Փաշինյան․ «Ներդրողներին չպետք է նստեցնենք աջակցության վրա»
Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ֆորումի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր քաղաքական առաջնային խնդիրներից մեկն է ապահովել այնպիսի պայմանններ, որոնք մեր արդյունաբերության և արդյունաբերողների մրցունակությունը կզարգացնեն: Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, որը մենք առաջիկայում պատրաստվում ենք անել: Այս աշխատանքը նուրբ է, որովհետև մենք արդյունաբերությանը և ներդրողներին աջակցելիս պետք է համոզված լինենք, որ իսկապես իրայկանացնում ենք նրանց ինստիտուցիոնալ կարողությունները ուժեղացնելու, հզորացնելու քաղաքականությունը և ոչ թե պարզապես նրանց, կներեք կոպիտ բառի համար, նստեցնում ենք աջակցության վրա մեծ հաշվով թուլացնելով նրանց մրցունակությունը, գործունակությունը և իսկապես ինստիտուցիոնալ առումով զարգանալու նրանց հնարավորությունները»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` Կոտայքի մարզը շատ մեծ արդյունաբերական պոտենցիալ ունի, նաև այս ընթացքում էլ եղել են նվիրյալներ, խորհրդային ժամանակաշրջանի արդյունաբերական հզորությունների հիման վրա փոքր բջիջներ են ստեղծել. «և ես ուզում եմ` այդ մարդկանց գնահատանքի խոսքեր ասենք, որովհետև կարող ենք ասել, որ արդյունաբերության ոլորտում էլ կան ակտիվիստներ և ֆանատներ, ովքեր բացի արդյունաբերությունից ուրիշ բան չեն ուզում տեսնել, ուրիշ բանի մասն չեն ուզում լսել և դա շատ կարևոր հատկանիշ է: Իհակե, սա չի նշանակում, թե մենք որևէ կերպ նսեմացնում ենք տնտեսության մյուս ճյուղերի նշանակությունը, կարևորությունը»:
Փաշինյանի խոսքով` Կոտայքը շատ մեծ զբոսաշրջային պոտենցիալ ունի, այսօր Ծաղկաձորը Հայաստանի ամենակարևոր զբոսաշրջային ուղղություններից մեկն է և իր կարծիքով` Կառավարության հաջորդ կարևոր առաջնահերթությունը` զբոսաշրջությունը, նույնպես պիտի Կոտայքում զարգանա:
«Նաև բարձր տեխնոլոգիական ընկերություններ կան Կոտայքի մարզում և Կառավարությունը այս ուղղությամբ նույնպես քաղաքականություն է վարում, որպեսզի բարձր տեխնոլոգիական ընկերությունները ոտի տեղ անելու, ոտքի կանգնելու հնարավորություն ստանան և իհարկե արդյունաբերական գյուղատնտեսությունը նույնպես մեզ համար շատ կարևոր է և Կոտայքի մարզն այստեղ էլ ունի մեծ պոտենցիալ: Արդյունաբերական գյուղատնտեսություն ասելով ի նկատի ունեմ, որ գյուղատնտեսության ՕԳԳ-ն պիտի ավելանա և սա ռազմավարական խնդիր է»,- հավելեց նա, տեղեկացնում է NEWS.am-ը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-18 13:31
Пашинян официально подтвердил, что посетит Турцию, где проведет встречу с президентом страны Реджепом Тайипом Эрдоганом.
-
2025-06-18 13:28
Главу группы компаний «Ташир» Самвела Карапетяна задержали по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщили его адвокаты Армен Фероян, Рубен Акопян и Лиана Гаспарян.
-
2025-06-18 13:24
Азербайджанцы переберутся в Армению и будут иметь право голоса. Об этом на заседании Национального Собрания во время обсуждения отчета об исполнении государственного бюджета Республики Армения за 2024 год заявила 18 июня депутат от оппозиционного блока «Армения» Арменуи Кюрегян.
-
2025-06-18 13:22
Иранские ядерные объекты работают в штатном режиме на фоне ударов Израиля, сообщил вице-президент страны, глава Организации по атомной энергии Ирана (ОАЭИ) Мохаммад Эслами.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-02-11 18:22
կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս…
-
2019-09-11 20:20
2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։
-
2019-09-03 15:13
Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։
-
2019-09-03 10:06
Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։