ՈՐՊԵՍԶԻ ՆԻԿՈԼ-1-ԻՆ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ՉԳԱ ՆԻԿՈԼ-2-Ը
Փաշինյանն աջակցություն չունի ՀՀ սահմաններից դուրս
Դատելով նրանից, որ հեղափոխական իշխանությանը սատարելու համար Արևմուտքը հատկացրեց մոտավորապես նույնքան գումար, որքան պետք եկավ վարչապետի պաշտոնում Նիկոլի նախորդներից մեկին երկու բիո-արտաքնոց գնելու համար, «նոր Հայաստանի» անդրօվկիանոսյան ու եվրոպական ճարտարապետները Նիկոլի կերպարը դիտարկում են որպես ժամանակավոր։ Այս ուղերձը հեռարձակվում է մշտապես, սակայն տպավորություն է ստեղծվում, թե երկրի ներսում բնավ ոչ բոլոր ուժերն են ճիշտ մեկնաբանում դա։
Արտաքին աջակցության բացակայությունն էականորեն հեշտացնում է փողոցային ընդդիմության խնդիրը, սակայն հասարակության մտածող մասի համար սկզբունքային է ոչ թե այն, որ Նիկոլը հեռանա, այլ որ հնարավոր լինի խուսափել մի իրավիճակի առաջացումից, որի արդյունքում Նիկոլ-1-ին վարչապետի պաշտոնում փոխարինելու կգա Նիկոլ-2-ը։ Այն մտավախությունները, որ այս անգամ իշխանափոխությունը չի ավարտվի առանց ցնցումների, պայմանավորված են նրանով, որ պետության ղեկին այլևս չկա փորձառու և հեռատես քաղաքական գործիչ, ինչպիսին Սերժ Սարգսյանն է։ Հենց նրա շնորհիվ այսպես կոչված «թավշե հեղափոխությունը» տեղի ունեցավ առանց փոքր ու մեծ արյան։ Այդ արժանիքը Փաշինյանը մշտապես վերագրում է իրեն, մինչդեռ իրականում այն պատկանում է երրորդ նախագահին։
Նրանք, ովքեր մտահոգ են երկրի ապագայով, անկյունաքար են համարում լավատեղյակ ու գործունակ իշխանության ձևավորման հարցը։ Խնդիրը բարդացնում է այն, որ անցած մեկուկես տարվա ընթացքում Հայաստանում ձևավորվել է Նիկոլին ընդօրինակողների բանակ։ Այդ ընդօրինակողները համարում են, թե իրենք նույնպես կարող են հայտնվել իշխանության գագաթին հասարակական իրավիճակի ապակայունացման միջոցով։ Երիտասարդները, որպես կանոն՝ ինտելեկտի ցածր մակարդակով ու լուրջ կրթություն չստացած, հեշտությամբ իրենց պատկերացնում են ղեկավար պաշտոններում, և նրանց հասկանալ կարելի է. երիտասարդության այդ մասն առաջնորդվում է այն գիտակցությամբ, որ ոչ մի բանով չի զիջում կառավարող էլիտային։ Ուրեմն ինչո՞ւ չփորձել, չէ՞ որ եթե Նիկոլն ու իր թիմը կարող են «պետություն կառավարել», ապա հետևաբար՝ դա կարող է անել ցանկացած ոք։
Ավա՜ղ, նման մտածելկերպը վերջին ժամանակներս գերակշռում է։ Դրանում համոզվելու համար բավական է նայել, թե ինչ եռանդով է երիտասարդությունը կեցվածք ընդունում հեռուստախցիկների առջև քաղաքական գործիչների ամպլուայով։ Այսօր բավական է պառկել մայթին, իր վրա վերցնել «մորեգույն բերետների» ճտքակոշիկների հարվածները, և դու արդեն փորձառու քաղաքական գործիչ ես։ Քաղաքականության «լակոտականացման» գործընթացն արդեն հասել է բարձրակետին. եթե այդ թերհասներին ասես, որ պետություն կառավարել պետք է սովորել, որ գրագետ որոշումներ ընդունելու համար պետք է ունենալ փորձ ու գիտելիքների համապատասխան պաշար, ապա կծիծաղեն երեսիդ։ Ինչի՞ համար է այդ ամենը, երբ կա հեշտ ճանապարհ՝ պոպուլիզմի, խաբեության, արկածախնդրության միջոցով։ Ինչո՞ւ այլ ուղիներ որոնել, երբ գործում է ամբոխին հիմարացնելու պարզունակ մեխանիզմը։
Առանց քաղաքական դեռահասների
Քաղաքական ուժերը, որոնք փորձում են մշակել ցնցումներից զերծ իշխանափոխության ճանապարհային քարտեզ, պետք է անջրպետվեն այդ ընդօրինակողներից. քաղաքական թերուսների ևս մեկ ասպատակության պետական մեքենան պարզապես չի՛ դիմանա։
Հասարակայնությունը հոգնել է կառավարության և խորհրդարանական մեծամասնության անձեռնհասությունից, Նիկոլի թիմի մեծամիտ տգիտությունից, որը նույնիսկ չի հասկանում, որ իր գործողություններով ու անգործությամբ վտանգում է պետության անվտանգությունը։
Քաղաքագիտության մեջ կան այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «կողմնակիցների նահանջը» և «կողմնակիցների վերախմբավորումը»։ Այսօր մենք ականատես ենք այդ գործընթացների ակտիվ փուլին։ Աշնան վերջին շատերը կլքեն Նիկոլին, արդեն այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու դիմումների քանակը կտրուկ կրճատվել է. այն, որ Նիկոլը ժամանակավոր կերպար է, հասկանում են ոչ միայն մայրաքաղաքում ու խոշոր քաղաքներում, այլև, կրկնեմ, Հայաստանի սահմաններից շատ հեռու։
Եթե իրավիճակին նայենք անզեն աչքով, ապա ներկայումս Նիկոլի ռեժիմը մեծ հաշվով հենվում է ԼԳԲՏ հանրության, Սորոսի հետևորդների և աղանդների վրա։ Ի դեպ, այն տեղեկատվությունը, որ Նիկոլի ու իր թիմի փողոցային այլանդակությունների համար առաջին մեծ գումարները նվիրաբերել է ԼԳԲՏ հանրությունը, ոչ ոք առ այսօր չի հերքել։ Իսկ այդ տեղեկատվությունը հնչեցրեց, հիշեցնեմ, Ազգային անվտանգության պետական վարչության պետի նախկին տեղակալ, պաշտոնաթող գնդապետ Գուրգեն Եղիազարյանը։
Ձախողված նախագիծ
Այն մասին, որ Ոստիկանությանը ներքին կարգով հրաման է տրվել չխանգարել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ԼԳԲՏ-ի անդամների ոտնձգություններին, ԶԼՄ-ները հաղորդել են բազմիցս։
Հայերին բանակում ծառայել չցանկացող արվամոլների ազգի վերածելու գործընթացն օրըսօրե թափ է առնում։ Այն մասին, որ Նիկոլին «կքցեն» փողերի առումով, նույնիսկ եթե խորհրդարանական մեծամասնությունը վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, գիտեն բոլորը, բացի հենց Նիկոլից։ Նա դեռ հույս ունի, թե վավերացման դիմաց իրեն ինչ-որ բաժին կգցեն, բայց Արևմուտքը փողեր չի ծախսում անհեռանկարային նախագծերի վրա, իսկ Նիկոլը Արևմուտքի աչքում ձախողված նախագիծ է։
2019թ. ուշ աշնանը կամ 2020-ի վաղ գարնանը, երբ «ներքևների» դժգոհությունը կմոտենա ծայրահեղ նիշի, օվկիանոսից անդին կսկսեն փնտրել նոր առաջնորդի, այսինքն Նիկոլ-2-ի, որը կխոստանա Նիկոլ-1-ից ավելի հեռուն գնալ և պահանջել, օրինակ, Ռուսական ռազմակայանի դուրսբերում ՀՀ տարածքից։ Նիկոլ-2 դառնալ ցանկացողները մեր երկրում լիառատ են։ Հենց միայն «Սասնա ծռեր» կուսակցությունում կարելի է հաշվարկել մոտ կես դյուժին այդպիսի հավակնորդներ, ուստիև ծայրաստիճան կարևոր է, որ Փաշինյանին հրաժարականի դրդող գործընթացները կրեն ինստիտուցիոնալ բնույթ և ընթանան անփորձ հանրությանը խաբելու հաշվին քաղաքական դեռահասների և անհամարժեք պսիխիկա ունեցող մարդկանց ինքնահաստատման շրջանցումով։ Այդ զանգվածին չես վերափոխի, նա մշտական պահանջ է զգում ինչ-որ մեկին աստվածացնելու և իր համար կուռքեր սարքելու ումից պատահի…
Իրավիճակը քաղաքական գործիչներից պահանջում է կշռադատված և գրագետ որոշումներ, հստակ պայմանավորվածություններ և գործողությունների դյուրըմբռնելի ճանապարհային քարտեզ։ Ավաղ, առայժմ տպավորություն է ստեղծվում, թե քաղաքական գործիչներն ավելի շատ զբաղված են քաղաքագետների աշխատանքով, վերլուծում ու գնահատում են իրադարձությունները՝ մարտավարական և ռազմավարական բնույթի խնդիրները լուծելու փոխարեն։ Քաղաքական աշնան նկրագիրն ամբողջությամբ կախված կլինի այդ որոշումների որակից։ Պետք է յուրաժամանակ տեղեկացնել հասարակությանը արտախորհրդարանական ընդդիմության ծրագրերի և խնդիրների մասին։
Հապաղումը հավասարազոր է մահվան. Նիկոլից հիասթափության սրընթաց հասունացումը կարող է ծնել իռացիոնալ փողոցային գործողությունների հզոր ալիք, և այդ նոր ալիքը կարող է իշխանության բարձունք հանել ամբոխի հերթական կուռքերին, այսինքն պոպուլիստների։ Արդյունքում նորից կստանանք խաբված ժողովուրդ։ Դրանում մեղավոր կլինեն բնավ ոչ իրենք՝ պոպուլիստները, Նիկոլ-1-ի հաջորդները, ոչ փողոցային պայքարի ֆանատիկոսները, ոչ էլ գունավոր հեղափոխության հերթական ծաղրապատկերի «անվակներն ու պտուտակները» (ի՜նչ պահանջես նրանցից). մեղավոր կլինեն մտածող քաղաքական և հասարակական գործիչները։ Նրանք, ովքեր չեն կարողացել ժամանակին ըմբռնելի այլընտրանք առաջարկել ժողովրդին և հիշեցնել, որ մեր հայրենիքը նրա համար չէ, որ վերածենք կրկեսի։ Մեկ անգամ փորձեցին, բավակա՛ն է։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-31 08:51
В августе 2024 г. верхушка режима объявила о совместном решении Еревана и Баку изъять из текста межгосударственного соглашения о мире статью о региональных коммуникациях, однако уже в начале января 2025 г. Алиев прибегнул к угрозам, требуя предоставить ему "коридор" через Зангезур. Апшеронский султан тогда заявил, что "Зангезурский коридор" - это термин, который уже вошел в международный обиход. Август 2025 г. – это уже новые реалии, события в мире и регионе развиваются ускоренными темпами…
-
2025-07-30 10:34
20 политзаключенных из числа соратников архиепископа Баграта Галстаняна – это только часть граждан, находящихся под арестом по политическим причинам. 27-летний Агван Аршакян не так давно победил рак, он пока остается под наблюдением врачей, нуждается в режимном питании и длительном пребывании на свежем воздухе. Тюремный режим не способствует соблюдению этих правил, а потому у политзаключенного наметились скачки артериального давления, отнялась рука. Невзирая на это, Аршакяну не предоставлена возможность пройти обследование, о чем сообщил его адвокат Вараздат Арутюнян. О политзаключенных Андранике Чамичяне и Игоре Саркисяне до СМИ доходят скупые сведения, о других политзаключенных известно только то, что правящий режим не считает их аресты политическими.
-
2025-07-30 08:42
5 августа будем отмечать 6-ю годовщину митинга в Степанакерте (2019 г.), с трибуны которого Пашинян озвучил без ссылки на первоисточник фразу Светлой памяти полевого командира Леонида Азгалдяна: "Арцах – это Армения, и точка!". 21 мая 2020 г., высшее руководство Армении во главе с Пашиняном присутствовало на церемонии инаугурации президента Республики Арцах Араика Арутюняна, которая впервые проводилась в Шуши. В ноябре того же года по итогам 44-дневной войны, которую в народе называют "договорной", Шуши оказался под контролем азербайджанцев, а Пашинян объявил с трибуны парламента, что "Шуши мрачный, несчастный и бесцветный город", после чего задался вопросом: "Нам нужен был Шуши?".
-
2025-07-28 09:51
Вардан Гукасян лучше всех знает детали отлучения от должности мэра Гюмри В. Самсоняна, назначенного по итогам сделки экс-мэра Самвела Баласаняна и ГД. Условия сделки ему тоже известны во всех подробностях, включая назначение сына экс-мэра на должность Чрезвычайного и Полномочного Посла РА в Ираке. Гукасяну известны также причины последующего отзыва и заключения Баласаняна-младшего сначала под домашний, а потом под тюремный арест.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։