Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՊԱՐԱԳԱՅՈՎ ՄԻԱՎՈՐՎԱԾՆԵՐԸ

Վարչապետը մեկ ամիս անց կսուրա Լոս Անջելես։ Հերթական բուռն ծափահարությունները նվաճելու իր հերթական բենեֆիսում։ Հոգին երգում ու մեծ հանրահավաք է փափագում։ Երևանում արդեն մի տեսակ բոլորովին չի հրապուրում, իսկ Լոսում, հասկանալի է, մի այնպիսի՜ հանրահավաք կլինի։ Չէ՞ որ ժամանում է ամերիկահայերի ազատարարը Քոչարյան-Սարգսյանի «հանցավոր ռեժիմներից»…

Նույն գործընթացների ներքին եվ արտաքին ընկալման խնդիրը գոյություն է ունեցել միշտ։ Մի անգամ ինձ Մոսկվայից հյուր եկավ համակուրսեցիս՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից։ Նստած զրուցում ենք, հարցնում է՝ ինչի՞ համար Նիկոլին չես սիրում։ Դե ոչ, ասում եմ, ի՞նչ կապ ունի այստեղ սիրել-չսիրելը, գուցե նույնիսկ շատ էլ սիրում եմ, հոգու խորքում ինչ-որ տեղ, այնուամենայնիվ մասնագիտական նույն ոլորտից ենք, բայց չէ՞ որ սերը քաղաքական կատեգորիա չէ։ Հարցնում է. «Ուրեմն ինչո՞ւ եք քննադատում»։

Այդպիսի պարզ հարցերին երբեմն դժվար է պատասխանել։ Քանի որ եթե պատասխանես հանգամանորեն, ապա պետք է շատ բան պատմես, ընդ որում հասկանալով, որ զրուցակիցդ այդ շատին այլ աչքերով է նայում։ Իսկ երկար բացատրել ես չեմ սիրում, մանավանդ որ համակուրսեցու հետ հանդիպման ժամանակ շատ ավելի հաճելի բազմաթիվ թեմաներ կան զրույցի համար։

Եվ այդտեղ ինձ օգնության եկանՀրանտ Բագրատյանը, Պարույր Հայրիկյանը և Դավիթ Շահնազարյանը։ Ես հիշեցրի նրանց մասին զրուցակցիս և ասում եմ. «Այ, տես։ Երեք չափազանց տարբեր պետական գործիչներ։ Չափազանց հակադիր։ Հակասական ու հարուստ կենսագրությամբ։ Միմյանց վերաբերվում են առանց առանձնակի համակրանքի։ Եվ դա հասկանալի է։ Ինչպե՞ս կարող է, օրինակ, նախկին այլախոհը լավ վերաբերվել հատուկ ծառայությունների նախկին ղեկավարին։ Սակայն կա մի ընդհանուր բան, որը միավորում է նրանց. բացասական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Ընդ որում այս վերջինը բնավ չի նշանակում, թե նրանք համակրում են Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանին, կամ չեն համակրում նոր իշխանություններին։ Հրանտ Բագրատյանը բացահայտ ասում է, որ ինքը նոր իշխանությունների կողմնակիցն է։ Ուրեմն ո՞րն է վարչապետի հանդեպ նրանց բացասական վերաբերմունքի պատճառը, որին քննադատում են այնքան անողորմաբար., որ ես նրանցից սովորելու դեռ շատ բան ունեմ»։

Զրուցակիցս զարմացավ, մտքերի մեջ ընկավ ու հարցրեց. «Իրոք որ, ո՞րն է պատճառը»։

Այն, ասում եմ, որ բոլոր երեքն էլ, ինչպես էլ նրանց վերաբերվես, սիրես թե չսիրես, այնուամենայնիվ իրենց ոլորտների գիտակներ են, նրանք պրոֆեսիոնալներ են։ Պարույյր Հայրիկյանը գիտի, թե ինչ բան են մարդու իրավունքները, Դավիթ Շահնազարյանը՝ թե ինչ են ազգային անվտանգության խնդիրները, Հրանտ Բագրատյանը հասկանում է, թե ինչ է տնտեսությունը

Եվ բոլոր երեքն էլ, եթե անգամ հոգու խորքում պաշտում են Փաշինյանին ու հակակրանքով վերաբերվում նախկին իշխանություններին, որոնց օրոք իսպառ զուրկ էին բարեհաճությունից, որպես պրոֆեսիոնալներ չեն կարող չտեսնել, որ այդ ոլորտներից յուրաքանչյուրում այսօր տիրապետում է դիլետանտական, պոպուլիստական մոտեցումը։ Եվ իսկապես, բացի գեղեցիկ խոսքերից, ոչ մի առաջընթաց չկա ո՛չ մարդու իրավունքների և ազատությունների ապահովման, ո՛չ ազգային անվտանգության հարցերի լուծման գործում, ո՛չ էլ տնտեսության բնագավառում։ Այլ կա մեկ տաղանդավոր դերասանի թատրոն ևչափազանց լուրջ մարտահրավերներ և՛ մարդու հիմնական ազատությունների ապահովման, և՛ ազգային անվտանգության առումով, և՛ տնտեսության ոլորտում։

Եվ որպես պրոֆեսիոնալներ ու պետական գործիչներ, վարչապետի նկատմամբ իրենց ողջ համակրանքով ու նախկին իշխանությունների հանդեպ հակակրանքով հանդերձ, պարզապես անկարող են լռել, երբ տեսնում են, թե ինչպես է անսանձ պոպուլիզմը սպառնում ոչնչացնել բոլոր այն նվաճումները, որոնք, թեկուզև սխալներով, թեկուզ ոչ յոթմղոնանոց քայլերով, բայց հետևողականորեն իրականացվում էին բոլոր այդ ոլորտներում՝ նախքան այդչափ հրապուրիչ-գեղեցիկ չարաբաստիկ «սիրո և համերաշխության ոչ բռնի, թավշե հեղափոխությունը»։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
    2022-03-14 18:06

    «Ստրկացված ժողովուրդները» կենսաբանական ստորին տեսա՞կ են ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների պահանջով՝ նախագահ Ելցինը 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրեց Բելովեժյան համաձայնագրերը՝ ԽՍՀՄ փլուզմանն օրինականություն հաղորդելու համար: Այդ փաստաթղթերը ԱՄՆ-ին ժամանակավորապես դարձրեցին համաշխարհային հեգեմոն։