ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ 3 ՄԼՐԴ ԴՐԱՄ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ 30 ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԵՎԱՅԻՆ ԿԱՅԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ
Ամերիաբանկը բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս ծանոթանալու արևային էներգիայի օգտագործման առավելություններին, արևային էլեկտրականների առանձնահատկություններին, ֆինանսավորման արդյունավետ սխեմաներին: Բանկը Հայաստանում կարևորելով վերականգնվող էներգետիկայի զարգացման միտումները, հրավիրել էր արևային լիզինգի թեմայով կոնֆերանս` կորպորատիվ և պոտենցիալ հաճախորդների համար:
«Հիմա հիմնականում կենտրոնացած ենք արևային կայանների ֆինանսավորման վրա: Արդեն ունենք 3 մլրդ դրամի պորտֆել լիզինգով և վարկավորումներով: Աշխատում ենք հիմնականում բոլոր միջազգային կառույցների հետ, որոնց համար շատ կարևոր է վերականգնվող էներգիայի խթանումը: Կոնֆերանսով փորձում ենք ձևավորել հարթակ, որտեղ կհանդիպեն արևային էներգիայի սարքավորումներ մատակարարող ընկերությունները, ֆինանսավորող կազմակերպությունները, պոտենցիալ և առկա ներդրողները : Ունենք բազմաթիվ առաջարկներ, որոնցից մեկով ներդրողներին առաջարկվում է նաև 20 տոկոսի վերադարձ, որը շատ հրապուրիչ է»,-ասաց Ամերիաբանկի կորպորատիվ և ներդրումային բանկինգի գծով տնօրեն Գագիկ Սահակյանը:
Ֆինանսավորում ստանալու համար ներդրումային ծրագիրը պետք էարդյունավետ լինի: Սահակյանը նկատեց, որ դեռ երեք տարի առաջ արևային կայանների տեղադրումը բավականին թանկ արժեր, իսկ հիմա տեխնոլոգիաների զարգացման հետ դրանց գինն իջնում ու դառնում ավելի հրապուրիչ: Հայաստանում Կանաչ տնտեսության ֆինանսավորման ծրագրի (GEFF)-ի հետ ունեցած համագործակցության շրջանակում բանկն ընձեռում է հնարավորություն լիզինգի մայր գումարի 20 տոկոսի փոխանցում հաճախորդի հաշվին և ստացված միջոցների տնօրինում հաճախորդի հայեցողությամբ:
Հայաստանում GEFF-ի ծրագրի փոխտնօրեն Անդրո Բուտխուզին հատկապես կարևորեց 20-30 տոկոս վերադարձի հնարավորությունը: Նրա կարծիքով` դա այս ոլորտում ներդրումների համար նոր խթան է: Բուտխուզին նաև տեղեկացրեց, որ ներկայում ծրագիրն առաջարկում է միայն բիզնեսի համար, իսկ առաջիկայում նախատեսվում է այն ընդլայնել:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց, որ արևային էներգետիկայի ուղղության առավելություններով կիսվելու համար հրավիրել են ներկայացուցիչներ Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկից, Համաշխարհային բանկի էներգետիկայի մասնագետների, GEFF-ից ներկայացուցիչների, արևային էներգետիկայի ոլորտում մատակարար կազմակերպությունների ներկայացուցիչների: «Արևային լիզինգի ծրագրի ներքով արդեն 30 կազմակերպությունների տրամադրվել է ֆինանսավորում: Ծրագիրը շարունակվում է»,-նշեց նա:
Բանկի լիզինգային գործառնությունների բաժնի ղեկավար Զառա Բոստանջյանը նշեց, որ իրենց լուման են ուզում ունենալ շրջակա միջավայրի պաշտպանությանը և էներգախնայողության ապահովմանը: «Ամերիաբանկի լիզինգային բիզնեսը շատ ինտենսիվ զարգացում է ապրում և հիմնականում այն ուղղված է վերականգնվող էներգետիկայի սարքավորումների և էներգախնայող սարքավորումների ֆինանսավորմանը: Ուստի սրանով մեր լուման ենք ունենում կանաչ տնտեսության զարգացմանը»,-նշեց նա:
Ամերիաբանկի արևային լիզինգն ընձեռում է ֆինանսավորման հնարավորություն` առանց գրավի, համագործակցության լայն շրջանակ շուկայի լավագույն մատակարարների հետ, սերտ համագործակցություն միջազագային ֆոնդերի հետ: Բանկը մատուցում է նաև խորհրդատվական ծառայություն` նվազեցնելով գույքի ձեռք բերման հետ կապված ցանկացած ռիսկ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 13:34
Представители московских армянских организаций посетили посольство Исламской Республики Иран в РФ, и выразили свою солидарность с народом Ирана в эти тяжёлые дни.
-
2025-06-17 13:01
"Важно, что администрация президента Трампа, в отличие от администрации Байдена и ЕС, более реалистично и объективно воспринимает важную роль России в мире, а также ущерб, нанесенный самим американцам в связи с их же собственными санкциями против РФ, - пишет на своей странице в Фейсбук экс-замминистра обороны Армении Артак ЗАКАРЯН.
-
2025-06-17 09:33
Принадлежность к народу, историческая судьба которого выкована в единстве религиозного духа, национального достоинства и несгибаемой воли, обязывает нас констатировать: сегодня мы становимся свидетелями опасного размывания этих основ армянской идентичности.
-
2025-06-17 08:47
18 июня в Ереване пройдет HIF Yerevan 2025 — ведущая международная платформа для обсуждения тенденций в сфере гостеприимства и инвестиционного сотрудничества.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-06-17 08:50
Հունիսի 18-ին Երևանում կկայանա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է, հաղորդում է Ամերիաբանկի մամուլի ծառայությունը։
-
2025-06-14 08:17
Ամերիաբանկի ու ջիջիի համատեղ նոր նախաձեռնության շնորհիվ ջիջիով երթևեկելն այսուհետ ավելի ապահով է․ ջիջիի 100 մեքենաներում տեղադրվել են մանկական նստատեղեր՝ քարսիթեր։
-
2025-06-11 17:45
Հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկը հունիսի 27-29-ը կմասնակցի Մոսկվայում առաջին անգամ անցկացվող TOON EXPO-ին՝ անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի միջազգային ցուցահանդեսին, որը նախաձեռնել է Big Projects ընկերությունը։
-
2025-06-10 11:13
Հունիսի 18-ին Երևանում տեղի կունենա HIF Yerevan 2025-ը, որը հյուրընկալության ոլորտի միտումների քննարկման և ներդրումային համագործակցության միջազգային առաջատար հարթակ է և նպատակ ունի խթանել Հայաստանի զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտի զարգացումը: