ԲԱՆԴԵՐԼՈԳՆԵՐԸ ՑՆՈՐՎԵԼ ԵՆ
Քաշեցին ինձ։ Փիս քաշեցին։ Իսկ բանն այսպես եղավ. մոսկայաբնակ խփնված կերպարների մի զույգ, ավելի ճշգրիտ, միանգամայն կոնկրետ՝ Ռոման Բաղդասարյանն ու Ելենա Վարդանյանը ցանցում տարածեցին նրանց ցուցակը, «ովքեր հանդես են գալիս Փաշինյանի ու իր Թիմի և Նոր Հայաստանի դեմ…»։ Դե, որպեսզի ժողովուրդն իմանա, թե ով է կանգնած դեպի երջանիկ կյանք տանող իր ճանապարհին։ Եվ որ ժողովրդի թշնամիներից լուծելիք վրեժն իրեն երկար սպասեցնել չտա։ Ճիշտ է, հիմա այդ էջերը կարծես թե փակել են, բայց ուշ է, զգոն օգտվողները պատճենել ու պահպանել են…
Այդ ամենը՝ ոչինչ. ինչ է, քի՞չ են աշխարհում տխմարները, որոնց մի ինչ-որ տեղը քորվում է։ Քիչ չեն, իհարկե։ Բայց, ինչպես ասում էր Էտուշի հարսնացու առևանգող հերոսը, ախր վիրավորակա՛ն է, ազնիվ խոսք։ Իսկապես շատ վիրավորական է, որ ինտելեկտուալների և անչափ հարգարժան մարդկանց այդ ցուցակում ես, չգիտես ինչու, չկամ։ Այսպիսի նվաստացում վաղուց չէի ապրել. ես այստեղ, հասկանում ես, կաշվից դուրս եմ գալիս, իսկ ինձ չեն ներառել։ Խմբագրիս՝ Ֆլորա Նախշքարյանին ներառել են, գործընկերներիս՝ Մարինա Գրիգորյանին և Մագդալինա Զատիկյանին ներառել են, իսկ ինձ՝ ոչ։ Դեբիլ չեն, բա ի՞նչ են, կասեր Լավրովը… Դուք ինչ է, բանդերլոգներ, իմ հոդվածները չե՞ք կարդում։
Պարզապես կատաղում ու տանջալից ցավ եմ ապրում փաստորեն բացարձակ աննպատակ ապրած տարիների համար։ Աո՜ւ, Ելենա Վարդանյա՛ն։ Ասում են, որ գրել եք, թե լրացնում եք ցուցակները։ Շո՛ւտ արեք, լրացրեք, խնդրում եմ, թե չէ արդեն ոչ փողոց եմ կարողանում դուրս գալ, ոչ էլ պարկեշտ հասարակության մեջ երևալ. բոլորը կասկածանքով են նայում, դրսից ուղարկվածի տեղ դնում։
Եվ առհասարակ, ինչպե՞ս կարելի է այդքան ոչ պրոֆեսիոնալ ձևով մոտենալ գործին։ Եթե հանձն եք առել ինչ-որ բան անել, արեք գոնե ջանադրաբար, ջերմեռանդորեն, պատասխանատվության զգացումով։
Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչու են շատերը դեմ Փաշինյանին ու իր թիմին։ Հենց այն պատճառով, որ ինչ էլ որ անելիս լինեք, անում եք նույնքան մակերեսայնորեն ու ոչ պրոֆեսիոնալ ձևով, հանպատրաստից։ Մի դժբախտ ցուցակ էլ չեք կարողանում նորմալ կազմել. այ ճիշտ նույն կերպ էլ Նիկոլն ու իր թիմն են կառավարում «Նոր Հայաստանը»։
Հե-հե՜յ, Փաշինյան։ Միգուցե դո՞ւ օգնես քո բանդերլոգներին ու նրանց տաս ամբողջական ցուցակները։ Արա դա, խնդրում եմ, այդժամ ամեն ինչ կներեմ։ Թե չէ տգեղ բան է ստացվում, Նիկի, շա՜տ տգեղ…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 09:53
Ох уж эта всемирная паутина. Все помнит, все. И напоминает. «Прошло более века, но не устранены последствия Геноцида. До сегодняшнего дня Турция не выразила никакого сожаления о содеянном, извинения не принесла. В этом причина, по которой мы сегодня заявляем: «Помним и требуем!».
-
2025-05-06 09:34
Мирный процесс по Украине идет по принципу «Шаг вперед - шаг назад». С одной стороны, сообщения о согласии Киева на замораживание конфликта и запуск 30-дневного перемирия при условии фактического, но не юридического признания Киевом контроля России над занятыми территориями. При этом США готовы признать Крым частью России де-юре, а другие территории - де-факто.
-
2025-05-05 09:07
В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?
-
2025-05-03 10:02
В очередной раз в затруднительном положении наш великий гуманист Пашинян. Нормальным решением была бы отставка префекта Нового Норка, который избивал неугодного блогера, даже не стесняясь присутствия видеокамер. Но не тут-то было: префект представляет союзную Пашиняну партию, и партия не хочет с конкретно этим префектом расставаться. Конечно, Пашинян может распорядиться, чтобы префекта снял Авинян, но «Республика» грозится перестать тогда быть союзницей, а ведь именно ее голосами Авинян обязан своим сидением в кресле мэра.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։