ԾԽՈՒՄ ԷՐ ՈՒ ԿՈՊՏՈՒՄ
Հունիսի 10-ին Երևանում երկու ուղևորներ դանակահարել են տաքսիստին, որը համարձակվել է խնդրել, որ նրանք չծխեն ավտոմեքենայի սրահում։ Irakanum.am-ի այս տեղեկատվությունը մնաց սոցցանցերն ու լրատվական ժապավենները մի քանի օր շարունակ հեղեղած կադրերի ստվերում, որ տեսագրել էր երթուղայինի հուզառատ ուղևորուհին՝ պահանջելով վարորդից հանգցնել սիգարետը։ Տհաճ պատմության շարունակությունը դարձան վարորդի անհապաղ հեռացումն աշխատանքից և նրա պիկետը Կառավարության տան առաջ՝ վարչապետի հետ հանդիպելու պահանջով՝ որպես պաշտպանի։
Ինչո՞ւ կարգազանցի հետ այդքան խիստ վարվեցին։ Որքանո՞վ են պաշտպանված վարորդների իրավունքները մեր երկրում։ Ավաղ, այս հարցերի պատասխանը «ԳԱ»-ի թղթակիցն ապարդյուն փորձում էր ստանալ մի քանի օր շարունակ. վարորդների շահերը պաշտպանելու կոչված հասարակական կազմակերպությունների հեռախոսներն անհասանելի էին, իսկ արհմիութենական բջիջ չկա ընդհանրապես։ «Երևանտրանս» ՓԲԸ-ի փոխտնօրեն Մարտին Քալաշյանի խոսքերով, մեքենայում ծխելու համար վարորդը պարեկային տեսչության կամ գլխավոր կազմակերպության կողմից կարող է ենթարկվել 5 հազար դրամ տուգանքի։ Իրենք՝ վարորդները հիշատակում են տուգանքների ևս մեկ հոդված. 25 հազար դրամի չափով (սակայն Մ.Քալաշյանը հերքեց այդ տեղեկատվությունը)։
Քաղաքային իշխանությունները, որոնք շտապ արձագանքեցին ահազանգին և հընթացս բացահայտեցին, որ, ինչպես պարզվում է, վարորդը չուներ նման փոխադրամիջոց վարելու իրավունք տվող համապատասխան փաստաթուղթ, որոշեցին պատժել միայն նրան։ Ստացվում է, որ գլխավոր կարգազանցի՝ պատշաճ փաստաթղթեր չունեցող վարորդին ղեկի մոտ թողած կազմակերպության փոխարեն պատասխան տվեց շարքում ամենավերջինը՝ վարորդը, որին զրկեցին աշխատանքից։ Ի դեպ, այդ երթուղում նա փոխարինում էր հիմնական վարորդին։ Մարտին Քալաշյանը նաև հաղորդեց, որ պատիժն այդքան խիստ եղավ ուղևորների հանդեպ վարորդի կամայականության, մասնավորապես՝ այն բանի համար, որ ներողություն խնդրելու և սիգարետը հանգցնելու փոխարեն, նա իջեցրել է ուղևորներին, հայտարարելով, թե իբր՝ մեքենան անսարք է և ճանապարհը չի շարունակելու։
Համաձայնեք, փնթի տեսքով վարորդը, որը կոպտում է՝ ի պատասխան սիգարետը հանգցնելու ուղևորուհու պահանջի, քչերի մոտ է կարեկցանք առաջացնում։ Զարմանալի չէ, որ սոցցանցերում բանավեճի մասնակիցների մեջ տրոլինգը հասավ ծայրահեղ չափերի։ Ըստ երևույթին, ժողովուրդը ծաղրի օբյեկտների խիստ պակաս ունի, իսկ այստեղ՝ և՛ անգրագետ խոսք, և՛ ինքնավստահություն երկու կողմից, ինքնահաստատվելու ցանկության հետ մեկտեղ։ Ինչո՞վ կատակերգություն չէ։ Ցանցային մշտական զանգվածի մյուս մասը ուսուցչի տոնով ամոթանք էր տալիս մնացած ուղևորներին, որոնք չէին աջակցել վարորդի հետ լեզվակռվի տգեղ տեսարանը նկարահանած ակտիվիստուհուն։ Հիշեցնենք, որ հասարակական բոլոր փոխադրամիջոցների սրահներում փակցված են թեժ գծի հեռախոսահամարները (011-39-16-53), որոնցով դժգոհ ուղևորները կարող են արտահայտել իրենց գանգատները վարորդից։ Եվ այդ կերպ բավական շատ բողոքներ են ստացվում հենց ծխող վարորդների վերաբերյալ։ Բայց ինչո՞ւ տվյալ դեպքում ոչ ոք պարզապես չզանգեց թեժ գիծ, այլ այդօրինակ լեզվակռիվ սարքեց՝ տեսաբեմադրությամբ։ Եվ այդ ամենը՝ վերջին իրադարձությունների խորապատկերին, երբ գնալով ավելի հաճախ են հնչում ինքնադատաստանի կոչեր, և յուրաքանչյուրն իրեն երևակայում է դատավոր ու դահիճ, սերտելով առաջնորդի պատգամը, թե «հեղափոխությունը դու ես»։ Ըստ երևույթին, այժմ յուրաքանչյուրը ջանում է սեփական ըմբռնումների և հնարավորությունների չափով կարգուկանոն հաստատել իր միկրոաշխարհում։
Անշուշտ, բնավ ոչ բոլոր վարորդներն են տիրապետում շփման նրբագեղ ոճի։ Բայց պետք չէ մոռանալ, որ նրանց հոգեբանական վիճակից է կախված նախևառաջ ուղևորների անվտանգությունը, մեր ամենքիս կյանքը։ Օրվա ընթացքում նրանք սպասարկում են հարյուրավոր ու հազարավոր ուղևորների, և այդ փաստն արդեն իսկ պարունակում է ստրեսի տարր, որը կուտակվում է օրվա վերջում։ Իսկ անզիջում ուղևորների կողմից այդ կարգի վիրավորանքներն ու նվաստացումները սպառնում են անկանխատեսելի հետևանքներով։
Բարեբախտաբար, սոցցանցերում ծաղրալից մեկնաբանությունների հոսքի մեջ գտնվեցին նաև խելամիտ դիտողություններ։ Հասարակությունն այդ միջադեպի մեջ նշմարեց տրանսպորտի համակարգում առկա բազմաթիվ չլուծված խնդիրներ, նախևառաջ՝ վարորդների անպաշտպանվածությունը, նրանց համար տարրական պայմանների բացակայությունը, երբ 16 ժամ շարունակ ստիպված են նստել ղեկի մոտ ու ընդ որում ցածր աշխատավարձ ստանալ։ Ինչպես խոստովանեցին վարորդները «ԳԱ»-ի թղթակցի հետ զրույցում, լիարժեք ընդմիջման համար իրենք ժամանակ չունեն, հաճախ ընթացքում բավարարվում են թեթև չոր սննդով։ Իսկ Քալաշյանը համարում է, թե երթերի արանքում ծխելու և սնվելու համար դադարները միանգամայն բավարար են։ Բայց, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, վարորդները հստակ գրաֆիկներ չունեն ոչ միայն հանգստի, այլև ծխելու համար։
Հիշեցնենք, որ ըստ Աշխատանքային օրենսգրքի, աշխատանքային օրը տևում է 8 ժամ, իսկ հավելյալ աշխատաժամերը հաշվարկվում են այլ սանդղակով։ Ուստիև տրամաբանական է, որ վարորդները պահանջում են ապահովել իրենց դժոխային աշխատանքին համարժեք պայմաններ, համաձայն աշխատանքի օրենսդրաբար սահմանված նորմատիվների։ Վարորդների մեծամասնությունը պայքարում է, որպեսզի ավտոբուսների սրահներում տեղադրվեն ուղեվարձը վճարելու տեխնիկական միջոցներ, ինչը իրենց կազատի ավելորդ նյարդայնացումից ու ժամանակի վատնումից։
Մինչդեռ վերջին օրերին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տարբեր ֆորումներում ու հանդիպումներում գնալով ավելի հաճախ են հարց բարձրացնում տրանսպորտային համակարգի արդիականացման մասին, ներառյալ հիշատակելով համակարգի բոլոր վարորդների համար էթիկայի և իրավունքի տեսության դասընթացների պարտադիր անցկացման մասին։ Իսկ պաշտոնական ԶԼՄ-ների հարցումների և ռեպորտաժների միջով կարմիր թելի պես անցնում է առկա սակագների վերանայման հարցը, իբր՝ առանց ուղեվարձը բարձրացնելու բարեփոխումը չի կայանա։ Ուղղակի կենաց ու մահու խնդիր է։ Ցուցանշական է, որ այդ հարցով անակնկալի բերված քաղաքացիները ատամների արանքից համաձայնում են ուղեվարձի բարձրացմանը։ Կարծում եք՝ զուգադիպությո՞ւն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 10:18
В преддверии Дня труда, который в Армении традиционно отмечается 1 Мая, обратимся к статистике по безработице и напомним об актуальных проблемах, касающихся нарушений прав трудящихся.
-
2025-04-30 09:36
26 апреля сего года в столичной общине Шенгавит обвалился балкон, на котором женщина развешивала белье. Обветшалый балкон в мгновение ока разрушился на мелкие куски, металлическая конструкция повисла, а 42-летняя Карина С. оказалась в больнице. Отметим, что состояние соседних балконов этого четырехэтажного дома по улице Араратян, 66 ничуть не лучше - любой из них, судя по ветхой конструкции, может развалиться от малейшей нагрузки.
-
2025-04-24 10:23
Одни считает эту игру происками сатанистов, другие называют психологической диверсией, а неокрепшие ментально и физически подростки следуют инструкции в интернете, чтобы окунуться в мир неизведанного. В последнее время в соцсетях, в частности, в Тик-Токе и Ютубе набирает популярность игра, в которой подросткам предлагается методом самогипноза пройти визуально через красные, желтые и черные двери. Разумеется, можно было бы отнестись к этому новому увлечению как очередной блажи, если бы не пагубные последствия подобного эксперимента, из-за чего школьные чаты предупреждают родителей быть внимательными к досугу своих детей.
-
2025-04-19 10:31
Андраник Тоноян пишет стихи и активно участвует в акциях протеста, пропагандируя национальные ценности. Он дорожит боевыми наградами и носит с собой фотографии Нжде, отстоявшего Сюник, – деятеля, с котором считался даже Сталин.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-07-09 10:45
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
-
2019-06-26 07:50
Լռությունը, ինչպես հայտնի է, ոչ միշտ է ոսկի։ Հատկապես երբ այն ընկալվում է որպես համաձայնություն, իսկ առավելևս՝ աջակցություն։ Է՛լ ավելի ցուցանշական է, երբ լռությունը ամրապնդվում է էական ֆինանսական սնուցմամբ, ինչը կասկած չի թողնում, որ այդ միջոցները հատկացնող կառույցները ոչ միայն պարզապես համերաշխ են դրանց հասցեատիրոջ հետ, այլև որոշակի չափով իրենց վրա են վերցնում նախագծի իրականացման մեթոդների և դրա արդյունքների համար պատասխանատվությունը։ Ի վերջո, հանրահայտ ճշմարտությունը, որ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտությունը, դժվար է վիճարկել։
-
2019-06-03 07:11
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվական ծրագրին տված հարցազրույցում մեկնաբանել է դատաիրավական բարեփոխումների հետ կապված իրավիճակը։
-
2019-05-31 14:17
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԵԽ քարտուղարության Մարդու իրավունքների հարցերով գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսի գլխավորությամբ Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան առաքելության անդամների հետ, տեղեկացնում է NEWS.am-ը: