Последние новости

2020 ԹՎԱԿԱՆ. ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՌԱԶՄԱԿԱՆԸ

Արտակարգ դրություն

2020 թվականը սկսվեց ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի մահով. ինքնասպանության պաշտոնական վարկածին մինչ օրս քչերն են հավատում։

Հունվարի 24-ին խուզարկություն կատարվեց այն ժամանակ դեռևս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում, իսկ հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցավ Փաշինյանի հենց այն ասուլիսը, որին մենք հաճախ ենք անդրադարձել տարվա ընթացքում: Ասուլիսի ընթացքում վարչապետը ռեկորդային քանակի ստեր հնչեցրեց. Սկսած այն հայտարարությունից, թե ինքը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն անտեսում է ծառայողական պարտականությունները, բայց չի հրաժարվում աշխատավարձից, և վերջացրած նրանով, թե կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին կոնկրետ փաստաթուղթ չկա։ Առաջ անցնելով՝ հիշեցնեմ, որ ավելի ուշ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հասկացնել տվեց, որ բանակցություններն ընթանում են կարգավորման փուլային սցենարի շուրջ։

Ասուլիսին հաջորդեց ՍԴ նախագահի բացահայտ հետապնդումը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այդ առնչությամբ ասել է. «Թովմասյանը դարձել է իր (Նիկոլի) Ստալինգրադը»: Հունվարի 28-ին վարչապետը նախաձեռնեց բռնաճնշումների նոր ալիք. բերման ենթարկվեցին «ՎԵՏՕ» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Մալյանը, «Ադեկվադ» կազմակերպության անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և այլք: Փետրվարի 6-ին ընդունվեց «Հանրաքվեի մասին» հակասահմանադրական օրենքը:

Փետրվարի 25-ին բոլոր ԶԼՄ-ները գրեցին, որ մեղադրյալի աթոռին են երկու նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Երկուսն Էլ՝ Արցախի հերոսներ։ ԶԼՄ-ները գրեցին նաև այն մասին, որ ի տարբերություն մեղադրյալների՝ Փաշինյանը ոչ մի անգամ չի հայտարարել, որ «Արցախը երբեք չի՛ լինի Ադրբեջանի կազմում»։ Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք ներկայացվեց Արցախի առաջին և Հայաստանի երկրորդ նախագահին, ինչպես նաև մի խումբ անձանց: Երրորդ նախագահին մեղադրանքներ ներկայացվեցին այն բանից հետո, երբ նա Զագրեբում Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարում արտասանեց վերոնշյալ արտահայտությունը: ՀՀԿ առաջնորդին մեղադրանք առաջադրվեց մեկ անձի ցուցմունքների հիման վրա. խոսքը վերաբերում էր մատակարարներից վառելիք գնելուն՝ գյուղացիական տնտեսությունների միջև հետագա բաշխման համար …

Այն մասին, որ իշխանությունը պատրաստվում էր հանրաքվեին և զանգվածային ակցիաներ անցկացնում մարզերում՝ իմանալով կորոնավիրուսի տարածման սպառնալիքի մասին, գրվել է բազմիցս։ Փաշինյանն անտեսեց Իտալիայից և Ֆրանսիայից եկող չվերթների ուղևորներին մեկուսացնելու կոչերը: Աշխարհն արդեն փակվում էր կարանտինի, իսկ Հայաստանում ողջ թափով ընթանում էր «Այո»-ի քարոզարշավը։ Իշխանությունը վտանգում էր տասնյակ հազարավոր մարդկանց կյանքը՝ հանուն Սահմանադրության մեն-միակ փոփոխության, որը կոչված էր ապահովելու ՍԴ նախագահի և 6 դատավորների հրաժարականը։ Այդ հանցագործության համար ոչ ոք պատասխան չտվեց։ Դրա հետքերը թաքցնելու համար իշխանությունը խորհրդարանով օրենք անցկացրեց կորոնավիրուսից մահացածների դիահերձումն արգելելու մասին։ Դա մարտի 31-ին էր, երբ արդեն մահացել էին 3 հոգի. նրանց մարմինները նույնպես հերձման չենթարկեցին, թեև մահացել էին նախքան օրենքի ընդունումը։

Քարոզարշավը դադարեցվեց միայն մարտի 12-ին՝ ԶԼՄ-ների և հանրության ճնշման տակ, իսկ մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարվեց մինչև ապրիլի 16-ը: Բազմաթիվ վերլուծաբաններ առ այսօր համարում են, որ Փաշինյանը համաձայնեց արտակարգ դրություն մտցնել միայն այն պատճառով, որ վստահ չէր ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքների հարցում: Արտակարգ դրության պայմաններում հանրաքվեներն արգելված են։

COVID-19. «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»

Մարտի 18-ին Փաշինյանը անտեսեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի համահայկական աղոթքը կորոնավիրուսից ժողովրդին փրկելու համար: Այդ ժամանակ մարդիկ մահանում էին արդեն տասնյակներով։ Մարզերում զգալի էր դեղամիջոցների և բուժանձնակազմի պակասը։

Անցնող տարվա գարնանը վարչապետը հայտարարություն հնչեցրեց այն մասին, թե կխեղդի կորոնավիրուսը արաղի բաժակում։ «Կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա», - հայտարարեց նա, իսկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վերադառնալով Հարավային Կորեայից, որտեղ մոլեգնում էր կորոնավիրուսը, հրավիրեց լրագրողներին, կատակեց, իբր՝ բոլորին կվարակի, հայտարարեց, որ մտադիր չէ տեստավորում անցնել, իսկ իր երեխաները հաճախում են դպրոց։ Դպրոցները փակվեցին մի քանի օրից։ Հետո նախարարը հայտարարեց, թե բժշկական դիմակները չեն փրկում կորոնավիրուսից, սակայն ավելի ուշ իշխանությունը խիստ տուգանքներ սահմանեց դիմակների բացակայության համար։

Ամիսներ անց Թորոսյանը ներողություն խնդրեց ժողովրդից կորոնավիրուսի տարածմանը յուրաժամանակ չարձագանքելու համար, իսկ Փաշինյանը ստեց, թե չի հիշում, որ խոսած լինի կորոնավիրուսը պինցետով բռնելու ու տնական արաղով դեզինֆեկցիա անելու մտադրության մասին... Մարտի 24-ին փոխվարչապետ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ սահմանափակումներ մտցվեցին երկրի ներսում քաղաքացիների տեղաշարժի վրա։

Մարտի 26-ին ժողովրդին հղված իր ուղերձում Փաշինյանը խոսում էր տնտեսության զարգացման գործում արտաքին ներդրումների դերի մասին։ Նա հայտարարեց նաև «Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում որակական փոփոխությունների հասնելու պատմական հնարավորության մասին»: Մոտավորապես նույն ժամանակահատվածին է վերաբերում Փաշինյանի ելույթը կառավարության նիստում՝ մեր երկրում պարենի ռազմավարական պաշարների ճշգրիտ քանակի թվարկումով

Ապրիլի 7-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում հայտնաբերվել էր կորոնավիրուսով հիվանդ ընդամենը մեկ մարդ։ Ապրիլի 8-ին Հայաստանում կորոնավիրուսից մահացել էր 9 մարդ, ապրիլի 9-ին՝ 10, ապրիլի 10-ին՝ 12։ Ապրիլի 10-ին Թորոսյանը խոստովանեց, որ կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել վերահսկողությունից:

Իշխանությունը չեղարկեց ապրիլի 24-ի սգո միջոցառումները, ընդ որում Նիկոլի կողմնակիցները ամենայն լրջությամբ քննարկում էին ապրիլի 25-ի տոնական միջոցառումների ծրագիրը։ Քաղաքացու օրվա կապակցությամբ... Մայիսի 9-ի տոնակատարությունը նույնպես չեղարկեցին: Արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 14-ը։ Ապրիլի 25-ին Հայաստանում կորոանվիրուսից մահացավ 28 մարդ, մայիսի 1-ին՝ 33, մայիսի 3-ին՝ 35, մայիսի 4-ին՝ 39, մայիսի 5-ին՝ 40, մայիսի 8-ին՝ 43, մայիսի 9-ին՝ 44: Մայիսի 19-ին զայրացած բազմությունը հարձակվեց պարետ Ավինյանի վրա։ Նա ստիպված էր թաքնվել կառավարության շենքում։

Իրավական կամայականություն

Մի օր անպայման գրքեր կգրվեն այն մասին, թե ինչպես էր Փաշինյանը նպատակաուղղված ու ցուցադրաբար ծանակում հիվանդ գեներալ Մանվել Գրիգորյանին։

Ծանակումը հասավ գագաթնակետին, երբ միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը մի քանի ամիս շարունակ «չէր կարողանում» եզրակացություն ներկայացնել այն մասին, որ չարորակ ուռուցքաբանությունն ու ինսուլինային կախվածությամբ դիաբետը համատեղելի չեն բանտային պայմաններում գտնվելու հետ... Հետո խափանման միջոցը փոխեցին, բայց հիվանդ գեներալը պատերազմի առաջին օրերից մեկնեց մարտական գործողությունների գոտի, այնտեղից նրան տեղափոխեցին անմիջականորեն վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ նա մահացավ:

Առանձին գրքի է արժանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը։ Մեղադրող կողմը պնդում էր, որ նրան կալանքի տակ պահեն նույնիսկ այն բանից հետո, երբ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստովանեց, որ հիմնավոր կասկածների հիմքեր չկան, թե երկրորդ նախագահը կարող է լքել երկիրը կամ ճնշում գործադրել քննության վրա: Դատարանը հրաժարվեց բավարարել նախկին վարչապետների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։ Նրանց մեջ էր ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնում ընդդիմության ապագա թեկնածու Վազգեն Մանուկյանը։ Արդյունքում փաստաբաններին հաջողվեց հիմնավորել, որ տարիքի բերումով ռիսկի խմբում գտնվող Քոչարյանին բանտախցում պահելը, երբ քննչական մեկուսարաններում կան վարակված աշխատակիցներ, սպառնում է նրա առողջությանը: Դատարանը փոխեց խափանման միջոցը՝ գրավի աննախադեպ գումարի դիմաց։

Առանձին հետազոտություն է պահանջում նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործը, հատկապես գլխավոր վկայի՝ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի վրա գործադրված ճնշման մասին տեղեկությունները։ «Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ջուր է, ապա Սարգսյանի նկատմամբ հարուցվածը օդ է»: Այսօր ոչ մեկին այլևս պետք չէ բացատրել, թե ինչ նպատակով էր Փաշինյանը հետապնդում այն նախագահներին, որոնք կանգնած էին Արցախի անկախության ակունքներում, ինչպես նաև Հաղթանակի գեներալներին, թե ինչու էր փորձում վարկաբեկել Արցախյան ազատամարտերում տարած հաղթանակները։ Մենք բազմիցս գրել ենք այն մասին, որ մեծ դավաճանությունը նախապատրաստվում էր վաղուց։ Արցախի հերոսներ Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի, Վիտալի Բալասանյանի, Մանվել Գրիգորյանի հետապնդումը նպատակ ուներ վարկաբեկել բանակն ու մեր հաղթանակները։ Այդ հետապնդումները նախապատրաստում էին հասարակությանը պարտվելու նոր պատերազմում, որի ելքը կանխորոշել են 5 մլրդ կանաչ թղթադրամները

Իրավական կամայականությունն ավարտվող տարվա ընթացքում անդրադարձել է շատերի վրա, բազմաթիվ քաղաքացիներ հայտնվել են մեղադրյալի աթոռին։ Ոմանք՝ այն բանի համար, որ իրենց անունները կապված են մեր հաղթանակների հետ, մյուսները՝ այն պատճառով, որ չեն համաձայնել մեծ կաշառք տալ Նիկոլին, ինչպես, օրինակ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին ներկայացվեց «մարտի 1»-ի գործով իրեղեն ապացույցները կեղծելու մեղադրանք, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը քրեական հետապնդման ենթարկվեց իշխանության հասցեին կտրուկ քննադատության համար: Մինասյանը հրապարակավ բացահայտեց ՌԴ տարածքում հայկական սիգարետների մաքսանենգության հետ կապված խարդախությունները, ինչպես նաև ՀՀ իշխանության կողմից ՌԴ-ում ներքին գներով ձեռք բերված, իսկ այնուհետ միջնորդ անձանց միջոցով երրորդ երկրներին վերավաճառած ռուսական զենքի հետ կապված սպեկուլյացիայի փաստերը։

Իրավական կամայականությունը նշանավորվեց լրագրող-բլոգերի և օպերատորի կալանքով՝ այն բանի համար, որ նրանք հարց ուղղեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, թե համարո՞ւմ է արդյոք նա իրեն «վնգստացող դատավոր»։ Խոսքը հենց իր՝ Փաշինյանի տված բնորոշման մասին էր, որն ասել էր, թե դատավորները վնգստում են պատերի տակ։ Տղաներին ձերբակալեցին դատավորի ծառայողական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու մեղադրանքով, թեև երիտասարդները դատավորին մոտեցել էին փողոցում։ Դանիբեկյանն այդ ժամանակ արձակուրդի մեջ էր և ոչ մի կերպ չէր կարող զբաղվել իր ծառայողական պարտականություններով։ Նման օրինակները լիառատ են։

Վաղը պատերազմ էր

Սեպտեմբերի 11-ին, օգոստոսյան անկումից հետո, կրկին արձանագրվեց վարակվածների թվի աճ։ Սեպտեմբերի 25-ին Երվանդ Խունդկարյանը չընտրվեց ՍԴ նախագահ, սեպտեմբերի 27-ին սկսվեց ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ, Հայաստանում ռազմական դրություն մտցրեցին, որը պահպանվում է առ այսօր…

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ГДЕ ИСКАТЬ "РУКУ МОСКВЫ"…
      2024-04-23 11:14

      Создание новой политической силы (сначала движения, потом партии) под руководством бывшего министра обороны генерала Аршака Карапетяна вызвало столь затяжную истерию агитпропа власти, что нет ничего удивительного в том, что он не приехал на съезд собственной партии, а приветствовал его участников по видеосвязи. Сознавая, что сама по себе фигура экс-министра не выглядит устрашающей (ему приписали заглавную роль в так называемой 5-й колонне РФ), к Карапетяну приблизили персону экс-руководителя Службы судебных приставов генерала Миграна Погосяна ("Кетрони Мигран"), который давно уже объявлен в розыск и находится в бегах.

    • СИТУАЦИЯ НАПОМИНАЕТ ТУ, ЧТО СЛОЖИЛАСЬ В АПРЕЛЕ 2020 г.
      2024-04-19 10:24

      В 2020 г. Армия обороны Республики Арцах опубликовала сведения за период 19-25 апреля об обстрелах с азербайджанской стороны. Были указаны калибры орудий и количество нарушений режима моратория. Речь шла о 3 тыс. 500 случаях. Обстрелы, которые были зафиксированы после апрельского визита Пашиняна в Брюссель, пусть не резко, но все же имеют тенденцию к учащению. С армянской стороны воздерживаются от симметричных действий, дабы избежать обвинений в обстрелах азербайджанских позиций. Речь, напомню, идет об обстреле азербайджанских позиций на армянской территории.

    • ВЕТЕРАН ВСЕХ ВОЙН ЗА ОСВОБОЖДЕНИЕ АРЦАХА ОТРИЦАЕТ ПРИЧАСТНОСТЬ К ОРГАНИЗАЦИИ ТЕРАКТА!
      2024-04-18 11:14

      5 месяцев назад СНБ разоблачила попытку организации теракта с применением внушительного арсенала вооружений, спецсредств, документов и проч. Согласно официальной версии, группа готовила взрывы, которые неизбежно повлекли бы человеческие жертвы и нанесли большой ущерб госимуществу. 5 членам группы предъявлены обвинения, пока общественности известно только имя одного из них.

    • КОГДА И ПОЧЕМУ ПРЕКРАТИЛАСЬ ОТПРАВКА НА ГРАНИЦУ СЛУЖАЩИХ ВНУТРЕННИХ ВОЙСК ПОЛИЦИИ?
      2024-04-17 10:22

      "Между Арменией и Азербайджаном не должна быть создана новая граница, граница должна быть обозначена. При этом то, что Армения, - это Армения, то, что не Армения, - не Армения! В свете сказанного необходимо согласовать карты, которые де-юре имеют значение", - заявил Пашинян, апеллируя к резолюции Алма-Аты, подписав которую бывшие союзные республики объявили, по его словам, о своей государственной независимости, а бывшие административные границы превратились в государственные.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • «ՈՂՋ ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅԵՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԽԵԼԱԳԱՐԻ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՆԴԸ»
      2022-05-02 19:27

      Սերժ Սարգսյանի հրաժարականը վերջի՞նն էր Երևանը վերածվել է ոստիկանական մեծ բաժանմունքի. յուրաքանչյուր 100 մետրը մեկ անցորդները բախվում են ոստիկանների և քաղաքացիներին բաժանմունքներ տեղափոխելու համար նախատեսված միկրոավտոբուսների կուտակումների։ Այդ ավտոբուսներում մարդկանց ենթարկում են ծեծի ու նվաստացումների։ 2011թ.-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է աշխարհի ամենաառաջադեմ (եվրոպացի փորձագետների գնահատմամբ) օրենքներից մեկը՝ հավաքների, հանրահավաքների և երթերի քաղաքացիների իրավունքի մասին: Օրենքում ամրագրված է նույնիսկ չարտոնված ակցիաներին ոստիկանության միջամտության արգելքը, եթե դրանք խաղաղ բնույթ են կրում։

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ: