ԻՄԱՍՏՆԵՐ «ՅԱՇԻԿԻ» ՄԵՋ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի օրը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան թիվ 153 դպրոցի հիմնանորոգված շենքի բացման արարողությանը, հաղորդում է Sputnik Armenia-ն։
Կառավարության ղեկավարը ելույթ է ունեցել ուսուցիչների և դպրոցականների առջև ՝ շնորհավորելով նրանց ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ: Վարչապետի խոսքերով՝ «21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»։ Ընդ որում նա նշել է, թե հնարավոր է՝ ինչ-որ մեկը մտածի, որ «կարող է առանց կրթության G կարգի կամ ինչպես ժողովրդի մեջ են ասում «յաշիկ» Մերսեդես առնել»։ Ինչպես նշել է Փաշինյանը, առանց կրթության ավտոմեքենա գնել կարելի է, իսկ այ ստեղծել դա՝ չի կարելի։
«Հիմա մենք ինչպիսի՞ ապագա ենք ուզում։ Ուզում ենք G կարգի Մերսեդեսի միայն վարորդներ ունենալ, թե ուզում ենք ունենալ, պայմանական, Մերսեդես ստեղծողներ։ Մենք ուզում ենք լինել սպառող, թե՞ ստեղծող: Առանց կրթության, այո՛, հնարավոր է ինչ-որ աստիճանի նյութական բարեկեցություն ստեղծել, բայց առանց կրթության հնարավոր չէ տիեզերք թռչել»,- վստահ է վարչապետը։
Կառավարության ղեկավարը համարում է, որ երեխաների նպատակը պետք է լինի ոչ թե «ամենատարբեր փայլուն, ճոխ, թանկ, պսպղան առարկաներ» ունենալը, այլ աշխատանքի մեջ երջանիկ լինելը:
«Իմ ցանկությունն է, որ երջանկությունը լինի ձեր ամենակարևոր նպատակը և ոչ թե ոսկին: Ես ուզում եմ, որ ուրիշներին երջանկություն պարգևելը լինի ձեր ամենակարևոր առաքելությունը, որովհետև ուրիշներին երջանկացնելու մեջ է ամենակարևոր երջանկությունը: Եվ ես հավատում եմ, գիտեմ, որ դուք հենց այդպիսին եք: Ես գիտեմ, որ ձեր ծնողների երազանքները հենց այդպիսին են։ Մեր մեծագույն նպատակն է, խնդիրն է, որ Հայաստանում կրթությունը, սովորելը լինի ազգային ապրելակերպ, ազգային կենսակերպ։ Միայն սովորելով է, միայն գիտելիքով է, միայն կրթությամբ է, որ մենք կարող ենք ճանաչել մեր խնդիրները և դրանց լուծումը գտնել»,- նշել է Փաշինյանը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. ինչպես խոստովանեց ինքը՝ Փաշինյանը, առավոտից մտածել էր, թե ինչ ասի այդ ամբիոնից, որ իմաստալից լինի և օգնի առաջին դասարանցիներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին ամենօրյա կյանքում։ Արդյունքում մտորումները Փաշինյանին հանգեցրել էին նրան, որ իր խոսքն ավելի լավ է իմաստավորել «մերսեդեսներով»։ Ուղիղն ասենք. իսկապես, այսօր «Մերսեդեսը», հատկապես հենց այն «յաշիկը», որը դարձավ վարչապետի ելույթի մեխը, շատերի կյանքի իմաստն է։ Եվ դա, անշուշտ, հաճոյախոսություն չէ հայ հասարակության համար։ Հասարակության, որի պատկառելի մասի արժեհամակարգը սկսվում ու ավարտվում է «Մերսեդեսով»։ Բայց Փաշինյանը, ըստ էության, լոկ ամրապնդեց 6-ամյա տղաների ու աղջիկների գիտակցության մեջ կյանքի կասկածելի ուղենիշը՝ նրանց առաջարկելով այնուամենայնիվ ձգտել բաղձալի «յաշիկին»։ Ստեղծել, թե ունենալ՝ տվյալ դեպքում կարևոր չէ։
Կարևորն այն է, որ հայ երեխաների համար, ըստ Փաշինյանի, գերմանական ավտոմոբիլային բրենդը պետք է լինի ուղեցույց աստղի պես մի բան։ Թե ինչու վարչապետը նախընտրեց հենց «մերսեդեսներով» իմաստավորել իր խոսքը, դժվար է ասել։ Թեև կարելի է ենթադրել, որ եթե նա ունենար XXI դարում անհրաժեշտ նույն այդ կրթությունը, ապա կգտնվեին գիտելիքի անհրաժեշտությունն ու կարևորությունը պատկերավորելու ավելի արժանավայել օրինակներ։
Բայց այստեղ այնուամենայնիվ հետաքրքիր է մեկ այլ բան։ Ինքը՝ Փաշինյանը, իր իսկ խոսքերի կենդանի հակափաստարկն է։ Ինչպես հայտնի է, նրա կյանքում կրթությանը նվազագույն ժամանակ ու տեղ է հատկացվել։ «Ավարտել է Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1991-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանում: Ավարտական 5-րդ կուրսում ԵՊՀ-ից հեռացվել է քաղաքական դրդապատճառներով»: Հիմա այդ մարդը պետություն է ղեկավարում, ընդ որում՝ ասում, թե «21-րդ դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ»։ Ամենևի՛ն. միանգամայն հնարավոր է: Չէ՞ որ իրեն (Փաշինյանին) դա հաջողվեց, ուրեմն ինչո՞ւ պիտի ուրիշների ուժերից վեր լինի։ Այո, «Մերսեդես» նախագծել նա չի կարող, բայց փոխարենը շրջում է դրանով, այն էլ անձնական վարորդով ու թիկնազորով: Դե, տիեզերք էլ Փաշինյանը դժվար թե թռչի, բայց դա նրան պե՞տք է։ Կարող է ուղարկել ուրիշներին, իսկ հաղթանակի դափնիները թողնել իրեն:
Կրկնում եմ. Հայաստանի վարչապետի բուն կերպարը, ողջ կենսագրությունը պատկերավոր կերպով ցույց են տալիս գիտելիքների բացարձակ անպիտանիությունը «նոր Հայաստանում»։ Թեպետ, պետք է նշել, որ կարիերայում հաջողության հասնելու համար գիտելիքների պիտանի չլինելու «պատկերավոր օրինակներից» է բաղկացած իշխանության թիմի գերակշիռ մասը։ Կառավարությունում էլ նման օրինակները քիչ չեն, իսկ խորհրդարանում՝ առավել ևս։ Իր կադրային քաղաքականությամբ Փաշինյանը ցույց տվեց հասարակայնությանը, որ ժամանակակից Հայաստանում գլխավորը ոչ թե դիպլոմներն ու գիտելիքներն են, այլ քայլելու ունակությունը։ Քայլքը՝ ճիշտ ժամանակին և ճիշտ ուղղությամբ։
Ահավասիկ Փաշինյանը հարց է տալիս. «Ուզում ենք լինել սպառող, թե՞ ստեղծող»։ Լավ կաներ, եթե առհասարակ չխոսեր այդ մասին։ Արդեն երկրորդ տարին է նա ակտիվորեն սպառում է այն, ինչ ստեղծվել է իրենից առաջ։ Ընդ որում սպառողները նույնպես տարբեր են լինում։ Ոմանք խնամքով են վերաբերվում նրան, ինչ ստացել են, մյուսները՝ բարբարոսաբար։ Ահա ուրեմն, ներկայիս իշխանությունը մի ձեռքով օգտվում է նախորդների թողած ժառանգությունից, իսկ մյուս ձեռքով, զինված կռանամուրճով ու «նախկինները սրիկաներ են» կարգախոսով, քանդում է այն ամենը, ինչ կարող է։ Միևնույն ժամանակ ոչ մի նոր բան չի ստեղծվում, չհաշված նոր ասֆալտը՝ հին ճանապարհներին:
Եվ այդուհանդերձ Փաշինյանի ելույթում ամենից առանցքայինը այլ բան է։ Այն, ինչը փաստացի զրկում է ներկայիս իշխանության օրոք լուսավոր ապագա ունենալու չնչին իսկ հույսից։ Վարչապետը պնդում է, թե «միայն կրթությամբ, միայն գիտելիքով է, որ մենք կարող ենք ճանաչել ու լուծել մեր խնդիրները»։ Գործող իշխանության մեջ ակներև է թե՛ մեկի և թե՛ մյուսի (կրթության և գիտելիքի) պակասը, և հետևաբար՝ խնդիրները նա այդպես էլ չի ճանաչի և առավելևս չի լուծի։
Առհասարակ Փաշինյանի այս ելույթը կարող էր շատ ավելի համոզիչ լինել, եթե դրա վերջում հնչեր հետևյալը. XXI դարում առանց կրթության ոչինչ անել հնարավոր չէ, այնպես որ՝ կներեք, բայց պետություն ղեկավարել ես չեմ կարող։ Բայց, ավա՜ղ, լոկ «յաշիկ Մերսեդեսով» էր իմաստավորված վարչապետի խոսքը…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.
-
2025-07-19 10:06
Премьер-министр Армении Никол Пашинян заявил на пресс-конференции в среду, что через 20 лет видит страну в составе Европейского союза, передает Sputnik Армения. По его словам, Армения стремится к членству в ЕС и ведет работу в этом направлении. "Мы с европейскими партнерами зафиксировали, что это непростой процесс, который требует согласия всех стран-членов. Кроме того, государство должно соответствовать критериям ЕС", - отметил Пашинян. Он подчеркнул, что в Армении реализуются реформы, направленные на соответствие этим требованиям. "Есть два сценария: страна станет членом ЕС или нет. Но даже в случае отказа Армения достигнет уровня европейских стандартов", – добавил премьер.
-
2025-07-18 09:35
Министр экономики Армении Геворг Папоян сообщил об отправке в Россию очередной партии армянского коньяка, передает АРКА. «В период 1-14 июля российско-грузинскую границу пересекли и на территорию России въехали 103 грузовика, груженых бутилированным коньяком из Армении», - написал он в своем ФБ.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2019-08-29 13:23
Հայ պատանիները 1 ոսկե և 2 բրոնզե մեդալով են վերադարձել ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից։ Այս մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
-
2019-08-26 07:27
Մինչև 2023 թվական Հայաստանում ամբողջովին փոփոխվելու են դպրոցական դասագրքերի չափորոշիչները, Հայաստանի վարչապետի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է Panorama.am-ը։
-
2019-07-23 10:32
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է «UWC Դիլիջան» միջազգային քոլեջ: Վերջինս պաշտոնապես իր դռները բացել է 2014 թ. հոկտեմբերին՝ ընդունելով առաջին 94 ուսանողներին, դառնալով UWC շարժման 18 քոլեջներից մեկը և առաջին միջազգային գիշերօթիկ դպրոցը Հայաստանում։
-
2019-05-20 17:24
Խաթարված տոն, ստրես, խառնաշփոթ. այսպիսի բառերով էին բնորոշում իրավիճակը երևանցիները, որոնք մայիսի 15-ին փորձել էին առցանց գրանցել իրենց երեխաներին առաջին դասարան։