Последние новости

ԱԶԳ-ԲԱՆԱԿ՝ ՕՄԱՐԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՐԱՔՍ

Հայեցակարգը կենսագործվո՛ւմ է

Ադրբեջանական քարոզչամեքենայի հայտարարությունն այն մասին, թե իբր՝ Վարդենիսի կողմից ադրբեջանական տարածքը ենթարկվել է հարվածների, չի համապատասխանում իրականությանը: Իրականում ադրբեջանցիները կրակ են բացել Վարդենիսի զորամասի ուղղությամբ ինչպես խոշոր տրամաչափի զենքերից, այնպես էլ օդից։ Գնդակոծվել են հարակից գյուղերի քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությունը։

Բուն Վարդենիսում ԱԹՍ-ով թիրախավորված հարվածել են ուղևորատար ավտոբուսին։ Գյանջայի ռազմական օդանավակայանից օդ է բարձրացել թուրքական բազմաֆունկցիոնալ F-16 կործանիչը, որը խոցել է հայկական զինված ուժերի Սու-25 ինքնաթիռը, օդաչուն զոհվել է: Հայկական կողմը ապացույցներ ունի, որ անօդաչու սարքերն Ադրբեջանի տարածքից գործողության մեջ են դնում թուրք զինվորականները։

Արցախյան առաջին ազատամարտի (1991-1994թթ.) և 2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակներից հայտնի են ադրբեջանցիների վայրագությունները խաղաղ հայ բնակչության դեմ, ուստի հայկական կողմին հասցեագրված մեղադրանքն ընդամենը քաղաքացիական բնակչության ոչնչացման հերթական փորձն արդարացնելու ճիգ է: Ոչ ոք չհավատաց, թե ադրբեջանցիների կողմից դա պատասխան հարված էր։ Ադրբեջանցիներն առանց որևէ պատճառի հարված են հասցրել ճանաչված ինքնիշխան պետության տարածքին, քաղաքացիական օբյեկտներին, խաղաղ գյուղերին։ Կան զոհեր և վիրավորներ։

Քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության ուղղությամբ ադրբեջանցիների հրթիռառումբային հարվածները սարսափելի բնույթ են կրում, սակայն դրանք չեն կարող խուճապ առաջացնել խաղաղ բնակչության շրջանում: Արցախն ու Հայաստանի սահմանամերձ համայնքներն ապրում են սովորական ռեժիմով ՝ պահպանելով զգոնությունը։ Հայկական երկու պետությունների բնակիչները պատրաստ են ցանկացած պահի զինվորների հետ հավասար ելնել պաշտպանելու իրենց սահմանները։ «Ազգ-բանակ» հայեցակարգը կենսագործվում է ամեն օր ու ամեն վայրկյան։

 Противник наносит удары из всех видов вооружения по гражданским объектам и мирному населению Армении и Республики АрцахԽաղաղ բնակչության կյանքի և առողջության պաշտպանությունը դարձավ Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հայաստանի Հանրապետության դիմելու գլխավոր նպատակը։ Այսօր խաղաղ բնակչությունը հարվածների է ենթարկվում բոլոր զինատեսակներից։ Սկսեցին Ստեփանակերտի ռմբակոծումից, ընդ որում գլխավոր թիրախը դպրոցի և մանկապարտեզի միջև ընկած հատվածն էր։ Ավելի ուշ Հադրութում անօդաչու սարքի հարվածից զոհվեց մի կին։ Զոհեր կան նաև Մարտունիում։ Զոհված խաղաղ բնակիչների թվում է 9-ամյա երեխա, տասնյակ վիրավորների թվում՝ հղի կին։

Եթե 90-ականների պատերազմի ժամանակ 5-6 տարեկան երեխաները Ստեփանակերտում կարող էին ձայնով տարբերել «Գրադը» «Ալազանից», ապա այսօր Արցախի գյուղերում երեխաները ձայնից իմանում են թշնամու անօդաչու թռչող սարքերի մոտենալու մասին։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը պարբերաբար իրազեկում է քաղաքակիրթ հանրությանը խաղաղ բնակչության, ծերերի և երեխաների մահվան մասին:

Սուլթանը չունի գլխավոր ռեսուրսը

Լայնածավալ ագրեսիայի երրորդ օրը նշանավորվեց բացահայտ ոտնձգությամբ ՀԱՊԿ անդամ պետության տարածքի նկատմամբ: Առայժմ դժվար է դատել, թե այդ կապակցությամբ ինչ որոշում կկայացնի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամն է Հայաստանը, և արդյոք մեր երկրի ղեկավարությունն օգնության համար կդիմի ՀԱՊԿ-ին:

Իրավիճակը շփման գծում փոխվում է ամեն րոպե, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի «բլիցկրիգը», ինչպեսև 2016 թվականին, չհաջողվեց, իսկ տևական պատերազմի համար ալիևյան սուլթանությունը չունի բոլոր ռեսուրսներից ամենակարևորը՝ մարդկայինը։ Այդ ռեսուրսը չես գնի նույնիսկ ամենամեծ գումարներով. միլիոնավոր նավթադոլարներով կարելի է գնել միայն վարձկաններ, այլ ոչ թե հայրենի հողի պաշտպաններ: Այդ ռեսուրսն ունի Հայաստանը, և նա հաղթո՛ւմ է։ Ինչպես ասում էր երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, կրակում է բնավ ոչ զենքը, կրակում են մարդիկ…

Ադրբեջանի քաղաքացիական բնակչությունը Բաքվի փողոցներ դուրս եկավ Տավուշի սահմանային գոտում տիրող իրավիճակի ժամանակ։ Սկզբում խոսքն իշխանությունների ծրագրած ակցիայի մասին էր, իբր երիտասարդները պահանջում էին ուղարկել իրենց սահման՝ հայերի դեմ կռվելու։ Աստիճանաբար այդ ակցիան շրջվեց իշխանության դեմ։ Իլհամ Ալիևը գիտի, որ ներկայիս պատերազմում պարտվելու դեպքում ինքը խայտառակ ձևով կհեռացվի նավթային կերամանից։ Ադրբեջանի սուլթանը հետդարձի ճանապարհ չունի։ Հենց դրանով է բացատրվում այն մոլեռանդությունը, որով մարտի են քշում ադրբեջանցի զինվորներին ու վարձկաններին։

Հայ զինվորը պաշտպանում է Եվրոպայի ապագան

Քաղաքական աշխարհը սպասողական դիրք է գրավել՝ արձանագրելով ռազմական գործողություններին Թուրքիայի ցուցադրական մասնակցությունն Ադրբեջանի կողմից, իսկ եվրոպացի առաջատար վերլուծաբաններն արդեն խոսում ու գրում են այն մասին, որ Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային կապն ամենամեծ սպառնալիքը կդառնա Եվրոպայի ապագայի համար:

Այսօր այդ ապագան պաշտպանում է հայ զինվորը, առանց քաղաքակիրթ աշխարհի կողմից որևէ գործուն օգնության: «Համաշխարհային հանրությունը պետք է միավորվի և ստիպի Թուրքիային հեռանալ Հարավային Կովկասից»,- սեպտեմբերի 29-ին հայտարարեց վարչապետ Փաշինյանը, սակայն դժվար թե այդ խոսքերը տեղից շարժեն այդ հանրությանը, և ՆԱՏՕ-ն նույնպես ոչ մի կերպ չի արձագանքում Թուրքիային զսպելու կոչերին…

Ալիևը միածում է բնավ ոչ պանթուրքիզմի ծրագրի մասին։ Նա համառորեն կառչած է իշխանությունից և թքած ունի աննախադեպ թվով զոհերի վրա։ Ավելի վաղ փորձարկված սցենարով՝ առաջին գծում կռվում են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ թալիշներ, լեզգիներ և այլն։ Դիմելով Ադրբեջանի փոքր բնիկ ժողովուրդներին՝ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը խորհրդարանի ամբիոնից կոչ արեց Ադրբեջանի ազգային համայնքներին փրկել իրենց երիտասարդներին զորակոչից, առաջնագծում անխուսափելի մահից։ «Սա ձեր պատերազմը չէ»,- ընդգծեց պատգամավորը։

Բոլոր ռազմարշավների ընթացքում Ադրբեջանին ամենից քիչ հետաքրքրել է սեփական բնակչության ճակատագիրը։ Վաղուց ավանդույթ է դարձել, որ հարձակողական տեխնիկան տեղադրվում է բնակավայրերի մեջ կամ քաղաքացիական օբյեկտների անմիջական հարևանությամբ։ Հարձակողական բոլոր գործողությունների ժամանակ ադրբեջանցիների թիրախը եղել է խաղաղ հայ բնակչությունը։ Թաթոյանը հատուկ ընդգծեց, որ քաղաքացիական բնակչությանն ուղղված հարվածներն ուղեկցվում են խաղաղ հայ բնակչության նկատմամբ ատելության քարոզչական համազարկերով, սոցցանցերում հնչեցվող սպանությունների կոչերով, ընդ որում որպես թիրախ նշվում են երեխաները: Օմբուդսմենը կոչ արեց մեծահասակներին զերծ պահել երեխաներին սոցցանցերում իրականացվող սադրանքներից։

Ցուցադրական դաժանությունը, ահաբեկման միտված սպառնալիքները և Ադրբեջանի քարոզչական այլ գործիքները նպատակին չեն հասնում։ Հայ ժողովուրդն արդեն մոբիլիզացված է պայքարի, այն ընթանում է շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում այսօր յուրաքանչյուր ոք՝ մեծից փոքր, հասկանում է, որ դա իր պատերազմն է։ Օմարից մինչև Արաքս ազգը դարձել է բանակ։

Основная тема:
Теги:

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    • ДВИЖЕНИЕ "ТАВУШ ВО ИМЯ РОДИНЫ!" АБСОЛЮТНО ЛЕГИТИМНО! НАРОД ТРЕБУЕТ СОБЛЮДАТЬ КОНСТИТУЦИЮ…
      2024-05-11 10:48

      Специалист по международному праву адвокат Арам Орбелян указал на грубейшие нарушения Конституции в действиях Пашиняна и его правительства. В частности, правительство и  человек на посту премьера не вправе сдавать территории в обход референдума, между тем Пашинян открытым текстом дает понять, что за 4 деревнями в Тавуше последует Тигранашен. У Орбеляна нет сомнений, что после Тигранашена речь пойдет о предоставлении так называемого Зангезурского коридора.

    • "ЭТО ДВИЖЕНИЕ ЗА ВОЗВРАЩЕНИЕ К НАЦИИ!"
      2024-05-09 10:10

      Дискредитация национальных ценностей в Армении началась сразу после захвата власти сектой в 2018 г. Такое мнение высказал политолог Степан Даниелян. По его словам, истинные ценности стали уничтожаться умышленно, одновременно в народе насаждали ложные представления, в том числе, об армянской семье.

    • "ЭТО ДИНАМИЧНЫЙ ПРОЦЕСС ПРЕВРАЩЕНИЯ ЛЮДЕЙ В ЖИВОТНЫХ!"
      2024-05-08 11:25

      В 1990 г. в Советском Союзе не было армянина, который не знал бы о 21-дневной голодовке народных депутатов СССР. Академику Виктору Амбарцумяну во время голодовки исполнилось 82 г. На 19-й день резко ухудшилось состояние журналиста Зория Балаяна, который незадолго до  того перенес тяжелую операцию на сердце. В тот же день в Москву вылетел глава Армянской Апостольской Церкви  Католикос Вазген Первый.

    • ПАШИНЯН БОИТСЯ АКЦИЙ В ЕРЕВАНЕ
      2024-05-08 10:49

      Пока длился начатый 4 мая поход главы церковной епархии Тавуша архиепископа Баграта Галстаняна из Тавуша в Ереван, политизированная публика окончательно убедилась в том, что он не может стать политическим лидером на долгую перспективу, так как имеет двойное гражданство. Закон также требует, чтобы кандидат на пост премьера жил в РА последние 4 года. Очевидно, что архиепископ не ставит перед собой задачу прийти к власти, он лишь консолидирует народ в борьбе против предательских планов правящего режима.






    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ

    • ՆՄԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՀՐԱԺԱՐԱԿԱ՛Ն ԵՆ ՏԱԼԻՍ
      2022-04-15 08:16

      Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…

    • ՁԱԽՈՂՎԱԾ ԲՐՅՈՒՍԵԼ
      2022-04-08 08:59

      Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։

    • ԲՐՅՈՒՍԵԼԸ ԿԴԱՌՆԱ՞ ԴՈՒՇԱՆԲԵ-2. ԱԼԻԵՎՆ ՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ ԿՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
      2022-04-05 19:27

      Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:

    • ԻԶՈ՞ՒՐ ԵՆՔ ԱՊՐԵԼ
      2022-03-16 19:42

      Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։