Последние новости

ԱՆՈՒՐՋՆԵՐԻ ԽԱՐԽՈՒԼ ԿԱՄՐՋԻՆ,

կամ՝ «Սեմյոնովկայի» հերթական շինարարությունը

Դատելով փետրվարի 9-ին Էկոնոմիկայի նախարարությունում վարչապետ Փաշինյանի ելույթի տոնայնությունից և նույնիսկ բովանդակությունից, մենք անվերապահորեն հաղթել ենք ինչպես COVID-19-ի դեմ պայքարում, այնպես էլ... պատերազմում, երկու դեպքում էլ ցուցաբերելով հակաճգնաժամային կառավարման բարձր որակ: Նույնիսկ չգիտես՝ լաս թե խնդաս

Իսկ այդ դեպքում ինչո՞ւ էր այդչափ փառապանծ հաղթանակների խորապատկերին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն օրերս հեծեծում այն առնչությամբ, որ եթե կառավարությունը չընկնի նորանոր պարտքերի տակ, ապա շատ շուտով կբախվի աշխատավարձերի ու կենսաթոշակների վճարման խնդիրների։ Բայց եթե կառավարությունն իր գործունեության 3-րդ տարում նույնիսկ չի կարողանում ինքնուրույն, պետական գանձարանի հարկային մուտքերի հաշվին վճարել իր քաղաքացիների համեստ աշխատավարձերն ու ողորմելի թոշակները, ապա այդ դեպքում մեր ինչի՞ն են պետք այդ բաբկեններն ու ատոմջանջուղազյանները։

Ոգևորվելով իրենց ոչ սթափ գնահատականներից՝ կառավարությունում որոշեցին ոգևորել նաև մյուս բոլորին։ Դրա համար նախորդ կառավարության պահուստային ֆոնդից հանեցին բավական խունացած ներդրումային ծրագրեր և ցնցեցին հանրությանը այն լուրով, թե ներդրողների հետ քննարկում են ամբողջ 60 կոնկրետ ներդրումային ծրագրեր, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 1,5 մլրդ դոլարի։

Գուցե բա՞վ է թլսորել մեր գլուխը։ Եթե նախորդ կառավարությունների օրոք այդ նախագծերը չեն իրականացվել, ապա Փաշինյանի օրոք դրա հնարավորությունն առավելևս զրոյական է։ Եվ ձախողակների կառավարությունում այդ մասին կռահում են, բայց ընդ որում ահավոր գործնական արտահայտություն են հաղորդում դեմքին, թե իբր՝ ահա՛, ուր որ է և՛ Շնողի ՀԷԿ-ը կսկսենք կառուցել (ժամկետը՝ 8 տարի, արժեքը՝ 150 մլն դոլար), և՛ կոշտ թափոնների բիովերամշակման 15 մլն դոլար արժողությամբ գործարանը կկառուցենք, և՛ Սևանի լեռնանցքում «Սեմյոնովկա» հողմային էլեկտրակայանը կարգի կգցենք (հզորությունը՝ 34 ՄՎտ, արժեքը՝ 56 մլն դոլար), և՛ «Նոյլենդը»։ Եվ այլն, և այդպես շարունակ. ճիշտ և ճիշտ նախկին կառավարությունների կազմած ներդրումային ծրագրերի հաշվեցուցակի համաձայն։ Չեմ զարմանա, եթե նշված 60 նախագծերի շարքում իշխանությունները զետեղել են նաև Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային միջանցքի կառուցման դժբախտ ծրագիրը և կրկին իսկ նախորդ աշխատակազմի նախաձեռնած Երևանի ՋԷԿ-ի 2-րդ բլոկի շինարարությունը։

Միաժամանակ մեր ծայրահեղ լավատես էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կրկին սկսեց 5 տարվա վաղեմության խոսակցություններն այն մասին, թե ինչպիսի՜ չլսված հեռանկարներ շուտով կբացվեն հայկական տնտեսության առջև, որը կապող կամուրջ կդառնա Իրանի ու ԵԱՏՄ-ի, և ընդհանրապես ամենի ու ամենքի միջև։ Ախր գոնե մեկ թարմ գաղափար լիներ... Թարմ, բայցև սթափ, իրատեսական, այլ ոչ թե Գրիմմ եղբայրների հեքիաթների հավաքածուից:

Ի դեպ, պատերազմը մենք շահել ենք՝ նաեվ դատելով անցած տարվա գործունեության մասին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի վերջերս ներկայացրած հաշվետվությունից։ Նա հպարտորեն հայտնեց, որ 2017 թվականի համեմատ՝ ռազմական արդյունաբերության ֆինանսավորումն այս տարվա համար ավելացվել է 2,5 անգամ: Բայց այս կառավարությունը կապիտալ ծրագրերի համար հատկացումներն էլ է ավելացնում։ Թղթի վրա, այսինքն՝ պետբյուջեի նախագծերում։ Իսկ իրականում ունենք լավագույն դեպքում 30%-ի կատարում, այսինքն արդյունքը շատ ավելի վատ է, քան մինչնիկոլական ժամանակներում։

Ընդ որում պարզ է, որ Հակոբ Արշակյանը (ինչպեսև Վահան Քերոբյանը, և ինքը՝ վարչապետը) ապրում է իր ուրույն աշխարհում, որտեղ, օրինակ, փետրվարը բաղկացած է 30 օրից։ Իր ասուլիսում նա նախ պատմեց, որ հետախուզական ու հարվածային անօդաչու թռչող սարքերն արդեն հասցվում են արտադրական հնարավորությունների, իսկ հետո հանկարծ ապշեցրեց բոլորին այն լուրով, թե հայկական արտադրության հետախուզական ԱԹՍ-ները լայնորեն կիրառվել են մեր զինված ուժերի կողմից Արցախում պատերազմի ընթացքում: Նախարարը, ըստ երևույթին, ոչ մի հակասություն չի տեսնում 2 րոպե տարբերությամբ իր իսկ ասածների միջև։ Իսկ ռադարային տեխնոլոգիաների հայկական մշակումները, որոնք կիրառվում են հակաօդային պաշտպանության մեջ, ինչպես պարզվեց, պատերազմի ժամանակ առհասարակ «մեծ հաջողությամբ» դիմակայել են թշնամու օդային հարձակումներին։ Գուցե նախարար Արշակյանը, որն ակնհայտ խնդիրներ ունի օրացույցի հետ, նկատի ուներ պատերազմը Վիետնամո՞ւմ։

Ընդհանուր առմամբ, մենք հաղթել ենք բոլորին ու բոլորի պորտը տեղը դրել: Միայն թե աշխատավարձերի ու կենսաթոշակների համար պարտքով փող ենք խնդրում ողջ աշխարհից։ Դե, ոչինչ։ Վաղը կկառուցենք «Սեմյոնովկան» ու կապրենք՝ քեֆ քաշելով

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ГОСБЮДЖЕТ ПРАВИТЕЛЬСТВУ НЕ УКАЗ?
    2025-06-17 09:36

    В провалах власти виноваты автоимпортеры, туристы из РФ, строители – все! Во вторник НС РА окончательно заслушает отчет об исполнении госбюджета 2024 года, но уже сегодня можно констатировать, что главный финансовый закон страны нарушен по многим ключевым параметрам, хотя власти вовсе не тяготятся этим обстоятельством. Если надо, сравнивают госбюджет прошлого года не с предыдущим, а с госбюджетом 7-летней давности. А когда дело доходит до явного несоответствия заложенных в бюджет прошлого года и фактических показателей, то отделываются какими-то оправданиями, особо не вдаваясь в детали. При этом речь не ведется, как можно было ожидать, о провалах и бездарных действиях некомпетентного правительства, а всего лишь бегло называются какие-то причины, которые, мол, сделали невозможным исполнение того или иного параметра бюджета. По сути правительство Пашиняна тем самым снимает с себя всякую ответственность за нарушение самими же принятого закона и, как всегда, находится в постоянном поиске причин невыполненных обещаний…

  • ПОЛУБЛОКАДА АРМЕНИИ ПЕРЕРАСТАЕТ В ПОЛНУЮ БЛОКАДУ
    2025-06-17 09:21

    Правительство Пашиняна беспомощно взирает на обрушенную логистику Абсолютная беспомощность и некомпетентность правительства Пашиняна продолжает разрушать экономику Армении. В высокий аграрный сезон экспортеры, в том числе сельскохозяйственной продукции, не могут вывезти товары на рынки сбыта – в первую очередь, в Россию. Производители несут колоссальные убытки… Долгое время правительство Армении не может уладить с грузинской таможней проблему вывоза армянских коньяков. Но этого мало. Как написал в ФБ оппозиционный депутат Гарник Даниелян, уже более 10 дней на границе с Грузией и Россией стоят загруженные абрикосом армянские фуры. В частности, 200 грузовиков не могут пересечь границу на грузинской стороне, а около 50 машин, которым удалось это сделать, уже несколько дней стоят на российской таможне. Никто ничего толком не объясняет, а скоропортящийся груз быстро приходит в негодность.

  • «НОВОЕ», ПРИУСАДЕБНОЕ, СЕЛЬСКОЕ ХОЗЯЙСТВО?
    2025-06-16 09:38

    «Революционные» крестьяне с родины Пашиняна поднимут аграрное производство… прямо у дома Потерпев крушение по всем направлениям аграрного развития, Пашинян на последнем заседании правительства объявил о том, что «старого сельского хозяйства не существует». Как и во всех случаях своих провалов из-за крайней некомпетентности, виновной объявлена вся сфера, долю которой в структуре ВВП Армении правительству удалось почти уполовинить, доведя ее с 15% в 2017 году до 7,9% в 2024-м…

  • «ПЕРЕГРЕТЫЕ» НОВОСТРОЙКИ
    2025-06-16 09:35

    Удастся ли правительству плавно спустить «ипотечный пузырь» или он лопнет? Центральный банк Армении считает возможным замедление активности на рынке недвижимости республики, сказал глава финансового мегарегулятора Мартин Галстян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԱՐՎԵԼ, ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ ՉԵՆ ԲԱՑՎԵԼ
    2021-05-11 19:20

    Կառավարությունը հերթական անգամ «ճակատը զարկեց քարին» Պաշտոնակատար Փաշինյանի կառավարությունը, չունենալով սեփական գաղափարներ ու ծրագրեր, գնալով ավելի հաճախ է օգտագործում նախորդ կառավարությունների նախագծերը, ընդ որում, որքան էլ պարադոքսալ է, չդադարելով մեղադրել նախկին իշխանություններին մահացու բոլոր մեղքերի մեջ։ Բայց մեկ բան է՝ վերցնել ուրիշի ծրագրերը, և միանգամայն այլ բան՝ այնպես աղավաղել, որ երբեմն դրանք վերածվում են ճիշտ հակադիր ինչ-որ բանի…

  • ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՑՆՈՒՄ ԹՎԵՐԸ
    2019-09-11 20:20

    2019 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ իրական հատվածում օտարերկրյա ընդհանուր ներդրումներն ավելացել են 26%-ով, օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքեր՝ 20%-ով։

  • Գևորգ ԹԱՄԱՄՅԱՆ. ՆԱԽԱՐԱՐԻՆ ՀԱՐԻՐ ՉԷ ԱՆԿՅՈՒՆԸ ՄՏՆԵԼ, ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԱՌՅՈՒԾ ԷՐ ԿՏՐՈՒՄ, ՏԵՍԱՆՔ՝ ԻՆՉ ԵՂԱՎ
    2019-09-03 15:13

    Ես Առողջապահության նախարարին հարցեր ունեի, բայց նա ինձ հետ չկարողացավ դեմառդեմ խոսել։ Նա հեռացավ և անկյունում հարցազրույց էր տալիս։ ՀՀ առողջապահության նախարարին հարիր չէ անկյունը մտնել, մանավանդ այն մարդուն, ով տեսախցիկների դիմաց առյուծ է կտրում կամ թուր է ճոճում։ Տեսանք՝ իրականում այդ ամենն ինչ ավարտ է ունենում, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը, որի հարցերը լսելուց հետո նախարարը շտապել էր լքել ասուլիսի սրահը։

  • Ամերիկայի առևտրի պալատը դիմել է վարչապետ Փաշինյանին
    2019-09-03 10:06

    Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատն (ՀԱԱՊ) ակնկալում է ներդրումների հանդեպ արդար մոտեցում և օրենքի կիրարկում: Այս մասին պալատը հանդես է եկել հայտարարությամբ` դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։