Последние новости

ՆԻԿՈԼԻ ԻՆՉԻ՞Ն Է ՊԵՏՔ ԴԱ

Ո՞վ է «ծնել» կանխատեսումը Քոչարյանի փախուստի մասին

Դատարանների շենքերը պաշարելու վարչապետի հակասահմանադրական կոչ, հայկական երկու պետությունների կառավարող էլիտաների միջև հարաբերությունների պաղում, ՍԴ ոչ լեգիտիմ անդամի նշանակում, նախկին իշխանությունից ժառանգած դրական կապիտալի ոչ ռացիոնալ օգտագործում. այս ամենը լոկ փոքր մասն է այն գնի, որ մենք արդեն վճարել ենք և շարունակում ենք վճարել երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման համար։ Երկրում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները ուղղակի կամ անուղղակի կապակցված են այդ դատավարության հետ։

Արդեն հայտնի է, որ Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի հայցը հետ է կանչված։ Պատճառ դարձավ պատասխանող կողմի փաստաբանի հայտարարությունն առ այն, որ Փարիզում խոսելով սպանությունների կազմակերպման մասին, Փաշինյանը նկատի չի ունեցել երկրորդ նախագահին։ Նա, ինչպես պարզվեց, «մեկնաբանել է անձեռնմխելիության մասին սահմանադրական նորմը»։ Բնականաբար, ցանկացած համարժեք մարդ, կարդալով Փարիզում հնչեցրած հայտարարության տեքստը, կհասկանա, թե ում նկատի ուներ Փաշինյանը, բայց հայցը հետ է կանչված, քանի որ վարչապետի փաստաբանն ասաց, որ Փաշինյանը նկատի ուներ բնավ ոչ Քոչարյանին. այլ կերպ ասած, Փաշինյանը երկրորդ նախագահին ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ սպանությունների կազմակերպիչ։ Համենայն դեպս՝ դե-յուրե։ Հետաքրքիր է, գիտե՞ն արդյոք այդ մասին 2008թ. մարտի 1-ին զոհվածների հարազատները, որոնք հունիսի 19-ին Վերաքննիչ դատարանից պահանջում էին վերադարձնել Քոչարյանին բանտախուց։

Երկրորդ նախագահի քաղաքական հետապնդումը կարող է խորտակել իշխանության և պետության ողջ ներուժը։ Ասենք, որոշ քաղաքագետներ հիմք են ընդունում այն, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները այլևս ոչինչ չունեն ներկայացնելու ժողովրդին, բացի քաղաքական հաշվեհարդարներից։ Մյուսները համարում են, որ «Մարտի 1»-ի գործը պարտադրել են Նիկոլին, համոզելով, թե Ռոբերտ Քոչարյանը չի պաշտպանվի, թույլ չի տա ներքաշել իրեն դատավարության մեջ, այլ կկիսի Յանուկովիչի ճակատագիրը։ Երկրորդ նախագահը Վլադիմիր Պուտինի հետ կապված է երկար տարիների բարեկամությամբ, այդ պատճառով էլ Նիկոլի ականջին մոտ գտնվողները շշնջացել են, թե Քոչարյանը հեշտությամբ քաղաքական ապաստան կգտնի Ռուսաստանում։

Փաշինյանը հավատացել է հորդորներին և թույլ տվել ներքաշել իրեն ու երկրին հոգեմաշ ու անիմաստ դատաքննությունների մեջ։ Աշխարհում չկա որևէ մեղսունակ ատյան, որը կարողանա ապացուցել, թե Քոչարյանը մեղավոր է սահմանադրական կարգը տապալելու մեջ, փոխարենը՝ երկրորդ նախագահի շուրջ անմաքուր իրարանցումն արդեն բավականաչափ վարկաբեկել է իշխանությանն ու թուլացրել պետությունը։

Վերջին ժամանակներս իշխանության կողասրահներում համառ լուրեր են շրջում, որ Քոչարյանի փախուստի մասին անհաջող կանխատեսումը պատկանում է Լևոն Տեր-Պետրոսյանին։ Փաշինյանը խորհրդակցել է նաև այլ մարդկանց հետ, որոնք ՀԱԿ-ի առաջնորդի օրինակով կրկնել են, թե Քոչարյանը, իբր, այն աստիճան ինքնասեր ու մեծամիտ է, որ թույլ չի տա բանտ նստեցնել իրեն, այլ կնախընտրի թաքնվել Պուտինի թևի տակ։ Ոչ ոք չէր սպասում, որ Քոչարյանը կվերադառնա Հայաստան։ Նրա վերադարձը խառնեց բոլոր խաղաքարտերը, ստիպված եղան գործը սարքել արագ, հապճեպ

«Պետության ամբողջ էներգիան…»

Երկրորդ նախագահը քաղաքական հալածանքների զոհ է։ Դա նույնքան ակնհայտ է, որքան այն, որ Վահե Գրիգորյանը դարձավ ՍԴ-ի ոչ լեգիտիմ դատավոր՝ նշան բռնելով ՍԴ նախագահի պաշտոնին։

Հիշեցնեմ, որ Գրիգորյանը Տեր-Պետրոսյանի քաղաքական ենթավարպետներից մեկն է, որը երկար տարիներ եղել է ՀԱԿ-ի հայացքների կողմնակիցը։ Հարց է ծագում. ինչո՞ւ քաղաքական գործչին օրենքի խախտումով մտցրեցին ՍԴ։ Պատասխան. որպեսզի նա պաշտպանի վարչապետի շահերն այն գործի շրջանակներում, որում Փաշինյանն ի սկզբանե մեղավոր է նշանակել երկրորդ նախագահին։ Թռուցիկ հայացքն անգամ բավական է՝ գնահատելու համար այն բոլոր կործանարար հետևանքները, որ պետությանը պատճառեց երկրորդ նախագահի քաղաքական հետապնդումը։ Եվ խոսքը միայն անցումային արդարադատության ու բռնաճնշումների նոր ալիքի մասին չէ. վտանգված է պետության զարգացումը։

Օրերս նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, պատասխանելով տնտեսական զարգացման հեռանկարների մասին հարցին, արձանագրեց, որ «պետության ամբողջ էներգիան ծախսվում է դատավարությունների վրա»։ Նրա կանխատեսումներով, անցումային արդարադատությունն արդյունքում կհանգեցնի սեփականության վերաբաշխման, և իշխանությունը տևականորեն կթաղվի այդ գործընթացի մեջ։ «Ես կարող եմ հասկանալ, թե ում և ինչու է դա պետք, բայց չեմ հասկանում, թե Նիկոլի ինչի՞ն է պետք»,- հարց տվեց Բագրատյանը։

Շատերը համարում են, որ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի սկանդալային հեռախոսազրույցից հետո պետք էր կանգ առնել և դադարեցնել հրապարակային հաշվեհարդարը երկրորդ նախագահի նկատմամբ։ Ի դեպ, բացի դատավորի հիշատակումից, որը «ուզի, թե չուզի, կալանքը պըտի տա», այդ խոսակցության ընթացքում հիշատակվում էր նաև Վահե Գրիգորյանը, որը, Խաչատրյանի խոսքերով, ինչ-որ կարևոր բան պետք է գրեր իրեն

Դատարանների շրջափակում, վեթինգ, Բարձրագույն դատական խորհրդի անդամների հրաժարականներ, ՍԴ-ի ոչ լեգիտիմ դատավոր, լարվածություն Արցախի ղեկավարության հետ հարաբերություններում, հասարակության բաժանում «սևերի» և «սպիտակների», Քոչարյանի կողմնակիցների և հակառակորդների ընդհարումներ դատարանի շենքի մոտ։ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը ջլատում է պետության բարոյական և ֆիզիկական ռեսուրսները։ Գուցե արդեն ժամանա՞կն է կանգ առնել ու հասկանալ, թե ինչու տնտեսական և սոցիալական բարեփոխումների փոխարեն, նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն իշխանությունը շարունակ հետ է նայում ու վաղեմի հաշիվներ մաքրում, հրապարակավ սպանելով գեներալ Մանվել Գրիգորյանին և փորձելով տևական բանտարկության դատապարտել երկրորդ նախագահին։

Իրավիճակը վաղ թե ուշ պարզվելու է, իսկ այն հանգամանքը, որ երկրորդ նախագահը չթաքնվեց արդարադատությունից և բանտը նախընտրեց հայրենիքից հեռու անհոգ կյանքից, միայն ավելացրեց նրա ժողովրդականությունը։ Այսօր շատերը նրա անվան հետ են կապում ընդդիմադիր հզոր բևեռի ձևավորումը

Ականջին շշնջալու հնարավորություն

Դժվար թե Տեր-Պետրոսյանը այնքան վատ էր ճանաչում Քոչարյանին, որ չկանխամտածված ապակողմնորոշեր Փաշինյանին իր այն կանխատեսմամբ, թե Քոչարյանը կթաքնվի Ռուսաստանում։ Չեմ կարծում։ Տեր-Պետրոսյանը բավական լավ գիտեր Քոչարյանին, որպեսզի հասկանար, որ նման բան չի լինի։ Վարչապետի որոշ զինակիցներ համարում են, որ ծերուկը դիտավորյալ է մոլորության մեջ գցել Նիկոլին։

Այսպես թե այնպես, այսօր վարչապետի ականջին շշնջալու հնարավորություն ունի Տեր-Պետրոսյանի հավատարիմ զինակիցներից մեկը՝ Վլադիմիր Կարապետյանը։ Փաշինյանին նա կցված է բնավ ոչ առանց Լևոն Հակոբիչի մասնակցության և միջնորդ է ծառայում նախկին նախագահի ու իր սանի միջև։ Դա նշանակում է, որ հեռանկարում կարելի է սպասել նոր իռացիոնալ որոշումների, քանզի վարչապետը, ավաղ, ոչ մի կերպ չի կարողանում հաղթահարել պատանեկան ձգտումը Տեր-Պետրոսյանի նկատմամբ և շարունակում է նրան համարել իր քաղաքական կնքահայրը։

Հայտնի է, որ Փաշինյանի շրջապատում կան մարդիկ, որոնք փորձում են նրան դուրս բերել այդ ազդեցությունից և համոզել, որ չի կարելի երկիրն ու հասարակությանը դարձնել մեկ դատավարության պատանդներ։ Լրագրողների հետ առանձնազրույցներում այդ մարդիկ գանգատվում են, որ Լևոնի թիմը շրջապատել է Նիկոլին բոլոր կողմերից

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • В ПОИСКАХ ИСКРЫ, или "СДАЧА ВОСКЕПАРА ОЗНАЧАЕТ СДАЧУ АРМЕНИИ"
      2024-03-27 09:54

      Шумиха вокруг несуществующего проекта новой Конституции уступила место дискуссии вокруг переноса всех вузов на территорию Академгородка. После того, как азербайджанские оккупанты своими GPS выселили жителей Шурнуха из 13 домов с хозяйственными пристройками и приусадебными участками, правительство Пашиняна обещало построить для них новые дома. Уже 4 года строят, однако ни одного не достроили!

    • ГДЕ ПИШУТ СЦЕНАРИЙ НОВОЙ ВОЙНЫ?
      2024-03-25 09:31

      В Тавуш прибывают добровольческие отряды, на днях о намерении отправиться в марз объявил командир отряда "Лчап" Левон Геворгян. Статья Конституции 205 (пункт 1) говорит о том, что "изменения территории Республики Армения решаются посредством референдума". Бывший судья КС Альвина Гюлумян по этому поводу заявила: "Сдача территорий в обход референдума антиконституционна, но проблема в том, что этот человек не считает деревни нашими". По ее словам, обращение в КС по данному вопросу в текущий момент лишено смысла, а апелляция в международные инстанции возможна только со стороны властей, увы, правящая верхушка вслед за Пашиняном считает, что 4 приграничные деревни Тавушского марза не наши. Мнение Пашиняна расходится с мнением народа, но марионетка Баку и Анкары давно перестала считаться с большинством!

    • 31 МАРТА 6 ЛЕТ СПУСТЯ…
      2024-03-22 10:07

      31 марта 2018 г. Пашинян с немногочисленной кучкой соратников вышел из Гюмри и направился в сторону Еревана. По дороге к ним на время присоединился лидер ОНС Паруйр Айрикян, который на днях в эфире телеканала "Центр" резко критиковал Пашиняна, забыв о том, как лично поддержал его первые шаги на стезе свержения законной власти. По ходу шествия к компании привязалась дворняжка, которой дали кличку Чало.

    • РАНЬШЕ МНОГОВЕКТОРНАЯ ВНЕШНЯЯ ПОЛИТИКА РА ИСХОДИЛА ИЗ ПРИНЦИПА ВЗАИМОДОПОЛНЯЕМОСТИ
      2024-03-21 09:23

      Кроме конфронтации с РФ, ничего "беспрецедентного" в отношениях Армении с ЕС и НАТО нет! "Уникальное", "историческое" предложение ЕС, "открытые двери Евросоюза" и прочие "беспрецедентные" (любимое слово Пашиняна) явления текущей политики способны произвести впечатление только на самые неискушенные слои армянского общества. На самом деле, нет ничего "беспрецедентного" в том, что западная коалиция использует нашу страну в качестве орудия против РФ. Прецедент известен на примере Грузии и Украины. Разговоры о том, что РА может подать заявку на статус кандидата в члены ЕС, повторяют те, что были в 2017 г. при Серже Саргсяне. Разница в том, что тогда интеграция протекала не на фоне военного противостояния на Украине, а главное – по принципу многовекторной внешней политики взаимодополняемости.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ