Последние новости

Ո՞ՒՄ ՓՈՂԵՐԻՑ ՀՈՏ ՉԻ ԳԱԼԻՍ

Հայաստանի վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գլխավորած «Իմ քայլը» հիմնադրամն իր պաշտոնական կայքում հրապարակել է հիմնադրամի դոնորների ցանկը, այդպիսով խախտելով ՀՀ «Հիմնադրամների մասին» օրենքի 39-րդ հոդվածի պահանջները։

Հոդվածով նախատեսված է, որ «յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ հիմնադրամը http://www.azdarar.am հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի մասին» և այլն։ Մարտի 27-ին Azdarar.am կայքում նման տվյալներ դեռևս չկան, հաղորդում է Panorama. Am-ը։

Բայց անհնար է լռել. այն, որ հաշվետվությունը օրենքով նախատեսված համապատասխան ձևով ու ձևաչափով յուրաժամանակ չի հրապարակվել հիմնադրամի կողմից, առանձին հարց է։ Այս պատմության մեջ, որն, իդեպ, արդեն մեկ շաբաթ քննարկվում է հասարակայնության կողմից, կան ոչ պակաս նրբաբնույթ մանրամասներ։ Եվ վերաբերվում են դրանք ցանկի բովանդակությանը

Օրինակ, հրապարակվածից հետևում է, որ անհայտ մնալ ցանկացող ոմն մեկը որոշել է 400 հազար դոլար փոխանցել հիմնադրամին՝ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական բուժման համար։ Նպատակը, ասենք ուղղակի, վեհաբարո է։ Բայց գումարը, դարձյալ ուղղակի ասենք, հարցեր է առաջացնում։ Ի՞նչ հարցեր։ Այդ մասին՝ քիչ ավելի ուշ։ Իսկ առայժմ շարունակենք։

Մեկ այլ անանուն դոնոր հիմնադրամին կես միլիոն դոլար է նվիրաբերել Մեղրիում մանկապարտեզի վերանորոգման համար։ Այստեղ նույնպես կարծես թե նախանշված է գործնականում սուրբ նպատակ. երեխաների համար ոչինչ չես խնայի։ Ավելին, ինքը՝ Նիկոլ Փաշինյանն անցած տարվա դեկտեմբերին նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոստացել էր Մեղրիի բնակիչներին վերակառուցել մանկապարտեզը «Իմ քայլը» հիմնադրամի միջոցներով։ Այլ հարց է, որ 500 հազար դոլարով, հավանաբար, կարելի է ապահովել Մեղրիի փոքրիկներին ոսկեզօծ միզանոթներով։ Համաձայնեք, կես միլիոն դոլարը նախադպրոցական հաստատության վերանորոգման համար չափազանց տպավորիչ գումար է։ Բայց հարցը նույնիսկ դա չէ։ Ուրեմն ի՞նչն է։ Այդ մասին՝ ավելի ուշ։

Անցնենք առաջ։ Հիմնադրամի մի շարք անանուն դոնորներ փոխանցել են բավական տպավորիչ գումարներ։ Իհարկե, ավելի համեստ, քան կես միլիոնը, բայց նույնպես բավական խոշոր նվիրատվություններ. 10 միլիոն դրամ, 20 միլիոն դրամ և այլն։ Իսկ այ, ոմն Անժել Հարությունյանը ժլատություն չի արել, փոխանցելով ամբողջ 48 միլիոն դրամ։ 10 միլիոն նվիրաբերել է Վահագն Ավետիսյանը, նույնքան՝ Վահագն Դավթյանը, Վահրամ Դավթյանը, Վարդան Վարդանյանը

Ուրիշի փողերը հաշվելը մի տեսակ այնքան էլ վայելուչ բան չէ։ Բայց այստեղ կա մի նրբերանգ, որը պարզապես չի կարող ուշադրություն չգրավել։ Մանավանդ մեղավորության կանխավարկածի ինստիտուտ ներդնելու գործող իշխանության նախաձեռնության, ունեցվածքի և կապիտալի օրինական ծագման ապացուցման համակարգ ներդնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի ենթատեքստում։ Կարո՞ղ է արդյոք նույն այդ Անժել Հարությունյանը փաստագրաբար հաստատել 48 միլիոն դրամի օրինական ծագումը։ Կարո՞ղ են հիմնադրամի մյուս բոլոր խոշոր «ներդրողները» անել դա։ Ըստ էության, հենց այս հարցերը նկատի ունեինք վերն ասվածում։ Դրանց առկայությունը, անկեղծ ասած, կասկածի տակ է դնում կուլակաթափության ճանապարհով գնալ փորձող իշխանության առավել աղմկահարույց ձեռնարկումներից մեկը։

Եթե հայտարարել եք, որ պետք է ժողովրդին վերադարձվեն ապօրինի ճանապարհով ձեռք բերված ունեցվածքն ու կապիտալը, եթե հայտարարել եք, որ մտադիր եք պահանջել դրանց լեգալ ծագման փաստագրական հաստատում, ապա տրամաբանական կլիներ նախ ստուգել այդ նախաձեռնության գործել-չգործելը, ասենք այսպես՝ փորձնական տարբերակով։ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրաբերվող ահռելի գումարները լայն հնարավորություններ են տալիս այդօրինակ փորձարարական ընթացակարգի համար։ Բայց

Դատելով ամենից, միշտ չէ, որ փողից վատ հոտ է գալիս։ Համենայն դեպս երբ խոսքը վերաբերվում է «Իմ քայլը» հիմնադրամին արված նվիրատվություններին, քչերին է մտահոգում, թե ինչի հոտ է դրանցից գալիս։ Ըստ երևույթին, այդպես կլինի նաև հարուստների կուլակաթափության ինստիտուտի ներդրումից հետո, եթե այսօր իշխանության թիմի «գանձանակին» արվող բազմամիլիոնանոց նվիրատվությունները հարցեր չեն առաջացնում ֆինանսական խոշոր միջոցների ծագման օրինականության մասին։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В РЕЖИМЕ НАБЛЮДЕНИЯ
    2025-05-27 10:09

    Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.

  • КАКОЙ СПАД СЧИТЕТСЯ КРИТИЧЕСКИМ?
    2025-05-26 10:18

    Число туристов, прибывающих в Армению из стран Ближнего Востока, продолжает ежегодно расти. Об этом в беседе с журналистами заявил министр экономики Армении Геворг Папоян. «За последний год мы зафиксировали существенное сокращение потока туристов из Российской Федерации. Однако это снижение не стало критическим для нашего туристического сектора, поскольку рост числа гостей из Ближнего Востока, Западной Европы и Индии в значительной степени компенсировал этот разрыв», - отметил министр. По его словам, в рамках новой стратегии развития туризма Армения намерена сделать рынок Ближнего Востока одним из приоритетных направлений.

  • А КАК ЖЕ ПРИОРИТЕТЫ?
    2025-05-24 11:43

    Согласно данным статистического комитета РА, в первом квартале текущего года ВВП Армении вырос на 5,2% по сравнению с тем же периодом прошлого года. Показатель в принципе нормальный, если учесть некоторые ранее представленные прогнозы. Например, Центральный банк РА прогнозирует по итогам года рост ВВП в диапазоне от 4,8% до 7%. Всемирный банк прогнозирует 5-процентный рост ВВП по итогам года. МВФ ожидает рост ВВП в 4,9%. Таким образом, можно сказать, что пока данный макроэкономический показатель остается в ожидаемом коридоре.

  • КОНВЕРТАЦИЯ ФИАСКО
    2025-05-22 09:50

    Почти половина срока, выделенного гражданам Армении на то, чтобы представить декларации о собственных доходах, прошла. Напомним, до 1 ноября граждане должны поделиться с государством информацией о своих доходах за прошлый год. Так вот, глядя на то, какой "популярностью" пользуется эта идея в народе, любое другое правительство, по крайней мере адекватное, констатировало бы фиаско инициативы и приостановило бы ее. Уже сейчас можно с полной уверенностью сказать, что провал данной программы неизбежен, о чем, кстати, свидетельствуют официальные данные.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ