Последние новости

ԿՀԱՅՏՆՎԻ՞ ԱՐԴՅՈՔ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՍԵՓԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Ընդհանրապես ասած, կուսակցությունը խորհրդարանում փաստացի արդեն ունի իր խոսափողը։ Խոսքը «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասին է։ Ինչպես գիտենք, նա հայտարարել է, որ լքում է խմբակցությունը, քանի որ համամիտ չէ նրա մոտեցումներին տարբեր հարցերի նկատմամբ։

Ի պատասխան՝ խմբակցության և համանուն կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ հարգում է Բաբաջանյանի սկզբունքները և հույս ունի, թե վերջինս նույնպիսի սկզբունքայնությամբ վայր կդնի պատգամավորական մանդատը, որը ստացել է «Լուսավոր Հայաստանի» կողմից ընտրություններին մասնակցելու շնորհիվ։ Միամի՜տ Մարուքյան, խորհրդարանական դու մեր դասական

Բաբաջանյանը, բնականաբար, հրաժարվեց մանդատը վայր դնել և հայտարարեց, որ մանդատն իրեն տվել է ժողովուրդը, այլ ոչ թե«Լուսավոր Հայաստանը»։ «Շատ հարգանքով եմ վերաբերվում խմբակցության շրջանակներում իմ նախկին գործընկերների ակնկալիքներին, բայց ես կարծում եմ, որ իմ սկզբունքայնությունը այս դեպքում մանդատը պահելու մեջ է և ոչ թե հանձնելու»,-  «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բաբաջանյանը։ Ոչ ոք չէր էլ կասկածում Ընդ որում նկատենք, որ ռեյտինգային համակարգով Բաբաջանյանը հավաքել է 300 ձայնից քիչ ավելի, բայց հիմա պնդում է, թե անհնար է հաշվել՝ քանի ձայն է տրվել «Լուսավոր Հայաստանին» միայն այն պատճառով, որ նրա ցուցակում առկա էր ինքը՝ Արման ԲաբաջանյանըՀա, բա իհա՛րկե։

Այս պատմությունը հետաքրքիր է ոչ միայն նրանով, որ անսկզբունքայնության հերթական  դրսևորումն է այն մարդկանց, որոնք ամենից շատ են սիրում գոռալ իրենց սկզբունքայնության մասին։ Պատմությունը ցուցանշական է նաև նրանով, որ Բաբաջանյանը խմբակցությունից դուրս գալու հարցում, ի տարբերություն մանդատից հրաժարվելուց, վարվեց տրամաբանորեն։ Նա չի կիսում կուսակցության մոտեցումները, և Էդմոն Մարուքյանին մնում է միայն ինքն իրեն կշտամբել, որ նախկինում  ուշադրություն չէր դարձրել Բաբաջանյանի արմատական «օյիններին», որոնք նրա մոտեցումներն անչափ մերձեցնում են «Սասնա ծռերի» դիրքորոշմանը։ Թե՛ անսահման ռուսատյացության հարցում, թե՛ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ պարտադիր հաշվեհարդար պահանջելու և բազմաթիվ այլ հարցերում։

Հասկանալի է, որ այդ մոտեցումները նույնքան անսկզբունքային են, որքան պատգամավորական մանդատը չհանձնելու հետ կապված պատմությունը, որը Բաբաջանյանը ստացել է շնորհիվ Էդմոն Մարուքյանի թիմի։ Գեղեցիկ խոսքերով քողարկված այդ անսկզբունքայնությունն այնքան ակնբախ է, որ նույնիսկ Փաշինյանը, այո, նույնիսկ Փաշինյա՛նը համբերությունից դուրս եկավ և մատնանշեց դա պատգամավորին, երբ վերջինս վարչապետին մեղադրեց, որ նա հրաժարվում է «հեղափոխության արժեքներից», շարունակելով նախկին իշխանությունների քաղաքականությունը Ամուլսարի ոսկու հանքավայրի մշակման հարցում։ Փաշինյանը ի պատասխան հռետորաբար հետաքրքրվեց պատգամավորից, թե ինչու նա չի հրաժարվում պատգամավորական մանդատից, որը ստացել է նախկին իշխանությունների կողմից մշակված Սահմանադրության և Ընտրական օրենսգրքի հիման վրա։

Արձանագրենք. «Սասնա ծռերը» դե-ֆակտո ունեն իրենց պատգամավորը խորհրդարանում։ Իհարկե, ինքը՝Բաբաջանյանը հայտարարում էր, թե դատապարտել ու դատապարտում է 2016 թվականին ՊՊԾ շենքը զավթելու«Սասնա ծռերի» քայլը։ Բայց արմատական կարգախոսների և պահանջների գաղափարախոսական մերձությունը, բազմապատկված «Սասնա ծռերի» առաջնորդների և Բաբաջանյանի վարքագծի լիակատար անսկզբունքայնությամբ ու ինքնասիրահարվածությամբ, պարզապես  ակնհայտ է։ Իսկ «ժողովրդի ընտրյալներից» ոմանց համար դիրքորոշում փոխելը, ինչպես տեսնում ենք, սկզբունքորեն հեչ բան է։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ДНИ УНИЖЕНИЯ
    2025-06-19 15:23

    Время, и далеко не самое отдаленное, расставит все точки над i и даст однозначные ответы на вопрос о том, какая связь между заключением под стражу Самвела Карапетяна и визитом Никола Пашиняна в Турцию. А то, что между этими двумя унизительными для Армении событиями есть прямая связь - к гадалке не ходи. Эта связь гораздо более тесная, чем попытка Пашиняна связать арест Карапетяна с работой «Электрических сетей Армении». Связь более прямая, чем попытка Пашиняна и рюкзаков из «Гражданского договора» связать арест Карапетяна с процессами вокруг церкви. Не говорим уже о смешных попытках обвинить Карапетяна в призыве свергнуть конституционный строй. Обвинениях, которые свелись к сказанной Карапетяном фразе, что если политикам не удастся разрулить ситуацию вокруг церкви, он, Карапетян, «по-своему примет участие в этом» …

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
    2022-05-02 19:27

    Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

  • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
    2022-03-31 17:36

    Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

  • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
    2022-03-16 18:14

    Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

  • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
    2022-02-22 21:00

    Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։