Գագիկ Համբարյան. Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և նրա արդյունքները
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերում հնչեցրած հայտարարություններին՝ կապված հակամենաշնորհային պայքարի և դրա արդյունքների հետ, տեղեկացնում է NEWS.am-ը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Փաշինյանի հակամենաշնորհային պայքարը և դրա արդյունքները
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ի երեկոյան facebook-յան օգտատերերի հարցերին պատասխանելիս` նախաբանով հանդես եկավ: Հաշվետվություն ներկայացրեց, թե ինչ է կատարել իր անցյալ տարվա խոստումներից... Հատուկ կուզենամ անդրադառնալ 8-րդ՝ մենաշնորհների դեմ պայքարելու մասին կետին... Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ այդ կետն ամբողջությամբ կատարված է. չկա մենաշնորհ բենզինի, շաքարավազի և բանանի շուկաներում...
ՀՀԿ-ի կառավարման տարիներին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, օրինակ՝ Վրաստանում համապատասխան ապրաքների գների ցածր լինելը հայաստանյան շուկայի հետ բացատրում էր Հայաստանում մենաշնորհների առկայության պատճառով... Ինքս, տնտեսագետ չլինելով, համաձայն եմ եղել պարոն Փաշինյանի հետ, քանի որ մենաշնորհի առկայությունը որևէ բնագավառում բերում է մրցակցության բացակայությանը, որի արդյունքում էլ մոնոպոլիստը համապատասխան ապրանքի գինը սահմանում էր ըստ իր ցանկության... Ոչ մեկի համար գաղտնիք չէր, որ շաքարավազի շուկայում "թագավորում" էր և ըստ պարոն Փաշինյանի կառավարության նիստում հրապարակած վերջին տվյալների, շարունակում է "թագավորել" (մինչև հիմա շուկայի 75 տոկոսը գնտվում նրա վերահսկողության տակ) Սամվել Ալեքսանյանը, բենզինի շուկայում՝ Բարսեղ Բեգլարյանը, իսկ բանանի շուկայում՝ Միհրան Պողոսյանը... Հասարակության համար մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր շոշափելի արդյունքը համապատասխան ապրանքների գների նվազումը պետք է լիներ... Սակայն, բացի բանանից, որի գինը նվազեց 2018 թ-ի ամռանը և որը կրում էր սեզոնային բնույթ և կտրուկ բարձրացավ 2018-19 թթ-ի սահմանագլխին, ինչպես նաև որոշ ժամանակով բենզինի գների նվազումը, որը կրկին բարձրացավ, մոնոպոլիստի գրպանի հաշվին գների նվազում տեղի չի ունեցել...
Ինձ համար` որպես ՀՀ քաղաքացի, մենաշնորհների դեմ պայքարի գլխավոր արդյունքը պետք է լիներ համապատասխան ապրանքների գների նվազումը, որը ոչ միայն տեղի չի ունեցել, այլև հետհեղափոխական շրջանում որոշ առաջին անհրաժեշտության ապրանքների գներն ընդհանրապես աճ են գրանցել... Ինչպես հեղափոխությունից առաջ, այնպես էլ հիմա Գյումրիից 60 կիլոմետր հեռավորության վրա գտնվող վրացական Նինոծմինդայում շաքարավազը, կարագը, բենզինը, գյուղմթերքները և շատ այլ ապրանքներ բավական էժան են, քան Գյումրիում և, ընդհանարապես, Հայաստանում...
Ինձ և հազարավոր քաղաքացիների համար որևէ արժեք չունի մոնոպոլիաների դեմ պայքարի պարոն Փաշինյանի մատնանշած արդյունքները, եթե ես դա չեմ զգացել իմ գրպանի վրա... Պարոն վարչապետի "հակամենաշնորհային" հայտարարությունից կարելի է ենթադրել, որ մենաշնորհների դեմ պայքարը հիմնականում ավարտվել է, բայց հասարակությունը, ինչպես ես նշեցի, այն իր գրպանի վրա չի զգացել և չի էլ զգալու...
Հ.Գ. Որքան նկատում եմ, ներկայիս իշխանությունն ընդօրինակել է նախորդների "գիծը"՝ առանց կոնկրետ ապացույցների ինչ-որ թվերով խոսել ժողովրդի հետ՝ փորձելով վերջինիս ապացուցել, որ եթե նրանք դրականը չեն զգացել, ապա դա իշխանությունների խնդիրը չէ...
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։