 80 годовщиной Великой Победы. После Парада Победы, уже за полночь, он заявил об этом российским и иностранным журналистам, отметив роль тех стран, которые стараются внести свою лепту в урегулирование украинского конфликта: от Китая и Бразилии до новой администрации США.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։