ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
Հայաստանի ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հինգշաբթի օրը կառավարության նիստի ավարտից հետո տեղեկացրեց լրագրողներին, որ երկրում կենսաթոշակները բարձրացնելու համար կպահանջվի մոտ 25 մլրդ դրամ, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. բնականաբար, բացի վարկերից և պետգանձարանից, կենսաթոշակների աճը ֆինանսավորելու աղբյուր չկա։ Այլ հարց է, թե որտեղից են հայտնվելու լրացուցիչ միջոցները գանձարանում, այլ հարց է, թե որտեղից են հատնվելու և կհայտնվե՞ն արդյոք ընդհանրապես վարկային գումարներ։ Ջանջուղազյանի հակիրճ պատասխանն այս հարցերը, ըստ էության, չպարզաբանեց։
Ասենք, կարելի է ենթադրել, որ հաջորդ տարի կենսաթոշակների աճի ֆինանսավորման աղբյուրները որոշակի իմաստով նախանշեց վարչապետը՝ կառավարության նիստի ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, ասաց. «Այժմ մեր հիմնական խնդիրն է ունենալ բարձր ներառական տնտեսական աճի ցուցանիշների հասնելու կոնկրետ ճանապարհային քարտեզ: Այդ խնդրի լուծման հիմնական միջոցը տեսնում ենք վերամշակող, տեխնոլոգիական արդյունաբերության և զբոսաշրջության զարգացման ուղղություններով»։
Հաշվի առնելով ասվածը, հնարավոր համարենք, թե կենսաթոշակների բարձրացման համար ֆինանսական հիմք պետք է ծառայի հիշատակված ոլորտների զարգացմամբ ապահովված ներառական տնտեսական աճի ազդեցությունը։ Բայց… Մի տեսակ չափազանց կասկածելի է թվում կառավարության գործողությունների հերթագայությունը տվյալ հարցում։ «ներառական տնտեսական աճի բարձր ցուցանիշների հասնելու» համար այսօր նույնիսկ չկա ճանապարհային քարտեզ (ըստ վարչապետի, այդ քարտեզի առկայությունը լոկ խնդիր է, որը պետք է լուծել), իսկ կենսաթոշակների բարձրացման մասին որոշումն արդեն հնչեցված է։ Ընդ որում դրա պարագայում կա կոնկրետություն. կենսաթոշակները կբարձրանան 10%-ով, և այդ նպատակով կպահանջվի 25 միլիարդ դրամ։ Նկատեք, 25 միլիարդ, որոնց կոնկրետ աղբյուրները չեն հնչեցվում։ Ավելին, չի հնչեցվում նույնիսկ հաջորդ տարվա բյուջեի եկամուտների աճի ընդհանուր մոտավոր թիվը, ինչի հաշվին էլ, ըստ մտահղացման, պետք է ավելանան գանձարանի բացի ամենայնից նաև կենսաթոշակային ծախսերը։
Մինչդեռ կարելի է ենթադրել, թե ինչու հատկապես հիմա ազդարարվեց հաջորդ տարի կենսաթոշակները բարձրացնելու կառավարության մտադրությունը։ Օրերս հրապարակվեցին International Republican Institute (IRI) կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հետազոտության արդյունքները։ Ահա ուրեմն, համաձայն անցկացված հարցման տվյալների, վարչապետի վարկանիշն ընկնում է։ Ընդ որում կառավարության ղեկավարին այդ առումով առաջին անգամ գերազանցեց նախագահը։ Այսպես, Սարգսյանի նկատմամբ վստահություն է արտահայտել հարցվածների 81%-ը, իսկ Փաշինյանի նկատմամբ՝ 72%-ը։ Սարգսյանին չի վստահում 13%-ը, իսկ Փաշինյանին՝ 24%-ը։ Նոյեմբերին անցկացված նախորդ հետազոտության համեմատ, վարչապետի նկատմամբ վստահության մակարդակը նվազել է 13%-ով։
Բնականաբար, անձնական վարկանիշի անկման այդպիսի միտումները Փաշինյանին չեն գոհացնում։ Իրավիճակն արդեն դժվար է փոփոխել ավելի լավ կյանքի հեռանկարների սովորական խոստումներ տալով հասարակայնությանը։ Այստեղ կոնկրետություն է անհրաժեշտ։ Իսկ քանի որ կենսաթոշակների հարցը ամենից արդիականներից մեկն է երկրի սոցիալական օրակարգում, ապա բնական է, որ կառավարության ու դրա ղեկավարի ուշադրությունը գամված է հենց այդ պահանջված թեմային։
Մեծ հաշվով, միջին վիճակագրական թոշակառուի համար կարևոր չէ, թե ինչի համար է բարձրանում իր կենսաթոշակը։ Գլխավորը՝ դա բարձրանում է, և եթե աճի նաև վարչապետի վարկանիշը, ապա թող աճի, ուրեմն Փաշինյանն իսկապես արժանի է մեծ վստահության։ Բայց ողջ խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած են ոչ միայն կենսաթոշակային խնդիրներ։
Հարցն այն է, որ տնտեսությունն ինքը պետք է պատրաստ լինի կենսաթոշակների աճին։ Այդ պատրաստականության վերաբերյալ հիմնավորված կանխատեսումները, մանրակրկիտ ծրագրերը, նույն այդ ճանապարհային քարտեզը բացակայում են։ Առկա է միայն կենսաթոշակները և, համապատասխանաբար՝ կառավարության նկատմամբ վստահությունը բարձրացնելու պատրաստակամություն։ Հնարավոր է, որ արդյունքում հաջողվի դա անել, 10%-ով բարձրացնել կենսաթոշակները, նույնքան էլ կարող է բարձրանալ Փաշինյանի վարկանիշը։ Բայց թե ինչ կնստի դա երկրի տնտեսության վրա, ասելը բարդ է։ Ոչ բյուջեի։ Այդ առումով ամեն ինչ հայտնի է. 25 միլիարդ։ Այլ հենց երկրի տնտեսության, որը պետք է իրեն պատռելով ապահովի 25 միլիարդ։ Որտեղի՞ց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-30 10:34
По данным системы «Аргус-Фито», с начала 2025 года по 7 мая увеличился импорт в Россию молодого продовольственного картофеля, передает NEWS.am. Ввоз свежего картофеля вырос в 3,5 раза по сравнению с аналогичным периодом прошлого года – с 124,8 до 432,2 тысячи тонн, передает Россельхознадзор. За указанный период импортировано 5,1 тыс. тонн картофеля из Армении. При этом за тот же период 2024 года (с начала 2024 года по май прошлого года) импорт из Армении составил всего 490 тонн. Это говорит о том, что Армения увеличила поставки картошки в Россию более чем в 10 раз.
-
2025-05-29 09:51
Армянская экономика медленно, но верно продолжает идти ко дну. Когда и как это дно она нащупает, сказать сложно. Но факт в том, что после пары лет относительного позитива, связанного с эффектом от российско-украинского военного конфликта, антироссийскими экономическими санкциями со стороны коллективного Запада, ставшими своеобразным спасательным кругом для армянской экономики, теперь ей не на чем держаться на плаву.
-
2025-05-27 10:09
Министр экономики Армении Геворг Папоян сообщил журналистам после заседания правительства, что в настоящее время разрабатываются программы поддержки коньячных предприятий. Об этом сообщает «Арменпресс». Он отметил, что цель – обеспечить бесперебойный сбор винограда в сентябре-октябре. «Мы поддержим все компании, вовлеченные в процесс заготовки и экспорта, при условии, что будет обеспечен качественный и стабильный сбор винограда», – подчеркнул министр. Касаясь проблем с экспортом армянского коньяка и других алкогольных напитков в Россию через территорию Грузии, Папоян сообщил, что вскоре проведет встречу с производителями. Одна публичная встреча с ними уже состоялась. «У нас есть предварительные итоги обсуждений с грузинской стороной. Мы продолжим диалог с производителями. Правительство не оставило и не оставит без внимания наших виноградарей, фермеров, производителей коньячного спирта и экспортеров готовой продукции – мы предусмотрим целевые механизмы поддержки», – заверил он.
-
2025-05-26 10:18
Число туристов, прибывающих в Армению из стран Ближнего Востока, продолжает ежегодно расти. Об этом в беседе с журналистами заявил министр экономики Армении Геворг Папоян. «За последний год мы зафиксировали существенное сокращение потока туристов из Российской Федерации. Однако это снижение не стало критическим для нашего туристического сектора, поскольку рост числа гостей из Ближнего Востока, Западной Европы и Индии в значительной степени компенсировал этот разрыв», - отметил министр. По его словам, в рамках новой стратегии развития туризма Армения намерена сделать рынок Ближнего Востока одним из приоритетных направлений.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-06-15 19:56
Եթե բարոյահոգեբանական իրավիճակը Շիրակի պետական համալսարանում չփոխվի, ապա այն կամ կլուծարվի, կամ կմիավորվի այլ համալսարանի հետ, հայտարարել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է News.am-ը։
-
2019-04-04 08:05
Մարտի 30-ին ելույթ ունենալով Նյու Յորքի հայ համայնքի ներկայացուցիչների առջև, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Նախ՝ այն մասին, որ հայկական կողմից չեն լինելու ոչ մի զիջումներ, երկրորդ՝ «տարածքներ խաղաղության դիմաց» պարտվողական բանաձևի փոխարեն գործի գցեց իրենը. «նոր պատերազմ՝ նոր տարածքներ»։ «Այդ խրամատային վիճակից, անընդհատ պաշտպանական վիճակից ձերբազատվելու ենք և ավելացնելու ենք այն ստորաբաժանումների թվաքանակը, որոնք կարող են ռազմական գործողությունները տեղափոխել հակառակորդի տարածք»,- ասաց նա։ Զարգացնելով իր միտքը արդեն «Գոլոս Արմենիի»-ին տված հարցազրույցում, նախարարն ընդգծեց, որ առնվազն անընդունելի է Հայաստանի, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին սպառնալ պատերազմով։ Եվ հավելեց, որ հասարակությունը նույնպես պետք է ընդունի դա։
-
2019-03-11 18:20
Հայաստանում տուբերկուլյոզը որպես հիվանդություն վերանում է, երկուշաբթի հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` հանդես գալով մարդու իրավունքների և հասարակական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստում։