Последние новости

ՆԻԿՈԼՆ ՈՒԶՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ԴՌԱՆ ՏԱԿ ՎՆԳՍՏԱ ՈՂՋ ՀԱՅԱՍՏԱՆԸ…

Պինդ փակած դռների հետևում ՀԱԿ-ի ակտիվի օրերս կայացած նիստում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահությամբ, որոշում ընդունվեց ամեն կերպ աջակցել Փաշինյանի կառավարությանը և գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի Վնհե Գրիգորյանը զբաղեցնի Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։

Մեր հրապարակումներում մենք բազմիցս մատնանշել ենք, որ Գրիգորյանը խախտում է Սահմանադրության 164 (կետ 7) հոդվածը, որն արգելում է ՍԴ դատավորներին զբաղվել քաղաքականությամբ։ Իրականում ՍԴ դատավոր Գրիգորյանը զբաղվում է միայն քաղաքականությամբ և ուրիշ ոչ մի բանով, բացի քաղաքականությունից, ցուցադրաբար անտեսելով իր ծառայողական պարտականությունները, ինչի մասին բազմիցս հիշատակվել է ԶԼՄ-ներում։ ՍԴ դատավոր-նախագահի պաշտոնից Հրայր Թովմասյանին հեռացնելու համար խորհրդարանական մեծամասնության պայքարում ամենից արտառոցն այն է, որ համապատասխան որոշման նախագծում երկու կետեր հաստատ բնորոշում են Գրիգորյանի պահվածքը։ Դատեք ինքներդ. նա ավելի քան երեք անգամ բացակայել է ՍԴ նիստերից անհարգելի պատճառով։ Ասեմ ավելին. նրա բացակայության պատճառը զուտ քաղաքական էր, ինչի մասին վկայում է Գրիգորյանի նամակը վարչապետին, որտեղ նա բնորոշել է ՍԴ ներկայիս կազմը որպես ոչ լեգիտիմ, բացառությամբ երկու դատավորների, ինչից հետևում է, թե այդ ատյանի որոշումները նույնպես լեգիտիմ չեն։ Որևէ մեկը համարձակություն կվերցնի՞ իր վրա պնդելու, թե ՍԴ ներկայիս կազմի նկատմամբ դատավոր Գրիգորյանի վերաբերմունքը քաղաքականությունից դուրս է։ Եվ մի՞թե ՍԴ նիստերից նրա բացակայելը չի բնութագրվում «էական կարգապահական խախտման» մասին հոդվածով։ Գրիգորյանն աշխատավարձ է ստանում, օգտվում ծառայողական աշխատասենյակից և ոչինչ չի անում։ Նրա մասնագիտական անգործության պատճառները զուտ քաղաքական են

Վերը հիշատակված որոշման նախագիծն արդեն դրվել է շրջանառության և առաջացրել իրավագիտության ոլորտի մասնագետների քրքիջը. պաշտոնական փաստաթղթի 15 էջեր նվիրված են ՍԴ նախագահի և երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանի անձնական հարաբերությունների նկարագրությանը։

15 էջերում ապացուցվում է, որ նշյալ պարոնայք ջերմ բարեկամական հարաբերություններում են։ «Եվ ի՞նչ»,- մի լավ ծիծաղելուց հետո հարցրեցին իրավունքի ոլորտի մասնագետները, չէ՞ որ Ռ.Քոչարյանի շահերը ՍԴ-ում ներկայացնում է ոչ թե Արամ Օրբելյանը, այլ Արամ Վարդևանյանը։ Եվ ասացեք, ինչո՞վ կարող են բարեկամական հարաբերություններն ազդել ՍԴ որոշումների վրա. Թովմասյանը շատերի հետ կարող է բարեկամական հարաբերություններում լինել։ ՍԴ-ն լիազորված չէ որոշումներ կայացնել քրեական գործերով, ներառյալ Քոչարյանի գործը. այն որոշումներ է ընդունում օրենքի այս կամ այն հոդվածի Հիմնական օրենքին համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ։ Ինչն էլ արվեց սեպտեմբերի 4-ին, երբ ՍԴ-ն հայտարարեց, որ ՔԴՕ 35-րդ հոդվածը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Մի խոսքով, իշխանությունը (իմա՝ Նիկոլը) սկսել է ՍԴ-ն զավթելու հակասահմանադրական գործընթացը, ինչի մասին արդեն հայտարարել են բազմաթիվ փորձառու իրավագետներ։

Ով հայտնվեց դռան տակ

Անգրագետ փաստաթղթին, որ հորինեցին խորհրդարանում և որը չի կարող դե-յուրե հիմք ծառայել ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու համար, կցված է խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի զառանցալի հայտարարությունն այն մասին, թե իբր՝ հայտնի չէ, թե ինչ է գրված Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկի հանձնաժողովին ՍԴ-ի հղած դիմումում։ Հիշեցնեմ, որ ՍԴ-ն դիմել էր եվրոպական երկու ատյաններին խորհրդատվական կարծիք ստանալու համար։

Երկու ատյաններին ուղղված դիմումների տեքստերը հայերեն թարգմանությամբ արդեն փոխանցվել են խորհրդարանին, որտեղ կա պատգամավոր Հովիկ Աղազարյանը, որը վերջերս զվարճացրեց հասարակայնությանը ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միավորելու հիրավի «հանճարեղ» մտահղացումով։

Այո, այո, այստեղ սխալմունք չկա. այն դեպքում, եթե խորհրդարանական մեծամասնության վերոնշյալ որոշումը չհանգեցնի Թովմասյանի հրաժարականին, Աղազարյանն առաջարկել է միավորել ՍԴ-ն և Վճռաբեկ դատարանը միասնական մարմնի՝ մեկ տանիքի տակ, սահմանադրական հարցերով որոշումներ կայացնելու իրավունքով։ Ե՛վ միջոցներ կտնտեսվեն, և՛ ՍԴ-ի շենքը կարելի կլինի օգտագործել այլ նշանակությամբ, համարում է նա։ Ճիշտ է, նման գլուխկոնծիների համար կպահանջվի հանրաքվե անցկացնել, բայց ինչե՜ր ասես, որ չեն անի հանուն նրա, որ ազատվեն Թովմասյանից և էլի յոթ դատավորներից, որոնք Աղազարյանի համար անհասկանալի պատճառներով հրաժարվեցին օրինականացված կաշառքից՝ պաշտոնից կամավոր հեռանալու դեպքում աշխատավարձի պահպանման տեսքով։

Նիկոլը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի շուրթերով խոստացավ աշխատավարձ վճարել այդ դատավորներին ընդհուպ մինչև կենսաթոշակային տարիք՝ սահմանված բոլոր հավելավճարների պահպանումով, բայց դատավորները հրաժարվեցին։ Նրանք չեն քվեարկի Թովմասյանին պաշտոնից հեռացնելու օգտին, քանի որ դա հակասում է օրենքին, այլ կերպ ասած՝ անգրագետ փաստաթուղթը կմերժվի, որովհպետև ՍԴ-ի այդ յոթ դատավորները նրանցից չեն, ովքեր վնգստում են դռան տակ։ Նրանք այդ դռանը նույնիսկ չմոտեցան

Ավա՜ղ, ոչ բոլոր դատավորներն են ընդունակ դիմակայելու իշխանության ճնշմանը։ Նրանք, ովքեր խոնարհվեցին կոշտ մամլիչի ճնշումից, արդեն հայտնվել են վարչապետի դռան տակ։ Դատավորների մասին վարչապետի սկանդալային արտահայտության հետ, հիշեցնեմ, համաձայնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Երբ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հարցրեց Աննա Դանիբեկյանին, թե արդյոք նա իրեն համարում է «դռների տակ վնգստացող» դատավոր, վերջինս վիրավորվեց և նկատողություն հայտարարեց փաստաբանին։ Հարց է ծագում. ինչի՞ համար։ Նրա, որ սեպտեմբերի 17-ին և 20-ին Դանիբեկյանի ընդունած երկու որոշումները պատմության մեջ կմտնեն որպես իշխանության և անձամբ վարչապետի աննախադեպ ճնշման տակ ընդունված որոշումնե՞ր։ Ալումյանը հայտարարեց, որ Դանիբեկյանը չի կարող արդարադատություն իրականացնել, քանի որ գտնվում է Ռ.Քոչարյանի քաղաքական հետապնդումն իրագործող կողմի ազդեցության տակ։

«Դատավոր (անդամգրառումը պաշտոնական փաստաթղթում

Ալումյանի այդ կարծիքն արդեն կրկնել են տարբեր սերնդի և որակավորման իրավաբաններ։ Վարչապետի քմայքները հնազանդ կատարում է խորհրդարանական մեծամասնությունը։ Թովմասյանին պաշտոնից հեռացնելու ծրագիրը պաշտոնական թյուրիմացություն է, որը ճշգրիտ համապատասխանում է Փաշինյանի բնորոշմանը, քանզի նրանք, ովքեր ստորագրել են դրա ներքո, արդեն հարմարավետ տեղավորվել են վարչապետի դռան տակի թանկարժեք փալասին։

Ինչպես արդեն հաղորդվել է, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում և խորհրդարանի կանոնակարգում խոսքը վերաբերում է դատավորի, այլ ոչ թե ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման հիմնավորումներին։ Իսկ քանի որ Նիկոլը համամիտ է Գրիգորյանի այն կարծիքին, թե ՍԴ-ում ընդամենը երկու դատավոր կա, մյուսները լոկ անդամներ են, ապա խորհրդարանական որոշման նախագծում էլ ՍԴ նախագահի բնորոշման համար օգտագործված է «դատավոր» բառը, իսկ փակագծում նշված է «անդամ»։ Խոսքը, հիշեցնեմ, պաշտոնական փաստաթղթի մասին է։

Իզուր Դանիբեկյանը նեղացավ Ալումյանից, սեպտեմբերի 20-ին փաստաբանը ամենևին էլ անհարգալից վերաբերմունք չցուցաբերեց դատարանի նկատմամբ, նա միայն մեջբերեց վարչապետի հայտարարությունը, որը հաստատել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը։ Նիկոլի դռան տակ արդեն վաղուց ասեղ գցելու տեղ չկա. այդտեղ է բնակռել նախարարների կաբինետը, խորհրդարանական մեծամասնությունը, բացառությամբ նրանց, ովքեր դեմ են Ամուլսարի հանքավայրի շահագործմանն ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը։ Այդտեղ են դատավորներ Արմեն Դանիելյանը և Աննա Դանիբեկյանը, այդտեղ են հայտնի և ոչ այնքան հայտնի բազմաթիվ անձինք

Պատահական չէ, որ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության ղեկավաերի պաշտոնից, գեներալ Արթուր Վանեցյանը հայտարարեց. «Պատի՛վ ունեմ»։ Նրանք, ովքեր կարող են ասել դա իրենց մասին, արդեն լքում են իշխանությանը, որտեղ Նիկոլի մտահղացմամբ պետք է մնան միայն նրանք, ովքեր «վնգստում են դռների տակ»։ Վարչապետի քաղաքական տեսլականում հենց այդ տեսքն ունի ապագայի պատկերը, նույն այն «նոր Հայաստանը», որ Նիկոլը խոստանում է կառուցել, երբ վերջնականապես փլուզի հինը։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • В ДЕНЬ ПОДПИСАНИЯ "ШУШИНСКОЙ ДЕКЛАРАЦИИ" ПАШИНЯН НОСИЛСЯ ПО СЮНИКУ С МОЛОТКОМ В РУКАХ
    2025-06-14 10:44

    Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.

  • ЭТО ВЫ "НЕ УБИВАЛИ"?!
    2025-06-14 09:52

    "Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.

  • ПОЛИТИКА НИЖЕ ПОЯСА, или ДЕЛО О ТУШЕНКЕ-2…
    2025-06-13 09:37

    Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.

  • ПАШИНЯНУ НУЖЕН СВОЙ (КАРМАННЫЙ) КАТОЛИКОС
    2025-06-12 09:10

    "Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։