Ո՞ՒՄ ՓՈՂԵՐԻՑ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ
Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամն իր պաշտոնական կայքում հրապարակել է հիմնադրամի դոնորների ցանկը, այդպիսով խախտելով ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջները։
Հոդվածով նախատեսված է, որ «յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին» և այլն։ Մարտի 27-ին Azdarar.am կայքում նման տվյալներ դեռևս չկան, հաղորդում է Panorama. Am-ը։
Բայց անհնար է լռել. այն, որ հաշվետվությունը օրենքով նախատեսված համապատասխան ձևով ու ձևաչափով յուրաժամանակ չի հրապարակվել հիմնադրամի կողմից, առանձին հարց է։ Այս պատմության մեջ, որն, իդեպ, արդեն մեկ շաբաթ քննարկվում է հասարակայնության կողմից, կան ոչ պակաս նրբաբնույթ մանրամասներ։ Եվ վերաբերվում են դրանք ցանկի բովանդակությանը…
Օրինակ, հրապարակվածից հետևում է, որ անհայտ մնալ ցանկացող ոմն մեկը որոշել է 400 հազար դոլար փոխանցել հիմնադրամին՝ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական բուժման համար։ Նպատակը, ասենք ուղղակի, վեհաբարո է։ Բայց գումարը, դարձյալ ուղղակի ասենք, հարցեր է առաջացնում։ Ի՞նչ հարցեր։ Այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ շարունակենք։
Մեկ այլ անանուն դոնոր հիմնադրամին կես միլիոն դոլար է նվիրաբերել Մեղրիում մանկապարտեզի վերանորոգման համար։ Այստեղ նույնպես կարծես թե նախանշված է գործնականում սուրբ նպատակ. երեխաների համար ոչինչ չես խնայի։ Ավելին, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացել էր Մեղրիի բնակիչներին վերակառուցել մանկապարտեզը «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով։ Այլ հարց է, որ 500 հազար դոլարով, հավանաբար, կարելի է ապահովել Մեղրիի փոքրիկներին ոսկեզօծ միզանոթներով։ Համաձայնեք, կես միլիոն դոլարը նախադպրոցական հաստատության վերանորոգման համար չափազանց տպավորիչ գումար է։ Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Ուրեմն ի՞նչն է։ Այդ մասին՝ ավելի ուշ։
Անցնենք առաջ։ Հիմնադրամի մի շարք անանուն դոնորներ փոխանցել են բավական տպավորիչ գումարներ։ Իհարկե, ավելի համեստ, քան կես միլիոնը, բայց նույնպես բավական խոշոր նվիրատվություններ. 10 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ և այլն։ Իսկ այ, ոմն Անժել Հարությունյանը ժլատություն չի արել, փոխանցելով ամբողջ 48 միլիոն դրամ։ 10 միլիոն նվիրաբերել է Վահագն Ավետիսյանը, նույնքան՝ Վահագն Դավթյանը, Վահրամ Դավթյանը, Վարդան Վարդանյանը…
Ուրիշի փողերը հաշվելը մի տեսակ այնքան էլ վայելուչ բան չէ։ Բայց այստեղ կա մի նրբերանգ, որը պարզապես չի կարող ուշադրություն չգրավել։ Մանավանդ մեղավորության կանխավարկածի ինստիտուտ ներդնելու գործող իշխանության նախաձեռնության, ունեցվածքի և կապիտալի օրինական ծագման ապացուցման համակարգ ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ենթատեքստում։ Կարո՞ղ է արդյոք նույն այդ Անժել Հարությունյանը փաստագրաբար հաստատել 48 միլիոն դրամի օրինական ծագումը։ Կարո՞ղ են հիմնադրամի մյուս բոլոր խոշոր «ներդրողները» անել դա։ Ըստ էության, հենց այս հարցերը նկատի ունեինք վերն ասվածում։ Դրանց առկայությունը, անկեղծ ասած, կասկածի տակ է դնում կուլակաթափության ճանապարհով գնալ փորձող իշխանության առավել աղմկահարույց ձեռնարկումներից մեկը։
Եթե հայտարարել եք, որ պետք է ժողովրդին վերադարձվեն ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքն ու կապիտալը, եթե հայտարարել եք, որ մտադիր եք պահանջել դրանց լեգալ ծագման փաստագրական հաստատում, ապա տրամաբանական կլիներ նախ ստուգել այդ նախաձեռնության գործել-չգործելը, ասենք այսպես՝ փորձնական տարբերակով։ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվող ահռելի գումարները լայն հնարավորություններ են տալիս այդօրինակ փորձարարական ընթացակարգի համար։ Բայց…
Դատելով ամենից, միշտ չէ, որ փողից վատ հոտ է գալիս։ Համենայն դեպս երբ խոսքը վերաբերվում է «Իմ քայլը» հիմնադրամին արված նվիրատվություններին, քչերին է մտահոգում, թե ինչի հոտ է դրանցից գալիս։ Ըստ երևույթին, այդպես կլինի նաև հարուստների կուլակաթափության ինստիտուտի ներդրումից հետո, եթե այսօր իշխանության թիմի «գանձանակին» արվող բազմամիլիոնանոց նվիրատվությունները հարցեր չեն առաջացնում ֆինանսական խոշոր միջոցների ծագման օրինականության մասին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 09:48
Правительство Армении на заседании в четверг одобрило предложение о подписании кредитного соглашения с Международным банком реконструкции и развития (МБРР, структура ВБ) по программе «Туризм и региональная инфраструктура Армении» на 120,5 млн евро, передает АРКА. Как заявил замминистра экономики Армении Арман Ходжоян, программа нацелена на поддержку семи отдельных туристических кластеров из 20-ти в общинах Арени, Дилижан, Двин, Гюмри, Джермук, Горис и Ехегис с целью стимулирования винного, оздоровительного, приключенческого, культурно-образовательного туризма, а также экотуризма в различных областях Армении. Он сообщил, что общая стоимость программы, которая будет реализована до конца 2030 года, составляет 120,5 млн евро, из которых 24,1 млн софинансирует правительство.
-
2025-07-10 09:33
Внешняя торговля Армении бешеными темпами катится вниз. По данным статистического комитета в январе-мае внешний и взаимный торговый оборот сократился вдвое по сравнению с тем же периодом прошлого года. Если в 2024-м этот показатель достигал 15,5 миллиардов долларов, то в этом году снизился до 7,9 миллиардов.
-
2025-07-07 10:03
В Армении в июне 2025 года по сравнению с июнем 2024 года зарегистрирована инфляция в 3,9%, а за месяц – дефляция в 1,3%. Об этом свидетельствуют данные отчета Национального статистического комитета (НСК) Армении, передает АРКА. Согласно данным НСК, в июне 2025 года по сравнению с июнем 2024 года цены на продовольственные товары и безалкогольные напитки повысились на 6,2%.
-
2025-07-05 09:47
Армения выразила желание стать членом ШОС. Об этом сообщила пресс-секретарь МИД РА Ани Бадалян на своей странице в фейсбук. «Разделяя основополагающие принципы Шанхайской организации сотрудничества, а именно территориальную целостность, неприменение силы и нерушимость границ, Республика Армения выразила желание стать членом ШОС», - отмечено в сообщении, передает NEWS.am.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-16 10:00
Երիտասարդության հետ համագործակցության ուղեգիծ Ավարտված ամառն աննախադեպ էր առաջին, երկրորդ և երրորդ նախագահների քաղաքական ակտիվության տեսանկյունից։
-
2019-04-25 15:02
Պարզվեց, որ կառավարությունը շուրջ մեկ տարի մտածելուց հետո վերջապես բերեց իր կառուցվածքնը և որևէ առաջարկություն մեր 8 առաջարկությունից՝ չընդունվեց, ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ ամփոփելով խորհրդարանական անցնող շաբաթվա աշխատանքները:
-
2019-04-06 11:01
Մեդիամեթոդներով մարդկանց հանրային իմիջը փչացնում են. այդ իմիջի ինչ-որ հատված, ինչ-որ պահի, որ վերջնականապես փչանում է, բոլորը սկսում են չվստահել այդ մարմնին, ու երբ սկսում են չվստահել, այդ մարմինը լուծարվում է: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
-
2019-04-06 10:44
ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն արձագանքել է այսօր ԱԺ ամբիոնից տրանսգենդեր կնոջ ելույթին.