ԿԱԴՐԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ. ՆԻԿՈԼԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼ ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ…
Բարձրաստիճան անձինք աշխատանքից ազատվելու դիմում են գրում
30 տարվա ընթացքում կառավարություններից ոչ մեկը կադրային սով չի զգացել. բացառություն դարձավ աշխատակազմը, որն ավելի քան երկու տարի ղեկավարում է Փաշինյանը։
Մենք արդեն հրապարակել ենք այն անձանց ընդարձակ ցուցակը, որոնք այս ընթացքում լքել են ղեկավար պաշտոնները առանց որևէ բացատրության։ Այսօր, սակայն, առաջին պլան է մղվում մեկ այլ խնդիր. մարդիկ չեն ցանկանում աշխատել անհավասարակշիռ ու անկանխատեսելի վարչապետի հետ: Փաշինյանը կարող է պատեհ ու անպատեհ ձայն բարձրացնել նախարարների վրա, առաստաղից վերցրած մեղադրանքներ ճղավել, իսկ հետո իրեն այնպես պահել, ասես ոչինչ չի եղել։
Կառավարության շենքից արտահոսող տեղեկությունների համաձայն՝ վարչապետի գրասեղանի դարակում ամիսներ շարունակ դրված են պաշտոնատար անձանց հրաժարականի դիմումները, սակայն Փաշինյանը չի շտապում ստորագրել դրանք։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի պաշտոնաթողությունը շատերը գնահատեցին որպես փախուստ, նյարդերը խնայելու և կառավարության ղեկավարի անտանելի պահվածքից գլուխն ազատվելու ցանկություն։ Այդ պաշտոնում Անանյանին փոխարինեց նրա նախկին տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը։ Վերջինս կրթությամբ իրավաբան է և արդեն հասցրել է մի քանի հարցազրույց տալ, որտեղ գնահատել է կառավարության քաղաքականությունը որպես «բացարձակ ճիշտ»։ Ըստ երևույթին, իրավաբանի աչքում պետական եկամուտների ոլորտում տիրող իրավիճակն այլ տեսք ունի, քան տնտեսագետների ու ֆինանսիստների գնահատականներում…
Հանաք բան չէ. երկու տարվա ընթացքում Հայաստանում փոխվել է 3 ոստիկանապետ ու ԱԱԾ-ի 3 ղեկավար։ Ընդ որում իշխանությունը ոչ մի կերպ չի բացատրել այդ հրաժարականները։ Արթուր Վանեցյանն իր հրաժարականի առնչությամբ սկանդալային հայտարարություն տարածեց, մյուսները լռեցին։ Նույն ժամանակահատվածում Փաշինյանը 2 անգամ փոխեց իր մամլո քարտուղարին՝ Արման Եղոյանին և Վլադիմիր Կարապետյանին։ Երկուսն էլ իրենց պաշտոնանկությունների մասին ոչինչ չասացին, փոխարենը երրորդը՝ Մանե Գևորգյանը, ի տարբերություն նախորդների, գործածում է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են «օդում թևածող լուրերը»։ Պետք է ենթադրել՝ պրոֆեսիոնալիզմի ավելցուկից։ Նրա դեմ արդեն 2 հայց է ներկայացվել դատարան։ Վանեցյանն ու ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանը Գևորգյանին մեղադրում են զրպարտության մեջ։
Էրիկ Գրիգորյանի հրաժարականից հետո Փաշինյանը մի քանի ամիս շարունակ չէր կարողանում բնապահպանության նախարար նշանակել, արդյունքում Կոտայքի մարզպետի պաշտոնից հետ կանչեցին Ռոմանոս Պետրոսյանին։ Առ այսօր չկա Անտառային տնտեսության կոմիտեի պետ, չկա Քաղաքաշինության կոմիտեի պետ։ Պետական վերահսկողական ծառայությունը նույնպես առանց պետի է մնացել՝ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ ղեկավարի պաշտոնում նշանակելուց հետո, իսկ օրերս Արթուր Մեսչյանը առանց բացատրության հեռացավ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից, փոխարենը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն դեռևս դե յուրե գլխավորում է Տաթևիկ Ռևազյանը։ Բացառված չէ, որ զբաղեցրած պաշտոնին անհամապատասխանության մասին ԶԼՄ-ների աղմկալի հրապարակումներից հետո՝ այդ տիկինը ֆիզարձակուրդից հանգիստ վերադառնա նախկին պաշտոնին, որպեսզի վերջնականապես ոչնչացնի հայրենի ավիացիան։
Վերջին կադրային սկանդալը կապված է վարչապետի աշխատակազմի, ավելի ճիշտ՝ դրա կազմում ընդգրկված Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գրասենյակի 10 աշխատակիցների աշխատանքից հեռացնելու հետ։ Սինանյանը հայտարարեց, թե հեռացումները թելադրված են կառուցվածքային փոփոխություններով և ծրագրված էին դեռ վաղուց։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ խոսքը Սփյուռքի լուծարված նախարարության նախկին աշխատակիցների մասին է, որոնք վարչապետի քթի տակ ամիսներ շարունակ աշխատավարձ են ստացել՝ որպես Սինանյանի գրասենյակի անդամներ, բայց ոչ մի աշխատանք չեն կատարել։
Դեռևս նախքան հեռացված 10 աշխատակիցների հետ կապված սկանդալը՝ Փաշինյանը գործնականում առանց հրապարակայնության աշխատանքից ազատեց վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Գարուշ Դավթյանին։ Այն մասին, որ Փաշինյանը դժգոհ է Սինանյանի աշխատանքից, շատերը գիտեին, իսկ Դավթյանի մասին ոչ ոք նման բան չէր ասում. հակառակը, նրա աշխատանքից գոհ էին։ Դրանում է ամփոփված վարչապետի ողջ անկանխատեսելիությունն ու անհավասարակշռությունը. իշխող վերնախավի ներկայացուցիչներից ոչ մեկը չի կարող իմանալ, թե այսօր որ ոտքից է արթնանալու Նիկոլը և ինչպիսին են լինելու նրա կադրային որոշումները…
Կառավարության մեր աղբյուրները պնդում են, որ օգոստոս-սեպտեմբերին պետք է սպասել աղմկահարույց պաշտոնանկությունների. ի թիվս այլոց՝ նշում են նաև փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի անունը։ Ի դեպ, լրատվամիջոցները մշտապես գրում են այն մասին, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Զարուհի Բաթոյանի փոխարեն ղեկավարում է նրա փեսան (քրոջ ամուսինը)։ Հայկական կադրային քաղաքականության մեջ սա միանգամայն նոր երևույթ է…
Առանց հոգաբարձուների խորհուրդների
Մի շարք բուհերում, օրինակ՝ ԵՊՀ-ում և Բժշկական համալսարանում, մինչ օրս չի հաջողվում ձևավորել հոգաբարձուների խորհուրդ։ Ընդ որում համառ լուրեր են շրջում, որ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանն արդեն երկար ժամանակ փորձում է ձևավորել հոգաբարձուների այնպիսի խորհուրդ, որը ԵՊՀ ռեկտորի պաշտոնում կընտրի Վահրամ Դումանյանին:
Ըստ որում Կարաբեկյանը բացահայտ խախտում է ԵՊՀ կանոնադրության 31-րդ հոդվածը, որտեղ ասվում է, որ նախարարությունը որպես հոգաբարձուների խորհրդի անդամներ առաջարկում է գիտության, կրթության, մշակույթի հայտնի գործիչների, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուների: Կարաբեկյանին չի հաջողվում գտնել հայտնի գործիչների, որոնք հլու-հնազանդ կքվեարկեն Դումանյանի օգտին, այդ իսկ պատճառով ԵՊՀ-ն, բոլոր օրենքների և ժամկետների խախտումով, շարունակում է մնալ առանց ռեկտորի:
Տնտեսագիտական համալսարանում նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը դատական կարգով վիճարկում է նոր ռեկտորի ընտրություններին խորհրդի առանձին անդամների մասնակցության իրավունքը։ Այդ պատմությանն անդրադարձել են բոլոր ԶԼՄ-ները, ուստի չենք կրկնվի. սահմանափակվենք հիշեցումով, որ Տեր-Պետրոսյանի քվոտայով ռեկտորի պաշտոնը զբաղեցրել է ՀԱԿ առաջնորդի մերձավոր զինակից Զոյա Թադևոսյանի դուստրը՝ Դիանա Գալոյանը։
Պոլիտեխնիկական ինստիտուտից հեռացավ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը։
Մի խոսքով, բուհերի համակարգում կատարյալ խառնաշփոթ է տիրում, որում նշմարվում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ձեռագիրը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 09:22
Дата 20 июня связана не только с проведением досрочных выборов 2021 г. В тот день в 2023 г. Пашинян пришел на заседание Следственной комиссии парламента по изучению обстоятельств 44-дневной войны под председательством Андраника Кочаряна и помимо прочего коснулся персоны первого президента Левона Тер-Петросяна. Напомню, что в ходе акций, последовавших за президентскими выборами 19 февраля 2008 г., Пашиняна неоднократно видели среди завсегдатаев палаточного городка на площади, прилегающей к Театру оперы и балета, где он кричал во всю глотку: "Ле-вон! Ле-вон! Ле-вон!".
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։