Последние новости

Աննա Նաղդալյան․ Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ

Ե՛վ 2016 թ. ապրիլին, և՛ 2020թ. հուլիսին ադրբեջանական բանակի գործողությունները միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են: Այս մասին «Lenta.Ru» առցանց լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

Այն հարցին, թե կարելի՞ է արդյոք խոսել Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի մասին։ Նա պատասխանել է, որ այս մարտերը Ադրբեջանի կողմից հրահրված լայնամասշտաբ էսկալացիա են:

«Քաղաքացիական ենթակառուցվածքների և խաղաղ բնակչության նպատակաուղղված հրետակոծումն ադրբեջանական կողմի՝ վաղուց կիրառվող մարտավարությունն է: Տարիներ շարունակ մենք առերեսվել ենք դրան, մենք դրան ականատես ենք եղել 2016-ի ապրիլին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սանձազերծեց Հայաստանի հետ սահմանին և Արցախի պաշտպանության բանակի ուժերի հետ շփման գծում»,- ասել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ ուժի կիրառման սպառնալիքը չի գործելու։

«Հայաստանն ու Արցախն ունեն բավարար ներուժ՝ պաշտպանելու և ապահովելու մեր միասնական անվտանգության համապարփակությունը»,- ընդգշել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, տեղեկացնում է Newsarmenia.am-ը։

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ