Последние новости

ՏՈՆԸ ՉՍՏԱՑՎԵՑ, ԻՍԿ ՔԱՂԱՔԱՑԻՆ ՄՆԱՑ…

Այս օրը կարող էր դառնալ մեր կյանքի մասը, բայց չդարձավ օբյեկտիվ պատճառներով. սարսափելի ոչինչ չկա նրանում, որ այս տարի Քաղաքացու օրն աննկատ կմնա։ Ավելի ուշ, կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելուց հետո մենք առիթ կունենանք նշելու այդ օրը. այսպես են իմքայլականները մեկնաբանում օրացույցի իրենց սահմանած կարմիր օրը չտոնելը։

Տանուլ տված խաղի ընթացքում դեմքին զվարթ արտահայտություն տալու նրանց փորձերն ապարդյուն են։ Եվ առաջին հերթին այն պատճառով, որ օբյեկտիվ պատճառին գումարվել է գործոնների հզոր հոսք, որոնցից գլխավորը քաղաքացիների դժգոհությունն է ներկայիս իշխանությունների աշխատանքից։ Խոսքը հենց այն «հպարտ» քաղաքացիների մասին է, որոնց Օրը պետք է նշվի ամեն ապրիլի վերջին շաբաթ օրը։

Դժվար չէ պատկերացնել, թե մեր քաղաքացիների համար ներկայիս բարդագույն պայմաններում բողոքի ինչ ալիք կարող էր բարձրանալ, եթե կառավարությունը միջոցներ հատկացներ տոնական միջոցառումների ծրագրի իրականացման համար։ Առաջին հայացքից (ասենք, երկրորդից ու երրորդից՝ նույնպես) ցինիկ այս քայլը միանգամայն կարող էր իրականություն դառնալ, եթե հաշվի առնենք, որ, ասենք՝ ՀԾԿՀ-ն ֆորս-մաժորը համարում է հաղթահարված։ Բարեբախտաբար, կառավարության խելքը բավականացրեց հարցն օրակարգից հանելու համար։ Ամենայն հավանականությամբ, գործեց ինքնապահպանման բնազդը…

Ավելի քան մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել էր իր ֆեյսբուքյան էջում. «Այսօր կառավարությունը հավանություն տվեց օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի:Սա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը»։ Նոր իշխանության սահմանած տոնից մեկ տարի անց հարց է ծագում՝ քանի՞ քաղաքացի է այսօր շարունակում տոն համարել «հեղափոխությունը»։ Ակնհայտ է, որ նրանց երբեմնի ահռելի քանակը երկրաչափական պրոգրեսիայով կրճատվում է հիասթափության, ներկայիս իշխանության կողմից խաբված լինելու զգացումից:

Երբ մեծ հանդիսավորությամբ ու բարձրագոչ ճառերով, թե՝ Քաղաքացու օրն այսուհետ ու առհավետ լինելու է իսկապես ժողովրդական, ստեղծում էին տոնը, սթափ դատելու ընդունակ մարդիկ կոչ էին անում առաջ չընկնել իրադարձություններից, այլ թույլ տալ, որ ժամանակն ու պատմությունը ամեն ինչ իրենց տեղը դնեն։ Քանզի ենթադրում էին, որ այդ Օրը, ինչպեսև օրացույցի ցանկացած կարմիր օր, կարող է այդպես էլ մնալ լոկ օրենսդրությամբ սահմանված տոների ցանկում։ Եթե այն տեղ չգտնի մարդկանց սրտում…

Մեր քաղաքացիների սրտում Քաղաքացու օրը կարող էր տեղ գտնել, եթե կառավարությանը հաջողվեր արդարացնել հասարակայնության հույսերն ու ակնկալիքները։ Բայց... Փաշինյանը դեռ անցած տարի չգտավ ավելի լավ բան, քան տոնից մեկ ամիս առաջ գրել իր ֆեյսբուքյան էջում. «Մի հարցրու միայն, թե ի՞նչ է արել կառավարությունը ինձ համար: Հարցրու նաև՝ թե իսկ ես ինքս ի՞նչ եմ արել ինձ համար»։

Այդ ժամանակից ի վեր մեր «հպարտ» քաղաքացիները, որոնք իշխանության ներկայացուցչի թեթև ձեռքով ստացան «անգրագետ պողոսներ» մականունը, վարչապետի կոչով «ինքնուրույն հաղթահարում են աղքատությունն իրենց գլխում»։ Անարդյունք։ Ի տարբերություն նախարարների, նրանց տեղակալների, աշխատակազմերի ղեկավարների, պատգամավորների

Այսպիսով, ո՞ր քաղաքացու օրն է պետք նշել ապրիլի վերջին շաբաթ օրը։ Նրա, ում աշխատատեղը կառավարությունը կրճատում է, թե՞ նրա, ում աշխատավարձը բարձրացնում է այդ կրճատման հաշվին։ Նրա, ով ամիսներով կանգնում է կառավարության դռների առջև ու չի արժանանում նրա ուշադրությանը, թե՞ նրա, ում բողոքը իշխանությունը խոստանում է դիտարկել (եթե հանրության արձագանքը լայն է լինում), իսկ հետո արգելակում հարցի լուծումը։ Իսկ գուցե նրա, ով այսօր կանգնած է ընտրության առջև՞, քանի որ ֆորս-մաժորը, ինչպես պարզվում է, հաղթահարված է. մուծել կոմունալ վճարումները, վարկը, թե՞ ուտելիք գնել։ Թե՞ նրա, ով անկախ ֆորս-մաժորներից՝ շարունակում է ամեն ամիս ահռելի «պարգևավճարներ» ստանալ։ Սա, ամենայն հավանականությամբ, այն քաղաքացիների օրն է, որոնց ականջը դեռ շոյում են և՛ «թավշե» ուղիղ եթերները, և՛ «թավշե» ստերը, և՛ «թավշե» լռությունը։ Բայց նրանց թիվն օրեցօր նվազում է։ Տոնը չստացվեց, իսկ քաղաքացին մնաց

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ОППОЗИЦИЯ: ПРОБЛЕМА НЕ В ПЛОЩАДКЕ, А В ПЕРЕГОВОРЩИКЕ
      2023-12-13 14:17

      Вопрос Арцаха не закрыт, конфликт еще более углубился и Азербайджан должен понести ответственность за свою преступную деятельность, заявил руководитель фракции «Армения» Сейран Оганян на последнем в этом году брифинге в НС, который, по его словам, проходит в трагических для Арцаха и Армении обстоятельствах.

    • ОБЕЩАЛИ ОДНО, А СДЕЛАЛИ ОБРАТНОЕ: ВМЕСТО ОТМЕНЫ ПОВЫСИЛИ В 4 РАЗА
      2023-12-12 15:34

      15 млн драмов за уклонение от службы в армии, ну или 10 млн, но тогда придется отслужить месячишко рядовым солдатом, или 5 млн, если согласен отслужить 6 месяцев, на худой конец 2,5 млн драмов, но в этом случае придется год отслужить, если же денег нет, то долг отдавать родине придется натурой – все 24 месяца. Такова логика придуманных депутатом Айком Саркисяном поправок в закон «О военной службе и статусе военнослужащего».

    • А ДОЛГИ ВСЕ РАСТУТ И РАСТУТ: ЕЩЕ 50 МЛН ЕВРО НА ТЕКУЩИЕ РАСХОДЫ
      2023-12-12 13:56

      Правящая фракция созвала внеочередное заседание НС, чтобы повысить внешний долг еще на 50 млн евро. Взять очередной кредит – на этот раз 50 млн евро – на текущие расходы госбюджета, который, однако, правительство упаковало в красивый фантик, украсив его еще и бантиками. Так охарактеризовала оппозиция в лице фракции «Армения» один из вопросов повестки внеочередки – ратификацию НС кредитного соглашения между РА и ОПЕК под названием «Программа зеленого и инклюзивного развития».

    • ЗАРУБИЛИ НА КОРНЮ: ГД УБИВАЕТ ПАРЛАМЕНТАРИЗМ
      2023-12-05 14:39

      Оказывается, оппозиция должна быть благодарна правящей силе за то, что последняя спасает ее лицо, отказываясь даже включить в повестку НС инициативу «Айакве» по криминализации признания Арцаха частью Азербайджана. Об этом заявил спикер НС Ален Симонян в ходе заседания очередной сессии парламента.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ