Последние новости

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ Է ՓՆՏՐՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը վերջերս գանգատվեց հայ հասարակության մեջ Արցախի վերաբերյալ հստակ ձևակերպված հայեցակարգի բացակայությունց։ Իբր՝ դեռ չի կողմնորոշվել հայ հանրությունը, թե կոնկրետ ինչ է ցանկանում այդ հարցում, որպեսզի ինքը՝ Նիկոլը գնա ու հասնի դրան։ Եվ հստակ ձևակերպված այդ հայեցակարգի բացակայության խորապատկերին դաշտ է բացվում տարբեր խոսակցությունների և շահարկումների համար։

Տարօրինակ երիտասարդ էԴուխով, բայց բացառիկ տարօրինակ, քանի որ «տարբեր խոսակցությունների և շահարկումների համար դաշտը» բացվում է բացառապես իր հայտարարությունների շնորհիվ։ Մանավանդ եթե հիշենք վերջինը. այն մասին, որ ինքը բանակցությունների սեղանին այնպիսի օրակարգ է դրել, որը զարմացրել է ոչ միայն Ադրբեջանին, այլև արդեն կարծես թե ամեն ինչ տեսած Մինսկի խմբի համանախագահներին

Համառոտ հուշաթերթիկ վարչապետի համար. Արցախի հարցով հայ հասարակության հայեցակարգը հանգում է Լեոնիդ Ազգալդյանի «Արցախը Հայաստանն է, և վե՛րջ» հակիրճ, բայց տարողունակ բանաձևին։ Ընդ որում «Արցախը Հայաստանն է» ձևակերպումը հայեցակարգ է ոչ միայն կարգավիճակի հարցի, այլև մյուս տեսանկյունների վերաբերյալ, մասնավորապես՝ նրա, որ Արցախի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է։ Այլ կերպ լինել չի կարող, և դա կարևոր է հիշել Արցախի դեմ ագրեսիայի ընթացքում կորցրած որոշակի տարածքների նկատմամբ Ադրբեջանի պահանջների համատեքստում։

Հայաստանի նախկին իշխանություններն այդ մասին բազմիցս են հայտարարել. որ Արցախը չի կարող ունենալ ներկայումս եղածից ավելի ցածր կարգավիճակ, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախն ինքնորոշվել է որպես անկախ պետություն, որ դա մի փուլ է Հայաստանի հետ նրա վերամիավորման արդեն միջազգային ճանաչման ճանապարհին։ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք այդ մասին հայտարարվել է բազմիցս։ Մենք թեկուզ մեկ անգամ լսե՞լ ենք Նիկոլ Փաշինյանից, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Գոնե մեկ անգամ

Կռապաշտները կարող են առարկել, թե դա ակնհայտ է։ Կարող են առարկել, թե միջազգային իրավունքում ԼՂՀ-ի ինքնորոշումը հանրաքվեի ճանապարհով հստակ ամրագրված է, ինչո՞ւ ավելորդ անգամ հայտարարել ակներևը։ Հայտարարել պետք է, որպեսզի ոչ մեկի մոտ վտանգավոր պատրանքներ չստեղծվեն, և որ սեփական հասարակության մեջ էլ տագնապալի տրամադրություններ չլինեն ու դաշտ չբացվի «տարբեր խոսակցությունների ու շահարկումների» համար։

Ահավասիկ, օրինակ, երեք հիմնական սկզբունքների մեջ, որոնց հիման վրա առաջարկվում է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, նշվում է տարածքային ամբողջականության սկզբունքը։ Բայց այդ ակներևությունը չի խանգարում Բաքվին ամեն անգամ աչք խոթել այդ սկզբունքը, հիշեցնել դրա մասին և ընդգծել, որ հակամարտության կարգավորումը Բաքվում պատկերացնում են բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։

Ի՞նչն է խանգարում Նիկոլ Փաշինյանին իր «դուխով» կառավարման արդեն մեկ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ հիշեցնել ու ընդգծել հայկական կողմի կարմիր գծերը։ Հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը որոշվում է միայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտությամբ, և որ այդ կամքը արդեն երկու անգամ հաստատվել է հանրաքվեով։ Ընդգծել, որ Արցախն արդեն ինքնորոշվել է և ոչ մի պատրանք չի կարող լինել Ադրբեջանի կազմում Արցախի կարգավիճակի հնարավորության վերաբերյալ։

Շուտով նորից նշելու ենք Շուշիի ազատագրման փառապանծ օրը։ Ինչո՞ւ Փաշինյանը չօգտագործի այդ առիթն ու տարվա մեջ գոնե մեկ անգամ հստակ չհայտարարի այդ ամենի մասին։ Թե՞ նա կրկին ասելու է, որ հակամարտության լուծումը պետք է գոհացնի նաև Ադրբեջանի ժողովրդին։ Եթե այդ մաշված ձայնասկավառակը նորից հնչի՝ հայկական կողմի հստակ դիրքորոշումը ներկայացնելու փոխարեն, ապա դա կլինի հաստատումն այն բանի, որ հայկական կողմը հանձնում է իր դիրքերը բանակցային սեղանի շուրջ

Ի դեպ, նույնպիսի մաշված ձայնասկավառակ են Փաշինյանի հայտարարությունները բանակցությունների սեղանի շուրջ Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին։ Ոչ ոք դրա հետ չի վիճում, և մենք հաճախ ենք գրել, որ բանակցությունների սեղանի շուրջ Արցախի անմիջական ներկայությունը լակմուսի թուղթ է։ Եթե այն կա, նշանակում է՝ բանակցությունները կրում են բովանդակալից բնույթ, հակառակ դեպքում այդ ամենը պարզապես դիվանագիտական վիպագրություն է։

Բայց Փաշինյանն այնքան է խոսում այդ մասին, որ բազմաթիվ ուղեղներում արդեն հասկացությունների աղճատում է տեղի ունեցել. թվում է, թե բանակցություններում հայկական կողմի նպատակը Արցախի անմիջական ներկայությունն է սեղանի շուրջ։ Ոչ, թանկագիններս։ Նպատակը Արցախի այն կարգավիճակի միջազգային ճանաչումն է, որ կորոշի իր ժողովուրդըԲանակցությունների սեղանի շուրջ Արցախի ներկայությունը կարող է դիտարկվել որպես այդ նպատակի իրականացման միջոց, անհրաժեշտ, բայց անբավարար պայման։ Անբավարար պայման և առավելևս ոչ ինքնանպատակ, քանի որ ոչ մեկին պետք չէ Արցախի այնպիսի ներկայություն, որը հանկարծ կարող է հանգեցնել հայկական կողմի համար անցանկալի լուծումների

Եվ այսպես, մեծ հաշվով Արցախի հարցի վերաբերյալ հայ հասարակության հայեցակարգն ակներև է, և չարժե, որ Փաշինյանն այստեղ ինչ-որ բան հորինի ու խորամանկի, այլ պետք է, հակառակը, թեկուզ մեկ անգամ, բայց հստակ հաստատել հայկական կողմի կարմիր գծերը։ Դրա փոխարեն նա զբաղվում է ինքնագովությամբ, իբր՝ առաջարկեցի օրակարգ, որը բոլորին զարմացրեցՆա ինչ է, առաջարկել է տեղափոխել Արցախն Ավստրալիա՞։ Ինչով նա կարող է զարմացնել միջնորդներին։ Կարելի է պախարակել կամ գովաբանել Մադրիդյան սկզբունքները, բայց ակնհայտ է, որ այդտեղ թվարկված է այն ամենը, ինչը լուծման կարիք ունիՈւրիշ ի՞նչ նոր բան է հորինել Փաշինյանը։ Թե՞ նա պարզապես գործում է հայտնի բանաձևով. քանի որ ինձ ոչ ոք չի գովում, արի ինքս գովեմ ինձԵթե այդպես է, ապա դա կես դժբախտություն է։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 

    • ПРИМИРЕНИЕ ПРОТИВ ЛЖИВЫХ ОБЕЩАНИЙ И МАНИПУЛЯЦИЙ
      2024-05-06 14:25

      Спикер парламента Армении Ален Симонян официально заявил, что Никол Пашинян не примет участия в церемонии инаугурации президента РФ Владимира Путина. Хотя в церемонии инаугурации выставляющего Армении условия президента Турции, страны не отрицающей своего участия в 44-дневной войне, армянский премьер принял участие не только с радостью, но и с подарком для Реджепа Эрдогана. В принципе, спикер мог бы ничего и не говорить, не только потому, что участие Пашиняна в этом мероприятии было бы верхом лицемерия, но еще и потому, что ранее уже было заявлено, что 7 мая Никол Пашинян проводит очередную пресс-конференцию.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

    • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
      2022-03-11 19:57

      Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

    • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
      2022-03-07 20:00

      Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։

    • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
      2022-01-26 20:02

      Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: