Последние новости

ՓԼՈՒԶԵՑԻՆ. ԻՍԿ Ո՞Վ Է ԿԱՌՈՒՑԵԼՈՒ

Մինչև 2023 թվական Հայաստանում ամբողջովին փոփոխվելու են դպրոցական դասագրքերի չափորոշիչները, Հայաստանի վարչապետի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, հաղորդում է Panorama.am-ը։

«Այս տարի նոր դասագրքեր չենք ունենալու: Դասագրքերի առումով մի փոփոխություն ենք արել՝ թեթևացրել ենք պայուսակները: Այս տարի տպագրվող դասագրքերը կիսվել են՝ առաջին և երկրորդ կիսամյակի համար: Այս առումով պայուսակների քաշը 30-40 տոկոս թեթևացել է»,-ասաց նախարարը, ընդգծելով, որ դա չի ազդի դասագրքերի գնի վրա։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. փոքր-ինչ տարօրինակ է, որ նախարրության կարևորագույն խնդիրներից մեկը դարձավ գիտելիքների ձեռքբերման բեռը թեթևացնելը ուղղակի և փոխաբերական իմաստով։ Թեև ավելի շատ՝ ուղղակի, քանզի տպավորություն է ստեղծվում, թե առ այսօր հայ դպրոցականները ստիպված էին կրծել գիտության գրանիտը բառացիորեն, քարշ տալով նույն այդ գրանիտը պայուսակների մեջ։ Թեպետ, փորձենք այնուամենայնիվ հասկանալ կրթության համակարգում նորարարության ներդրման շարժառիթները։ Վերջիվերջո ինչո՞վ դա սկոլիոզի՝ ողնաշարի ծռվածքի կանխարգելում չէ աճող սերնդի միջավայրում։ Այդ տեսանկյունից, իհարկե, կարելի է գաղափարը դասել առաջադիմականների կարգին։ Ասենք, ի՜նչ առաջադիմական. հեղափոխակա՛ն։

Այլ հարց է, որ նույնքան հեղափոխական-առաջադիմական գաղափարներով նախարարը չկարողացավ պարծենալ, ասենք, մշակույթի ոլորտում, որի համար նա որոշակի ժամանակից ի վեր պատասխանատու է։ Այստեղ ընդհանրապես Արայիկ Հարությունյանը գանգատվեց գաղափարների բացակայությունից, բայց թե ում էր կշտամբում դրանում, այնքան էլ հասկանալի չէ։ Կրկնեմ, այժմ նման գաղափարների գեներատոր սկզբունքորեն պետք է լիներ հենց ինքը, քանզի արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է սուպերնախարարի ձևաչափով։ Թեև, պետք է ընդունել, որ հանդիպման ժամանակ մշակութային հարցեր շոշափվեցին։ Օրինակ, նախարարն ասաց, որ ֆինանսավորում պետք է տրամադրվի այն նախագծերին, որոնք ձևավորում են հավելյալ արժեք և ապահովում շարունակականություն։ Իսկ վարչապետը նշեց, որ քաղաքականության գլխավոր նպատակը պետք է ամփոփված լինի մարդու և մշակույթի, ինչպես նաև արվեստի և մարդու միջև կապն ամրապնդելու մեջ։ Դե, այստեղ ամեն ինչ հասկանալի է։ Գաղափարներ չկան, հստակ նպատակը դրված է, իսկ նախագծերը պետք է ստեղծեն հավելյալ արժեք։ Ճիշտ այնպես, ինչպես որ պետական բոլոր ծառայողները պետք է ստեղծեն հավելյալ արդյունք, ինչի մասին ժամանակին բազմիցս խոսել է կառավարության ղեկավարը։

Այդ հանդիպման ընթացքում հեղափոխական-առաջադեմ գաղափարներ չհնչեցին նաև ո՛չ սպորտի, ո՛չ էլ գիտության վերաբերյալ։ Ըստ երևույթին՝ այն պատճառով, որ գիտությունն ու սպորտը ոչ միշտ են ստեղծում հավելյալ արժեքներ կամ հավելյալ արդյունք։

Ինչեվէ, տպավորություն ստեղծվեց (միանգամից վերապահում անեմ՝ անձնական, սուբյեկտիվ), որ գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների պետական կարգավորման կարևորագույն խնդիրը դպրոցականների պայուսակներն ու ուսապարկերը թեթևացնելն էր։ Եվ սուպերնախարարությունը սուպերհաղթահարեց այդ սուպերխնդիրը։

Ինչպես հայտնի է, կառավարության ներկայիս կառուցվածքում կան նաև այլ սուպերնախարարություններ։ Այ, օրինակ, Էկոնոմիկայի նախարարությունը։ Հիշեցնեմ, որ դրա կազմում ընդգրկեցին նախկին Գյուղատնտեսության նախարարությունը։ Եվ ի՞նչ։ Տեղի ունեցավ տնտեսական հեղափոխությո՞ւն։ Գյուղատնտեսությունն այսօր ավելի լա՞վ է կարգավորվում։ Կամ գուցե մենք սկսել ենք մոտենալ վարչապետի ազդարարած երկրի արդյունաբերականացմա՞նը։ Որպես կանոն, տնտեսական նվաճումների ոլորտում զբոսաշրջության բնական աճի փաստումից և հարկային վճարումների նույնքան բնական աճի վերաբերյալ զեկույցներից անդին բանը չի հասնում։

Փոքրիշատե նշանակալի նորություններ չկան նաև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից։ Այդչափ հավակնոտ անվանումը, ըստ երևույթին, բավարար պայման չգտնվեց բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկրի սրընթաց առաջադիմության համար։ Ասենք, և ընդհանրապես արդյունաբերության բնագավառում։

Թեպետ, եկեք արդար լինենք և հիշենք, որ կառավարության կառուցվածքը փոփոխվում էր այլ, ավելի առօրեական պատճառներով։ Իշխանությունը մտադիր էր օպտիմալացման գործընթաց ծավալել պետկառավարման համակարգում, ազատվել տարբեր գերատեսչությունների կրկնվող գործառույթներից և բալաստ համարվող աշխատակիցներից։ Եվ ի՞նչ։ Ոչի՛նչ։ Գործառույթների կրկնվողականությունը շարունակվում է, իսկ արդյունավետ աշխատանք ինչպես որ չէր երևում նախկինում, այնպես էլ չի երևում այսօր։ Եվ դա առավելևս վերաբերում է սուպերնախարարություններին։

Մի տեսակ տարօրինակ է այս ամենըՄեծ պաթոսով, հեղափոխական ոգևորությամբ գործարկվում են աղմկահարույց գաղափարներ, նույնիսկ ձեռնարկվում որոշակի քայլեր, իսկ հետո դրանց մասին, ըստ երևույթին, պարզապես մոռանում են։ Այ, ինչո՞ւ էր պետք փոխել կառավարության կառուցվածքը։ Ինչո՞ւ էր պետք փլուզել առկա հիմքը։ Որպեսզի այդ հիմքի ավերակների վրա մոռանային նույնիսկ այն, ինչ իրե՞նք էին ուզում։

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • НЕ ОТВЛЕКАЯСЬ НА «МЕЛОЧИ»
    2025-06-17 09:40

    Вот уже больше месяца алкогольная продукция армянских производителей, и в частности коньяк, не может добраться до российских потребителей. Десятки машин с алкогольным грузом застряли на грузинской таможне. Ситуация, разумеется, получила широкий резонанс и даже привлекла внимание правительства Армении. Но единственное, что смогли предпринять армянские чиновники, так это притормозить выезд из Армении фур с алкогольной продукцией.

  • ВСЕ ХУЖЕ И ХУЖЕ
    2025-06-16 09:18

    Недавно начальник армянского правительства самозабвенно доказывал себе и все остальным, что с наступлением «бархата» жить в стране стало лучше. Даже вычислил, что лучше стало на 50%. Далеко не все граждане разделяют эту точку зрения и, мягко говоря, сильно сомневаются в таком радикальном улучшении своей жизни. И на то есть масса причин. Одна из них заключается в том, что, несмотря на определенный рост зарплат, цены на потребительских рынках растут с бешеной скоростью. И это подтверждается даже официальной статистикой.

  • ОЧЕРЕДНАЯ СКАЗКА, ТЕПЕРЬ ПРО МЕТРО
    2025-06-14 10:15

    Станция «Ачапняк» Ереванского метрополитена будет построена, самое трудное пройдено, заявил мэр Еревана Тигран Авинян в парламенте, передает АРКА. «Проект строительства новой станции - впервые в новейшей истории Армении, является одним из самых сложных. Два дня назад он прошел комплексную экспертизу, на которую было потрачено семь месяцев», - отметил Авинян в среду на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, такого рода проекта в стране не было более 40 лет. «Для его осуществления потребуется определенное время, однако я без устали уверенно говорю вам, что эта станция будет построена. Нам остается всего лишь грамотно организовать конкурс и выделить соответствующее финансирование, а потом уже провести конкурс на технический надзор», - сказал Авинян.

  • СОМНИТЕЛЬНОЕ ЦЕЛЕПОЛАГАНИЕ
    2025-06-12 09:40

    Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ