ՀՀԿ-Ի ՓՈԽ-ՆԱԽԱԳԱՀ. ՆԻԿՈԼ-Ը ՉԻ ԳԱՐՇՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿԵՂՏՈՏ ԽԱՂ ԽԱՂԱԼՈՒՑ
Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։
Հարցերը հիմնականում հանգում են հետևյալ շարանին։
1. Արդյո՞ք իրականությանը համապատասխանում է հոդվածում տեղ գտած տեղեկությունը։
Պատասխան՝ ՉԻ համապատասխանում։ Այն արդեն հերքվել է գեներալ Օգանովսկու կողմից։ Այն գոյություն չունի Մարտի 1-ի գործում, և ինչպես ինձ հետ զրույցում հաստատեց նաև հոդվածի հեղինակը, այն բացակայում է նաև Քոչարյանի գործում։
2. Ո՞ւմ ականջներն են երևում ԲԲՍ-ի նյութի հետևում։
Պատասխան՝ հետևելով պատկան մարմինների դնջոտ, խուսափողական, ես կասեի նաև բարեհաճ արձագանքնդրին ակնհայտ է, որ հոդվածն իրենց սրտով է, ավելին՝ մամուլում եղան հրապարակումներ, որ այն կազմակերպվել է ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի կողմից տխրաինքնահռչակ Վահե Գրիգորյանի միջոցով, որի ուշացած հերքումը, մեղմ ասած, համոզիչ չէր։
3. Ո՞ւմ էր ձեռնտու այս ֆեյք-նյուսի հրապարակումը։
Պատասխան՝ Հայաստանի գործող վարչախմբին՝ Նիկոլի գլխավորությամբ։ Տեսնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ, ոգևորությամբ, մանիպուլյատիվ շեշտադրումներով, թեմայի մեջ իբր նոր սկանդալային բացահայտումներ անելով ԲԲՍ-ի սադրանքը տարածում էին Հանրայինը, Ազատությունը, Արմենպրեսը, 1ին.ամ-ը և այլ իշխանամերձ ԶԼՄ-ներ, կարող ենք արձանագրել, որ սա ոչ թե ԲԲՍ-ի նվերն էր Նիկոլին, այլ հենց այսօրվա իշխանիւթյունների քարոզչական ագրեսիան սեփական պետության և ժոշովրդի դեմ, իսկ ԲԲՍ-ին ծառայել է որպես «հեղինակավոր աղբյուր» ու լվացքատուն, իհարկե հետապնդելով նաև սեփական աշխարհաքաղաքական շահեր։
Իմի բերելով այս վերլուծությունը՝ կարող ենք պնդել, որ՝
· Այս իշխանությունների համար չկա որևէ բարոյական կամ ազգային տաբու։ Տանկերով ընդդիմությանը սպառնացող Փաշինյանը չի խորշում նաև վտանգավոր և կեղտոտ խաղերից՝ Արցախի և հայ ժողովրդի հաշվին։
· Մարտի մեկի գործը ոչ միայն բացահայտված չէ, այլև խորը փակուղում է, իսկ Քոչարյանի քաղաքականա-իրավական արդարացման գործընթացը խիստ անհագստացնում է Փաշինյանին։
· Հայաստանում իշխանափոխության վրա գլոբալ քաղաքական խաղեր կազմակերպողների համար պրոցեսը լիարժեք չէ առանց Արցախի։ Արցախյան պատերազմի մասնակիցները ազգային շահերի հաշվին գեոպոլիտիկ խաղեր չեն տալու, ուստի մնացել են խաղեր տվողների կոկորդին։ Այս իմաստով Նիկոլի շուրթերից լսել «Արցախը Հայաստան է» ավելի շատ նմանվում է սպառնալիքի, քան հայրենասիրության։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 10:40
В Ереване, в стенах Объединения ветеранов Республики Армения имени маршала И.Х. Баграмяна, состоялась трогательная и по-настоящему историческая встреча: ветеран Великой Отечественной войны, краснофлотец Лачин Степанян представил публике сборник своих стихов под названием "Моё время, моя Победа". Книга вышла в рамках Книжной серии ДИАЛОГ при поддержке и непосредственном участии руководителя проекта, общественного деятеля Юрия Навояна.
-
2025-04-30 18:47
Здание Представительства Республики Арцах не находится под залогом ни в банке, ни в кредитной организации, ни в какой-либо иной структуре, сообщил в соцсети арцахский адвокат Роман ЕРИЦЯН.
-
2025-04-29 11:06
28 апреля в компании "Южно-Кавказская железная дорога" отметили Всемирный день охраны труда, который в 2025 году посвящен информационным технологиям в сфере охраны труда: "Революционные подходы к безопасности и гигиене труда. Роль искусственного интеллекта и цифровизации на рабочих местах".
-
2025-04-29 10:16
Премьер-министр Эстонии, страны, которая по своей весовой категории практически ничем не выше Армении, а по сути, полностью находится под западной опекой, позволяет себе неуважительное выражение в отношении нашей страны во время совместной с премьер-министром Армении пресс-конференции, потому что прекрасно знает, что адекватной реакции не последует, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян. Публикацию полностью приводим ниже.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։