ԱՐՑԱԽՅԱՆ ԻՆՏՐԻԳ
Եկող տարի Արցախում տեղի են ունենալու նախագահական, խորհրդարանական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Դա լուրջ փորձություն կդառնա Արցախի համար, հնարավոր է՝ ամենալուրջը 1994 թվականի մայիսին հրադադարի համաձայնությունից հետո պետական շինարարության ողջ ընթացքում։ Եվ նման իրադրությունը բացատրվում է չափազանց անմիանշանակ գործընթացներով, որ տեղի ունեցան Հայաստանում անցած և այս տարի։ Չնայած սիրո և համերաշխության հռչակված սկզբունքներին, մենք այս ամբողջ ընթացքում ականատես ենք անառողջ կրքերի բորբոքման՝ բոլոր մակարդակներով, սկսած փողոցից, ինչը Հայաստանում հանգեցրեց հասարակական կարծիքի բևեռացման և չէր կարող չանդրադառնալ Արցախի ներքաղաքական գործընթացների վրա։
Որպես դրական պահ Արցախի համար, կարելի է նշել, որ հանրապետությունը կարծես թե խուսափեց Հայաստանի օրինակով արտահերթ ընտրությունների հնարավոր սցենարից։ Դա, իհարկե, պլյուս է ԼՂՀ կայուն զարգացման օգտին, բայց այ այն, որ դե-ֆակտո նախագահական ընտրարշավն Արցախում արդեն մեկնարկել է, դժվար թե կարելի է համարել դրական երևույթ։
Արցախում ընթացող իրադարձությունների առնչությամբ իր մտահոգությունն արտահայտեց նաև վերջերս այնտեղ ավարտված ՀՅԴ արցախյան կառույցի Բարձրագույն ժողովը։ Դրա արդյունքներով ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ սահմանադրական կարգավորիչներին հակասող փաստացի քարոզչությունը պատճառ է դարձել հասարակության ծայրահեղ բևեռացման։ Արցախի դաշնակցականների ժողովն արձանագրեց մտահոգիչ լարվածությունը Արցախի և Հայաստանի իշխանությունների հարաբերություններում, ռիսկերն ու մարտահրավերները Արցախի շուրջ բանակցային գործընթացներում։
Գործերն Արցախում իրոք տագնապահարույց են։ Տեղեկությունը Բակո Սահակյանի և Նիկոլ Փաշինյանի ներկայումս խիստ սառը հարաբերությունների մասին կարծես թե այլևս չի վիճարկվում ոչ մեկի կողմից և ընկալվում է որպես իրողություն։ Արցախի նախագահի պաշտոնի որոշ հնարավոր թեկնածուներ, որ արդեն հայտարարել են իրենց հավակնությունների մասին, փաստացի սկսել են քարոզչությունը։ Առաջին հերթին սա վերաբերում է Արայիկ Հարությունյանին և Սամվել Բաբայանին, որոնք արդեն հասցրել են հանդես գալ փոխադարձ մեղադրանքներով։
Եվս մեկ բևեռ է ձևավորվում Վիտալի Բալասանյանի շուրջ, որը նախագահական ընտրություններում կարող է դառնալ Արցախի ներկայիս ռազմաքաղաքական էլիտայի գլխավոր թեկնածուն, բայց որի նկատմամբ բոլորովին բարեհաճ չէ գեներալի որոշ առճակատ արտահայտություններից նեղացած Նիկոլ Փաշինյանը։ Բանն այնտեղ հասավ, որ վերջերս Երևանում կանգնեցվեց և զննության ենթարկվեց Վիտալի Բալասանյանի մեքենան… Թե ինչի հիման վրա էր ընդունվել այդ որոշումը, ինչից էին վախենում իշխանությունները, պարզաբանումներ չհաջորդեցին։
Արձանագրենք, որ կան ուժեր, որոնք շահագրգռված են Արցախում կրքերն արհեստականորեն բորբոքելու հարցում, չենք խոսում արդեն «Սասնա ծռեր» կուսակցության սադրիչ գործունեության մասին։ Այս պայմաններում յուրաժամանակ, եթե ոչ ուշացած կարելի է համարել Արցախի ԱԱԽ-ի հայտարարությունը, որով կոչ է արվում քաղաքական ուժերին և առանձին անհատներին կազմակերպել սեփական գործունեությունը բացառապես Արցախի Հանրապետության Սահմանադրության և օրենքների պահանջներին համապատասխան։
Արցախի տեղեկատվական որոշ հարթակներում արդեն տեղ գտած մի շարք բացասական երևույթներ, ինչպիսիք են բռնության կոչերը, սպառնալիքները, վարկաբեկիչ նյութերի տարածումը, ատելության, թշնամանքի և անհանդուրժողականության մթնոլորտ են ձևավորում քաղաքական տարբեր հայացքներ ունեցող բնակչության որոշ խմբերի միջավայրում, ինչն իր հերթին կարող է սպառնալիք դառնալ Արցախի Հանրապետության անվտանգության համար։ Արցախի ԱԱԽ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ սահմանադրական կարգը խախտելուն ուղղված բոլոր ոտնձգությունները կարժանանան իրավական համարժեք գնահատականի և դրանց կանխարգելման համար կձեռնարկվեն համապատասխան բոլոր միջոցները։
…Որոշ փորձագետներ հիմնավորված կերպով համարում են, որ Արցախի նախագահի պաշտոնի դեռ ոչ բոլոր հավանական թեկնածուներն են հայտարարել իրենց հավակնությունների մասին, և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի ԼՂՀ-ում բարձրագույն պաշտոնի առայժմ չհայտարարված իր սեփական թեկնածուն։ Ներկայումս, դատելով արտաքին նշաններից, պաշտոնական Երևանը բարեհաճ է տրամադրված Արայիկ Հարությունյանի թեկնածության նկատմամբ, բայց դա՝ լոկ առայժմ։ Բացառված չէ, որ Արայիկ Հարությունյանը պարզապես ճանապարհ է մաքրում հաղթաթղթի համար, որին Փաշինյանը թևքից կհանի վերջին պահին, այն ժամանակ, երբ վաղ մեկնարկած թեկնածուները վերջնականապես կպառակտվեն և ճանապարհ կհարթեն դեռևս անհայտ անձնավորության համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-03 10:02
В очередной раз в затруднительном положении наш великий гуманист Пашинян. Нормальным решением была бы отставка префекта Нового Норка, который избивал неугодного блогера, даже не стесняясь присутствия видеокамер. Но не тут-то было: префект представляет союзную Пашиняну партию, и партия не хочет с конкретно этим префектом расставаться. Конечно, Пашинян может распорядиться, чтобы префекта снял Авинян, но «Республика» грозится перестать тогда быть союзницей, а ведь именно ее голосами Авинян обязан своим сидением в кресле мэра.
-
2025-05-01 10:27
При всем уважение к вкладу Британии в мировую литературу, спорт и искусство шпионажа, нельзя не констатировать чрезвычайно пагубную роль бывшей владычицы морей и океанов в новейшую историю человечества. В роль Британии в провоцировании и поддержании конфликтов в разных уголках планеты ради своих колониальных и неоколониальных интересов.
-
2025-04-30 09:11
Состоялся визит Пашиняна в Эстонию. Знаковый в разных аспектах. Во-первых, в плане «сбалансированной внешней политики», как любит говорить сам Пашинян. Ведь 9-го мая он будет в Москве на Параде Победы, а европейские лидеры критически относятся к участию своих союзников в этом параде.
-
2025-04-29 10:02
Никол Пашинян направил поздравительное послание в связи с Днем гражданина – праздником, который он сам же и придумал, придя к власти. Некоторые постулаты этого послания довольно примечательны. Пашинян: «После народной, ненасильственной бархатной революции 2018 года в Армении не было сфальсифицировано ни одних выборов, и этот факт стал частью нашей новой реальности».
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։