ՊԱՏԵՐԱԶՄՆ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ
«Ռուսաստանը կզարթնի՞ քնից»
Սոցհարցումների արդյունքներով, ԱՄՆ-ի քաղաքացիների ավելի քան 60%-ը համոզված է, որ նոյեմբերի 3-ի ընտրություններից հետո երկրում քաղաքացիական պատերազմ է սկսվելու: Նախընտրական քարոզչության շրջանակներում Թրամփը հայտարարել է, որ իրենից ավելի մեծ ժողովրդականություն է վայելում միայն Հիսուս Քրիստոսը։
Ջոզեֆ Բայդենն ամեն օր քննադատում Է Սպիտակ տան դիրքորոշումը ադրբեջանա-թուրքական տանդեմի սանձազերծած պատերազմի նկատմամբ։ Այս քննադատությունը թելադրված է մի շարք նահանգներում հայկական սփյուռքի փողոցային ելույթների հզոր ալիքով։ Պատահական չէ, որ վերջին օրերին մենք շեշտը դնում ենք տարածաշրջանի վերաձևաչափման մասին Ալիևի հայտարարության վրա։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատերազմի արդյունքում Ադրբեջանի դերը տարածաշրջանում կբարձրանա, տարածաշրջանը արմատապես կփոխվի:
Հայտարարության ենթատեքստը թափանցիկ ակնարկ է պարունակում այն մասին, որ Հարավային Կովկասում Թուրքիայի ուժեղացումը տեղի կունենա Ռուսաստանի թուլացման հաշվին։ Չգիտեմ, Ռուսաստանում՝ ոնց, իսկ ԱՄՆ-ում Ալիևին լսեցին։ Այդ պատճառով էլ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունները հեշտությամբ տեղավորվում են այն ձևաչափի մեջ, որը ձեռնտու է Ադրբեջանին և Թուրքիային։ ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է տարածաշրջանի վերաձևաչափումը նույնիսկ վարձկան-ահաբեկիչների մասնակցությամբ։ Իսկ ի՞նչ կա զարմանալու. չէ՞ որ սա բնավ առաջին դեպքը չէ, երբ ամերիկացիներն օգտագործում են ահաբեկիչներին իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար։
Թիկունքում զգալով Թուրքիայի և ԱՄՆ-ի աջակցությունը, Ալիևն այնքան է լկտիացել, որ անտեսեց Մոսկվայի նախաձեռնությունը և այնտեղ չուղարկեց իր ուժայիններին՝ մորատորիումի պահպանման պայմանները հայ զինվորականների հետ համատեղ քննարկելու համար։ Ռուս քաղաքագետներից մեկն արտահայտվեց այդ առնչությամբ՝ վերաձևակերպելով դասականին. «Գուցե այդ լկտի արարքից հետո Ռուսաստանը զարթնի՞ քնից»։ Հումանիտար հրադադարը հայտարարվեց հոկտեմբերի 18-ին, Ադրբեջանը այն խախտեց հաշված ժամեր անց։ Մինչ այդ կայացել էին Սերգեյ Լավրովի զրույցները Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ։
Ցինիզմի դասական օրինակ դարձավ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտահայտած այն հույսը, որ հայերը կկարողանան իրենց պաշտպանել ադրբեջանցիների գործողություններից։ « Մեր բանակը վստահաբար դա անում է: Խնդիրը այլ տեղ է։ Այսինքն, դու գիտես, որ Ադրբեջանն է մեղավոր, խոստովանում ես, որ Թուրքիան ակտիվորեն ներգրավված է ու՞։ ՈՒ ի՞նչ։ Բա դու էլ ինչի՞ համար ես միջնորդի մանդատ ստացել»,- պետքարտուղարին հարց ուղղեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ի պատասխան արտահայտած «հույսի»։
Մեկ անգամ ևս կրկնենք նախորդ հրապարակումներում բազմիցս հնչեցված այն թեզը, որ Թրամփի աշխատաակազմի անհամարժեք արձագանքը թելադրված է ոչ թե նախընտրական մրցարշավով ու համավարակով, այլ Հարավային Կովկասում ԱՄՆ-ի շահերով, որոնք հանգում են Ռուսաստանի դերի և ներկայության թուլացմանը։ Իսկ որպեսզի այդ մտադրություններն այդքան էլ ակնհայտ չլինեն, ամերիկացիները թուրքերին զգուշացրել են, որ Ս-400 կայանքների ակտիվացումը կարող է բացասաբար ազդել անվտանգության ոլորտում թուրք-ամերիկյան համագործակցության վրա։
Ալիևը բացատրեց, որ պատերազմը գնում է բնավ ոչ 5-7 շրջանների համար
Նախագահի աթոռի համար պայքարում Թրամփի գլխավոր մրցակիցը մշտապես մատնանշում Է Սպիտակ տան պասիվ դիրքորոշումը Արցախի Հանրապետության դեմ ագրեսիայի հարցում։
«Սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո ո՛չ նախագահ Թրամփը, ո՛չ պետքարտուղար Պոմպեոն ոչ մի անգամ չեն զանգահարել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին։ Դիվանագիտական լիազորությունները Մոսկվային վերահասցեագրելու փոխարեն, աշխատակազմը, գործելով եվրոպացի գործընկերների հետ, պետք է ամենաբարձր մակարդակով օժանդակեր ապաահագնացմանը և երկու կողմերի վերադարձին բանակցությունների սեղանի շուրջ։ Թրամփի աշխատակազմը պետք է ասի Ադրբեջանին, որ չի հանդուրժի խնդրի ռազմական լուծում պարտադրելու ջանքերը։ Հայաստանը պետք է հասկանա, որ Լեռնային Ղարաբաղի շրջակա շրջանները չեն կարող հավերժ մնալ օկուպացված, և հրադադարից անմիջապես հետո պետք է հուսալի բանակցություններ սկսվեն խնդրի երկարաժամկետ լուծման շուրջ։ Ի վերջո, վարչակազմը պետք է դադարեցնի թողտվությամբ վերաբերվել Անկարային և ասի Թուրքիային ու Իրանին, որ նրանք հեռու մնան այդ հակամարտությունից»,- հայտարարել Է Բայդենը։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա նա չի կարող «հեռու մնալ», քանի որ պարբերաբար նրա տարածք են թռչում արկերն ու անօդաչու թռչող սարքերը։ Ի դեպ, պաշտոնական Թեհրանն արդեն հնարավորություն է ստացել զենք վաճառել ու գնել։ Եթե Թուրքիան հավակնում է Մինսկի խմբի համանախագահի դերին, ապա ինչո՞ւ Թեհրանը չհայտարարի իր հավակնությունների մասին։ Բայդենը խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում պայքարելու է ռազմական հակամարտություններում վարձկան-ահաբեկիչների մասնակցության դեմ։ Հակամարտության ռազմական լուծման մասին Թուրքիան այսօր հայտարարում է ի լուր ողջ աշխարհի։ Գուցե դա՞ է պատճառը, որ զինադադարի ուղղությամբ Ռուսաստանի ջանքերն արդյունք չեն տալիս, իսկ Ադրբեջանը խախտում է հրադադարը հաշված րոպեներ ու ժամեր անց։
Նախագահական ընտրարշավի ֆավորիտների դիրքորոշումները կասկած չեն թողնում, որ պաշտոնական Վաշինգտոնը չի միջամտում սեփական գործերին, անտեսում է միջնորդ պետության առաքելությունը, բայց ոչ այն պատճառով, որ (կրկնեմ) նախագահական մրցավազքը մտել է վճռորոշ փուլ, և ոչ էլ այն պատճառով, որ երկրում մոլեգնում է կորոնավիրուսը, այլ որովհետև Հարավային Կովկասում Թրամփի վարչակազմի քաղաքականությունն իրականացնում է ադրբեջանա-թուրքական տանդեմը։ Այդ առումով Ալիևի հայտարարությունը տարածաշրջանի վերաձևաչափման և Բաքվի ու Անկարայի ազդեցության ուժեղացման մասին (բնականաբար՝ Ռուսաստանի թուլացման հաշվին) միանգամայն ձեռնտու է Վաշինգտոնին։
Ալիևը բացահայտ հասկացնել տվեց, որ պատերազմն ընթանում է բնավ ոչ 5-7 շրջանների համար, այլ որպեսզի տարածաշրջանն անցնի Թուրքիայի հսկողության տակ։ Ընդ որում Ռուսաստանում որոշ ուժեր չգիտես ինչու շարունակում են խոսել այն մասին, թե Մոսկվան չպետք է թույլ տա հակամարտության մեջ ներքաշել իրեն Հարավային Կովկասում։ Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս Ռուսաստանը կկարողանա պահել տարածաշրջանն իր ազդեցության ոլորտում՝ չմիջամտելով իր իսկ գործերին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-14 10:44
Азербайджано-турецкие командно-штабные учения "Нерушимое братство"-2025 и тактические учения "Кемаль Ататюрк"-2025 в Нахиджеване приурочены к 4 годовщине подписания так называемой "Шушинской декларации" (15 июня 2021 г.), которая зафиксировала становление азербайджано-турецкого военного альянса на основе концепции "Одна нация, два государства". Согласно декларации, оба государства договорились о военной помощи друг другу в случае угрозы суверенитету, безопасности и территориальной целостности. Учения начались 12 июня и продлятся по 19 июня (первый этап), вооруженные силы обеих стран задействовали тяжелую боевую технику наступательного характера в виде танковых колонн, а также военную авиацию, артиллерию и системы ПВО.
-
2025-06-14 09:52
"Мы не убивали!", - повторяют представители правящей верхушки, апеллируя к политическим убийствам прошлого века. Экс-секретарь Совбеза Республики Арцах Самвел Бабаян не так давно подтвердил верность главарю режима обращением к начальнику СК Артуру Погосяну по поводу убийства 10 декабря 1998 г. замминистра обороны Ваграма Хорхоруни. До этого Бабаян озвучил сведения о телефонном звонке Жирайра Сефиляна сразу после теракта в парламенте 27 октября 1999 г.
-
2025-06-13 09:37
Все началось с Овика Агазаряна, которого легко можно было выдворить из ГД за разглашение секретных данных, которыми Пашинян поделился с фракцией большинства. Для этого вовсе не обязательно было самому Пашиняну сначала изучить содержание телефона Агазаряна, а потом сделать всеобщим достоянием детали его интимной переписки. Разглашение интимных подробностей не стихло даже в те дни, когда Агазарян хоронил жену.
-
2025-06-12 09:10
"Я не планирую каким-либо образом участвовать в выборах, соревноваться со Злом, придавая, тем самым, ему легитимность! Невозможно представить дело так, будто ты и он можете конкурировать. Нет, Господь наш не так поступил со Злом. Он игнорировал его, не говорил с ним напрямую, ограничился тем, что прогнал. Нельзя соревноваться со Злом!", - заявил лидер движения "Тавуш во имя Родины" архиепископ Баграт Галстанян. В этой ссылке на Господа скрыт глубокий смысл. Выборы – это соревнование, дискуссия, споры, аргументы, доказательства, наконец, здоровая конкуренция. Очень важно, с кем ты вступаешь в этот процесс. Как говорится: скажи, кто твой соперник, и я скажу, кто ты!
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2022-04-15 08:16
Ադրբեջանը փորձում է արագացնել իրադարձությունները Երբ գործընթացը, որի արդյունքում նախատեսվում է խաղաղության համաձայնագիր ստորագրել, մեկնարկում է Արցախի կարգավիճակի հստակեցման շրջանցումով, ապա եզրահանգումը կարող է լինել միայն մեկը. իշխող ռեժիմի պարագլուխը կրկին որոշել է «ամեն ինչ սկսել սեփական կետից»։ Նման եզրակացության է հանգեցնում նաև խոշոր գործարար Գուրգեն Արսենյանի խորհրդարանի ամբիոնից Փաշինյանին ուղղած կոչը՝ «սթափեցնել Ղարաբաղի ղեկավարությանը»։ Գործարար պատգամավորը շա՜տ է շտապում բիզնես սկսել թուրքերի հետ…
-
2022-04-08 08:59
Ինչ վերաբերում է Բրյուսելում Ալիևի, Փաշինյանի և Շառլ Միշելի բանակցությունների արդյունքներին։ Հայկական կողմի համար ամենադրականն այն է, որ համատեղ ճեպազրույց չեղավ։ Այդպիսի ճեպազրույցների ժամանակ Փաշինյանն Ալիևի կողքին ողորմելի է դիտվում։ Համատեղ ասուլիսի բացակայությունը բոնուս է Փաշինյանի համար, որը դժվար թե ասելիք ունենար՝ ի պատասխան հայ հասարակայնությանը հուզող հարցերին։
-
2022-04-05 19:27
Կապիտուլյանտը վախեցնում է պատերազմով՝ հող նախապատրաստելով նոր դավաճանության համար։ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը պաշտպանեց Քարագլխի ռազմավարական գագաթի մի մասը, չնայած թուրքական «բայրաքթարերից» ռմբակոծմանը և հակառակ Փաշինյանի ռեժիմի գաղտնի հրահանգներին։ Այս մասին վերջին օրերին բացահայտ հայտարարում են ռազմական փորձագետները։ Մասնավորապես, Դավիթ Ջամալյանը նշել է, որ Արցախի ղեկավարության կախվածությունը կապիտուլյանտի ռեժիմի ազդեցությունից էականորեն նվազել է։ Փորձագետը բարձր է գնահատել Պաշտպանության բանակի ջանքերը՝ Քարագլուխից ադրբեջանցիների մասնակի հետմղման ուղղությամբ:
-
2022-03-16 19:42
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարում է, որ Արցախի ճանաչումը որպես Ադրբեջանի մաս անհնար է։ Դա կհանգեցնի հայկական Արցախի ոչնչացման։ Դավիթ Բաբայանը վստահ է. ինչպես էլ որ ընթանա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը, այն չպետք է ընթանա Արցախի շահերի հաշվին: Դավիթ Բաբայանը համարում է, որ Երևանում չի կարող լինել այնպիսի իշխանություն, որը կհամաձայնի Արցախի կարգավիճակին Ադրբեջանի կազմում... Բուն այն փաստը, որ Դավիթ Բաբայանը հայտարարում է դա, վկայում է այն մասին, որ իրականում նա լուրջ կասկածներ ունի։