Արթուր Մարտիրոսյան. Մարտական ընկերները հենց այդպիսին են լինում
Բանակցային գործի մասնագետ (CMPartners, Քեմբրիջ, ԱՄՆ) Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Արցախի նախկին և ներկայիս նախագահների կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար դատարանում երաշխավորելը՝ խափանման միջոց կալանքը փոխելու համար, մարդկային քայլ էր. նախագահները ցանկանում էին աջակցել իրենց մարտական ընկերոջը:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դա կարող էր անել ցանկացած քաղաքացի և այդտեղ քաղաքական ենթատեքստ փնտրել պետք չէ:
«Այո՛, սա աննախադեպ, պատմական իրադարձություն է: Արցախի առաջին նախագահն է դատարանում, իրենց մարտական ընկերն է, և հասկանալի է Արցախի մյուս երկու նախագահների արարքը. մարտական ընկերները հենց այդպիսին են լինում. նրանք չեն ասում, որ ցանկանում են, որ դատավարություն չլինի, նրանք պարզապես ասում են, որ օրենքով սահմանվածն են անում, գրավ են թողնում: Նիկոլ Փաշինյանն էլ կարող էր որևէ մեկի նկատմամբ նման բան անել»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ Արցախի նախագահների նման քայլը չպետք է համարել Հայաստանի ներքին քաղաքականությանը միջամտություն, նա նշեց՝ սա խնդիր է, որ քայլը քաղաքական է որակվում:
«Ինձ թվում է՝ դա կապված էր նրա հետ, որ երկրի ղեկավարը երկրում չէր: Իհարկե, հետո փոխվարչապետ Ավինյանը շատ հստակ ասել է, որ ոչ մի խնդիր չի լինելու Հայաստանի և Արցախի հարաբերություններում: Դա ճիշտ մոտեցում է. մենք պետք է վերջ դնենք Հայաստան, Արցախ, տարբեր ռեգիոններ տարբերակումներին. մենք մի երկիր ենք, մեկ ազգ ենք, և նրանք, ովքեր ցանկանում են նման հարցեր շահարկել՝ քաղաքական նպատակներից ելնելով՝ նրանք պետության դեմ են դուրս գալիս»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանը համաձայնեց, որ դատական նիստին Արցախի նախագահների ներկայությունը, իհարկե, ազդեցիկ էր, բայց դա չպետք է կաշկանդի դատարանին իրենց գործն անելիս։
«Դատավորը պետք է անի այն, ինչ օրենքն է սահմանում. նշանակություն չունի, թե ով է երաշխավորում: Եթե մենք հետևում ենք մեր կարգախոսներին, որ բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև, ուրեմն բոլորս հավասար են օրենքի առջև»,- ասաց նա:
Արցախի նախագահներն էլ, ըստ նրա, պետք է իրավիճակը ճիշտ ձևով մեկնաբանեն. եթե նրանց երաշխավորությունը մերժվի, խնդիր չհամարեն:
«Իրենք նման քայլ անում են հասկանալի պատճառներով. իրենց ընկերոջն են աջակցում: Եթե նրանք դա անեին՝ վստահ լինելով, որ չեն մերժվի, արդեն անհասկանալի կլիներ: Ես կարծում եմ, որ իրենք այդպես չեն մտածել, այլ կարծել են, որ անում են այն, ինչ իրենց օրենքը թույլ է տալիս, իսկ մնացածն արդեն պետք է դատարանը որոշի,- ասաց նա՝ անհասկանալի համարելով այն բարձրացված ալիքը, թե Արցախի նախագահները եկել են Հայաստան՝ խառնվելու այստեղի ներքին քաղաքականությանը,- ես ինքս ոչ մի խոչընդոտ, միջամտություն չտեսա»:
Արթուր Մարտիրոսյանը դժվարացավ ներկայացնել իր տպավորությունները՝ արդյոք դատարանն օբյեկտի՞վ է, նկատեց, որ այնուամենայնիվ, դատարանը պետք է հասկանա, որ նույն գործը կարող է վիճարկվել տարբեր դատարաններում, ընդհուպ հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, և շատ վատ կլինի, որ այդ դատարանը չեղյալ համարի ընդունված որոշումը: «Դատարանը պետք է մտածի՝ ի՞նչ է դա նշանակելու երկրի համար»,- ասաց նա:
Արթուր Մարտիրոսյանի խոսքով, ինքը, որպես քաղաքացի, այնուամենայնիվ կարևոր է համարում ոչ թե երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու հարցն այդքան քննելը, այլ պարզելը, թե ինչ է իրականում տեղի ունեցել «Մարտի 1-ի» ժամանակ։
«Ինձ համար կարևոր է դատախազությունից ստանալ մեղադրանքների մասին այնպիսի ապացույցներ, որոնք չեն հարուցի կասկած: Այդ դեպքում դատավարությունը շատ կոնկրետ հարցի շուրջ է լինելու, իսկ խափանման միջոցի փոփոխությունը պետք չէր դարձնել կռիվ տալու հատուկ դաշտ»,- ասաց նա:
Այս «աղմուկից», փորձագետի խոսքով, մենք պետք է հետևություններ անենք, ճիշտ մեկնաբանություններ անենք, որ նախ՝ բոլորս հավասար ենք օրենքի առջև, իսկ Արցախի նախագահները օրենք չեն խախտել:
Բացի այդ, ըստ նրա, այս իրավիճակում, պետք է հաշվի առնենք մեր հարևանի երկրում եղած գնահատականները կատարվողի վերաբերյալ:
«Մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում: Կարելի է պատկերացնել, ինչպես են նրանք հետևում այս գործընթացներին: Իհարկե, Բաքվի կարծիքը չպետք է ազդի մեր վրա, բայց մենք պետք է նաև հասկանանք, թե դա ինչ նշանակություն կարող է ունենալ տեղեկատվական պատերազմում. նրանք կշահարկեն, որ մեր թշնամին, տեսեք, Հայաստանում, կալանքի տակ է»,- ասաց նա՝ նշելով, որ ինքը, իհարկե, միևնույն ժամանակ, մնում է իր կարծիքն, որ օրենքը պետք է գերակա և հավասար լինի բոլորի համար:
Նորից անդրադառնալով այն քննարկումներին, ըստ որոնց, Արցախի նախագահներն իրենց այդ քայլով հարված են հասցնում Հայաստանի ժողովրդավարությանը, Արթուր Մարտիրոսյանը նշեց, որ այդպես չէ և չի կարող լինել:
«Այդ մասին վարչապետն էլ խոսել է, որ մարդկային առումով հասկանում է: Իսկ թե ինչ կլինի, շաբաթ օրը դատարանում կտեսնենք»,- ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 11:03
Издание GB News затронуло тему незаконного ареста Рубена Варданяна и других армян, опубликовав статью под названием «Христианин бьет тревогу: в условиях «незаконного» ареста отца и «этнической чистки» никто из нас не находится в безопасности».
-
2025-05-17 10:39
На фоне грандиозных политических процессов, разворачивающихся по линии Запад-Россия и Запад-Иран, на южных рубежах России складывается необычная ситуация. Если быть точнее, то Азербайджан — единственная страна ГУАМ, с которой у России нет разногласий территориального характера, откровенно демонстрирует неприязнь по отношению к России.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-07-12 21:50
Սահմանադրական դատարանի մի քանի նիստ է կայացել՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները չընդունելու մասին քաղաքական չորս ուժերի հայցերով։ Ի՞նչ կարելի է ասել։ Հասկանալի է բոլոր նրանց հոռետեսությունը, ովքեր համարում են, որ ՍԴ-ն կմերժի ներկայացված հայցերը։ Չի համարձակվի աջակցել նրանց։ Այսինքն մի քիչ ամոթանք կտա գործող իշխանությանը, բայց ընտրությունների արդյունքները կճանաչի։
-
2021-07-12 19:55
Կարող է հավակնել Գինեսի ռեկորդների գրքում գրանցվելու Նախ՝ չափանիշների մասին։ Հիշո՞ւմ եք Փաշինյանի ուղերձը ժողովրդին՝ այն խոսքերով, թե զինված ուժերը գլխավորելու իր ունակությունն ու հմտությունները կասկածի ենթակա չեն։ Այդ հայտարարությունը հնչեցվեց Նիկոլի կողմից իր սեփական սիրելի անձը գերագույն գլխավոր հրամանատար հռչակելու արշալույսին։
-
2021-06-24 19:30
Պրոֆեսորը կալանավորվել է քաղաքական դրդապատճառներով Նախօրեին դատավոր Արմենուհի Մելիքսեթյանը տվեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանավորելու սանկցիան: Ավելի վաղ դատավոր Մանվել Շահվերդյանը սանկցիան մերժել էր…
-
2020-09-29 20:08
Սեպտեմբերի 27-ից մենք ապրում ենք նոր հարթությունում. խաղաղությունը փոխարկվել է պատերազմի։ Նման բան արդեն տեղի է ունեցել Երրորդ հանրապետության պատմության մեջ։ Հիշենք 90-ականների սկիզբը կամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը։ Այդ տարիների փորձը ցույց է տալիս, որ պատերազմն իր օրենքներն ունի։ Այստեղ խոսքը ոչ միայն ռազմական դրության կանոնների, այլև չգրված այլ կանոնների ու օրենքների մասին է: