Последние новости

Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ՍԱ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿՌԱԽԻ ՍԿԻԶԲՆ Է

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր անդամ Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլ Փաշինյանի մերիտոկրատ (արժանիների) իշխանությունը, որն առանձնանում է իր գրագետ և պրոֆեսիոնալ կադրերով, որոշել է ազատվել պետական բյուրոկրատիայի միջին և ստորին օղակներում ծվարած հին ու կոռումպացված մասնագետներից:

Լինելով թավշյա, ոչ բռնի ու ժողովրդական, նրանք կադրային ջարդ ընդհանրապես չեն իրականացնում, այլ նախաձեռնել են կառուցվածքային լայնամասշտաբ փոփոխություններ, որով և ազատվում են նախկին ռեժիմից իրենց ժառանգություն մնացած բալաստից:

Հին կադրերի փոխարեն աշխատանքի կընդունվեն հպարտ, երկար քայլած, մի քանի ճանապարհ արդյունավետ փակած և Նոր Հայաստանի արժեքները կիսող ու իդեալները կրող երիտասարդներ:

Աշխատանքային փորձն ու գիտելիքը կարևոր չեն, դրանք հնացած են, հայկական մերիտոկրատիայի հիմքում այլևս նոր արժանիքներ են, իսկ հիմնարար սկզբունքը մնում է անփոփոխ.
պոլի փեդ լինի, բայց մերը լինի:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա սա պետական կառավարման համակարգի կռախի սկիզբն է, քանի որ բարձրագույն իշխանության տոտալ անգրագիտության և մեծամտության պայմաններում պետության կառավարման ամբողջ բեռը մնացել էր տասնամյակների հարուստ փորձառություն ունեցող և պրոֆեսոնալ կարողություններով օժտված պետական և քաղաքացիական ծառայողների ուսերին, որոնք չնչին աշխատավարձով լուռ կրում էին պետական ինստիտուցիոնալ անվանգության ապահովման ամբողջ ծանրությունը:

Նույնիսկ չեմ ցանկանում խոսել պետական և քաղաքացիական ծառության մասին օրենքներով ծառայողներին տրվող երաշխիքների մասին, քանի որ «թավշյա, ոչ բռնի և ժողովրդական» իշխանության համար իրավունքն ու օրենքը միայն խոսելու համար են, մարդկանց այդ բառերով խաբելու ու կերակրելու համար են, իսկ կիրառման ենթակա չեն, քանի որ չեբ բխում «հեղափոխական» օրակարգից ու խանգարում են պոլի փեդերին աշխատանքի տեղավորելու հարցում:

Այսպիսի անօրինական իշխանություն Հայաստանը դեռ չէր տեսել, իսկ իրավական անվտանգությունն այլևս տապալված է:

Սպասենք հետևանքներին, և աստված եմ կանչում, որ նվազագույն կորուստներով դուրս գանք այս արհավիրքից»։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՓԱՇԻՆՅԱՆԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԽԱՂԱԹՂԹԵՐԻ ՏՐՑԱԿԸ
      2020-09-19 10:30
      39

      Էքսպատներն իշխանության մեջ. տղաներ Չիկագոյից, Օռլովից ու Գլենդեյլից և մեկ աղջիկ Կոպենհագենից Հայաստանի ներկայիս վարչարարների մեծամասնությանը միանգամայն հիմնավորված կարելի է անվանել «չիկագոեցի տղաներ» (իսկ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի պարագայում՝ «աղջիկներ»), քանի որ այդ սահմանումը գործածության մեջ է մտել արմատական բարեփոխումների ընթացքում մարդկանց զրկանքները հաշվի չառնող «շոկային թերապիայի» հայեցակարգի հեղինակ Միլթոն Ֆրիդմանի կողմնակից տնտեսագետների բնորոշման համար։

    • ԿԱԴՐԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ. ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ…
      2020-08-06 17:59
      416

      Բարձրաստիճան անձինք աշխատանքից ազատվելու դիմում են գրում 30 տարվա ընթացքում կառավարություններից ոչ մեկը կադրային սով չի զգացել. բացառություն դարձավ աշխատակազմը, որն ավելի քան երկու տարի ղեկավարում է Փաշինյանը։

    • ԱԺ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՍԱԴՐԱՆՔԸ ՉՊԵՏՔ Է ՆԵՐՎԻ (ԹԱՐՄԱՑՈՒՄ)
      2019-10-03 07:17
      258

      ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Վահան Կոստանյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է. «Իսկ այս ընթացքում ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը արդեն Արցախում է։ Բերել ենք հողերը հանձնելուց առաջ ցույց տանք (Արցախը.-Զ.Գ.) վերջին անգամ»։

    • ՀՀԿ-Ի ՓՈԽ-ՆԱԽԱԳԱՀ. ՆԻԿՈԼ-Ը ՉԻ ԳԱՐՇՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՎ ԿԵՂՏՈՏ ԽԱՂ ԽԱՂԱԼՈՒՑ
      2019-08-09 14:53
      435

      Քանի օր է, ինչ հանրությունը քննարկում է ԲԲՍ ռուսական ծառայության միջոցով կազմակերպված տեղեկատվական սադրանքը։