Последние новости

ԱՐԵՎԱԴԱՐՁԱՅԻՆ ՋԵՐՄ ՈՂՋՈՒՅՆՆԵՐՈՎ

ԵԱՏՄ-Վիետնամ ԱԱԳ համաձայնագրից հետո հայկական ապրանքները ՎՍՀ-ում չավելացան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն (ՎՍՀ) կատարած պաշտոնական այցի ընթացքում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, խորացման և ընդլայնման վերաբերյալ փոխադարձ հավաստիացումների պակաս չէր զգացվում։ Հայկական պատվիրակության կազմում տնտեսական մասնահատվածի երկու նախարարների (էկոնոմիկայի՝ Տիգրան Խաչատրյանի, և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության՝ Ազատ Արշակյանի) ներկայությունը կարծես թե մատնանշում էր, որ մեր երկիրն իրոք նպատակադրված է տնտեսական համագործակցության ակտիվացման։ Սակայն առհասարակ հնարավո՞ր է արդյոք առաջընթաց երկու երկրների հարաբերություններում։

Հեռավորությունը դեռ իր հերթին, բայց կա նաև ապրանքների անվանացուցակ, որոնք կարող են հետաքրքրել կողմերին, և այդ ցանկը, պետք է ասել, բավական սահմանափակ է։ Ավելին, Հայաստանի նոր-նոր ոտքի կանգնող տեքստիլ արդյունաբերության համար վիետնամական համանման արտադրանքը, այնտեղի աշխատուժի էժանության պատճառով, կարող է միանգամայն լուրջ մրցակից լինել ԵԱՏՄ տարածքում։ Վիետնամական կողմը, ըստ էության, չի էլ թաքցնում, որ պատրաստ է հեղեղել մեզ իր թեթև արդյունաբերական արտադրանքով, և մեր նույնանուն ճյուղը դժվար թե ի վիճակի լինի դիմակայել այդ էքսպանսիային։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Социалистическую Республику Вьетнам (СРВ)

Հիշեցնենք, որ դեռևս 2015 թվականի մայիսի վերջին ԵԱՏՄ-ի և ՎՍՀ-ի միջև համաձայնագիր ստորագրվեց ազատ առևտրի գոտու մասին (ԱԱԳ)։ Թվում էր, թե այդ համաձայնագրի կնքումը ԵԱՏՄ երկրների գործարարների առջև բարենպաստ հնարավորություններ կբացի 90 մլն բնակչություն ունեցող Վիետնամի շուկա միութենական ապրանքներ մատակարարելու համար, և բացի այդ, ՎՍՀ-ում զարգացնելով կոոպերատիվ արտադրություն, թույլ կտա դուրս գալ ԱՍԵԱՆ-ի և ընդհանրապես Ասիական տարածաշրջանի այլ երկրների շուկաներ։

Մինչդեռ արդեն համարյա 4 տարի է անցել, սակայն Հայաստանի առումով Վիետնամի հետ առևտրատնտեսական հարաբերություններում արմատական որևէ բան տեղի չի ունենում։ Այո, ամբողջությամբ վերցրած ԵԱՏՄ-ում որոշակի աճ արձանագրվում է, բայց մեր երկիրը, խոստովանենք, դրա հետ ոչ մի կապ չունի։ Օրինակ, Բելառուսից (չհաշված Ռուսաստանը) համաձայնագրի կնքումից հետո աճում են կաթնամթերքի և մսամթերքի, «ԲելԱԶ» քարհանքային ինքնաթափների, «ՄԱԶ» ավտոբուսների մատակարարումները Վիետնամ։ Ավելին, իրագործվում է ՎՍՀ-ում «ՄԱԶ» բեռնատար ավտոմեքենաների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նախագիծ։

Ի՞նչ է ասում այդ առումով մեր վիճակագրությունը։ Եթե 15 տարի առաջ մեր արտահանումը Վիետնամ զրոյական էր, իսկ այնտեղից ներկրումը հազիվ էր հասնում երկու միլիոն ԱՄՆ դոլարի, ապա հիշատակված համաձայնագրի ստորագրումից հետո Վիետնամը մեր երկրին մատակարարում է տարեկան մինչև 35-45 մլն դոլարի ապրանք։ Այս տարվա 4 ամիսների ընթացքում վիետնամական ներկրումը Հայաստանում կազմում է արդեն 16,8 մլն դոլար։

Իսկ այ դեպի Վիետնամ հայկական արտահանման ակտիվացման մասին մինչև օրս խոսք չկա։ Ճիշտ է, դա արդեն զրոյական ցուցանիշ չէ, բայց մի մեծ բան էլ չէ։ Այսպես, 2017 թվականին արտահանումը Հայստանից ՎՍՀ կազմել է ընդամենը 157,4 հազար դոլար, 2018-ին՝ 566,4 հազար, իսկ ընթացիկ տարվա 4 ամիսներին՝ 136,4 հազար։ Այսինքն խոսքն այսօր վերաբերում է լավագույն դեպքում կես միլիոն ԱՄՆ դոլարի, թեև արտահանողներին օգնելու համար ԵԱՏՀ կայքում հրապարակված է արտաքին տնտեսական գործունեության մասնակցի ծավալուն տեղեկատու՝ «Բիզնեսի վարման առանձնահատկությունները ՎՍՀ-ում» վերնագրով։ Սակայն մեծ հարց է. հայ գործարարներից որևէ մեկը կարդացե՞լ է այդ չափազանց օգտակար հրապարակումը։

Официальный визит премьер-министра Армении Никола Пашиняна в Социалистическую Республику Вьетнам (СРВ)

Պատահական չէ, որ Վիետնամի Կոմկուսի Կենտկոմի միջազգային բաժնի վարիչ Նգուեն Տուան Ֆոնգը, լինելով Երևանում անցած տարվա նոյեմբերին, չփորձեց խորամանկել. «Այո, համաձայնագիրը կա, բայց առայժմ խոսքն ավելի շուտ լավ և հստակ իրավական հիմքի մասին է, բայց քիչ բան է արված, որպեսզի իրագործվեն բոլոր հնարավորությունները, որոնք ընձեռվում են դրանով (համաձայնագրով)։ Իրավական լավ հիմքը կա, բայց չկան կոնկրետ քայլեր, և արդեն ժամանակն է գործի անցնելու»։

Բացի էժան տեքստիլից (մարզահագուստ, բաճկոններ, մարզակոշիկ), Վիետնամը ԵԱՏՄ երկրներին առաջարկում է արևադարձային էկզոտիկ մրգերի և բանջարեղենի, ընկուզեղենի, սոուսների և համեմունքների լայն տեսականի։ ԵԱՏՄ շուկա ապրանքների մուտքի ազատականացման շնորհիվ այդ արտադրանքը է՛լ ավելի է էժանացել։ Իսկ ի՞նչ կարող է, ըստ էության, առաջարկել Վիետնամին մեր երկիրը։

ԵԱՏՄ երկրների արտադրողները հնարավորություն են ստացել օգտվելու վիետնամական շուկա այնպիսի ապրանքներ մատակարարելու բացառիկ պայմաններից, ինչպիսիք են թռչնամիսը (ինքներս ենք ներկրում), չենք խոսում արդեն անվադողերի, պողպատի և խողովակների, ցորենի, ավտոբուսների ու մարդատար ավտոմեքենաների մասին, որոնք Հայաստանում, ինչպես հայտնի է, չեն արտադրվում։ Տեքստիլ և դրանից պատրաստված արտադրանք Վիետնամն ինքն է արտահանում։ Այսպիսով, մեր դեպքում խոսքը կարող է վերաբերել լավագույն դեպքում ոգելից խմիչքների արտահանմանը ՎՍՀ (դրանց մաքսատուրքի դրույքն ըստ համաձայնագրի 10 տարի շարունակ 10%-ից նվազեցված կլինի զրոյի), պանրի տեսակների (դրանց մաքսատուրքերը զրոյացվել են համաձայնագրի ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո) և առհասարակ վերամշակված գյուղատնտեսական արտադրանքի։ Հայաստանում զարգացած ծխախոտային բնագավառը, ավաղ, դժվար թե կարողանա ուրախացնել վիետնամցիներին, քանի որ դա այն սակավաթիվ ոլորտներից մեկն է ՎՍՀ-ում, որի վրա տարածվում է պետական մենաշնորհը։

«Մենք պայմանավորվել ենք բարելավել միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, զարգացնել համագործակցությունը առևտրատնտեսական և գիտատեխնիկական ոլորտներում։ Մենք մտադիր ենք նաև նպաստել Վիետնամի և Երասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի արդյունավետ իրականացմանը»,- ընդգծեց Վիետնամի վարչապետ Նգուեն Սուան Ֆուկը։ Փաշինյանն իր հերթին անվանեց Վիետնամը Հայաստանի կարևոր գործընկեր Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (ԱԽՏ)։ Նրա խոսքերով, Հայաստանը կարող է հարթակ ծառայել վիետնամական արտադրողների ելքի համար դեպի ԵԱՏՄ-ի, Վրաստանի և Իրանի շուկաներ։

«Կամուրջների» և «հարթակների» առումով, ինչպես երևում է, այնքան էլ չի ստացվում։ Մանավանդ որ Վիետնամն ինքն էլ ունի իր հնարավորությունները. այդ երկիրը ազատ առևտրի մասին համաձայնագրեր է կնքել ոչ միայն ԵԱՏՄ-ի, այլև ԵՄ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Կորեայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ։

 

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • СТРОИТЕЛЬСТВО В РОЛИ «БЕГЕМОТА» ЭКОНОМИКИ
    2025-07-26 10:05

    Промышленность падает двузначными темпами, а экспорт – более чем наполовину Armstat 25-го июля опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в январе-июне 2025 года относительно того же периода прошлого года. Свежие данные свидетельствуют о том, что проявившиеся с самого начала этого года тревожные признаки в промышленной отрасли и во внешнеэкономической деятельности никуда не делись, по-прежнему красным светом сигнализируя о неблагополучной ситуации в экономике Армении…

  • МИНИСТРЫ НА ТАТАМИ И… «ПОД КОВРОМ», или ЧТО ТАК РАССТРОИЛО ГЛАВУ МИНЗДРАВА В ЛЕТНЕМ ПРИЗЫВЕ
    2025-07-26 09:55

    В преддверии выборов 7-го июня 2026 года обостряется явная и тайная подковерная борьба не только между депутатами-«гэдэшниками», но и членами правительства… «ГА» уже не раз обращал внимание на обострившиеся отношения между министром финансов Армении Ваге Ованнисяном и некоторыми его коллегами. Руководители различных министерств постоянно, так сказать, ходят с протянутой рукой, требуя дополнительных денег на не предусмотренные госбюджетом расходы. Глава МИД Арарат Мирзоян выклянчивает деньги на имущество и автомобиль для персонала посольства Армении в султанате Оман, министр территориального управления и инфраструктур Давид Худатян – на явно запоздавшие работы по устранению последствий наводнения в мае 2024 года в Лори и Тавуше и т.д.

  • ДОРОГОЙ И ЧАСТО ПРОПАДАЮЩИЙ КИЛОВАТТ, или КТО НАЗНАЧИЛ РОМАНОСА УПРАВЛЯЮЩИМ ЭСА
    2025-07-25 10:56

    «А кто сказал, что имя Романоса Петросяна первым озвучил Никол Пашинян? Это было мое решение», - заявил после заседания правительства 24 июля председатель Комиссии по регулированию общественных услуг (КРОУ) Месроп Месропян, добавив, что знает временного управляющего давно, в восторге от его управленческих навыков и… (отточие наше. – А.А.) образования. Напомним, что электросетями поставили управлять геолога по специальности. После этого всякие разговоры об элементарной порядочности главы КРОУ и его якобы независимом статусе должны моментально прекратиться. Комиссией руководит очередной беспринципный временщик и наглый лжец! Кто же в твердом уме и здравой памяти поверит в то, что Романоса единолично назначил не Пашинян, а Месропян, который, по его словам, «не выполняет политические инструкции»?..

  • БЕССМЫСЛЕННЫЕ, НО ПРОЖОРЛИВЫЕ ГОСФОНДЫ ПАШИНЯНА
    2025-07-25 10:18

    Целесообразность создания текстильного оператора вызывает большие вопросы Буквально на днях мы писали, что Министерству экономики Армении не удалось использовать в полном объеме выделенные в начале года на поддержку создания национального текстильного оператора средства. «Лишними» оказались свыше 11 млн драмов, что, как сказано в отчете ведомства Геворга Папояна, стало следствием «затянувшихся обсуждений, связанных с работами по созданию оператора текстильной отрасли». Невостребованными остались и 16,7 млн драмов бюджетных средств, предусмотренных на господдержку обеспечения диверсификации поставок для хозсубъектов текстильной отрасли. Тема нашла продолжение в решении правительства Армении, принятом на его заседании 24 июля…

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ