ԳԼՈՒԽԸ ԿՊՐԾԱՑՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԹԵԹԵՎ ՎԱԽՈՎ
Ներքաղաքական կյանքում սրընթաց զարգացող գործընթացները հիմք են տալիս ենթադրելու, որ վարչապետ Փաշինյանը տեսանելի պագայում կարող է իսպառ կորցնել ամեն տեսակի հետաքրքրությունը երկրի կենսագործունեության և զարգացման հարցերի նկատմամբ։ Քանզի բոլոր այդ խնդիրները նրան չնչին կթվան ոչ վաղ անցյալի մերձավոր զինակիցների հետ «հողային» հարցի շուրջ սկզբունքային տարաձայնությունների համեմատ, այսինքն՝ թե ով ում «կթաղի հողում»։
Փաշինյանի եվ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի միջև բանավոր մենամարտի մասին, ինչը, բազմաթիվ դիտորդների կարծիքով, իսկական ճգնաժամ առաջացրեց իշխանության շարքերում, ընթերցողներն անկասկած տեղյակ են ամենայն մանրամասնությամբ։ Մանավանդ որ մեկնաբանություններն ու պարզաբանումները, որոնք ոչինչ չպարզաբանեցին, այդ թեմայի շուրջ առավել քան շատ են եղել։
Ճիշտ է, իր վրա ուշադրություն գրավեց «հեղափոխության» հոգևոր հայրերից մեկը, որը խիստ դատապարտեց Վանեցյանին այն բանի համար, որ վերջինս խաթարում է իշխանության միասնականությունը, մինչդեռ դա ազգի միասնականութան անհրաժեշտ պայմանն է։ Այո՜… Իսկ մենք՝ Պլատոնի, Հեգելի և Ֆրիդրիխ Էնգելսի հետ միասին ողջ կյանքում կարծել ենք, թե ամեն ինչ ճիշտ հակառակն է լինում. իշխանության միասնականությունը ձևավորվում է ազգի միասնականությամբ։ Բայց ոչ, ամեն ինչ շատ ավելի պարզ է։
Բայց միայն Վանեցյանով խնդիրն, իհարկե, չի սահմանափակվի։ Շուտով Փաշինյանի հարձակումների թիրախ կդառնան նաև այլ, ինչպես նրբագեղորեն արտահայտվեց վարչապետը Լոս Անջելեսում, «պուտչիստներ»։ Ապշեցուցիչ է իրենց ճանապարհին ոչ մի փոցխ բաց չթողնելու «հեղափոխական» իշխանությունների ձգտումը։ Հենց դա էլ, հավանաբար, նրանց ուրույն ուղին է, որից խելագարվում են սեփական սխալներից եզրահանգումներ անելու սովոր արտասահմանցիները։
Ինչևէ, նախկինում մեզ սովորեցնում էին (իսկ մենք սովորում էինք), որ մեր տեսակետի հետ չհամընկնող և մեզ նույնիսկ տհաճ կարծիքների արտահայտումը բնավ հիմք չէ պետական բռնաճնշումների համար. «մարդն իրավունք ունի» և այլն։ Բայց ժամանակները փոխվում են, և այժմ միակ ճիշտ մոտեցում է դարձել «Բռնի՛ր դրան» հրամանը։ Այնպես որ ամպեր են կուտակվում նաև «Երկրապահ» միության նախագահ, «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանի գլխավերևում, որն ի պատասխան ԱԱԾ նախկին ղեկավարի հայտարարության վերաբերյալ Փաշինյանի նյարդային ու անհամարժեք արձագանքին, նկատեց. «Ոչ ոք իրավունք չունի ասել, թե Վանեցյանն ուսադիրներն աղբամանն է նետել»։
Միքայելյանի այդ խոսքերը իշխանություններն առայժմ ոչ մի կերպ չեն մեկնաբանում, բայց անցանկալին չնկատելու հնարավորությունն այնուամենայնիվ սահմանափակ է։ Լինում են բաներ, որոնք դժվար է չնկատել։ Մասնավորապես՝ այն փաստը, որ «Երկրապահի» նախագահը բաց տեքստով հայտարարում է վարչապետի հետ իր անհամաձայնության մասին և փաստացի կանգնում Վանեցյանի կողքին։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանական ճամբարում խստիվ արգելված է Փաշինյանի մասին որևէ այլ հիշատակում, բացի դրականից։
Ասենք, վարչապետի հետ Սասուն Միքայելյանի տարաձայնությունները սկսվել են բնավ ոչ այսօր։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագրի» վերջին համագումարում նա «անսպասելիորեն» չընդգրկվեց կուսակցության վարչության կազմում, թեև դրա հիմնադիրներից մեկն է։ Բավական կտրուկ արտահայտվեց Միքայելյանը նաև Ստամբուլյան կոնվենցիայի մասին։ Դրանից հետո զինակիցների միջև հարաբերությունները գնալով ավելի լարված էին դառնում, և պետք է հարուստ երևակայություն ունենաս, որպեսզի այսօր պատկերացնես Փաշինյանին ու Միքայելյանին նույն սեղանի շուրջ։
Համենայն դեպս, եթե Արթուր Վանեցյանն ու Սասուն Միքայելյանը միավորվեն, և դեռ մի բան էլ նրանց միանա Գագիկ Ծառուկյանը, դա կլինի ահեղ ուժ։ Եվ այդ դեպքում ակամայից հարց է ծագում. մի՞շտ է արդյոք Փաշինյանը գլուխը պրծացնելու թեթև վախով։ Դե, մեկ անգամ, լավ, երկո՛ւ անգամ, բայց որ մշտապես՝ չափազանց կասկածելի է։
Մենք արդեն ենթադրություն ենք արտահայտել, որ վաղ թե ուշ Փաշինյանի և «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև հարաբերությունները կմտնեն բացարձակ թշնամանքի փուլ։ Օրերս թերթերից մեկին հետաքրքիր կարծիք արտահայտեց աղբյուրը Ծառուկյանի մերձավոր շրջապատից. «Քոչարյանից հետո կանցնեն Ծառուկյանին։ Պատճառն այն է, որ ԲՀԿ-ն երկրորդ քաղաքական ուժն է, և պառլամենտում կարող է վճռորոշ լինեն նրանց ձայները, մանավանդ եթե վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսվի»։
Թե կունենան արդյոք ԲՀԿ ձայներն այդ պարագայում նույնիսկ ոչ թե վճռորոշ, այլ գոնե ինչ-որ նշանակություն խորհրդարանում, մեծ հարց է։ Բայց շատ ավելի կասկածելի է այդօրինակ գործընթացի բուն հավանականությունը։ Ո՞վ է նախաձեռնելու անվստահություն հայտնելու գործընթացը։ «Իմ քայլը» խմբակցությո՞ւնը։ Ծայրաստիճան բարդ է պատկերացնել։ Այստեղից՝ եզրահանգում. «Բարգավաճ Հայաստանը» Փաշինյանի համար կարող է վտանգ ներկայացնել ոչ թե խորհրդարանում, այլ հնարավոր փողոցային պայքարի և բողոքի լայնամասշտաբ ակցիաների ընթացքում։
Հենց այդ պատճառով էլ իշխանությունը փորձում է թուլացնել ԲՀԿ-ին։ Հենց դրանով է բացատրվում քրեական գործերի հարուցումը Գագիկ Ծառուկյանի մերձավոր շրջապատի մի շարք ներկայացուցիչների դեմ։ Իսկ դատելով իշխանամետ մամուլի հրապարակումներից, տեսանելի ապագայում «Մարտի 1»-ի գործի շրջանակներում պատասխանատվության կենթարկվի նաև ինքը՝ ԲՀԿ առաջնորդը։ Դե ինչ, «Սերմանելով խաղաղության օրենքն ամենուր, գթա խոնարհներին և պատերազմով ջախջախիր անհնազանդներին» հռոմեական սկզբունքը երբեմն բավական արդյունավետ է լինում։ Հարցն այն է, թե կհաջողվի արդյոք Փաշինյանին կենսագործել դա հռոմեացիներին բնորոշ հաստատակամությամբ ու համառությամբ։
Բայց ինչպես էլ վարվեն «Բարգավաճ Հայաստանի» հետ, խորհրդարանը «ընդդիմությունից» չի զրկվի, քանզի դեռ կա նաև «Լուսավոր Հայաստանը»։ Ահա՛ այն, իսկական կառուցողական ընդդիմությունը, որի կարիքն այդչափ ունի իշխանությունը։ Այլ հարց է, որ Փաշինյանը վաղ թե ուշ կազատվի նաև Մարուքյանից։ Ինչպեսև պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանից, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից, ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանից և շատ ուրիշներից։ Ոմանց նկատմամբ, ինչպես Վալերի Օսիպյանի դեպքում, կկիրառվի պահունակի սկզբունքը, երբ ինչ-ինչ պատճառով պաշտոնից հեռացվող չինովնիկին ցած չեն նետում, այլ հրում են կողք, նոր պաշտոնի։ Մյուսների հետ կվարվեն համաձայն «Ինչպես որ եղել ես կեղտոտ ցախավել, այնպես էլ նորից դարձիր այդպիսին» հանրահայտ սկզբունքի։
Եվ ամենայն հավանականությամբ այդ մարդկանցից քչերը կդիմադրեն։ Բայց շատ իզուր։ Դիմադրությունը երբեմն փրկում է։ Դե, իսկ ընդհանուր առմամբ, կարծում ենք, ամենամոտ ժամանակներս լավ կլինի բոլորի համար։ Իշխանությունը, ինչպես Վանեցյանի հետ կապված պատմության պարագայում, վայրի ճիչով կծեծի սեփական կուրծքը, ինչպես գորիլլան գազանանոցում. գուցե սիրտը թեթևանա։ «Պուտչիստները» իշխանության աղաղակից այնքան էլ չեն վախենա։ Այնուամենայնիվ հասկանում են. սրանք ծառայության բերումով հիմարություն ասացին, մյուսները՝ ախտորոշման։ Ասենք, ժողովուրդն էլ առօրեական հոգսերից փոքր-ինչ կշեղվի։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-01 10:17
Есть в юриспруденции такое выражение - "покушение негодными средствами". Это когда человека преследуют за совершение деяния, которое он не мог совершить имеющимися у него средствами. Например, ограбить банк, подложив под бронированную дверь воздушный шарик. Попытка осуществить смену власти посредством объявления импичмента Пашиняну в парламенте напоминает покушение на власть негодными средствами.
-
2025-04-29 11:01
Исторические декорации ныне меняются быстро, и 2021 год, когда в последний раз были проведены парламентские выборы, отдает уже большой древностью. Пора освежить продукт! И вовсе не случайно, что Пашинян, по сведениям газеты "Грапарак", уже начал составлять предвыборные списки своей партии. Причем единственным критерием отбора является безоговорочная преданность вождю. Сообщается также, что Пашинян собирается заменить не менее 80 процентов действующих депутатов "Гражданского договора" и представить практически совершенно новый состав из неизвестных обществу личностей. Таким образом он попытается в очередной раз ввести в заблуждение избирателей, убедить их, что новые кадры смогут решить проблемы, с которыми не справились прежние. Ну что ж, слабая народная память - залог вечного благополучия тиранов.
-
2025-04-26 11:25
Наверное, в жизни каждого народа с определенной периодичностью наступают подлые времена, когда верх берет откровенно низкое меньшинство, власть оказывается в руках людей, не стоящих тех, кем пытаются руководить, и государства, которым пытаются управлять. Однако через некоторое время пароксизм проходит и порядочность возвращается как законный ориентир. Уверены, что сегодняшние несчастья Армении - это временное явление. Просто власть захватили личности, не имеющие ничего общего с армянской нацией. Задача граждан - вернуть страну к нормальному состоянию, избавить ее от мутантов, и задача эта, безусловно, будет выполнена.
-
2025-04-23 11:05
Презумпция невиновности - краеугольный камень в основании современного права. Чтобы признать человека виновным, обвинению требуется предъявить суду неопровержимые доказательства, а не наоборот. И даже малейшие сомнения трактуются в пользу обвиняемого. Однако у государства как института не может быть презумпции невиновности. Власть должна постоянно доказывать "городу и миру" свою невиновность. А точнее - эффективность. Власть же Пашиняна убедительно и целенаправленно доказывает обратное. С каждым днем только ширится и растет борьба государства со своим собственным, мать его, народом! Программа государства сводиться к тому, чтобы четверть населения отправить к праотцам, четверть поместить в тюрьмы, еще четверть превратить в осведомителей и доносчиков, а оставшуюся четверть (которую составят сектанты Никола) за этот счет обеспечить всем необходимым. И пейзаж тогда получится - глаз не оторвать. Все прочее шелуха и дымовая завеса.