ԱՍՖԱԼՏՈՎ ՀԱՐՎԱԾԵ՛ՆՔ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆՆ Ու ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻՆ
Ո՞րն է ներկայիս իշխանությունների գլխավոր խնդիրներից մեկը: Նրանք չափազանց շատ են խոսում և ստիպում չափազանց շատ խոսել իրենց մասին, բայց ամենևին ոչ դրական առումով: Ամենազվարճալին այն է, որ երբ ուզում են ինչ-որ լավ բան ասել այսօրվա իշխանության մասին, սովորաբար ասում են, որ նրանք վերանորոգում են ճանապարհները։
Ահավասիկ ԲՀԿ-ից զատված պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ նույնպես։ Լուրեր են շրջում, որ խմբակցությունից նրա ելքը կապված է ուժային կառույցների կողմից իր դեմ հավաքված կոմպրոմատի հետ։ Ինքը՝ Բագրատյանն ասում է, թե ԲՀԿ-ի հետ տարաձայնություններ ունի սկզբունքային հարցերի շուրջ։ Թեև ոչ ոք նախկինում նման բան չի նկատել։
Ահա ուրեմն, լքելով ԲՀԿ խմբակցության շարքերը, Բագրատյանը սկսեց գովաբանել իշխանության գործունեությունը։ Եվ չգտնելով ավելի լավ բան՝ դարձյալ նույնը։ Իբր՝ տեսեք, ո՜նց է աշխատում տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը. դե, այն նույն անձնավորությունը, որն անհաջող փորձում էր թաքցնել բանակային ծառայության ընթացքում վաստակած դատվածությունը։ Ահա ուրեմն, հպարտանում է Բագրատյանը. տեսեք, բավական է Պապիկյանը բարձիթողի վիճակում գտնվող ճանապարհներ տեսնի, տեղնուտեղը վերանորոգում է։ Ահա արդեն 300 կմ նորոգել է Պապիկյանը, ասում է Բագրատյանը։ Ընդ որում՝ չի՛ գողանում, լրջորեն շարունակում է Բագրատյանը, ասֆալտապատումից ոչ մի բան Պապիկյանն իր գրպանը չի դնում, միայն պարգևավճարներ է ստանում…
Այն աստիճան ենք ցած գլորվել, որ հպարտանում ենք, թե նախարարը հարստանում է ոչ թե փողերի լվացման սխեմաների միջոցով, այլ այն պատճառով, որ պարգևավճարներ է ստանում։ Իսկ որպես տնտեսական նվաճում հրամցվում է ճանապարհների ասֆալտապատումը։ Այն կառավարության օրոք, որը հեղափոխական թռիչք էր խոստանում տնտեսության ոլորտում։ Հեղափոխությունը, ինչպես պարզվում է, ամփոփված է նրանում, որ պարապուրդի մատնված ձեռնարկությունների արդյունավետ վերագործարկման, նոր ենթակառուցվածքների կառուցման, նոր ձեռնարկությունների բացման և ներդրումներ բերելու փոխարեն՝ առանձին վերցրած նախարարը փողեր չի լվանում, աշխատում է, ասֆալտապատում…
Չեղած տեղում ասֆալտն էլ ցատկ է։ Ավելի լավ է սուղ դրական լուրեր, քան դրանց իսպառ բացակայություն. չէ՞ որ իշխանավորների մասին մնացած բոլոր տեղեկությունները կրում են հիմնականում բացասական ենթատեքստ։ Մերթ ԱԺ փոխնախագահը քաղաքի կենտրոնում բնակարան է գնում իր համար հարյուր հազարավոր դոլարներով, մերթ երկրի գլխավոր աներձագը նոր անշարժ գույք է ձեռք բերում։ Պախարակելի ոչինչ չկա նրանում, որ պատգամավորները բնակարաններ են գնում։ Խնդիրն այն է, որ զբաղվածության ակնհայտ կրճատման շրջանում, համաճարակի թեժ պահին նույն այդ պատգամավորներն օրենք են ընդունում գույքահարկի բարձրացման մասին։
Դե, եվ Վրաստանն է գլխավոր խնդիրը։ Վրաստանը, որտեղ կորոնավիրուսի համաճարակը գործնականում վերացել է, իսկ կառավարությունը շարունակում է քաղաքացիների փոխարեն վճարել կոմունալ ծախսերը հարկադիր պարապուրդի համար և մտադիր է անել դա ընդհուպ մինչև դեռ չսկսված ձմռան վերջը: Մինչդեռ մեր ժողովրդական իշխանությունը զբաղված է միանձնյա պիկետների և սխալ հագած բժշկական դիմակների համար բնակչությանը տուգանելով: Գործազրկությունը՝ գործազրկություն, իսկ բյուջեն համալրել պե՛տք է։ Թե չէ որտեղի՞ց պիտի պարգևավճարներ գրեն բնակարանային հարցը դեռ չլուծած պատգամավորներին ու ազնիվ նախարար Պապիկյանին, որպեսզի նա շարունակի ասֆալտապատել փողոցները։
Հ.Գ.- Սոցիալական ցանցերի օգտատերերից մեկն իր էջում հրապարակել է նկարիչ Կոնստանտին Կորովինի հետևյալ գրառումը ռուսական հեղափոխության առաջին ամիսների մասին։
«Մի լատվիացի՝ նախկին այգեգործ-ագրոնոմ, կոմիսար էր նշանակվել Պերեյասլավլում։ Ազգանունը Շտյուրմե էր։ Նա ինձ ասաց. «Օրերս մի ջրաղացում քառասուն հազար փող գտա ջրաղացպանի մոտ»։ «Որտեղի՞ց գտաք»,- հարցրեցի ես։ «Նրա սնդուկի միջից։ Հապա մտածեք, ի՜նչ ժուլիկն է։ Շահագործի՛չ։ Ես, իհարկե, բռնագանձեցի նրանից փողն ու մոտոցիկլետկա գնեցի իմ համար։ Փողը ժողովրդական, չէ՞»։ «Իսկ ինչո՞ւ չտվեցիք նրանց, ում նա շահագործել է»,- ասացի ես: Նա զարմացավ. «Հիմա որտեղի՞ց գտնես նրանց։ Եվ ո՞ւմ տաս։ Դա չի կարելի... արգելված է... Դա կլինի ժողովրդական զանգվածների այլասերում։ Դրա համար մենք գնդակահարում ենք»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 09:07
В последнее время очень актуализировалась тема импичмента, которую активно продвигают определенные общественно-политические круги. Но проблема в том, что сегодня эта тема не столько консолидирует оппозицию, сколько вносит раскол в ее ряды, и так не Бог весть как сплоченные. В чем суть противоречий?
-
2025-05-03 10:02
В очередной раз в затруднительном положении наш великий гуманист Пашинян. Нормальным решением была бы отставка префекта Нового Норка, который избивал неугодного блогера, даже не стесняясь присутствия видеокамер. Но не тут-то было: префект представляет союзную Пашиняну партию, и партия не хочет с конкретно этим префектом расставаться. Конечно, Пашинян может распорядиться, чтобы префекта снял Авинян, но «Республика» грозится перестать тогда быть союзницей, а ведь именно ее голосами Авинян обязан своим сидением в кресле мэра.
-
2025-05-01 10:27
При всем уважение к вкладу Британии в мировую литературу, спорт и искусство шпионажа, нельзя не констатировать чрезвычайно пагубную роль бывшей владычицы морей и океанов в новейшую историю человечества. В роль Британии в провоцировании и поддержании конфликтов в разных уголках планеты ради своих колониальных и неоколониальных интересов.
-
2025-04-30 09:11
Состоялся визит Пашиняна в Эстонию. Знаковый в разных аспектах. Во-первых, в плане «сбалансированной внешней политики», как любит говорить сам Пашинян. Ведь 9-го мая он будет в Москве на Параде Победы, а европейские лидеры критически относятся к участию своих союзников в этом параде.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-05-02 19:27
Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։
-
ԿՅԱՆՔԻ ՏԵՐԵՐԸ, ԿԱՄ՝ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՈՆՈԼԻՏ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՍԿՍԵԼ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ 2023-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ2022-03-31 17:36
Փաշինյանը ձևավորում է իր սեփական օլիգարխիան՝ մայրաքաղաքի ընտրությունների հեռանկարով Հայտնի է, որ խոշոր գործարարներ Սամվել Ալեքսանյանը, Խաչատուր Սուքիասյանը և Գագիկ Ծառուկյանը վերահսկում են Երևանի վարչական խոշոր միավորները։
-
2022-03-16 18:14
Ինչո՞ւ Տավուշի մարզպետը չի արձագանքում տեղի բնակիչների բողոքներին Եթե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չահազանգեր, մայրաքաղաքի հասարակայնությունը դժվար թե իմանար, որ Սյունիքում կառուցվող նոր հիմնական ճանապարհի հատվածները, որը կոչված է դառնալու Կապան–Ճակատեն ճանապարհի այլընտրանքը, նույնպես լինելու են ադրբեջանցիների վերահսկողության տակ:
-
2022-02-22 21:00
Պախարակում՝ առանց փաստարկների և ապացույցների Անդրանիկ Քոչարյանը, ոչ դես, ոչ դեն, հայտարարեց, որ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունը սկսելու է բանակցային ժառանգությունից, որպեսզի բացահայտի այն պատճառները, որոնք հնարավոր են դարձրել թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ: Նրա խոսքերով, հանձնաժողովի աշխատանքը բոյկոտելու որոշումը ընդդիմադիր պատգամավորներին թելադրված է «երկու հոգու» կողմից։ 4 տարի անց վարչախումբն առաջվա պես շարժվում է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին համակարգված կերպով վարկաբեկելու ուղեգծով։