Последние новости

ՆԻԿՈԼԸ, ՄԱՆՅՈՒՆՅԱՆ ԵՎ ՄԱԿՈՒՆՑԸ

Բոլորը միահամուռ հարձակվել են խեղճ վարչապետի վրա։ Սթիվեն Սաքուրին տված հարցազրույցի պատճառով։ Թարս գնաց այդ օրը մեր վարչապետի համար, իսկ սկսվեց ամեն ինչ նրանից, որ հարցազրույցի գնալիս մոռացավ իր սիրելի «Դուխով» կեպին և ձեռքն էլ չվիրակապեց… Դե, և այնպիսի՜ բաներ ասաց…

Այդ ամենը դեռ տանելի կլիներ, եթե խոսքը վերաբերեր միայն կորոնավիրուսին, տնտեսական հեղափոխությանը կամ Ռոբերտ Քոչարյանի գործին։ Բայց խոսակցությունը նաև Ղարաբաղյան հիմնախնդրի մասին էր։ Եվ, ի ցույց դնելով հակամարտության պատմության վերաբերյալ իր խոր գիտելիքները, Փաշինյանը բլթացրեց, թե նախքան հայտնի իրադարձությունների սկսվելը Արցախում հայ բնակչությունը կազմում էր 18-19% … Չէ, այստեղ՝ Հայաստանում, մենք իհարկե հասկացանք, որ նա ուզում էր ասել 80-90% ... և ողջ խնդիրն այն է, որ մեր վարչապետի մտքին փչել էր Սաքուրին պատասխանել անգլերեն, այսպես ասած՝ շլացնել իր գիտելիքներով։ Իսկ անգլերենը այնքա՛ն բարդ լեզու է, այդտեղ շա՜տ դժվար է տարբերել տասնութը ութսունից, իննսունը՝ տասնիննից

Ոչ, մենք, իհարկե, ամեն ինչ հասկանում ենք։ Բայց արի ու բացատրիր դա Բիրմինգհեմ պանծալի քաղաքի կամ, օրինակ, Տորոնտոյի տնային տնտեսուհիներին։ Իսկ չէ՞ որ նրանք, լսելով Փաշինյանին, հիմա անկեղծորեն տարակուսած են. ախր ի՞նչ են ուզում Ադրբեջանից հայերը՝ իրենց 18-19%-ով ։ Եվ ի՞նչ կհրամայեք անել։ ԱԳՆ-ը պետք է հանդես գա հերքումո՞վ։ Փաշինյանը պիտի կրկին հագնի իր ուսապարկն ու քայլարշավի՞ գնա անգլալեզու երկրներով մեկ՝ բացատրելու, թե ինչ նկատի ուներ։ Ի դեպ, վատ գաղափար չէ. աշխարհ կտեսնի ու իրեն ցույց կտա…

Ահա և բոլորը կատաղի հարձակում են գործել մեր խեղճ վարչապետի դեմ՝ այդ վրիպման համար։ Ազգայնականները, լիբերալները, հայրենասերները, գլոբալիստները, ահաբեկիչները, խաղաղասերները, պատմաբանները, լրագրողները, փորձագետները, բլոգերները և նույնիսկ Լևոն Զուրաբյանը՝ ՀԱԿ-ից...

Ոմանք նույնիսկ հորինեցին, թե Փաշինյանը տառապում է գավառացու բարդույթով։ Դե, երբ ինչ-որ բանում հաջողության ես հասնում, բայց դա քեզ քիչ է թվում ու ձգտում ես բոլորին ապացուցել, թե աժդահա ես ամեն ինչում։ Ըստ երևույթին, իրոք, կա նման բան։ Իսկ Հայաստանում այդ բարդույթով տառապում են հատկապես Տավուշի մարզի բնակիչները (ներեցեք, սիրելի տավուշցիներ, ես նկատի ունեմ միայն ոմանց)։ Լինի դա մեր վարչապետը, թե նրա գրեթե համերկրացի տիկինը՝ մոդայիկ գրողը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, բարեհաջող կերպով փախցրել է որդուն հայկական ԶՈՒ-ում ծառայությունից, գրել դյուրընթերցելի մի քանի զվարճալի գրքույկներ և այդ պահից ի վեր վճռել, թե կարող է հայրենասիրության դասեր տալ բոլորին։

Բայց հանգիստ թողնենք մանյունյային, վերադառնաք մեր Նիկոլին։ Մեր կարծիքով, եթե անգամ Նիկոլը մեղավոր է, ապա լոկ չնչին չափով։ Կարելի է ասել, որ բացարձակապես ոչ մի բանում մեղավոր չէ։ Իսկ ո՞վ է իրականում մեղավոր։ Հանճարեղ ֆրանսիացիները այս հարցի պատասխանը տվել են շատ վաղուց. cherchez la femme. Կին փնտրեք, պարոնայք, կնոջ հետք փնտրեք բոլոր ձախողումներում։ Այդպես եղել է և կլինի միշտ։

Ուրիշ էլ ո՞վ կարող էր այդպես «քաշել» մեր վարչապետին, եթե ոչ առաջադեմ մարդկության կործանման համար ստեղծված այդ նենգ արարածների ներկայացուցիչը։ Ոչ, մենք հիմա նկատի չունենք հայրենասեր-մանյունյային՝ Բերդ փառապանծ քաղաքից։ Եվ ոչ էլ նույնիսկ հիասքանչ Աննային: Ամեն ինչում մեղավոր է Լիլիթ Մակունցը։

Քանզի հենց նա է անգլերեն սովորեցրել վարչապետին, այնպես չէ՞։ Նույն այն Մակունցը, որը մշակույթի նախարար նշանակվելուց հետո պատասխանելով այն հարցին, թե ինչ կապ ունի ինքը դրա՝ մշակույթի հետ, հպարտորեն հայտարարեց, թե մշակույթն իր մեջ է։ Իսկ հետո, երբ մշակույթի նախարարի աթոռից Փաշինյանը տեղափոխեց նրան իշխող խմբակցության ղեկավարի աթոռին, նա, ճիշտ է, չասաց, թե խմբակցության ղեկավարն իր մեջ պինդ նստած է դեռ մանկուց, բայց աչքերից երևում էր. հենց այդպես է համարում։

Ահա ուրեմն, մենք կարծում ենք, որ Փաշինյանի վրիպման մեղավորը հենց Մակունցն է, քանի որ վերջինս ոչ միայն վատ է սովորեցրել նրան անգլերեն, այլև զարգացրել է Նիկոլիի մեջ գավառացու նույն այդ բարդույթը և համոզել, թե անգլերենը նրա մեջ է։ Դե, իսկ մեր վարչապետը հավատացել է, և նա, իհարկե, վերջինը չէ այս աշխարհում, ում կործանել է կանացի նենգությունը։

Հ.Գ.- Շուկշինը մի պատմվածք ունի՝ «Շշպռեց» վերնագրով։ Գավառացու բարդույթի մասին։ Խորհուրդ ենք տալիս կարդալ կամ վերընթերցել: Դա ձեզ համար մանյունյա չէ, գրո՛ղը տանի, դա դասական գործ է

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • МАНДАТ УТРАЧЕН
      2024-05-10 14:07

      Ох, сколько же протоколов об административных правонарушениях составит сегодня никчемная власть против участников народных протестов! Та самая власть, которая позиционирует себя народной, но так и не желающая признавать, как она надоела народу. Своей постоянно ложью. Своей последовательной сдачей интересов армянской государственности.

    • С «КРАСНЫМИ ЛИНИЯМИ» И БЕЗ НИХ
      2024-05-09 13:20

      Была надежда, что визит Никола Пашиняна в Москву позволит изменить нежелательный ход событий если не на желательный, то, по крайней мере, на менее нежелательный. Не случилось. Визит Пашиняна в Москву не привнес позитива, если под этим понятием иметь в виду нормализацию армяно-российских отношений. Путин и Пашинян, выйдя после непродолжительных с учетом накопившихся тем и проблем переговоров, даже не смотрели друг на друга…, не то, чтобы обменяться парой словечек для телекамер. 

    • ПОСОЛ ПОШЕЛ В ШУШИ
      2024-05-07 12:53

      Посол США в Азербайджане Марк Либби поставил в неудобное положение прозападную армянскую тусовку. С разницей в один день посол сначала заявил одному азербайджанскому сайту, что не намерен посещать Шуши, чтобы не становиться "участником шоу", а на следующий день поехал и с женой там радостно сфотографировался… 

    • ПРИМИРЕНИЕ ПРОТИВ ЛЖИВЫХ ОБЕЩАНИЙ И МАНИПУЛЯЦИЙ
      2024-05-06 14:25

      Спикер парламента Армении Ален Симонян официально заявил, что Никол Пашинян не примет участия в церемонии инаугурации президента РФ Владимира Путина. Хотя в церемонии инаугурации выставляющего Армении условия президента Турции, страны не отрицающей своего участия в 44-дневной войне, армянский премьер принял участие не только с радостью, но и с подарком для Реджепа Эрдогана. В принципе, спикер мог бы ничего и не говорить, не только потому, что участие Пашиняна в этом мероприятии было бы верхом лицемерия, но еще и потому, что ранее уже было заявлено, что 7 мая Никол Пашинян проводит очередную пресс-конференцию.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։