Վիգեն Հակոբյան. նկատվում է Էյֆորիայի մեծ անկում
«Այս մեկ տարվա ընթացքում ձևավորվել էին գերսպասումներ և նման պարագայում ակնհայտ էր, որ բավականին արագ կարող էր դա հանգեցնել գերհիասթափությունների»- լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ էյֆորիայի զգալի նվազում գոյություն ունի. «Այսօր մենք տեսնում ենք, որ հասարակության մի հատվածը այլևս արդյունքներ է պահանջում։ Դեռ հունիս ամսին ես ասում էի, որ շատ արագ նվազելու է իշխանության ռեյտինգը, այն ժամանակ լուրջ հարձակումներ էր լինում դրա վրա, բայց պարզ էր, որ գերսպասումները բերելու են հիասթափությունների, քանի որ իշխանությունը շատ մեծ ցանկության ու տաղանդի դեպքում չի կարող դրանք բավարարել»։
Հակոբյանի կարծիքով՝ հիմա ամենամեծ դժգոհությունը կապված է նրա հետ, որ չկան կոնկրետ, շոշափելի, ներառական արդյունքներ։
«Ամենագլխավոր խնդիրներից մեկն այն է, որ չկա համակարգված աշխատանք, կառավարությունում կադրային բալանսավորված կազմ չկա։ Չնայած դրան՝ երկրի կայունությունն ապահովող ոլորտներում Նիկոլ Փաշինյանը կիրառում է պրոֆեսիոնալներին պահպանելը՝ անկախ նրանց քաղաքական հայացքներից, հեղափոխությանը մասնակցել-չմասնակցելուց։ Իսկ մյուս ոլորտները, որոնք տրվել են հեղափոխությանը մասնակից կադրերին կամ քաղաքական իր համախոհներին, տեսնում ենք, որ համոզիչ չեն։ Այն, որ իշխանության ուշադրությունը կենտրոնացած էր մարտի մեկի վրա, ինքնին ճիշտ մոտեցում չէր այն առումով, որ մարտի 1-ի գործով ով էլ ձերբակալվեր, միանգամից այդ պրոցեսը քաղաքականացվելու էր»,- հավելեց քաղտեխնոլոգը, տեղեկացնում է Panorama.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-26 05:09
Бывший омбудсмен Армении Арман Татоян назвал антиконституционным законодательный проект о сокращении воинской службы и освобождении от нее за деньги. Он обратил внимание на то, что обоснования принятия проекта формальны, базируются на нескольких любительских оценках и не имеют под собой профессионального анализа, также нарушается закон "О нормативных правовых актах".
-
2025-05-26 05:04
Преданность госминистра Арцаха, бизнесмена и филантропа Рубена Варданяна Армении оставила неизгладимый след в ее истории, заявил сын великого шансонье Шарля Азнавура, соучредитель фонда "Азнавур" Николя Азнавур в день рождения Варданяна.
-
2025-05-24 15:54
Иран в субботу официально запустил первое в стране воздушное такси, открыв новую страницу в развитии национальной авиации, сообщает IRNA.
-
2025-05-24 15:52
Крупное отключение электроэнергии произошло во французском департаменте Приморские Альпы, где в субботу завершается Каннский кинофестиваль, сообщает РИА Новости со ссылкой на зарубежные СМИ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։