ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԼՈՒԾՎԻ ԵՎՍ ՄԵԿ ԸՆՏԱՆԻՔԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐ
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կամավորական խմբերը միացել են՝ Արարատի մարզի Մրգավետ համայնքում վագոն-տնակում տասներկու տարի բնակվող Մհերյանների ընտանիքի բնակարանային խնդիրը լուծելու նպատակով:
Գարնան վերջին բնակարանաշինության ծրագրում ընդգրկված Մհերյանները մինչև տարեվերջ տուն կունենան:
«Տան շինարարությունը տարիներ առաջ կնոջս հայրը սկսեց: Դժբախտ պատահարի պատճառով նրա կյանքը, ցավոք, ընդհատվեց, իսկ շինարարությունը կիսատ մնաց: Ճիշտ է՝ ես աշխատում եմ, սակայն աճող ընտանիքիս հոգսը թույլ չէր տալիս ավարտին հասցնել տարիներ առաջ սկսած գործը: Ձեր օգնությունն իսկական հրաշք էր մեզ համար»,- ասել է ընտանիքի հայրը՝ Սամվելը։
«Սովորաբար մարդկանց համախմբում են հետաքրքրությունները, նախասիրությունները, աշխատանքային պարտականությունները և այլն: Ամենաուժեղ կապն ու արդյունքը լինում է այն ժամանակ, երբ մարդկանց միավորում է միևնույն գաղափարը: Արդեն տևական ժամանակ, մեր թիմերը միացել են կամավորության արժեհամակարգի շուրջը: Թիմերի միասնական աշխատանքը տեսնելիս, դժվար չէ նկատել, թե որքան դրական էներգիա են նրանք ստանում միասնաբար աշխատելիս և այդ էներգիան փոխանցում մյուսներին: Եվ դա պատահական չէ. նրանց առաջնորդում են բարի կամքը և օգտակար լինելու ձգտումը: Ուրախ եմ արձանագրել, որ դիմացինին աջակցելու պատրաստակամությունը կենսակերպ է դարձել շատերի համար: Ի վերջո, հրաշալի է, երբ մարդիկ միասին են՝ կառուցելու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Այս ընտանիքը, ապագայի հանդեպ մեծ հույսով, բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ քարը քարին դնելու համար: Հույսի վկայությունը նոր ծնված երեխան է: Այս ընտանիքում երեք երեխա է մեծանում: Ուրախալի է տեսնել նրանց ոգևորությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող շինարարական աշխատանքները կավարտվեն տարեվերջին՝ տանիք տրամադրելով գրեթե չորս տասնյակ ընտանիքի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
-
2025-07-10 10:02
Сегодня Ереванский государственный университет превращается в контролируемую площадку, где идеи и принципиальность подавляются в пользу подконтрольности и приспособленчества, написал на своей странице в Фейсбук председатель студенческой организации РПА Армен Арутюнян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2020-09-11 08:47
Հայաստանում հայտարարվել է նախագծման մրցույթ՝ հանրապետության Ազգային ժողովի նոր մասնաշենքի կառուցման համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիա»-ն։ Նա պարզաբանել է, որ մասնագիտական հանձնաժողովը բաղկացած է 10 հոգուց, որոնք ներկայացնում են Հայաստանի քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը և Ճարտարապետների պալատը: «Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը»,- պարզաբանել է նա:
-
2020-08-13 08:49
Ինչպեսև հայկական տնտեսության բազմաթիվ այլ բնագավառներ, խորացող ճգնաժամի պայմաններում անկում է ապրում նաև շինարարության ոլորտը։ Եվ այդ մասին վկայում են ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները։ Այսպես, օրերս հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն, ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում կատարվել են 105,7 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, ինչը կազմում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալի 76,6%-ը։ Այլ կերպ ասած՝ ոլորտն «ընկել է» գրեթե մեկ քառորդով (23,4%-ով)։
-
2020-07-01 13:42
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը և Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը առցանց ստորագրել են հուշագիր, որով համաձայնություն եմ ձեռք բերել նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառմամբ համագործակցել վերարտադրողական առողջության, ժողովրդագրական իրավիճակի բարելավման ոլորտներում։
-
2019-09-20 10:57
ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Կողբ գյուղի մանկապարտեզը կունենա ջեռուցման կենտրոնացված համակարգ։