Последние новости

«ԱՌԱՆՑ ՀՀԿ-Ի ՈՉ ՄԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՈՒԺ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼ», -

հայտարարեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ

Մենք չենք գործում ընդդեմ ինչ-որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի

-Անցած շաբաթ արտակարգ դրությունը փոխարինեցին կարանտինով: Ի՞նչ է դա նշանակում այն միջոցների լեզվով, որոնք իշխանությունը ձեռնարկում է ընդդիմության գործունեությունը սահմանափակելու համար։

-Կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված գործողությունները դատապարտված էին ի սկզբանե, իշխանությունն անտեսում էր մասնագետների կարծիքը, որոշումներն ուշացած էին, իսկ նրանք, որոնք յուրաժամանակ էին թվում, իրականացվում էին համապատասխան վերահսկողության շրջանցումով: Փոխարենը խիստ հսկողության էին ենթարկվում իշխանության քաղաքական ընդդիմախոսների ակցիաներն ընդդեմ տխմար «բարեփոխումների» և ժողովրդավարության աղաղակող խախտումների։ Կառավարության և պարետատան միջոցառումները միտված էին ընդդիմության հնազանդեցմանը, այլ ոչ թե կորոնավիրուսի դեմ պայքարին։ Ինչ վերաբերում է կարանտինին, ապա դեռ վաղ է եզրահանգումներ անել, կառավարությունը դեռ չի հնչեցրել բոլոր նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի համակարգն աշխատի:

-Ուրբաթ օրը Ռեֆորմիստների կուսակցության երթն անցավ կենտրոնական փողոցներով, մասնակիցները վանկարկում էին. «Նիկոլ, ստախո՛ս» և «Նիկոլ, հեռացի՛ր», չբախվելով չնչին իսկ դիմադրության։ Անցորդները միայն հավանություն էին տալիս այդ կարգախոսներին։ Երթը ցույց տվեց, որ Հայաստանում չկա քաղաքացիական պատերազմի վտանգ, որով պատճառաբանում էին որոշ ընդդիմադիրներ հանրահավաքների ու երթերի անցկացման մտավախությունը՝ «իրար դեմ պատ կազմած» քաղաքացիական դիմակայություն չառաջացնելու համար։ Ձեր կարծիքով, ի՞նչ եզրահանգումներ են բխում այդ ակցիայից:

-ՀՀԿ-ն երբեք չի խուսափել փողոցային ակցիաներից, և սեպտեմբերի 4-ի ակցիան բնավ առաջինը չէր։ Հանրապետականները պարբերաբար փողոցային ակցիաներ են անցկացնում, վերջինը մեկ ամիս առաջ էր՝ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության մոտ։ Իսկ որպես առաջին բազմամարդ ակցիա՝ ես կհիշատակեի դատարանի շենքի մոտ տեղի ունեցած ակցիան ի պաշտպանություն երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ուր եկել էին հազարավոր քաղաքացիներ, առանց մեր կողմից որևէ կոչի։ Երբ մարդը, որի դեմ քաղաքական շարժառիթներով քրեական գործ են սարքում, դատարանի շենքի շեմից ոտքը ներս դնելուց առաջ արտաբերում է «Արցախը երբեք չի՛ լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը, ապա, համաձայնեք, դա անչափ գնահատելի է։ Այդ արտահայտության մեջ է ամփոփված մեր գլոբալ տարբերությունը Նիկոլից. մենք չենք գործում ընդդեմ ինչ-որ մեկի, մենք գործում ենք հանուն երկրի։

«Ես գիտեմ, որ ես մեծամասնությունից եմ»

-Երրորդ նախագահի կողմից դա արարք էր, դատարանի շեմին հնչած այդ արտահայտությունն արդեն մեր պատմության մասն է։ Ինչու էին 2,5 տարի առաջ մարդիկ փողոց դուրս գալիս «Մերժի՛ր Սերժին» «Մերժի՛ր ՀՀԿ-ին» կարգախոսներով, իսկ այսօր հանրահավաքներ են կազմակերպում ի պաշտպանություն այն ավանդական արժեքների, որոնք անբաժան են հանրապետականների գաղափարախոսությունից, ի՞նչն է խաթարված մեր հասարակության մեջ։

-Հասարակության պարագայում ամեն ինչ կարգին է, պարզապես 2,5 տարի առաջ նրա նկատմամբ կիրառեցին հայտնի տեխնոլոգիաները։ Ես չեմ հոգնում կրկնելուց, որ ինձ չեն հետաքրքրում 2018 թվականի արտահերթ ընտրությունների արդյունքներով նկարած թվերը, ես գիտեմ, որ ես մեծամասնությունից եմ։ Խոսքն այն մեծամասնության մասին է, որն այսօր, ինչպեսև 2,5 տարի առաջ, հավատարիմ է ավանդական պահպանողական արժեքներին։ 2,5 տարվա ընթացքում Նիկոլը հասցրեց կրկնել նախորդ կառավարությունների և բարձրաստիճան պաշտոնյաների բոլոր սխալները։ Նիկոլից առաջ պահանջվում էր 5-10 տարի, որպեսզի ղեկավար աշխատողի աչքը պղտորվի, և նա դադարի տեսնել իրերն այնպիսին, ինչպիսին դրանք օբյեկտիվ իրականության մեջ են։ Նիկոլը իրականությունը տեսնում է նույնիսկ ոչ այնպես, ինչպես այն պատկերում է Հանրային հեռուստատեսությունը, նա տեսնում է իրականությունը ֆեյսբուքյան հայելու մեջ։ Մոռանալով, որ հենց ինքն է ֆինանսավորում բոլոր «լայքերն» ու մեկնաբանությունները. սեփական ձեռքով ստորագրելով համապատասխան հատկացումների վերաբերյալ փաստաթղթերը, նա անկեղծորեն ուրախանում է այդ պատվիրված «լայքերով» ու մեկնաբանություններով։

- Անհամարժեքության ակնհայտ նշաններ ունեցող վարչապետը նվեր է ցանկացած ընդդիմության համար։ Ինչի՞ց եք դժգոհ։

-Բացատրեմ, թե ինչու նա նվեր չէ: Փաշինյանը քաղաքական բանավեճի նշաձողն իջեցրել է հատակի մակարդակի։ Ես չեմ կարող բանավիճել հարկման համակարգերի կամ կրթական բարեփոխման մասին, երբ ընդդիմախոսը երկրորդ արտահայտությունից հետո սկսում է խոսել նախկին իշխանության կողմից իբր գողացված միլիոնների մասին: Կարծում եմ, նրանք, ովքեր այսօր իշխանության ղեկին են, հենց նախկիններն են, որ կան։ Չգիտեմ՝ ինչի մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, որոնք «իզմեր» չեն ճանաչում. քաղաքականության մեջ նման բան հնարավոր չէ…

- Հարկման համակարգերի և բարեփոխումների մասին բանավեճերն այսօր ամենից քիչ են հետաքրքրում մտածող քաղաքականացված հանրությանը, բոլորն արդեն գիտակցել են, որ քանի դեռ այս ընչաքաղց ոհմակն իշխանության ղեկին է, ոչ մի շարժ չի լինելու: Մարդկանց հետաքրքրում է, թե երբ է ընդդիմությունը միավորվելու, երբ են քաղաքական ուժերը համատեղ գլխավորելու պայքարն ընդդեմ անգործունակ կառավարության և վարչապետի։

-Հանրապետականների մարդկային, մտավոր և կազմակերպչական ռեսուրսները, իսկ ամենագլխավորը՝ քաղաքական փորձը հուշում են ներկայիս ընդդիմադիր էլիտային, որ առանց ՀՀԿ-ի ոչ մի ընդդիմադիր ուժ չի կարող հաջողության հասնել։ Այսօր ՀՀԿ-ի օրակարգը հանգում է վարչապետի հրաժարականին, ժամանակավոր կառավարության ձևավորմանը և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Հաջորդ շաբաթվա իմ օրակարգը ՀՀԿ-ի անդամության 50-60 երիտասարդ թեկնածուների հետ հանդիպումն է Երևանում, այնուհետ հանդիպումը 20 թեկնածուների հետ մարզերից մեկում, մասնակցությունը երիտասարդական զանգվածային միջոցառմանը և մի քանի հարցազրույցներ։

-Ինչպե՞ս եք վերաբերվում հանրահավաք անցկացնելու մտադրության մասին Ծառուկյանի հայտարարությանը:

-Ինչպես լրահոսին. կարդացի և անցա առաջ։ Մենք որևէ ընդդիմադիր ուժի հետ խնդիր չունենք։

«Նիկոլը բացահայտ կերպով մեկնում է կեղտոտ ձեռքերը դեպի Արցախ…»

-Մտավախություններ չունե՞ք, որ տարերային փողոցային ակցիաները կարող են առաջ անցնել ռեժիմի տապալման ուղղությամբ ընդդիմության միահամուռ գործողություններից և այդ տարերային ելույթներին կարող են հեծնել ինչ-որ ապակառուցողական ուժեր:

-Ցանկանում եմ հիշեցնել, որ երբ Նիկոլը դեռ նոր էր մտել Երևան՝ Գյումրիից կատարած քայլարշավից հետո, առաջին հանրահավաքին ներկա էր ընդամենը 300 մարդ, և խոսք անգամ չկար, որ Փաշինյանը կարող է դառնալ վարչապետ։ Եթե Նիկոլն այդ ժամանակ խոսեր իր հավակնությունների մասին, ապա 300-ից կմնար 10-15 մարդ։ Մինչև 2018 թվականը զանգվածային ակցիաները քաղաքական չէին («Էլեկտրիկ Երևան», «100 դրամ» և այլն), ուստի չեմ բացառում, որ ժողովուրդն ինքը կարող է կազմակերպված պայքարի ելնել՝ ի պաշտպանություն ազգային ավանդական արժեքների։ Նիկոլը բացահայտ կերպով մեկնում է կեղտոտ ձեռքերը դեպի Արցախ, հայկական ընտանիք ու բանակ, ուստի զանգվածները կարող են տարերայնորեն պայքարի ելնել՝ առանց քաղաքական ուժերի վրա հենվելու։ Մեր ժողովուրդն օժտված է իմաստուն կոլեկտիվ մտածողությամբ, այնպես որ պատրաստ է պաշտպան կանգնել իրական արժեքներին։ Եթե կառավարությունն այնպիսի բան անի, ինչը կդրդի լայն զանգվածներին հանկարծակի դուրս գալ փողոց, ապա կուսակցությունը պետք է պատրաստ լինի ներգրավվել գործընթացներում։ Ինչպես մի առիթով նկատել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, մենք պետք է պատրաստ լինենք և՛ մարաթոնի, և՛ սպրինտի։ Դրա համար մեր տրամադրության տակ կա օրինական քաղաքական մեթոդների և միջոցների ամենահարուստ գործիքակազմ…

-Ստացվում է, որ երեք ընդդիմադիր բևեռների միավորման գաղափարն այսօր ձեզ համար արդիական չէ՞։

-Գիտեք, միավորված կամ չմիավորված ընդդիմության, միասնական առաջնորդների և այլ պարագաների մասին խոսակցությունները չափազանց շատ ժամանակ են խլում. ես նախընտրում եմ ծախսել այդ ժամանակն աշխատանքի վրա, որպեսզի արդյունք ապահովվի ամենամոտ ապագայում։

-Հետևաբար՝ ձեր աշխատանքը նպատակաուղղված է մոտ ապագայում ձեռքբերելիք արդյունքի՞, դուք աշխատում եք ապագայի համար, որը սարերի հետևում չէ՞:

- Ես աշխատում եմ Հանրապետական կուսակցության գրասենյակում…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • 1878, 1915, 2020: ГЕНОЦИД ЗДЕСЬ И СЕЙЧАС
      2020-10-22 11:37
      1002

      Геноцид, стадия 3 Если первая стадия Геноцида армян в Западной Армении (1878-1914) преследовала целью превращение армянского большинства населения в меньшинство, то вторая (1915-1922) преследовала целью полное уничтожение армян как этнической составляющей на всей территории Османской империи и Восточной Армении. Геноцид преследовал  целью реализацию пантюркистского плана по захвату огромных тюркоязычных районов Кавказа, Средней Азии, Поволжья, Крыма... 

    • «НА ПЕРЕГОВОРАХ В МОСКВЕ АРМЯНСКАЯ СТОРОНА ДОЛЖНА ВЫСТУПИТЬ С ПОЗИЦИЙ ПОБЕДИТЕЛЯ»,
      2020-10-22 11:15
      1317

      - заявил Артур ЕГИАЗАРЯН Назначенная на 23 октября встреча госсекретаря США Майка Помпео с министрами иностранных дел Армении и Азербайджана никак не повлияла на настроения аналитического сообщества. В связи с этой встречей (даже в том случае, если Помпео сделает ее трехсторонней, а не ограничится беседой с главами внешнеполитических ведомств по отдельности) особых ожиданий нет. Нет особых ожиданий и от рабочего визита в Брюссель президента Армена Саркисяна.

    • «ГАРАНТИЕЙ БЕЗОПАСНОСТИ МОГУТ БЫТЬ ТОЛЬКО ОСВОБОЖДЕННЫЕ ТЕРРИТОРИИ И АРМЯНСКАЯ АРМИЯ», - заявил Армен АЙВАЗЯН
      2020-10-22 11:03
      1768

      «На Турцию и Азербайджан не оказывается внешнее давление такой силы, чтобы вынудить их руководителей прекратить войну и сесть за стол переговоров. Единственный, кто в силах оказать такое давление, - это  армянская армия», - заявил доктор политологии Армен АЙВАЗЯН, комментируя повестку предстоящих переговоров в Вашингтоне и Москве. По его словам, Азербайджан неоднократно нарушал условия моратория в ходе первой войны в Арцахе, используя прекращение огня для передислокации своих подразделений.

    • ПО ТУ СТОРОНУ ДОБРА, или КОГДА ПОЯВИТСЯ АНТИГИТЛЕРОВСКАЯ КОАЛИЦИЯ?
      2020-10-19 15:17
      760

      Освободил от "химеры совести" В обращении к армянскому народу от 14 октября премьер-министр Пашинян напомнил о мюнхенском сговоре 1938 г., когда "несколько европейских стран якобы ради мира уступили Гитлеру Чехословакию, что было потом, всем известно". По словам Пашиняна, если мир не предпримет надлежащих мер, то появление нового Гитлера не заставит себя ждать.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՊԱՏԵՐԱԶՄԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄ, ԻՍԿ ՃԱՇԸ՝ ԸՍՏ ԺԱՄԱՑՈՒՑԱԿԻ՞
      2020-10-23 21:31
      47

      Երևանի քաղաքապետարանը 49,2 մլն դրամ կծախսի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանտրանս» ՓԲԸ-ի ավտոկայանատեղին բարեկարգելու համար, երեքշաբթի օրը Երևանի ավագանու նիստի ժամանակ ասել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն: Նրա խոսքերով, միջոցները կհատկացվեն կայանատեղիի նոր մուտքի և պահակակետի կառուցման համար:

    • ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՐԱՄԱՏՈՒՄ
      2020-10-07 21:04
      67

      Անցած տարվա ամռանը Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ: Նա նշեց, որ այսօր աշխարհում շատերն են գիտակցել, որ աշխարհաքաղաքական խաղերն օգուտ չեն բերում ոչ մեկին, հատկապես այն երկրներին ու ժողովուրդներին, որոնք դառնում են այդ առճակատման թատերաբեմ։ Այդ իսկ պատճառով Հայաստանը չի պատրաստվում մտնել աշխարհաքաղաքական խաղերի մեջ։

    • ԼՊԻՐՇՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՑԻՆԻԶՄ: ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՆՀՆԱՐ Է ՊՈԿԵԼ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԿԵՐԱՄԱՆԻՑ
      2020-09-26 08:52
      91

      Ազգային ժողովի պատգամավորները, պետական ծառայողներն ու աշխատակազմի աշխատակիցները որպես խրախուսանք կստանան միանվագ դրամական պարգևատրում՝ ամսական պաշտոնական դրույքի 75%-ի չափով: Այդ մասին News.am-ին հաղորդել են ԱԺ մամլո ծառայությունից։ Նշենք, որ ԱԺ նախագահի պարգևավճարի գումարը կազմել է 892 890 դրամ, փոխնախագահներինը՝ 694 470 դրամ, պատգամավորներինը՝ 496 050 դրամ, ԱԺ նախագահի խորհրդականինը՝ 471 247 դրամ:

    • ՉԱՓ ՈՒ ՍԱՀՄԱՆ ՉՃԱՆԱՉՈՂՆԵՐԸ
      2020-09-24 21:49
      164

      Իշխանությունը կրկնում է ՀՀՇ-ի վատթարագույն ավանդույթները Հոկտեմբերի 2-ին նշելու ենք գործադիր իշխանության կողմից խորհրդարանի զավթման երկրորդ տարեդարձը. դրանից մի քանի ամիս անց հաջորդեց դատարանները շրջափակելու վարչապետի կոչը: