Последние новости

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ը ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԶԱՎԹՄԱՆ ՏԱՐԵԴԱՐՁՆ Է

2018-ի հոկտեմբեր՝ 2019-ի մայիսի հեռապատկերով

2018թ. հոկտեմբերի 2-ին «Կանոնակարգի մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու պատգամավորական կորպուսի փորձից զայրացած Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ արեց պաշարել խորհրդարանի շենքը։ Նա հայտարարեց, թե խորհրդարանում իբր դավադրություն է ծրագրվում հեղափոխության դեմ։

Հենց այնտեղ էլ՝ խորհրդարանի բակում, Նիկոլը հրամանագրեր ստորագրեց կառավարության այն անդամների հրաժարականների մասին, որոնք ներկայացնում էին ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունները, որից հետո պատգամավորներին ստիպեց համաձայնել, որ դեկտեմբերի 9-ին անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Մինչ այդ, հիշեցնեմ, խոսքը 2019թ. մայիսի և օգոստոսի մասին էր։

Նիկոլը խոստացել էր, որ մինչև նոր Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունումը արտահերթ ընտրություններ չեն լինի, բայց խոստումը չկատարեց։ Պատճառը հայտնի է. Տեր-Պետրոսյանի շրջապատը մշտապես ներշնչում էր Նիկոլին այն միտքը, որ արտահերթ ընտրությունները պետք է հնարավորինս շուտ անցկացնել։ Խորհրդարանի զավթումը նպատակ էր հետապնդում սեփական կամքը պարտադրել պատգամավորներին։ Նիկոլի անմիջական հրամանով Սահմանադրական դատարանի հակասահմանադրական զավթման փորձին մնում էր մեկ տարի։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր աչքի առաջ, 2018թ. հոկտեմբերի 2-ին խորհրդարանի հակասահմանադրական պաշարման շարունակությունն է։

Փաշինյանին հաջողվեց շանտաժով նստել վարչապետի աթոռին, շանտաժով զավթել խորհրդարանի շենքը և լուծարել խորհրդարանը, այսօր նա պատրաստվում է զավթել ՍԴ-ն խորհրդարանական մեծամասնության ձեռքով։

Մեկ տարի առաջ, խորհրդարանի զավթումից մի քանի օր անց Գագիկ Ծառուկյանը համաձայնագիր ստորագրեց Նիկոլի հետ։ ԲՀԿ առաջնորդը հուսով էր այդ կերպ պահպանել կապիտալներն ու անշարժ գույքը։ Այսօր համառ լուրեր են շրջում, որ նա պատասխանատվության է կանչվելու որպես մեղադրվող «Մարտի 1»-ի գործով։ Նիկոլը, ինչպես արտահայտվեց գեներալ Արթուր Վանեցյանը, խախտում է պայմանավորվածությունները. օրերս «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին արդեն երկրորդ մեղադրանքն է ներկայացվել…

Մեկ տարի առաջ խորհրդարանի պատերի տակ հավաքված մարդիկ կարծում էին, թե պաշտպանում են հեղափոխության նվաճումները, բայց շատ շուտով, արդեն մայիսին նրանք կհասկանան, որ խաբված էին և մասնակցել են հակասահմանադրական ակցիայի։ Մայիսին դատարաններն արգելափակելու Նիկոլի կոչին արձագանքեց ոչ ավելի, քան 2 հազար հոգի, մարդիկ հասկացան, որ իրենց օգտագործում են։ Այսօր ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Նիկոլի և գունավոր հեղափոխության իր ծաղրապատկերի հետևում կանգնած է ոչ թե «նոր Հայաստանը», այլ Սորոսի փողերն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նրա շրջապատը շատ շուտով իշխանական կառույցներից դուրս կմղի նրանց, ովքեր քայլել են Նիկոլի հետ։

Ո՞ւմ ծնկի բերեց Նիկոլը

Խորհրդարանի պաշարումից մեկ տարի անց մարդիկ դադարեցին ուրախանալ աղմկահարույց կալանավորումների առթիվ, էյֆորիային փոխարինելու եկավ դառը գիտակցումը։ Շատ է խոսվում այն մասին, որ Սահմանադրական դատարանը զավթելու հակասահմանադրական գործողությունները թելադրված են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանն ամեն գնով հասնելու Նիկոլի ցանկությամբ։

Մինչ խորհրդարան մտնելը կոնվենցիան ուղարկվելու է ՍԴ, իսկ ՍԴ-ն կարող է վճռել, որ դրա բովանդակությունը չի համապատասխանում Հիմնական օրենքին։ Համաշխարհային պրակտիկայում դրա նախադեպը կա։ ՍԴ-ի այդպիսի որոշումը բարդ կացության մեջ կդնի Նիկոլին. չէ՞ որ նա խոստացել է իր անդրօվկիանոսյան տերերին, որ կոնվենցիան կվավերացվի ամեն գնով։

Նա նույնիսկ հայտարարեց Հայ Առաքելական Եկեղեցու որոշ ներկայացուցիչների ծնկի բերելու մտադրության մասին՝ այն բանի համար, որ նրանք, ինչպես արտահայտվեց վարչապետը, «քանդում են իր ոտերի տակը»։ Հայտնի է, որ եկեղեցին հանդես է եկել Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ։

Գիտակցումն աստիճանաբար զանգվածային բնույթ է ստանում. ՆԳԺԿ ոգով գործողությունից և զանգվածային ձերբակալություններից հետո Նիկոլի դեմ համախմբվեց ողջ Իջևանը, իսկ Ջերմուկի բնակիչներն ամեն օր պայքարում են սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար։ Նրանք զօրուգիշեր հերթապահում են պահակետերում, որպեսզի Ամուլսարի հանքավայրի տարածք չթողնեն «Լիդիան» ընկերության աշխատակիցներին ու շինարարական տեխնիկան։ Ամառային գարշահոտությունից հետո, որ շաբաթներ շարունակ արձակում էին աղբամանները, բացվեցին նաև մայրաքաղաքի բնակիչների աչքերը, որոնք ամենևին հրճված չեն գազի սակագնի բարձրացման հեռանկարից։

Ըստ ամենատարբեր տվյալների, վարչապետի իրական վարկանիշը տատանվում է 25-40%-ի սահմաններում։ Նիկոլն այլևս չի կարող հենվել ժողովրդի վրա, նա արդեն դադարել է «ժողովրդական» վարչապետ լինել։ Այսօր նրա իրական նեցուկն են դարձել Տեր-Պետրոսյանն ու ահաբեկիչների «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության վերաբերյալ վաղուց տխուր կատակ է շրջում, թե դրա 88 պատգամավորները արդեն բաժանվել են 90 մասի։ Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին չի հաջողվում մեկտեղ հավաքել նրանց՝ համերաշխ որոշումներ ընդունելու համար…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГРАНИЦА-2
      2024-05-20 10:12

      Наглядным доказательством того, что с 2021 г. Пашинян на основе сепаратных договоренностей с Алиевым единолично чертит границы РА, стали события марта-апреля 2023 г. в окрестностях деревни Тех Сюникского марза. Продвижения азербайджанских оккупантов вглубь территории РА показали, что Пашинян по кусочкам сдает участки суверенной территории.

    • АРМЯНИН! АРМЕНИЯ! РОДИНА И БОГ!
      2024-05-18 10:33

      6 лет назад на улицах Еревана под барабанную дробь молодежь выкрикивала "Гип! Гип! Гу!", подражая туземному племени каннибалов, сегодня скандирует: "Армянин! Армения! Родина и Бог!" На смену вождю в кепке и засаленной майке пришел архиепископ с крестом на груди, на смену пляскам с гробами - приглашение к мирному диалогу. Лидеры нынешнего Движения не тиражируют свои снимки с трансвеститами, их не приветствуют окопавшиеся в нашей стране представители тоталитарных сект и ЛГБТ-сообщества.

    • ГРАНИЦА
      2024-05-18 10:25

      Группа бывших высокопоставленных сотрудников МИД объявила о недопустимости делимитации-демаркации без установления дипломатических отношений и подписания мирного соглашения между странами, назвав текущие процессы в РА беспрецедентными в мировой практике. В ответ на просьбу прокомментировать эту позицию секретарь Совбеза Армен Григорян в эфире Общественного телеканала заявил: "Значит, мы создали прецедент".

    • РЕЖИМЫ ПАШИНЯНА, АЛИЕВА И ЭРДОГАНА ПРОТИВ НАРОДА АРМЕНИИ!
      2024-05-16 09:23

      Оппозиционные фракции "Айастан" и "Честь имею" обратились к посольствам США, Франции, Великобритании, штаб-квартирам ООН и Совета Европы, руководителю миссии ЕС с предложением обсудить ряд вопросов, касающихся нарушения основополагающих прав и свобод граждан РА, включая свободу слова и собраний. Об этих нарушениях, напомню, говорилось в докладе Госдепартамента, может, поэтому первой на обращение оппозиция откликнулась посол Кристина Квинн.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
      2022-03-31 17:36

      Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։

    • ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳԱՂԹԻՆ
      2022-03-16 18:14

      Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:

    • ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է «ՓԱԿԵԼ» ԵՐԿՈՒՍԻՆ
      2022-02-22 21:00

      Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։