ՀՅԴ-ն առաջարկում է հանրաքվե
Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաև խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձևավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:
Հայտարարությունում նաև ասվում է.
«Առաջնահերթություն համարելով ազգային և պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝
-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում և վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։
-Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։
Կարևորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական և բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝
-հանրային և մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,
-վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,
– հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող և հանրության կողմից ընդունելի որոշման, տեղեկացնում է NEWS.am-ը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-06 19:49
Лидер Христианско-демократического союза (ХДС) Фридрих Мерц (Friedrich Merz) 6 мая был избран канцлером ФРГ со второй попытки. Как сообщает Арменпресс со ссылкой на Deutsche Welle, за его кандидатуру отдали свои голоса 325 депутатов бундестага из минимально необходимых 316.
-
2025-05-06 19:46
34-летняя жительница Котайкской области получила уведомление о явке в Следственный комитет за комментарий под статьей о премьер-министре Армении одного из СМИ.
-
2025-05-06 19:44
Четвертый раунд непрямых переговоров между Исламской Республикой Иран и Соединенными Штатами состоится в воскресенье в столице Омана, передает Mehr.
-
2025-05-06 19:41
Официальный представитель МИД России Мария Захарова отреагировала на вчерашние обвинения спикера парламента Армении Алена Симоняна в адрес Москвы по поводу якобы ведения гибридной войны и финансирования внутриполитических процессов в республике.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-09-17 21:45
Հյուսիսային պողոտա, Իջևան, Ամուլսա՞ր Ամուլսարի մատույցներում տեղադրված բոլոր չորս պահակետերում փակցրած են շուրջօրյա հերթապահությունների գրաֆիկները։ Հերթապահում են ոչ միայն Ջերմուկի բնակիչները և բնապահպանները. ցուցակներում շատ են հասարակական գործիչների և քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստների ծանոթ ազգանունները։ Հերթապահությունը, հիշեցնեմ, ձգվում է մեկ տարուց ավելի. առավել քան մեկ տարի «Լիդիան» ընկերության աշխատակիցներին և շինարարական տեխնիկան թույլ չեն տալիս մտնել ենթադրվող հանքի տարածք, մարդիկ բազմիցս պառկել են էքսկավատորների առաջ։ Շատերը պահակետերից չեն հեռանում օրեր շարունակ։
-
2019-09-09 14:15
Ամուլսարի մուտքերը կբացվի երկու դեպքում։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է բնապահպան Շիրակ Բունիաթյանը:
-
2019-09-09 14:12
Ամուլսարի շահագործման հարցում պետք է հաշվի առնվի ժողովրդի կարծիքը, եթե կլինի ժողովրդի համաձայնությունը, կբացեն, եթե չի լինի, թող չբացեն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
-
2019-09-09 12:27
Առնվազն այս պահի դրությամբ մենք չունենք Ամուլսարի հանքի շահագործումն արգելելու որևէ իրավական հիմնավորում։ Բայց հասկանալի է նաև, որ մենք չենք կարող հաշվի չառնել մեր հանրության շրջանում առկա անհանգստությունները, ֆեյսբուքի ուղիղ եթերի քիչ առաջ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։