ՆՈՐ ԲՐԵՆԴ՝ ԲԱՆԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Թերացման և չկատարված աշխատանքների համար «Սանիտեկ»-ը ենթարկվել է շուրջ 13 միլիոն դրամ տույժի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամլո քարտուղար Հակոբ Կարապետյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Մինչ այս քաղաքապետարանը Սանիթեքի վիճակը ավելի չվատթարացնելու և մինչև համակարգային լուծման հասնելը քաղաքի աղբահանությունը բավարար մակարդակի վրա պահելու համար զերծ է մնացել տույժերի պրակտիկայից, սակայն աղբահանության օպերատորը, փաստացի, չի կարողանում ապահովել իր պարտականությունների կատարումը»,- գրել է Կարապետյանը։ Նրա խոսքերով, քաղաքապետարանը հետևողական է լինելու, և ցանկացած թերացում, չկատարված աշխատանք այսուհետ ևս, ըստ պայմանագրի, համապատասխան վերաբերմունքի է արժանանալու։
«Կրկին հայցում ենք երևանցիների ներողամտությունը՝ ներկայումս աղբահանության անբարարար վիճակի համար, և հայտնում ենք, որ ամենօրյա աշխատանք է տարվում՝ օր առաջ խնդրին արմատական լուծում տալու համար: Իսկ մինչ այդ Սանիթեքի չհավաքած աղբը հնարավորինս հավաքվում է մասնավոր միջոցների ներգրավմամբ»,-գրել է Կարապետյանը։
Բայց անհնար է լռել. քաղաքապետարանի ներկայացուցչի հայտարարությունից հետևում է, որ քաղաքային աշխատակազմը, կորցնելով համբերությունը, արդեն որպես իր առաջնահերթ խնդիր չի դիտարկում «Սանիտեկ»-ին չվնասելը և աղբահանությունը պատշաճ մակարդակով կատարելը։ Չէ՞ որ չնայած այդ նպատակներին, այնուամենայնիվ դիմեց օպերատորին տուգանելու պրակտիկային։ Միանգամից վերապահում անեմ։ Համբերության բաժակը, ինչպեսև աղբարկղերը սովորություն ունեն լցվելու։ Եվ քաղաքի հայրերին զուտ մարդկայնորեն կարելի է հասկանալ «Սանիտեկ»-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու առումով։ Այլ հարց է, թե որքանով մոտեցրեց բուն խնդրի լուծմանը քաղաքային ղեկավարության տուգանային քայլը։ Այստեղ, ասենք ուղղակի, չարժե պատրանքներ տածել։ Ակնհայտ է, որ ֆինանսական պատիժը չի կարող խթանել ընկերության էնտուզիազմը, որն, իդեպ, աղբահանության հետ կապված խնդիրների պատճառները բացատրող իր փաստարկներն է բերում. անլիարժեք տեխնիկա, աղբարկղերի անբավարար քանակ և այլն։ Պատճառներն ակնհայտորեն օբյեկտիվ են։
Այդուհանդերձ ակնհայտ է և այն, որ Երևանին ու երևանցիներին բացարձակապես չպետք է հուզեն և չեն հուզում ո՛չ քաղաքապետարանի համբերության բաժակը, ո՛չ էլ «Սանիտեկ»-ի փաստարկները։ Անցած տարվա սեպտեմբերին երևանցիները կոնկրետ մարդկանց վստահեցին բացի ամենայնից նաև այս խնդրի լուծումը, և այդ կոնկրետ մարդիկ պարտավոր են պայմանավորվել այլ կոնկրետ մարդկանց հետ, թե ինչպես քաղաքն ազատեն աղբից։ Մինչդեռ կես տարվա վեճերն ու բանակցությունները պսակվեցին միայն նրանով, որ կողմերից մեկը քաղաքը թաղեց աղբի մեջ, իսկ մյուսը դրա համար տուգանեց նրան։ Իսկ աղբը… վրա-վրա ավելանում է։
Այստեղ, իհարկե, կարելի էր քննադատել քաղաքապետարանին, ինչին լիովին արժանի է, այն բանի համար, որ հենց ինքն է պատասխանատվություն կրում քաղաքի ներկայիս ողբալի վիճակի համար։ Այսօրվա կեղտոտ Երևանի խորապատկերին կարելի էր վերհիշել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումները և Հայկ Մարությանի պարբերական «լայվերը» Նուբարաշենի աղբանոցից։ Ուշադրություն դարձնել այն բանին, որ մի քանի սրճարանների ապամոնտաժումը, ըստ էության, ավելի առաջնային, «բախտորոշ» հարց դարձավ, քան մայրաքաղաքում աղբի խնդրի լուծումը։ Եվ վերջապես, կարելի էր կրկին արձանագրել այն, որ մինչ Երևանը թաղվում էր աղբի մեջ, քաղաքապետը մայրաքաղաքի բարեկարգման գաղափարների մրցույթ էր հայտարարում՝ 1միլիոն դոլար մրցանակային ֆոնդով։ Սրանք բոլորը փաստեր են, որոնք վկայում են այն մասին, որ քաղաքային տնտեսության կառավարումը վստահված է, մեղմ ասած՝ ոչ նրանց, ովքեր կարողանում են դա անել։ Այն մասին, որ ապամոնտաժն ու էպատաժը միակ բանն են, ինչում հաջողության է հասել քաղաքային աշխատակազմը կես տարվա ընթացքում։ Բայց… քաղաքապետարանին չենք քննադատի։ Ինչպես որ անիմաստ է «Սանիտեկ»-ին տույժերով ստիպել աշխատել, այնպես էլ անիմաստ է կոչ անել քաղաքային իշխանությանը, որ հանդես բերի բարեխիղճ, պատասխանատու և գրագետ աշխատանք։
Այս պատմության մեջ կա այնուամենայնիվ ևս մի տեսանկյուն, որն ուղղակի աչք է ծակում։ Պայմանականորեն անվանենք դա «բանանային»։ Իշխանության գալու պահից և առ այսօր Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից մեկը հռչակեցին շաքարի և բանանի շուկայի ապամենաշնորհացումը։ Իհարկե, ավելի ուշ պարզվեց, որ ինքը՝ այդ շուկաների մենատերը հեղափոխության ոչ թե թշնամին է, այլ բարեկամը, ավելի ուշ պարզվեց, որ բանանի գնի էժանացումը կարճատև էր, ինչպես ամռան անձրևը։ Մի խոսքով, նոր Հայաստանի այնպիսի բրենդներ, ինչպիսիք էին «ապամենաշնորհացումը» և «բանանը», կորցրեցին իրենց գրավչությունը։ Բայց խոսքն այդ մասին չէ։
Այսօր Երևանը խեղդվում է աղբի մեջ, մեծ հաշվով՝ միայն մեկ պատճառով. աղբի շուկայում մենաշնորհ է տիրում։ Բանն այն չէ, թե ով է իրավացի բազմամսյա վեճում, քաղաքապետարանը, թե՞ «Սանիտեկ»-ը։ Հարցն ամփոփված է նրանում, որ եթե նույնիսկ օպերատորը երիցս անիրավացի է, այսօր դրա փոխարեն այլընտրանք չունենք։ Տուգանես, չտուգանես… Իհարկե, այդպես կարելի է ընկերությանը հասցնել սնանկացման, դրա ղեկավարներին պառկեցնել ասֆալտին կամ ծեփել պատին, «բացահայտել» գաղտնի կապ նախկին ռեժիմի հետ կամ մեղադրել սաբոտաժի, հարկերից խուսափելու, կոռուպցիայի մեջ։ Բայց դրանից Երևանը դժվար թե մաքուր դառնա։ Փոխարենը նա ակնհայտորեն կդառնար այդպիսին, եթե նոր իշխանությունը երևութական ապամենաշնորհացմանը գերադասեր արդյունավետը, բանանի շուկայի ապակենտրոնացման փոխարեն զբաղվեր աղբի շուկայում նոր խաղացողների ընդգրկմամբ։ Մի խոսքով, եթե կարողանար ու ցանկանար ճիշտ տեղաբաշխել գերակայությունները։ Ավա՜ղ, չի կարողանում ու չի ցանկանում։ Այնպես որ Երևանի աղբամաններն ու աղբարկղերը բերնեբերան լցրած աղտեղությունը թերևս երկար «ըմբոշխնենք»։ Եվ սա նոր իշխանության նոր բրենդն է, որ փոխարինելու է եկել բանանին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 10:23
Премьер-министр Армении Никол Пашинян поздравил сограждан с Международным днем труда и солидарности трудящихся, напомнив о важности знаний и образования, передает Новости-Армения. "Труд, конечно, является необходимым, но недостаточным условием для улучшения жизни отдельного человека и общества, поскольку только эффективный труд приносит удовлетворительные результаты, а чтобы быть эффективным, труд должен основываться на знаниях, постоянно совершенствуемых навыках, то есть на образовании и обучении", - говорится в послании премьер-министра Армении к 1 мая. "Возможно, нам следует найти в себе силы признать, что мы живем плохо в меру того, чего мы не знаем, и хорошо в меру того, что мы знаем, и для того, чтобы расширить наше благосостояние, нам нужно сократить объем того, чего мы не знаем, и расширить объем того, что мы знаем, а это возможно при теснейшей взаимосвязи труда и образования, образования и труда", - заявил Пашинян.
-
2025-05-01 10:36
С 1 января 2025 года и по состоянию на 28 апреля 37 737 граждан подали Всеобщую декларацию о доходах (из 900 тыс декларантов - ред.), заявил премьер Никол Пашинян 30 апреля на заседании правительства, передает АрмИнфо. «16 тысячам 271 гражданину возвращены 1 миллиард 482 миллиона драмов в виде социального кредита (+ 165 миллионов драмов по сравнению с прошлым понедельником). Средняя сумма кредита, полученного обратно одним человеком, составляет 91,1 тыс. драмов», - отметил он. Премьер обратил внимание на тот факт, что в результате данного процесса сгенерировано дополнительных налогов на 1 млрд драмов.
-
2025-04-29 10:36
В Армении с 27 апреля 2025 года вступила в силу административная ответственность для хозсубъектов за нарушения в маркировке молочных и мясных продуктов, передает АРКА. Как напомнили в Минэкономики республики, согласно изменениям в законе "О торговле и услугах", молочная продукция без заменителей молочного жира должна размещаться в супермаркетах на зелёных стеллажах, а с содержанием заменителей молочного жира - на оранжевых стеллажах. Кроме того, на полках должны быть соответствующие информационные таблички. Инспекционный орган безопасности продуктов питания сообщил ранее, что с 27 апреля вводится также административная ответственность для предпринимателей, которые не обеспечат наличие для мясной продукции документов, подтверждающих забой скота на скотобойнях, в видном для потребителей месте.
-
2025-04-26 15:28
Тысяча крупнейших налогоплательщиков Армении за первый квартал 2025 года перечислили в госбюджет республики налогов и таможенных выплат на сумму более 409,3 млрд драмов против 387,1 млрд драмов за январь-март 2024 года, сообщает АРКА со ссылкой на Комитет по госдоходам РА. Согласно пресс-релизу, налоговым органом собрано 329,1 млрд драмов, а таможенным органом – 80,2 млрд драмов. В первую десятку крупнейших налогоплательщиков входят – "Газпром Армения" (выплаты составили 19,9 млрд драмов), Mobile Center Art (16,6 млрд драмов), Grand Tobacco (12,1 млрд драмов), CPS Energy Group (7,03 млрд драмов), Pretty Way (6,5 млрд драмов), Wildberries (5,7 млрд драмов), City (5,2 млрд драмов), International Masis Tabak (4,5 млрд драмов), ЗАО «Электрические сети Армении» (4,4 млрд драмов), Soft Constract (4,01 млрд драмов).
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-10-03 11:01
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարել է, որ ամբողջությամբ, միակողմանի կերպով լուծում է «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Այս մասին հայտարարությունը տեղադրված է քաղաքապետի պաշտոնական կայքում։
-
2019-08-19 12:04
Փաշինյանը Մարությանի հետ քննարկել է աղբի խնդիրը Աղբահանության հետ կապված աղետալի իրավիճակը մայրաքաղաքում իրողություն է, որը մեր համաքաղաքացիները տեսնում են, զգում և, ցավոք, հոտն առնում են ամեն օր։ Եվ այդ իրողությունը չես թաքցնի «թավշե հեղափոխության» նվաճումների մասին սրտառուչ խոսակցությունների, իրենց աշխատանքը «փայլուն» համարող նոր ղեկավարների գնահատականների, սիրո և համերաշխության հավաստիացումների հետևում։ Դեմագոգիան և պոպուլիզմը՝ իրենց հերթին, իսկ բերնեբերան լցված աղբամաններն ու գարշահոտ աղբաբլուրները ողջ քաղաքում՝ իրենց։
-
2019-08-14 19:33
Ազնիվ, թափանցիկ, օբյեկտիվ և բեղմնավոր բանակցությունները ենթադրում են երկու կողմերի, այլ ոչ թե միայն մեկի ներկայությունը։ Այս մասին «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարություն է տարածել։
-
2019-08-10 17:46
Շատ շուտով կլրանա մեկ տարին, ինչ Հայաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնը ստանձնեց Կարգին Հայկոն՝ գավառական բնույթի հայկական կատակերգական սերիալների ծաղրանկարային կերպարը։ Ստանձնեց, ունենալով ագրեսիվ հեղափոխական փոքրամասնության վստահության մանդատը. այն ժամանակ «Իմ քայլը» դաշինքը՝ ասֆալտին փռելու և պատերին ծեփելու ընդդիմախոսներին ուղղված սպառնալիքների խորապատկերին, ստացավ ձայների 81%՝ 43% ընտրական ցածր ակտիվության պայմաններում։