ՏԱՆՈՒԼ ՏՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄ
Պետք է խոստովանել. կորոնավիրուսի դեմ պատերազմը մենք տանուլ ենք տվել հիմնավորապես։ Բնակչության մեկ միլիոն շնչի հաշվարկով մահացության ու վարակվածների թվով վստահաբար առաջին տեղն ենք զբաղեցնում ինչպես տարածաշրջանում, այնպես էլ, այսպես կոչված՝ հետկոմունիստական տարածքում: Իսկ համեմատությունն այն երկրների հետ, որտեղ առկա է բոլոր ռասաների և ժողովուրդների միախառնում, տարբեր մշակույթների բաբելոնյան խառնաշփոթ, պատեհ չէ:
Դե, իսկ «պատերազմ» տերմինը համաճարակի դեմ պայքարի պարագայում բնավ մենք չենք հորինել։ Դա անչափ դուր է գալիս Տեր-Պետրոսյանին ու նոր իշխանություններին։ Ինչպեսև դրանից իբր բխող տրամաբանությունը. պատերազմում պետք է հնազանդվել հրամանատարին, այլ ոչ թե քննարկել հրամանները… Դե, իսկ հիմա, երբ թշնամին հետևողականորեն զիջում է դիրքերը, կարելի՞ է եզրահանգումներ անել։
Գլխավորը՝ ինչի՞ շնորհիվ է համաճարակն անկում ապրում։ Ինչի՞ շնորհիվ է թշնամին նահանջում և բեկում տեղի ունենում պատերազմում։ Կարծում ենք, նույնիսկ Փաշինյանին ամենաֆանատիկ կերպով նվիրված պողոսը, նույն այն տխրահռչակ պողոսը, որը, ըստ իշխող խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի, իր կրթական ցածր ցենզի պատճառով իրավունք չունի հանրաքվեով վճռել երկրի համար կարևոր հարցերը, հասկանում է, որ հրամանատարներն այստեղ ոչ մի կապ չունեն, ինչպես որ ոչ մի կապ չունեն նաև դիմակները, որոնք որոշ ժամանակով դարձել են պարզապես հագուստի լրացուցիչ ատրիբուտ, ոչ ավելին։ Այլապես ինչո՞վ բացատրել նման տարօրինակությունը. ինչքան ավելի շատ մարդ է բացահայտորեն անտեսում դիմակ կրելը, այնքան ավելի է նահանջում կորոնավիրուսը։
Ոչ, դիմակները կապ չունեն։ Կորոնավիրուսը դիրքերը զիջում է այն պատճառով, որ մենք, շարունակելով ռազմական տերմինաբանությունը, ճնշեցինք թշնամուն «թնդանոթի մսով»։ Ինչպես որ իսկական պատերազմում, երբ ապաշնորհ հրամանատարները հետ են մղում թշնամու գրոհները ոչ թե հմտությամբ, այլ զինվորների կյանքով, թնդանոթի մսով, այնպես էլ այսօր «հաղթում» ենք կորոնավիրուսին մահերով, որոնց թիվն արդեն շուրջ 1200 է, վարակվածների թվով, որոնք, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ հիսուն հազար են... Նրանց, հետևելով ռազմական տերմինաբանությանը, կարելի է անվանել վիրավորներ. ծանր վիրավորներ, թեթև վիրավորներ…
Ինչո՞ւ ենք շեշտում, որ խոսքը պաշտոնական վիճակագրության մասին է։ Որովհետև ցանկացած կարգին վարակաբան, գնահատելով մեր իրավիճակը, կասի ձեզ, որ իրականում կորոնավիրուսի միջով անցածների թիվը բազմապատիկ ավելին է։ Խոսքը և՛ նրանց մասին է, ում չեն տեստավորել, և՛ անախտանիշ հիվանդների, և՛ նրանց մասին, ովքեր ընդհանրապես չեն նկատել, որ կորոնավիրուսն այցելել է իրենց, և՛ նրանց, ում վիրուսն ախտահարել է շատ ավելի շուտ, քան իշխանությունները պաշտոնապես կորոշեին, որ այն կա, որ տնական օղին դրա հախից չի գալիս, և կորոնավիրուսի դեմ պետք է պայքարել համակարգայնորեն։ Դե, և ակնհայտ է, որ նախկինում այդ պատերազմի մեր ապաշնորհ հրամանատարները՝ «գերագույն գլխավոր հրամանատարի» գլխավորությամբ, կորուստների իրական մասշտաբները կոծկելու համար պարզապես ավելի քիչ տեստեր էին անցկացնում, երբեմն նույնիսկ արհեստական խոչընդոտներ ստեղծելով տեստավորվել ցանկացողների ճանապարհին։ Հիշո՞ւմ եք, կար մի շրջան, երբ, ըստ Առողջապահության նախարարության պաշտոնական հանձնարարականի, տեստավորում էին միայն նրանց, ում ջերմությունը 38 աստիճանից բարձր էր։
Բայց ահա վերջապես թշնամին, հագենալով մահերից, դադարեցրեց հարձակումը։ Իսկ իշխանությունները ... Դե, իշխանություններին շատ է դուր եկել վիրուսի դեմ պայքարի պատրվակով խիստ հսկողության տակ պահել բոլորին։
Ընկերներիցս մեկը դեռ երկու-երեք ամիս առաջ մասնավոր զրույցում ասում էր, որ Փաշինյանը վերածում է Հայաստանը Հյուսիսային Կորեայի։ Ես այն ժամանակ մտածեցի, թե նա ակնհայտորեն չափազանցում է։ Այժմ հակվում եմ այն մտքին, որ ախր իրավացի էր... Հյուսիսկորեական առաջնորդների դափնիները, դատելով ամենից, հանգիստ չեն տալիս նոր իշխանություններին ... Ամեն ինչ պահել վերահսկողության տակ, պետական բոլոր ինստիտուտները վերաձևել իրենց հագով ու հզորացնել բանակը, որպեսզի արտաքին թշնամին չխափանի շարունակվող խրախճանքը։ Վերջինը, իհարկե, կարևոր է, և սահմանի վրա տեղի ունեցող պարբերական սրացումներից հետո վարչապետը շատ շռայլ կլինի պարգևներ բաշխելու հարցում։
Իսկ որ երկիրը վերածվում է մերժյալի, թքած ունեն։ Եվ այդ ծրագիրը վերջնականապես կենսագործելու, անցանկալի մարդկանց նկատմամբ տոտալ վերահսկողության և արտաքին աշխարհից ու դրա ազդեցությունից քաղաքացիների մեկուսացման ուղղությամբ կառավարության ձեռնարկած բոլոր միջոցներն արդարացնելու համար ոչ մի դեպքում չի կարելի, որ մարդիկ հասկանան. համաճարակն անցնում է պարզապես այն պատճառով, որ անցնում է ցանկացած համաճարակ՝ կշտանալով իր զոհերից։
Այժմ, համաճարակի ծածկոցի տակ, կառավարությունը կտրուկ ավելացնում է տեստերի քանակը, որպեսզի նոր վարակվածների ամենօրյա թիվը շարունակի մնալ եռանիշ։ Որպեսզի կարելի լինի պահանջել, որ բոլորը շրջեն դիմակներով ու անձնագրերով, որպեսզի բողոքի բոլոր ակցիաներն անցկացվեն բացառապես կառավարության խստիվ նախորոշած շրջանակներում, իսկ սահմանին ծանր կողպեք կախած լինի։
Այսօր մենք ունենք ամենացինիկ կառավարությունը Հայաստանի անկախ հանրապետության ողջ պատմության ընթացքում։ Ամենացինիկն ու ընդ որում ամենից ապաշնորհը, քանզի կորոնավիրուսի դեմ պատերազմում մենք տվեցինք զոհերի այնպիսի քանակ, որն արդեն համադրելի է Ղարաբաղյան պատերազմի տարիներին Հայաստանի տված կորուստների հետ... Եվ որպեսզի խուսափի իր ձախողման համար պատժից, այս կառավարությունն իսկապես ունի միայն մեկ ելք, վերածել հանրապետությունը Հյուսիսային Կորեայի։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Համապատասխան առաջնորդ, որը համոզված է իր փրկիչ լինելու մեջ, կա։ Իսկ ցանկացած դիմադրություն կճնշվի կորոնավիրուսի դեմ շարունակվող պատերազմի սոուսի տակ։ Դե, իսկ եթե կորոնավիրուս էլ չլինի, սեզոնային գրիպը միշտ կա ու կա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 08:58
Никол Пашинян ушел в отпуск: с сегодняшнего дня по 15-ое августа… Даже трудно представить, чтобы наш живчик на столько дней оставил все дела. Наверное, попытается использовать отпуск, чтобы снова вернуться к теме проведения в Эчмиадзине митинга с требованием отставки Католикоса. К теме организации такого митинга в качестве не премьера, а «рядового прихожанина» …
-
2025-07-29 10:40
Хокку Жаркий вечер. О грустной доле Заплакал летний фонтан. То, что ему будут вставлять палки в колеса, мэр Гюмри Вардан Гукасян наверняка ожидал. То, что методы будут разные, предполагал. То, что, по его же словам, нет судебной инстанции, где бы не рассматривалось то или иное связанное с ним дело, его не особо удивляет. Как и то, что под разными предлогами замораживают счета Гукасяна, чтобы не дать возможности оплачивать кредиты: понятно. Но вряд ли предполагал, что его обвинят в репертуаре поющих фонтанов Гюмри.
-
2025-07-29 09:39
Наверное, Никол Пашинян считает себя дальновидным политиком. Наверное, искренне желает сделать Армению конкурентной в регионе, а потому стремится быть гибким на внешнеполитической арене, не боится «разрывать шаблоны», как учил армянского премьера еще Джон Болтон. Политику на «разрыв шаблонов» премьер аргументирует своим прошедшим опытом. Дескать, анализ поражений привел его к единственно возможному выводу о смене внешнеполитических приоритетов. Ну не он же виноват, в самом деле? Исключительно – неправильные приоритеты. Какой-то «чужой» Арарат, когда есть свой Арагац…
-
2025-07-29 09:27
Участию Пашиняна в Международной экологической конференции на Алтае в официальных СМИ уделено мало места. Оно и понятно, на поверхности визит не примечателен. Но это на поверхности. О роли поездки Пашиняна на Алтай в принятом Ереваном решения отказать американцам в аренде коридора через Сюник говорили. Но визит примечателен и в контексте российско-армянских отношений в целом.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2021-04-02 17:56
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային վարակով հիվանդացության աճ 90%-ով, և այդ առնչությամբ ընթացիկ շաբաթվա ընթացքում կանխատեսվում է ավելի քան 7000 նոր դեպք: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», այդ մասին լրագրողներին ասել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը: «Այս պահին Հայաստանում շատ ծանր համաճարակային իրավիճակ է: Մեր հիվանդանոցային համակարգը բավականին ծանրաբեռնված է, մահճակալային ֆոնդը համարյա սպառվում է: Ունենք մոտ 90 տոկոսով հիվանդության աճ։ Կորոնավիրուսի վերարտադրության ցուցանիշն այս պահի դրությամբ 1.2 է»,- ասել է Սահակյանը։
-
2021-03-16 08:44
Ազգային դեղորայքային քաղաքականությունը՝ որպես ճանապարհ դեպի դժոխք Ս.թ. մարտի 12-ին ՀՀ առողջապահության նախարարությունը «հանգստացրեց» մտահոգ հասարակությանը այն հաղորդագրությամբ, որ համավարակի ցուցանիշների ամենօրյա աճի պայմաններում կառավարությունը դեռևս չի քննարկում խիստ սահմանափակումներով լոքդաուն սահմանելու հարցը…
-
2021-02-18 20:30
Չկան 119-րդ հոդվածով նախորոշված պայմանները Մարտի 16-ին կլրանա խորհրդարանի կողմից արտակարգ դրության սահմանման ուղիղ մեկ տարին։ Դրան նախորդել էր «Այո»-ի օգտին քարոզչությունը ծրագրվող հանրաքվեում։
-
2020-12-28 20:57
Արտակարգ դրություն 2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։