Последние новости

ԲԱՔՈՒՆ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԱՐՁԱԿԵԼ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԸ

Վաղ թե ուշ, բայց նման մի բան պետք է տեղի ունենար։ Սկզբում սոցիալական ցանցերի ադրբեջանական մասնահատվածում հայտնվեցին կադրեր, որտեղ հայերի խումբը Բրյուսելում ծեծում է մի ադրբեջանցու։ Տեսանյութը դատապարտման արժանացավ նաև հայ օգտատերերի շրջանում։ Սակայն կարճ ժամանակ անց Ռուսաստանի հայերի միությունը հանդես եկավ դա չտարածելու կոչով, քանի որ «արնաթաթախ ադրբեջանցուն» պատկերող կադրերը ֆեյք են, բեմադրություն։ Այնուհետ հայտնվեց նաև նախապատմությունը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ մի խումբ ադրբեջանցիներ սկսել են ծեծել 15-ամյա հայ պատանուն, որին, բարեբախտաբար, հասցրել են ժամանակին օգնության հասնել հայրենակիցները: Բայց գործն արդեն արված էր, և ո՛չ բեմադրված կադրերը, ո՛չ միջադեպի նախապատմությունն արդեն ոչ մեկին չէին հետաքրքրում։ Իսկ շուտով ի հայտ եկան այլ տեսանյութեր, մեկը մյուսի հետևից, թե ինչպես են Մոսկվայում, Լոս Անջելեսում, մյուս քաղաքներում ադրբեջանցիների խմբերը հարձակվում հայերի վրա, ջարդում հայկական համարանիշերով մեքենաները…

Ընդ որում շարունակվում է հայկական ապրանքների արգելափակումը ռուսական առևտրային ցանցերի ադրբեջանցի սեփականատերերի կողմից, թեև մոսկովյան իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, թե խնդիրը կարգավորված է: Ավելին, «ծիրանի սկանդալից» հետո Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և «Ֆուդ Սիթիի» սեփականատեր Գոդ Նիսանովի հետ հանդիպում ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Կարելի էր հուսալ, թե հետագայում նման արտառոց միջադեպեր չեն լինի, քանի որ երկու համայնքների միջև բախման կանխարգելման խնդրին ձեռնամուխ է եղել նույնիսկ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը։ Բայց, ինչպես տեսնում ենք, չհաջողվեց։

Բաքուն լրջորեն տրամադրված է փոխադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը երրորդ երկրների տարածք, մեծ հրդեհ բորբոքել Անկարայի աջակցությամբ։ Եվ այդպիսով փորձել զանգվածային ճնշում կազմակերպել հայկական կողմի վրա, որպեսզի ստիպի զիջումների գնալ ղարաբաղյան հարցում, չհամաձայնեցնելով հնարավոր պայմանավորվածությունների ողջ փաթեթը, ինչի մասին պնդում է հայկական կողմը։ Պնդում է՝ ենթադրելով, որ տարածքային միակողմանի զիջումները, առանց ողջ փաթեթի համաձայնեցման, կհանգեցնեն միայն նրան, որ Ադրբեջանը հնարավորություն կստանա ավելի բարենպաստ դիրքեր գրավել նոր ագրեսիայի համար։

Հակամարտությունը երրորդ երկրների տարածք տեղափոխելու, հարցը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարթությունից միջազգային ազգամիջյան հակամարտության հայեցակետի դուրս բերելու Ալիևի մարտավարությունը ունի նաև այլ, «կիրառական» նկատառումներ։ 2016-ի ապրիլին Ադրբեջանը Արցախի դեմ ձեռնարկեց 1994-ին կնքված հրադադարի համաձայնագրից հետո ամենամասշտաբային արկածախնդրությունը։ Բայց գործնականում ոչ մի բանի չհասավ, ստանալով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր զոհեր։ Ապրիլյան պատերազմից հետո Արցախի պաշտպանության գիծը է՛լ ավելի ամրապնդվեց, այդ թվում՝ սահմանի և և հակառակորդի տեղաշարժերի տեսահսկման ժամանակակից միջոցների կիրառմամբ: Այսինքն Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հակառակորդը փաստացի զրկված է որևէ անսպասելի զորաշարժի հնարավորությունից։

Հենց այն ժամանակ էլ, ըստ երևույթին, ծնվեց զինված դիմակայությունը հայ-ադրբեջանական սահման տեղափոխելու գաղափարը, ինչն էլ արվեց օրերս Տավուշում։ Պարզվեց, սակայն, որ այստեղ էլ Ալիևին ոչինչ չի ժպտում, եթե չհաշվենք մարդկային, տեխնիկայի և դիրքերի կորուստները…

Բայց քանի որ Բաքվում ու Անկարայում համարում են, թե հենց հիմա է ամենաբարենպաստ պահը՝ Հայաստանից և Արցախից միակողմանի զիջումներ կորզելու համար, հակամարտությունը փորձում են տեղափոխել այլ երկրների տարածք: Դրանով Իլհամ Ալիևը հասկացնել է տալիս, որ խորապես անտարբեր է այն յոթ կետերի նկատմամբ, որոնք օրերս հնչեցրեց Նիկոլ Փաշինյանը՝ որպես սահմանին տեղի ունեցած բախումից Հայաստանի արած հետևություններ։ Կետեր, որոնց թվում Փաշինյանը Բաքվից պահանջում է հրապարակայնորեն հրաժարվել հակամարտությունը ուժով լուծելու մտադրությունից։

Բաքուն ոչ մի բանից մտադիր չէ հրաժարվել։ Հակառակը, ձգտում է ընդարձակել հակամարտության սահմանները։ Կկարողանա՞ն արդյոք հայկական սփյուռքի կազմակերպությունները թույլ չտալ ներքաշել իրենց այդ բախման մեջ՝ ընդ որում պաշտպանելով սեփական շահերը։ Դժվար է, բայց դա միակ ճանապարհն է։

Ադրբեջանական ագրեսիայի դեմ այլ երկրներում պետք է պայքարի բնավ ոչ հայկական սփյուռքը. այդ ճանապարհը ոչ մի տեղ չի տանի, այլ այդ երկրների համապատասխան կառույցները։ Բայց դրա համար ոչ միայն սփյուռքի կազմակերպությունները, այլև հայկական դիվանագիտությունը, թևքերը քշտած, պետք է մեծ աշխատանք կատարեն։ Ըստ վերջին հաղորդագրությունների, Մոսկվայում ձերբակալված են տասնյակ ադրբեջանցիներ, բայց մտավախություն կա, որ ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЭТО СЛАДКОЕ СЛОВО «ИМПИЧМЕНТ»
    2025-05-05 09:07

    В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?

  • ПРЕМЬЕР И ПРЕФЕКТ
    2025-05-03 10:02

    В очередной раз в затруднительном положении наш великий гуманист Пашинян. Нормальным решением была бы отставка префекта Нового Норка, который избивал неугодного блогера, даже не стесняясь присутствия видеокамер. Но не тут-то было: префект представляет союзную Пашиняну партию, и партия не хочет с конкретно этим префектом расставаться. Конечно, Пашинян может распорядиться, чтобы префекта снял Авинян, но «Республика» грозится перестать тогда быть союзницей, а ведь именно ее голосами Авинян обязан своим сидением в кресле мэра.

  • КОГДА ЛОНДОН СПЕШИТ НА ПОМОЩЬ
    2025-05-01 10:27

    При всем уважение к вкладу Британии в мировую литературу, спорт и искусство шпионажа, нельзя не констатировать чрезвычайно пагубную роль бывшей владычицы морей и океанов в новейшую историю человечества. В роль Британии в провоцировании и поддержании конфликтов в разных уголках планеты ради своих колониальных и неоколониальных интересов.

  • ПАШИНЯНОМ ВПЕЧАТЛЕННАЯ ЭСТОНИЯ
    2025-04-30 09:11

    Состоялся визит Пашиняна в Эстонию. Знаковый в разных аспектах. Во-первых, в плане «сбалансированной внешней политики», как любит говорить сам Пашинян. Ведь 9-го мая он будет в Москве на Параде Победы, а европейские лидеры критически относятся к участию своих союзников в этом параде.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

  • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
    2022-03-16 19:42

    Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։

  • ԱՐՑԱԽԸ՝ ՆՈՐ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ
    2022-03-11 19:57

    Արդեն քանի օր շարունակ Արցախում անհանգիստ է։ Ըստ էության, ոչ ոք՝ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում, առանձնապես չի զարմացել։ Բնական է, որ ֆաշիստական պետությունը փորձելու է օգտվել Ուկրաինայի հետ կապված ճգնաժամից, որպեսզի ձեռնարկի Արցախի Հանրապետությունը վերացնելու նոր փորձ։

  • ԵԹԵ ԵՐԿԻՐՆ ՈՒՆԻ ԱՌԱՋՆՈՐԴ ԵՎ «ՊԱՆՑԻՐ»
    2022-03-07 20:00

    Մի «ըմբոստ» միտք, որը ցանկանում եմ կիսել ձեզ հետ։ Այն ամփոփված է նրանում, որ Ուկրաինայում ռազմական գործողություն անցկացնելու Պուտինի որոշման վրա, ի թիվս այլ գործոնների, ազդել է նաև 2020-ի աշնան 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Փորձեմ պարզաբանել։

  • ՓԼՈՒԶՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆՈՒՄ»
    2022-01-26 20:02

    Խորհրդակցություն Գորիսում Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի արդյունքում Ադրբեջանը չիրականացրեց ռազմավարական ոչ մի խնդիր և կրեց կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի շատ ավելի մեծ կորուստներ, քան Արցախի Պաշտպանության բանակը: