Последние новости

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. «ԺԱՄԿԵՏԸ ՄՆՈՒՄ Է ՈՒԺԻ ՄԵՋ, ԻՆՉ ԷԼ ՈՐ ԱՍԻ ՆԱԽԱԳԱՀԸ»

«ԳԱ»-ի զրուցակիցն է փաստաբան, «Կոնցեռն Դիալոգ» ընկերության գործընկեր, արդարադատության նախկին փոխնախարար Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ:

-Պարոն Հովհաննիսյան, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրեց, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու։ Ինչպե՞ս հասկանալ դա։

-ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ցանկացած օրենք նախագահը 21 օրվա ընթացքում պետք է կա՛մ ստորագրի, կա՛մ ուղարկի Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը որոշելու համար։ Եթե նախագահը չկատարի այդ գործողություններից ոչ մեկը, ապա արդեն 22-րդ օրը ստորագրելու իրավունքն անցնում է Ազգային ժողովի նախագահին։ Ընդգծում եմ, 22-րդ օրը, դրանից ոչ շուտ։

Ենթադրենք, թե նախագահը կանխավ հայտարարում է, որ չի ստորագրելու օրենքը, որ առհասարակ հրաժարվում է այն ստորագրել։ Դա ամենևին չի նշանակում, թե ստորագրության իրավունքն արդեն հիմա անցնում է ԱԺ նախագահին։ Կրկնում եմ, ԱԺ նախագահը դա կարող է անել սահմանված ժամկետից ոչ շուտ, միայն 22-րդ օրը։ Օրենքը գրված է և գործում է այդ կերպ, անկախ նրանից, թե ինչ կասի նախագահը։

-Ընդ որում նախագահը կարող է և մտափոխվել, այնպես չէ՞

-Կարող է, թեև հարցը նույնիսկ դա չէ: Ստորագրության լիազորությունները ԱԺ նախագահին են անցնում միայն և միայն Սահմանադրությամբ սահմանված 21-օրյա ժամկետից հետո: Բացի այդ, չի բացառվում, որ այսօր, օրինակ, նախագահը չի ստորագրում, ԱԺ նախագահը շտապում է և յուրացնում ստորագրության իրավունքը, իսկ վաղը նախագահը մտափոխվում է և ուղարկում օրենքը Սահմանադրական դատարան։ Ստացվում է, որ խոսնակը գերազանցել է իր պաշտոնեական լիազորությունները, իսկ դա արդեն Քրեական օրենսգրքի հոդված է, որը նախատեսում է քրեական պատիժ։

-Այսինքն քանի դեռ ժամկետը չի լրացել, Սահմանադրական դատարանի շուրջ ոչ մի փոփոխություն չի՞ կարող տեղի ունենալ։ Ամեն ինչ մնում է ինչպես որ կա՞, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հարցով հուլիսի 7-ին նշանակված նիստը։

-Այո, օրենքով ամեն ինչ մնում է այնպես, ինչպես կա։ Նկատեք, Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը, որը տարիքային ավագության սկզբունքով նշանակվել է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, ի պատասխան շնորհավորանքների՝ միանգամից հայտարարեց, որ դրանք վաղաժամ են, և ամեն դեպքում մինչև 21-րդ օրը լրանալը ՍԴ նախագահ է մնում Հրայր Թովմասյանը։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հարցով դիմումի քննությանը, ապա այստեղ հարցականի տակ է. կհավաքվի՞ արդյոք քվորում՝ հաշվի առնելով Հ.Թովմասյանի և Ա.Պետրոսյանի արձակուրդը։

-Հետաքրքիր է, ինչպե՞ս կպահի իրեն իշխանությունը նախագահի հայտարարությունից հետո…

-Լսել եմ այդ թեմայով «Ազատություն» ռադիոկայանին Ալեն Սիմոնյանի տված հարցազրույցը, որտեղ նա ասաց, որ իրենք դեռ չեն որոշել, թե ինչ են անելու:

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • РЕАКЦИЯ ПРЕДСКАЗУЕМА: АРЕСТ НЕИЗБЕЖЕН
    2025-07-19 14:04

    Утро субботы ознаменовалось новым политическим арестом: экс-депутат парламента РА, бывший генконсул Армении в Санкт-Петербурге Рубен Акопян взят под стражу на два месяца по обвинению в призывах к захвату власти. Об этом сообщил в соцсетях его сын, член партии  «Мать Армения» в Совете старейшин Еревана Самвел Акопян.

  • В СУДЕ ПО ДЕЛУ ОБ УБИЙСТВЕ «ФАЗА» ИДЕТ ДОПРОС СВИДЕТЕЛЕЙ
    2025-07-19 11:09

    В ереванском уголовном суде общей юрисдикции под председательством судьи Масиса Мелконяна (резиденция Аван, Нор Норк) слушается дело об убийстве криминального авторитета Сергея Григоряна. На скамье подсудимых двое - Рустам Степанян и Ашот Кюрегян: оба находятся под арестом.

  • Армен АШОТЯН: "ЕСЛИ МОЕ ЗДОРОВЬЕ УХУДШИТСЯ, А МЕНЯ НЕ СОПРОВОДЯТ, ЧТО ДЕЛАТЬ?"
    2025-07-17 11:17

    17 июля Антикоррупционный суд под председательством Ваге Долмазяна продолжил слушание по делу зампреда РПА Армена Ашотяна, а также ректора ЕГМУ Микаэла Нариманяна и сотрудников вуза Ларисы Парсегян, Марты Симонян и Ролана Давтяна. Их обвиняют в злоупотреблении служебным положением и отмывании денежных средств.

  • Лариса АЛАВЕРДЯН: «СЛОВА ПАШИНЯНА ГОВОРЯТ О ЕГО ДЕЙСТВИТЕЛЬНОМ ОТНОШЕНИИ К ВОПРОСУ АРМЯНСКИХ ПЛЕННЫХ»
    2025-07-17 10:54

    «У меня нет никаких ожиданий ни от Никола Пашиняна, ни от руководимого им правительства в отношении наших заложников, содержащихся в азербайджанской неволе. Мы видим, что если руки Алиева до кого-то из армян не доходят, то этих людей арестовывают, сажают и судят здесь. Последний пример – бизнесмен и меценат Самвел Карапетян. Поэтому не связываю с этими людьми никаких надежд .Если у кого-то в диаспоре есть еще ожидания в этой связи, то меня это удивляет», – так прокомментировала первый омбудсмен Лариса Алавердян слова Никола Пашиняна в отношении армянских пленных, прозвучавшие на пресс-конференции 16 июля.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ