Քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։
Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ Հայաստանի դատաիրավական ոլորտի բարեփոխմանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար և փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամություն է հայտնել:
Դեսպանը շնորհավորել է Ռուստամ Բադասյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություն մաղթել մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում և ընդգծել, որ Եվրոպական միությունը հատկապես կարևորում է դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում իրականացվող բարեփոխումների իրապես հաջողելը: Այս համատեքստում դեսպան Սվիտալսկին հայտարարել է Եվրամիության՝ տարբեր ուղղություններով աջակցության պատրաստակամության մասին և հետաքրքրվել Նախարարության առաջնահերթություններով:
Արդարադատության նախարարը ներկայացրել է դատաիրավական բարեփոխումների շրջանակում իրականացվող աշխատանքները՝ ուղղված դատավորների բարեվարքության գնահատման կառուցակարգի մշակմանը, դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործմանը, ինչպես նաև նաև անդրադարձել է ստեղծվելիք հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի, և Հակակոռուպցիոն դատարանի անկախության երաշխիքներին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև էլեկտրոնային արդարադատությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարևորվել է ռազմավարությունների մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղհասարակության ակտիվ ներգրավվածությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-03-23 21:12
Ըստ վիճակագրության՝ փետրվարին Հայաստանից հեռացել է 58 297 մարդ։ Ժամանել է 31 901 մարդ։ Բացասական սալդոն մոտ 26 հազար է։ Անցած տարվա փետրվարին բացասական հաշվեկշիռը կազմում էր 3 հազար։ Ո՞ւր ենք հասնելու նման տեմպերով։ Մենք սիրում ենք պարծենալ, որ եզակի երկիր ենք, եզակի ժողովուրդ։ Դա իրոք այդպես է։ Միայն Հայաստանի պես եզակի երկրում իշխանության ղեկին կարող էր հայտնվել Նիկոլ Փաշինյանը, նա արդեն երեք տարի է իշխանության ղեկին է։ Մարդ, որը երեք տարի շարունակ հետևողականորեն փլուզում է երկիրը։
-
2019-10-03 11:05
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ նպատակահարմար չի համարում մասնակցել իր լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մասին Ազգային ժողովի նիստում որոշման նախագծի քննարկմանը:
-
2019-09-28 14:11
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կատարվածը փաստաբան Երվանդ Վարոսյանը բացասական է գնահատում։
-
2019-09-24 07:15
Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։