Последние новости

Ծառուկյան. ԲՀԿ-ն չի մասնակցի քվեարկությանը

Բոլորդ էլ գիտեք, որ նախորդ գումարման ժամանակ մենք Հրայր Թովմասյանի թեկնածությանը դեմ ենք քվեարկել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը պատրաստվում վաղը քվեարկել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին:

«Նա չի համապատասխանում իր պաշտոնին։ Նայելով հիմնական դրույթները, թղթերը, տեսնում ենք, որ կա ժամկետների խախտումներ։ Բացի դա՝ ուզում եմ ասել, որ Ազգային ժողովի որոշումը չէ, որ Հրայր Թովմասյանը պետք է մնա կամ հեռանա։ Որոշողը Սահմանադրական դատարանն է, դրա համար մենք որոշեցինք չմասնակցել այդ քվեարկությանը», - ասաց նա։

Հարցին՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քաղաքական հետապնդման տարրեր տեսնո՞ւմ է, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց՝ ոչ ոքի հանդեպ ոչինչ չի տեսնում, տեղեկացնում է Aysor.am։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ