ՀՀ նախագահը ստորագրել է մեծ աղմուկ հանած օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքն ընդունվել էր 2018 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած արտահերթ նիստում՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի կողմից: Արտահերթ նիստը հրավիրել էր ՀՀԿ խմբակցությունը:
Օրենքի համաձայն՝ վարչապետի ընտրության նպատակով գումարված Ազգային ժողովի հատուկ նիստը համարվում է ընդհատված այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի կամ այլ խոչընդոտի պատճառով պատգամավորները չեն կարողանում մասնակցել այդ նիստին: ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրեց Ազգային ժողովի շենքի մոտ՝ նշելով, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարվել: Փաշինյանը պատգամավորներին կոչ արեց չգրանցվել արտահերթ նիստին և կողմ չքվեարկել նախագծին: Ի վերջո, բողոքի ակցիաների ներքո ԱԺ-ն ընդունեց նախագիծը: Քվեարկության ընթացքում ընդհատվել էր ԱԺ նիստի ուղիղ եթերը, քվեարկությունից հետո այն ժամանակ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, որ նախագծին կողմ է քվեարկել 67 պատգամավոր: Նախագծին կողմ էին քվեարկել ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ընթացքում ստորագրեց ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն ներկայացնող նախարարներին և մարզպետներին աշխատանքից ազատելու որոշումները. ԲՀԿ-ն ներկայացնող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ցանկություն էր հայտնել մնալ և աշխատել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ: Այնուհետև ցուցարարներին հաջողվեց ներխուժել Ազգային ժողովի բակ, իսկ Նիկոլ Փաշինյանը մտավ խորհրդարանի շենք՝ խմբակցությունների հետ բանակցելու համար: Լրագրողների հետ զրույցում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը պատկերացնում է արտահերթ ընտրությունների մասին համաձայնություն ձեռք բերելու ճանապարհով: ԱԺ խմբակցությունների հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանում դեկտեմբերին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նա հայտարարեց, որ ՀՀԿ, ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների ներկայացուցիչներն ընկալել են ուղերձը, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը համաժողովրդական պահանջ է: ԱԺ-ի կողմից հոկտեմբերի 2-ի արտահերթ նիստում ընդունված օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և սահմանված ժամկետներում այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ Սահմանադրական դատարանը ապրիլի 19-ին հրապարակել է որոշումը, որի համաձայն՝ օրենքի վիճարկվող դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-30 21:41
Исполнительный орган Республиканской партии Армении выражает глубокое возмущение и сожаление в связи с принятой на съезде Европейской народной партии резолюцией по Армении, которая не имеет никакого отношения к истинным национальным интересам армянского народа.
-
2025-04-30 19:40
Артур Чахоян освобожден. Он находится в МЦ «Сурб Григор Лусаворич». Об этом написал на своей странице в Facebook адвокат последнего Ваге Еприкян.
-
2025-04-30 19:37
Пожарная служба Израиля сообщает, что бригады борются с пожарами в пяти горячих точках: поселке Неве-Шалом, на развязке местности Латрун, в самом Латруне, поселении Месилат-Цион и Канада-парке, передает Times of Israel.
-
2025-04-30 19:33
Уголовное производство инициировано по факту сегодняшнего инцидента в администрации ереванского района Нор Норк. Производство начато по признакам пп. 1 и 5 ч. 2 ст. 195 (физическое воздействие, совершенное группой лиц). Об этом сообщили ФактИнфо в Следственном комитете (СК) Армении.