ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ԱՆՏԵՍՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ
Բնականաբար, գլխավոր դատախազությունը քրեական գործ (գործեր) չի հարուցի իշխանության հանցագործությունների մասին հաղորդման հիման վրա, որ նրան փոխանցել է ընդդիմադիր եռյակը՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կազմով։
Բացասական կանխատեսումը հիմնված է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նախկին գործունեության վրա, որը Փաշինյանի և նրա թիմի իշխանության գալու առաջին իսկ օրերից հլու-հնազանդ կատարում է վարչապետի քաղաքական բոլոր պատվերները։ Դավթյանը, բնականաբար, կձևացնի, թե ուսումնասիրում է հաղորդման հետ կապված նյութերը, թեև նրան գերազանց հայտնի են բոլոր այն ապօրինությունները, որ իշխանությունները թույլ են տվել Սահմանադրական դատարանի նախագահի և 6 դատավորների նկատմամբ խաչակրաց արշավանքի ընթացքում…
Չնայած գլխավոր դատախազության ցուցաբերելիք արձագանքի ակներևությանը (տվյալ դեպքում պատրանքներ չունի և ոչ ոք), քաղաքական երեք ուժերի ստորագրությամբ հաղորդագրության նշանակությունն անհնար է թերագնահատել։ Փաստաթղթի հանձնումն ու այդ իրադարձության առնչությամբ ակցիան տեղի ունեցան հունիսի 30-ի ժամը 10:00-ին: Չնայած այն բանին, որ Նաիրա Զոհրաբյանը, Արսեն Բաբայանը և Լիլիթ Գալստյանը հասցրեցին լոկ մի քանի նախադասություն ասել, մինչ կլքեին Գլխավոր դատախազության տարածքը ոստիկանների ճնշման տակ, այդուհանդերձ իրադարձությունը հասարակական մեծ արձագանք հարուցեց։ Նման լայն արձագանքի պատճառները թվարկեմ մեկ պարբերությամբ:
Նախ, իշխանափոխությունից հետո առաջին անգամ ընդդիմությունը (խորհրդարանական և արտախորհրդարանական), համախմբված հանդես եկավ իշխանության ապօրինությունների դեմ։ Երկրորդ, հաղորդագրության տեքստը հրապարակվելու է, և քաղաքացիները կծանոթանան ավելի քան 2 տարվա ընթացքում թույլ տրված օրինախախտումների երկար ցուցակին։ Այդ փաստաթղթի բազմաթիվ դրվագներ ծանոթ են քաղաքականացված հասարակայնությանը, իսկ մի մասն էլ հիշեցման կարիք ունեն։ Երրորդ, ընդդիմության քաղաքական գնահատականներին պետք էր իրավական հիմք տալ, ինչն էլ արվեց հանցագործությունների մասին հիշյալ հաղորդման միջոցով։ Չորրորդ, միացյալ ընդդիմությունը ցուցաբերեց ռեժիմի դեմ իրավական ճանապարհով պայքարելու պատրաստակամություն, ինչը չի բացառում նաև օրինական այլ մեթոդները՝ դիմակայելու Հայաստանը տոտալիտար պետության ինչ-որ նմանօրինակի և ադրբեջանական սուլթանության ծաղրապատկերի վերածելու իշխանության փորձերին։ Հինգերորդ, այս դիմումը հիմք ստեղծեց այնուհետ եվրոպական ատյաններ դիմելու համար, իսկ դրա համար պետք է սպառել երկրի ներսում առկա հնարավորությունները։
Եթե գլխավոր դատախազությունն անտեսի հաղորդումը հանցագործությունների մասին (իսկ քրեական գործ, ամենայն հավանականությամբ, չի հարուցվի), ապա ընդդիմադիր եռյակն այդ որոշումը կվիճարկի նախ ընդհանուր իրավասության դատարանում, իսկ հետո, եթե հարկ լինի, նաև հաջորդ ատյաններում։ Այս մասին օրերս հայտնեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։ Գլխավոր դատախազության վերաբերմունքը միացյալ ընդդիմության ձեռքերը կազատի նաև փողոցային պայքարի համար։ Չի բացառվում, որ տեսանելի հեռանկարում ընդդիմադիր եռյակը բազմահազարանոց հանրահավաք անցկացնի՝ կառավարության հրաժարականի պահանջով, եթե, իհարկե, վերացվի արտակարգ դրության տեսքով խոչընդոտը։ Խոսակցություններ կան, որ Փաշինյանը կփորձի երկարաձգել արտակարգ դրությունը՝ այն մտավախությամբ, որ կառավարության քաղաքականությունից զանգվածային դժգոհությունը կարող է փոխարկվել փողոցային պայքարի։
Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու, քրեական գործում նրան որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու միջնորդությամբ խորհրդարանին դիմելը վերջնականապես թաղեց Դավթյանին որպես իրավաբան։ Հիշեցնեմ, որ միջնորդության համար հիմք է ծառայել թղթի կտորը՝ առանց Ծառուկյանի ստորագրության և կնիքի։ Ընդդիմադիր եռյակի հաղորդման վերաբերյալ պատշաճ արձագանքի բացակայությունը գլխավոր դատախազին կվերածի հաղորդման մեջ նկարագրված իշխանական բոլոր արարքների հանցակցի։
Հանցագործությունների կանխամտածված սքողումը նախատեսում է քրեական պատասխանատվություն։ Դավթյանին դա հայտնի է։ Առ այսօր նա հանցակից է եղել դե ֆակտո։ Այսուհետ կդառնա դե յուրե հանցակից։ Ընդդիմադիր եռյակի հաղորդումը իրավական փաստաթուղթ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Հատուկ քննչական ծառայությանն ու Գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդ Արթուր Ղազինյանը։ Հաղորդման համար հիմք էին ծառայել կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերջին մեկ ամսվա հայտարարությունները:
«Իշխանության գործողությունների հետ կապված քրեական գործ է հարուցվելու, եթե ոչ հիմա, ապա հաջորդ իշխանության օրոք, երբ անհրաժեշտություն առաջանա պատասխանել այն հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք փրկել 550 մարդու կյանքը»,- հայտարարեց Ղազինյանը։ Նրա խոսքերով՝ 2 հազար մարդու տեստավորելով՝ ստանում ենք 750-780 վարակված։ Երբ իշխանությունը ցանկանում է վախեցնել ժողովրդին, տեստերի քանակն ավելացվում է։ Այլ կերպ ասած, խոսքը վերաբերում է իրական վիճակի մասին տեղեկատվությունը թաքցնելուն, թեև Փաշինյանն ու Արսեն Թորոսյանը, Ղազինյանի գնահատմամբ, արել են ամեն ինչ, որպեսզի կորոնավիրուսի տարածումը դուրս գա վերահսկողությունից։
Դրանում, ըստ «Մեկ Հայաստան» կուսակցության առաջնորդի, փոքր դեր չի խաղացել տեղեկատվության քողարկման փաստը։ «Մեզանից թաքցրել են այն տեղեկատվությունը, որն արդեն կար հունվար-փետրվարին։ Մարտի 1-ին իշխանությունը կորոնավիրուսի պատճառով չեղարկեց երթը, բայց հետո Նիկոլն ու իր համախոհները բուկլետներ էին բաժանում մետրոյում ու ասում, թե խոսքը սովորական գրիպի մասին է, որը կարելի է բուժել կիտրոնով թեյով: Այդ մասին հայտարարվել էր կառավարության նիստում, այնպես որ հասարակությունը պետք է իմանա, թե պաշտոնական ինչ փաստաթղթերի հիման վրա է հնչեցվել նման եզրակացությունը»,- ընդգծեց Ղազինյանը։ Նա համարում է, որ անցորդներին դիմակների բաժանելը նպատակ է հետապնդում ժողովրդի վրա բարդել կորոնավիրուսի տարածման մեղքը…
Այս օրերին շատ է խոսվել այն մասին, որ Փաշինյանն այդպես էլ չկարողացավ ապացուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքը սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Մեղադրող կողմը մինչ օրս չի ձևակերպել, թե հատկապես ինչ է արել կամ չի արել Քոչարյանը սահմանադրական կարգը տապալելու համար։ Փոխարենը հաջորդ իշխանությունը ողջ ծավալով կստանա սահմանադրական կարգի տապալման ուղղությամբ Նիկոլի ու իր հրոսակախմբի բոլոր հանցավոր գործողությունների նկարագրությունը։ Սկսած ՍԴ դատավորի պաշտոնում Վահե Գրիգորյանի կրկնակի առաջադրումից, վերջացրած 2020 թվականի հունիսի 22-ի ԱԺ նիստով: Ներկայիս Գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անտեսում են հանցագործությունների մասին երկու հաղորդումները, ինչը նույնպես հանցագործություն է, բայց դրա մասին կխոսենք փաստի հիման վրա…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 09:16
Накануне очередных парламентских выборов 2017 г. оппозиционный деятель Никол Пашинян озвучил свой "рецепт победы", объявив, что "против Сержа Саргсяна есть игра", и оппозиция может прийти к власти путем выборов. Для победы ей необходимы 6 тыс. наблюдателей, которые на всех избирательных участках будут ловить за руку нарушителей. На выборах 2017 г., которые, действительно, состоялись под бдительным оком оппозиции, РПА получила свыше 700 тыс. голосов, причем, наблюдатели блока "Елк" на всех избирательных участках не нашли ни одного существенного повода, чтобы придраться к этой победе.
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։